Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Vahe Hakhverdyan  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
 
 
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ BekoՔննարկում 15:26, 26 Հունվարի 2019 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Սխալ խմբագրումներ խմբագրել

Ողջույն Vahe Hakhverdyan ջան, շնորհակալություն Ձեր թանկագին ժամանակը տրամադրելու և Վիքիպեդիան բարելավելու համար։ Նկատեցի Ձեր բարելավումը տվյալ հոդվածում, մի քանի սխալներ նշեմ, որոնք կարող եք շտկել և ավելի լավ խմբագրել։ Հոդվածում չենք գրում 2018-ին կամ 2018 թ․-ին, պարզապես գրում ենք 2018 թվականին։ Կետադրական նշանները չենք դնում բառերից հեռու (օրինակ՝ թեմաներով ՝ գրված, ճիշտը սա է թեմաներով՝ գրված)։ Ալբոմի կամ սինգլի/երգի անունները կա՛մ գրում ենք չակերտների մեջ, կա՛մ էլ պարզապես շեղատառ։ Նաև ուշադիր եղեք հղումներին և ծանոթագրություններին։ Եթե համոզված չեք, որ հոդվածը անթերի է, ապա խորհուրդ կտամ օգտագործեք Ձեր ավազարկղը կամ ստեղծեք/բարելավեք հոդվածը` օգտագործելով «խմբագրում եմ» կաղապարը, հակառակ դեպքում այն կջնջեն/հետ կշրջեն։ Եթե հարցեր ունեք, դիմեք ինձ, սիրով կօգնեմ --SilViePink 🐍 17:41, 1 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի Vahe Hakhverdyan, տվյալ հոդվածում բարելավում եք արել և փոփոխել եք իմ կատարած ուղղումները։ Նախորդ անգամ գրեցի՝ արհամարհեցիք կամ պարզապես չպատասխանեցիք։ Ես գնահատում եմ Ձեր՝ վիքիպեդիային տրամադրած ժամանակը, այդ պատճառով ուղղել եմ Ձեր բարելաված տեքստի մեծ մասը։ Վիքիպեդիան Ձեզ համար սևագրություն չէ՛, գրեք Ձեր սևագրությունում և մանրակրկիտ ստուգելուց հետո, նոր հրապարակեք հիմնական տիրույթում։ Հոդվածների մեջ գրում ենք համարյա միշտ միայն վաղակատար անցյալ ժամանակաձևով։ Ես ուղղել էի ձեր բարելավումը, սակայն նորից փոփոխել եք։ Նման խմբագրումները շարունակելու դեպքում կարող եք արգելափակվել։ Եթե նորեկ եք կամ փորձառու չեք, կարող եք առավել փորձառու խմբագիրներին խնդրել, որ օգնեն Ձեզ, կամ կարող եք դիմել ինձ։ Հաճելի խմբագրումներ։ --SilViePink 🐍 19:40, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

PS «Խմբագրում եմ» կաղապարը դնում են հոդվածի մեջ, խմբագրելն ավարտելուց հետո` հեռացնում, ոչ թե գրում են ամփոփման էջում: --SilViePink 🐍 19:52, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

 

Հարգելի Vahe Hakhverdyan, Ձեր ստեղծած «Էդմոնդ_Մակարյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Voskanyan (քննարկում) 14:09, 30 Հունվարի 2021 (UTC)