Wolf~hywiki
Ողջույն
խմբագրելԲարի՜ գալուստ։
Ողջու՛յն, Wolf~hywiki, և բարի գալուստ հայկական վիքիփեդիա։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հույսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիյի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել հանրագիտարանը։ Կոչ եմ ձեզ անում ծանոթանալ «Ինչպես խմբագրել էջը» հոդվածին, ինչպես նաև վիքիփեդիայի ոճական ուղեցույցին։
Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ իմ քննարկման էջում կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ ― Teak 00:41, 13 Նոյեմբերի 2007 (UTC)
Ողջո՜ւյն
խմբագրելՇնորհակալություն՝ ողջույնի խոսքերի համար։
Ես, ինչպես տեսնում եք, նոր եմ Վիքիփեդիայում և տեխնիկական շատ մանրամասնություններին ծանոթ չեմ։ Այդ ամենի հետ ընտելանալու համար որոշ ժամանակ կպահանջվի։ Խնդրում եմ ներողամիտ լինել։ Ինչ վերաբերում է կետադրական թյուրիմացությանը, ապա դա ես կփորձեմ շտկել, թեև (նախապես արդարանում եմ) առանձնապես վարժ չեմ հայերեն ստեղնաշարն օգտագործելում։
Ի դեպ, Բերկրիի լուսանկարները ես անձամբ եմ նկարահանել։ Այս տարվա օգոստոսին ընկերոջս հետ այցելեցինք Արևմտյան Հայաստան, ունեմ հարյուրավոր լուսանկարներ մեր Երկրից և հուսով եմ, որ այդ լուսանկարներից որոշները ինչ-որ արժեք կներկայացնեն Վիքիփեդիայի համար։ Wolf 03:27, 13 Նոյեմբերի 2007 (UTC)
- Wolf, նկարները անշուշտ օգտակար կլինեն թե՛ վիքիփեդիային, և թե՛, հույսով եմ, այցելուներին։ Ցավոք սրտի դեռ չունենք նկարների հեղինակային իրավունքների մասին կաղապարներ, որպեսզի բեռնման ժամանակ բեռնողը նշի պատկերի հեղինակային իրավունքների կարգավիճակը։ Կփորձեմ զբաղվել սրանով մոտ օրերս և տեղյակ կպահեմ երբ կաղապարները պատրաստ կլինեն։ Այս հարցը ուշ թե շուտ պետք է լուծվի, և լավ կլինի պատկերները բեռնվեն անմիջապես տարածման լիցենզիան նշելով՝ ապագայում կրկնակի աշխատանքը կանխելու համար։ Շնորհակալություն ձեր պատրաստակամության համար։ ― Teak 14:02, 13 Նոյեմբերի 2007 (UTC)
Հայերենի կետադրական նշանները
խմբագրելWolf, ձեր օգտագործած հայերեն ստեղնաշարում հայերեն վերջակետի « ։ » փոխարեն ոգտագործվում է լատիներեն colon-ը « : » (տես տարբերությունը)։ Սա երևիթե Windows օպերացիոն համակարգում ընդգրկված ստանդարտ հայերեն ստեղնաշարի թերություններից է։ http://www.armunicode.org/en/armkbd-win/ կայքից կարող եք քաշել և տեղադրել հայերեն ստեղնաշարների ծրագրեր, որոնցում օգտագործվում են ճիշտ կետադրական նշանները։ ― Teak 00:41, 13 Նոյեմբերի 2007 (UTC)
Պատկերների լիցենզիաներ
խմբագրելՈղջույն, Wolf։ Թարմացրեցի ազատ տարածման լիցենզիաների կաղապարները և ավելացրեցի հղումներ այդ պիտակներին բեռնման ձևից։ Հիմա ֆայլը բեռնելուց կարող ես գոյություն ունեցող լիցենզիաներից մեկը ընտրել («Լիցենզավորում» դաշտում)։ Ժամանակի ընթացքում կփորձեմ այլ լիցենզիաներով պիտակներ էլ ստեղծել և դրանց հղումներ ավելացնել բեռնման ձևում, սակայն, եթե համաձայն եք նկարները թողարկել ազատ լիցենզիաներից որևէ մեկով, ապա կարող եք արդեն հեշտությամբ դա անել։ ― Teak 21:34, 18 Նոյեմբերի 2007 (UTC)
- Կներեք միամիտ հարցիս համար, բայց պարտավոր եմ այդ հարցը տալ. իսկ դա ինչպե՞ս է արվում։ Ինչպե՞ս և որտեղի՞ց բեռնել այդ կաղապարը և ո՞ր դեպքերում օգտագործել այն։ Wolf 21:55, 18 Նոյեմբերի 2007 (UTC)
