3 լիրա (Միլան, Մարիա Թերեզա)

(Վերահղված է 3 լիրա (Միլան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 3 լիրա (այլ կիրառումներ)

Մարիա Թերեզայի 3 լիրա մետաղադրամը (կես սկուդո) արտադրվել և բաց է թողվել Միլանի կիսանկախ կառավարության կողմից 1777 թվականից մինչև 1780 թ., ավստրիական թագուհի Մարիա Թերեզայի գերիշխանության ներքո։

3 լիրա
ԵրկիրՄիլան
Արժողություն3 լիրա
Տրամագիծ31 մմ
Կշիռ11,55 գրամ
Բաղադրություն0,896 % արծաթ

Բաղադրությունը՝ 90% հարգի արծաթ, կշիռը՝ 11,6 գրամ, տրամագիծը՝ 31 մմ։

Երեք լիրայի արժեք ունեցող մետաղադրամները Միլանում շրջանառության են թողվել 2 տարբեր տեսակներով.

Պատմություն խմբագրել

Մետաղադրամը հատված է արծաթից, Իտալական պետություններում ընդունված ստանդարտով (90% հարգի արծաթ, կշիռը՝ 11,6 գրամ, տրամագիծը՝ 31 մմ)։ «Մարիա Թերեզայի 3 լիրան» հատվել էր մեծ քանակով, և հետևաբար առանձնապես նումիզմատական արժեք չի ներկայացնում։

Նկարագրություն խմբագրել

Դիմերես խմբագրել

Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Մարիա Թերեզայի ավանդական պրոֆիլը, վերևում՝ լատիներեն գրություն թագուհու անվամբ և տիտղոսով։

Դարձերես խմբագրել

Ետևի կողմում՝ Մարիա Թերեզայի թագավորական զինանշանը և տարեթիվը։ Առկա է նաև փողերանոցի դրոշմը, քանի որ այս դրամը արտադրվել է ոչ միայն Միլանում, այլ նաև Վիեննայում։