Մասուդի (մոտ 896, Բաղդադ - 956[1][2], Կահիրե), արաբ պատմիչ, ճանապարհորդ։

Մասուդի
արաբ․՝ المسعودي‎‎
Դիմանկար
Ծնվել էմոտ 896
ԾննդավայրԲաղդադ
Մահացել է956[1][2]
Մահվան վայրԿահիրե
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ և շիա իսլամ[3][4][5][…]
ԵրկերThe Meadows of Gold?[2], al-Tanbīh wa-al-ishrāf? և Book of admonition and revision?
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան և գրող
 Al-Masudi Վիքիպահեստում

Եղել է Իրանում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Հայաստանում, Միջին Ասիայում։ Նրա բազմաթիվ (շուրջ 20) աշխատություններից պահպանվել են միայն երկուսը՝ «Ոսկու լվացատեղեր և գոհարների հանքեր», ուր տեղեկություններ է հաղորդում երկրի, ծովերի ու լեռների, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների (հույների, հռոմեացիների, արաբների՝ մինչև X դարի կեսը) մասին, և աշխարհագրական փոքրիկ երկ։

Արժեքավոր է Արայի և Շամիրամի մասին հաղորդած արաբական զրույցը, որը տարբերվում է մեզ հասած այլ պատումներից։ Մանրամասն տեղեկություններ է հաղորդում Կովկասի ցեղերի մասին։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասուդի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 277