- Կաղապարը բեռնել պետք չէ, ուղղակի ֆայլը բեռնելուց բեռնման ձևում «Լիցենզավորում» դաշտից ընտրեք լիցենզիներից որևէ մեկը (դեռ միայն երկուսն են` {{GFDL-self}} և {{PD-self}},)։ Երկու լիցենզիաներն էլ նշանակում են, որ յուրաքանչյուր ոք կարող է այդ գործը փոփոխել ինչպես կամենում է և ազատ տարածել (այս պատճառով էլ կոչվում են ազատ լիցենզիաներ)։ Տարբերությունը նրանում է, որ առաջին լիցենզիայով (GFDL) թողարկված գործը փոփոխելիս պետք է նշվեն բնօրինակի հեղինակները (attribution) և փոփոխությունները կարող են թողարկվել միայն նույն լիցենզիայի տակ, իսկ (PD) հանրությանը հանձնված գործերը կարող են փոփոխվել և տարածվել առանց որևէ սահմանափակումների (փաստորեն այս դեպքում հեղինակը հրաժարվում է թե գույքային և թե ոչ-գույքային իրավունքներից և չի սահմանափակում հետագա տարածումը փոփոխության դեպքում)։ Սա նշանակում է, որ GFDL-ով թողարկված գործի փոփոխված տեսքը նորից պետք է թողարկվի GFDL-ի տակ, իսկ PD գործի (օրինակ նկարի հիման վրա ստեղծված կոլլաժ) փոփոխված ձևը կարող է հետագայում տարածվել սահմանափակումներով։ ― Teak 22:14, 18 Նոյեմբերի 2007 (UTC)
my user page
խմբագրելHi, i don'tknow Armenian, but i want to translate my page. Can you help me? Thanks... ZoRCoCuK 08:38, 14 Սեպտեմբերի 2008 (UTC)
- I will if I can. But - to begin with - which page are you talking about? Wolf 09:32, 14 Սեպտեմբերի 2008 (UTC)
- Իզուր ժամանակ մի կորցրու, վիքի վիրուսներից է, ուզում է իր անունը տարածի բոլոր լեզուների վիքիներում: Նա մեզ ոչ մի օգուտ չի տալու: VartanM 05:45, 22 Սեպտեմբերի 2008 (UTC)
- Շատ բարի։ Շնորհակալություն։ Ես շատերին և շատ բան այստեղ դեռ չեմ ճանաչում։ Wolf 07:16, 22 Սեպտեմբերի 2008 (UTC)
Պարտիզակ
խմբագրելՈղջույն Wolf, շնորհակալություն Բահչեջիկների համար: Ես տեսել էի , որ այդ անունով շատ բնակավայրեր կան ու քարտեզով էի փորձում ճշտել , թե որն է Պարտիզակը: Պապս պարտիզակցի էր և իր հիշողություններից ու գրքերից միայն գիտեմ՛ որ Նիկիո լճի ափին է եղել գյուղը, դրա համար էլ այս Բահչեջիկն էի ընտրել: Ի դեպ ոնց է՞ ճիշտ գրվում, տարբեր աղբյուրներում տարբեր է: Կարո՞ղ է տեղեկություն ունես,Նոր Գյուղ, կամ Մեծ Նոր Գյուղի մասին: Պարտիզակի հինգ հայկական գյուղերի մեջ չգտա ( ցուցակը արա Մելքոնյանի մոտ), բայց գիտեմ որ պարտիզակցիները Հալեպում Նոր Գյուղ թաղամաս ունեն: Եթե տեղեկություններ ունես շատ ուրախ կլինեմ:beko 10:28, 24 Մայիսի 2009 (UTC)
- Բարև, հարգելի Beko. Ես ծագումով պարտիզակցի ծանոթ ունեմ, իրենից կհարցնեմ այս մոտակա օրերս։ Թեև ծնունդով հալեպցի են, բայց շատ հավանական է, որ իմանա՝ հաշվի առնելով տարիքը։
- «Բահչեջիկի» վերաբերյալ. ես ստուգեցի թուրքական Վիքին՝ ճիշտ հղում տեղավորելու համար, բայց նրանք այս մեր «Բահչեջիկի» մասին հոդված չունեն։ Կան հոդվածներ զանազան ուրիշ «Բահչեջիկների» մասին, բայց՝ ոչ այս մեկի։ Ահա այստեղ՝ Bahçecik. Մեր այս Բահչեջիկը նշված է (ցանկի ամենաներքևում), բայց հոդված գրված չի։ Դա շատ զարմանալի է, քանի որ այս Բահչեջիկը եղածների մեջ ամենահայտնին է։ Ի դեպ, «Բահչեջիկ» անունը «Պարտիզակի» թուրքերեն բառացի թարգմանությունն է։ Wolf 18:04, 24 Մայիսի 2009 (UTC)
Translation request
խմբագրելPlease, could you translate the following article?
Joseph Smith, Jr. (December 23, 1805 – June 27, 1844) was the founder of the Latter Day Saint movement, also known as Mormonism, and an important religious and political figure during the 1830s and 1840s. In 1827, Smith began to gather a religious following after announcing that an angel had shown him a set of golden plates describing a visit of Jesus to the indigenous peoples of the Americas. In 1830, Smith published what he said was a translation of these plates as the Book of Mormon, and the same year he organized the Church of Christ.
Thanks for your help.
Ողջույն
խմբագրելԲարի վերադարձ, Wolf: Ուրախ եմ քո ներդրումները նորից այստեղ տեսնելու համար :) Chaojoker 18:58, 22 Նոյեմբերի 2009 (UTC)
- Շնորհակալություն, հարգելի Chaojoker, և բարով «տեսանք» իրար: Այսուհետև ավելի հաճախ կհանդիպենք: Wolf 22:26, 22 Նոյեմբերի 2009 (UTC)
Հանդիպում վաղը Հունվարի 17, 12։00 Թամանյանի արձանի մոտ
խմբագրելՈղջույն Մասնակիցներ։ Վաղը Հունվարի 17-ին ժամը 12։00 (կեսօր) հավաքվում ենք, մեր ավանդական տեղում Թամանյան արձանի մոտ։ Ինչպես միշտ ուրախ ենք տեսնել բոլոր հետաքրքրվածներին, անկախ իրենց վիքի-ստաժից։ Ինձ 5 րոպեից ավել պետք չի սպասել, քանի որ հնարավոր է ուշանամ, այդ դեպքում կկապնվեմ ու կգտնեմ ձեզ։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 13:23, 16 Հունվարի 2010 (UTC)
SUL Merge
խմբագրելCan you please help me merge my SUL with hi:सदस्य:Nazar. The username has no edits but is unavailable for some reason... Thanks a lot! -- Nazar 14:10, 27 Մայիսի 2010 (UTC)
- Sorry, I guess you're not the person I was trying to contact -- hi:सदस्य:Wolf. Please forgive me the trouble... Nazar 14:18, 27 Մայիսի 2010 (UTC)
Ձորձոր/Ծործոր
խմբագրելՈղջույն, Wolf: Բոլոր վիքիներում հոդվածը կոչվում է «Ձորձոր», իսկ «ծործորը» բարբառով է:--Պանդուխտ 12:41, 11 Հունիսի 2010 (UTC)
- Հարգելի Pandukht, նախքան այդպիսի վճռական (և անհիմն) հայտարարություն կատարելը («բարբառով է»), խորհուրդ կտայի ձեռք բերել որոշ գրականություն, հայերեն լեզվով (ի դեպ, վաղուց էի ուզում տալ այդ խորհուրդը, բայց առիթ չէր ներկայացվել)։ Հարցը նրանում է, որ Արտազի Ծործորի վանքը ոչ թե ինչ որ կորած-մոլորած անհայտ շինություն է, որի անունը կարող էր ինչ որ կասկածների ենթակա դառնալ, այլ՝ պատմա-ճարտարապետական հայտնի կոթող, և այդ անվան ուղղագրության վերաբերյալ որևէ քննարկումները պարզապես անիմաստ եմ համարում։ «Էջմիածի՞ն» թե «Էչմիաձի՞ն»՝ ահա ձեզ նույն մակարդակի բանավեճի նյութ։ Wolf 19:22, 11 Հունիսի 2010 (UTC)
- Կարելի էր առանց ագրեսիայի մոտենալ այս հարցին:--Պանդուխտ 20:11, 11 Հունիսի 2010 (UTC)
- Իսկ եթե հաստատ համոզված եք, ապա հոդվածում մնացած տեղերում էլ կփոխեիք անունը:--Պանդուխտ 20:12, 11 Հունիսի 2010 (UTC)
- Կարելի էր առանց ագրեսիայի մոտենալ այս հարցին:--Պանդուխտ 20:11, 11 Հունիսի 2010 (UTC)
Հարգելի Pandukht, «ագրեսիայի» մեղադրանքն ընթերցելուց հետո նորից կարդացի գրածս` Ձեզանից պատշաճ ներողություն խնդրելու համար, բայց ոչ մի «ագրեսիա» այդպես էլ չհայտնաբերեցի։ Եթե Դուք որևիցե մի տեղ նկատել եք հարձակողական բառ կամ նախադասություն Ձեր հասցեին, խմդրում եմ մատնանշել այդ բառը կամ նախադասությունը, և ես անպայման ներողություն կխնդրեմ կոպիտ լեզվիս համար, խոստանում եմ։ Ձեր երկրորդ հայցմանն անպայման կպատասխանեմ, այս մեկ-երկու օրվա ընթացքում։ Հարգանքներս՝ Wolf 06:12, 12 Հունիսի 2010 (UTC)
- Իսկ ինչ է նշանակում՝ խորհուրդ կտայի ձեռք բերել որոշ գրականություն, հայերեն լեզվով (ի դեպ, վաղուց էի ուզում տալ այդ խորհուրդը, բայց առիթ չէր ներկայացվել)?--Պանդուխտ 06:55, 12 Հունիսի 2010 (UTC)
Աղջկա աշտարակ
խմբագրելԻնչքան չեմ ուզում բացել այս թեման, բայց ստիպված եմ: Ինտերնետում օգտագործվում հենց թարգմանված անվանումը: Նաև, բացեք ուրիշ հոդվածներ և տեսեք, որ հուշարձանների անվանումները թարգմանվում են: Մենք չենք ասում "«Կռասնի պլոշադը» գտնվում է Միսկվայի կենտրոնում" այլ ասում ենք «Կարմիր հրապարակը»: Ինչից ելնելով դուք փոխեցիկ անվանումը: Որևէ վստահելի աղբյուրներ կան, որոն պնդում են, որ հայերենում ընդունված է հենց չթարգմանված ադրբեջաներեն անվանումը?--Պանդուխտ 12:03, 7 Հուլիսի 2010 (UTC)
- ՀՍՀ
- հ. 1, էջ 88
- հ. 2, էջ 348
- հ. 5, էջ 396
Wolf 03:55, 8 Հուլիսի 2010 (UTC)
ՀՍՀ-ն շատ կարևոր աղբյուր է, սակայն անուններ ընտրելիս բոլոր դեպքում չէ, որ կարելի է այն ելակետ ընդունել։ Հետաքրքիր է, Գուգլով «Աղջկա աշտարալը» գտնում է 3 արդյունք, «Կույսի աշտարակը»՝ 6 արդյունք, իսկ «Կըզ-Կալասին»՝ 0։ Կարծում եմ կարելի է հարցը քվեարկման փորձել լուծել։ Ես ինքս գերապատվություն կտայի «Կույսի աշտարակ» անվանատարբերակին, քանի որ այն և ադրբեջաներեն անվամնան ճիշտ թարգմանություն է, և արտացոլում է կառույցի հետ կապված ավանդությունը։ --Vacio 07:26, 8 Հուլիսի 2010 (UTC)
- Ինձ համար տարբերություն չկա, կարևորը որ հայերեն լինի: Ուրեմն վերանվանենք «Կույսի աշտարակը»: Պայմանավիրվեցինք?--Պանդուխտ 09:34, 8 Հուլիսի 2010 (UTC)
- Ես համաձայն եմ, եթե այլ կարծիքներ/առաջարկներ չկան։ --Vacio 18:57, 10 Հուլիսի 2010 (UTC)
- Ինձ համար տարբերություն չկա, կարևորը որ հայերեն լինի: Ուրեմն վերանվանենք «Կույսի աշտարակը»: Պայմանավիրվեցինք?--Պանդուխտ 09:34, 8 Հուլիսի 2010 (UTC)
Հարգելի Vacio, այդ նախադասությունը գրել եք post factum - այսինքն, ինչպես միշտ, Pandukht-ը արդեն «հարցը լուծել էր»։
Քանի որ «քննարկում» հասկացությունը բոլորովին ուրիշ իմաստ ունի հայերեն Վիքիում, քան մնացյալ առողջ աշխարհում, չեմ ցանկանում խորանալ այդ թեմայում։
Ուզում եմ միայն մեկ հարց տալ. այդ կեղծիմաստ նախադասությունը ձևականությունը պահպանելու համա՞ր եք տվել, թե՞ ուրիշ պատճառներով։
Եվ, ընդհանրապես, խնդրում եմ նման քննարկումները կայացնել հոդվածի «Քննարկում» բաժնում, ոչ թե այստեղ։ Հարգանքներս. Wolf 02:18, 11 Հուլիսի 2010 (UTC)
- «....Pandukht-ը արդեն «հարցը լուծել էր»...»՝ Հիշեցնեմ, որ հենց առաջինը հարցը լուծել եք Դուք, պարոն Wolf, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ և հատկապես դնելով ադրբեջանական անվանուը, չե որ սա Հայերեն Վիքիպեդիան:--Պանդուխտ 20:30, 11 Հուլիսի 2010 (UTC)
Խնդրանք
խմբագրելԵթե հնարավորություն կա կխնդրեի պատասխանել այստեղ: Շնորհակալություն:---Պանդուխտ 12:20, 20 Հուլիսի 2010 (UTC)
Հոդվածներ
խմբագրելՀոդվածների անվանումները վերանվանելիս կխնդրեի անվանումը նույնպես փոխել կաղապարի և հենց հոդվածի մեջ, քանի որ ես կարող բոլորին հետևել և ինքս դա անել:--Պանդուխտ 08:02, 25 Հուլիսի 2010 (UTC)
- Հարգելի Pandukht, չեմ կարծում, որ դա իմ պարտավորությունն է՝ Ձեր բազմաթիվ տառասխալները խմբագրելը։
- Ընդհակառակը, իմ կարծիքով՝ դա Ձեր պարտականությունն է ճիշտ գրել։ Բայց սա իմ անձնական կարծիքն է, կարող է և օբյեկտիվ չլինել։ Wolf 08:17, 25 Հուլիսի 2010 (UTC)
- Ես խոսում եմ այն քաղաքների/մունիցիպալիտետների անվանումների մասին, որոնց անվանումը հանդիպվում է մի քանի օրինակներով: Ես ինքս որոշել եմ գրել այնպես, ինչպես վրացերենում, այսինքն «ի» առը որպես վերջավորություն: Հասկանալի է, որ հայերի մոտ ընդունված է Ախալքալաք, ոչ թե Ախալքալաքի: Բայց, որինակ, չեմ կարծում որ Լենտեխին պետք է սարքել Լենտեխ, քանի որ այդտեղ այդքան հայեր չեն ապրում, դա հայկական հող չե: Ես այդ դեպքերըի մասին եմ ասում:)--Պանդուխտ 18:39, 25 Հուլիսի 2010 (UTC)
- Վրացերենն հատուկ անունների «ի» վերջավորությունը սխալ է հայերեն տառադարձելիս պահպանելը։ Տես այդ մասիմ Լեզվի պետական տեսչության «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն», էջ 27-28.
- Վրացերենն հատուկ անունների «ի» վերջավորությունը սխալ է հայերեն տառադարձելիս պահպանելը։ Տես այդ մասիմ Լեզվի պետական տեսչության «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուն», էջ 27-28.
- Ես խոսում եմ այն քաղաքների/մունիցիպալիտետների անվանումների մասին, որոնց անվանումը հանդիպվում է մի քանի օրինակներով: Ես ինքս որոշել եմ գրել այնպես, ինչպես վրացերենում, այսինքն «ի» առը որպես վերջավորություն: Հասկանալի է, որ հայերի մոտ ընդունված է Ախալքալաք, ոչ թե Ախալքալաքի: Բայց, որինակ, չեմ կարծում որ Լենտեխին պետք է սարքել Լենտեխ, քանի որ այդտեղ այդքան հայեր չեն ապրում, դա հայկական հող չե: Ես այդ դեպքերըի մասին եմ ասում:)--Պանդուխտ 18:39, 25 Հուլիսի 2010 (UTC)
Շնորհակալություն, Vacio։ Ինձ ազատեցիք այստեղ երկար թեզ գրելու պարտականությունից։
Հարգելի Pandukht, դուք ավելի կհեշտացնեք բոլորի (և Ձեր) գործը, եթե պարզապես խուսափեք վրացական տեղանուններում «ի» վերջավորությունը գործածելուց։ Այն հազվադեպ դեպքերում, երբ այդ վերջավորությունը պետք է առկա լինի, ես հաճույքով կավելացնեմ այն։ Wolf 20:41, 25 Հուլիսի 2010 (UTC)
- Ինչու է վերանվանելիս դուք չեք դժվարանում, իսկ բացատրելիս դժվարանում եք? Մեր վեճերի ընթացքումդուք չեք փորձել հաստատել ձեր խոսքերը փաստարկներով, այլ միայն վիրավորանքներ էիք նետում իմ կողմ: Անձամբ ես շատ շնորհակալ եմ Vacio-ին: Նա կարողացավ բացատրել, փաստարկներ բերել և այդ հարցով, կարծում, եմ այլևս խնդիրներ չեն առաջանա:
- Ես չգիտեմ, թե որտեղ փնտրեմ իմ նկատմամբ ձեր ձեր բացասական վերաբերմունքի աղբյուրը: Եթե բան կա, խնդրում եմ ասել: Եթե չկա, նույնպես խնդրում եմ խոսել ինձ հետ այն տոնով, ինչպես ուրիշ մասնակիցների հետ:--Պանդուխտ 21:08, 25 Հուլիսի 2010 (UTC)
- Հարգելի Pandukht, ստիպված եմ արհամարհել Ձեր հաղորդության «վիրավորված» մասը՝ ի տարբերություն ոմանց, ես վիրտուալ «ռազբիրատների» սիրող չեմ։ Թե ինչի՞ց եք վիրավորվել՝ միայն Աստված և Դուք գիտեք, ոչինչով օգնել չեմ կարող, ցավոք սրտի, ոչ էլ պատրաստ եմ այդ ջունգլիները մտնել։ Պատասխանեմ միայն Ձեր հաղորդության «էական» հատվածին։
- Դուք գրում եք: «Մեր վեճերի ընթացքումդուք չեք փորձել հաստատել ձեր խոսքերը փաստարկներով»։
- Նախ, սա չի համապատասխանում իրականությանը (մեղմ ասած)։
- Երկրորդ. ես այլևս չեմ պատասխանի անձամբ Ձեր (Pandukht-ի) և անձամբ Vacio-ի՝ աղբյուրներ ներկայացնելու պահանջներին։ Գտնում եմ դա դատարկ, ապարդյուն զբաղմունք և իմ թանկարժեք ժամանակի անիմաստ վատնում։ ԵՎ ՓՈՐՁԸ ԴԱ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է՝ գոյություն ունի փաստագրված նախադեպ։ Վստահ եմ, որ իմ այս փաստարկը անտարակուսորեն տրամաբանական կհամարեք։
- Հարգանքներս՝ Wolf 22:18, 25 Հուլիսի 2010 (UTC)
- Դե որ ձեր ժամանակը այդքան թանգ է, ձեզ ով է ստիպում ծախսել այն այս վիրտուալ աշխարհում?--Պանդուխտ 07:01, 26 Հուլիսի 2010 (UTC)
- Նախ, սա չի համապատասխանում իրականությանը (մեղմ ասած)։
Այսու հարցը համարում եմ փակված։ Wolf 08:59, 26 Հուլիսի 2010 (UTC)
Վրացերեն
խմբագրելԵվս մեկ անգամ բարև, Wolf: Ինչպես նկատել եմ, դուք գիտեք վրացերեն այբուբենը: Փորձում եմ հասկանալ, թե «ყ» տառը ինչ ձայն է տալիս თეთრი წყარო անվանման մեջ: Ինտերնետում հանդիպել եմ բազմաթիվ տարբերակներ, մինչ այս ես գրում էի Ծղարո, բայց չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ: Դուք կարող եք ինձ օգնել?--Պանդուխտ 13:26, 28 Հուլիսի 2010 (UTC)
- Բարև, Pandukht։ Այո, վրացական ყ հնչյունը վրացական հնչյունաբանության մեջ միակ բաղաձայնն է, որ բացակայում է հայերենում։ Բայց այն միշտ տառադարձվում է «ղ»-ով։ Ուրեմն, თეთრი წყარო - Թեթրի Ծղարո։ Wolf 16:06, 28 Հուլիսի 2010 (UTC)
- Պարզ է, շնորհակալ եմ--Պանդուխտ 16:07, 28 Հուլիսի 2010 (UTC)
Վրացերեն 2
խմբագրելԲարև, Wolf: Ձեր օգնությունն է պետք: Վրացերենով գրվում է «რაჭა-ლეჩხუმისა და ქვემო სვანეთის»: Ուրեմն հայերեն էլ պետք է լինի «Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի»?--Պանդուխտ 16:46, 19 Սեպտեմբերի 2010 (UTC)
Ողջու՛յն, հարգարժան մասնակից Wolf: Ինչպե՞ս եք... Ցանկանում եմ ձեզ մի բան խնդրել, որը շատ կարևոր արժեք ունի ինձ համար: Ձեր օգնության կարիքն ունեմ: Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածը իմ ստեղծած ու խմբագրած հոդվածն է: Ես այն ընտրյալ կարգավիճակ ստանալու թեկնածության եմ առաջադրել: Հիմա քվեարկություն է ընթանում: Արդեն 10 ձայն կա: Մեծամասնություն է կողմ է: Շատ եմ խնդրում ձեզ, բարեկամս, որ մտնեք այնտեղ և ձեր ձայնը տաք: Շատ եմ խնդրում, որ դրական քվեարկեք: Դրանով ինձ ահագին կօգնեք: Որպես մարդ եմ խնդրում, առաջին հերթին: Հուսով եմ, որ կհասկանաք ու կմտնեք դրությանս մեջ: Շատ եմ ցանկանում, որ հոդվածը ընտրվի: Ինձ դա շատ հարկավոր է: Հուսամ կօգնեք: Շնորհակալ եմ: Հարգանքներով: Hovhannes 12:45, 13 Փետրվարի 2012 (UTC)
Բրիժիտ Բարդո
խմբագրելհարգելի Wolf, ո՞րտեղ ես լսել կամ կարդացել Բրիժիտ Բարդո: Դա շաաաատ մեեեեեեեծ սխալ է: Խնդրում եմ ուղղիր: 06:00, 31 Մարտի 2012 (UTC)
Անաղբյուր հոդված
խմբագրելՈղջույն, Հարգելի՛ Wolf~hywiki։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված 3 լիրա (Միլան), 5 պեսո (Չիլի),3 լիրա (Միլան, Մարիա Թերեզա) հոդվածներում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն--Աշոտ1997 (քննարկում) 21:58, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Your account will be renamed
խմբագրելHello,
The developer team at Wikimedia is making some changes to how accounts work, as part of our on-going efforts to provide new and better tools for our users like cross-wiki notifications. These changes will mean you have the same account name everywhere. This will let us give you new features that will help you edit and discuss better, and allow more flexible user permissions for tools. One of the side-effects of this is that user accounts will now have to be unique across all 900 Wikimedia wikis. See the announcement for more information.
Unfortunately, your account clashes with another account also called Wolf. To make sure that both of you can use all Wikimedia projects in future, we have reserved the name Wolf~hywiki that only you will have. If you like it, you don't have to do anything. If you do not like it, you can pick out a different name.
Your account will still work as before, and you will be credited for all your edits made so far, but you will have to use the new account name when you log in.
Sorry for the inconvenience.
Yours,
Keegan Peterzell
Community Liaison, Wikimedia Foundation
02:03, 18 Մարտի 2015 (UTC)
Renamed
խմբագրելThis account has been renamed as part of single-user login finalisation. If you own this account you can log in using your previous username and password for more information. If you do not like this account's new name, you can choose your own using this form after logging in: Սպասարկող:GlobalRenameRequest. -- Keegan (WMF) (talk)
08:55, 19 Ապրիլի 2015 (UTC)
Ջնջման է ներկայացվել «1_թալեր_(Սաքսոնիա)» էջը
խմբագրելՀարգելի՛ Wolf~hywiki, Ձեր ստեղծած կամ խմբագրած «1_թալեր_(Սաքսոնիա)» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ հանրագիտարանային։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--∑ίγμα (քնն.) 19:24, 28 Հուլիսի 2020 (UTC) |