Էդմոնդ Մակարյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Էդմոնդ Էդուարդի Մակարյան (հուլիսի 25, 1987 թ. Երևան) հայ կոմպոզիտոր։ Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունների, էստրադային երգերի, ֆիլմերի և հեռուստահաղորդումների երաժշտության։
Էդմոնդ Մակարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1987թ |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Կենսագրություն
խմբագրելԷդմոնդ Մակարյանը ծնվել է Երևանում։ 2001թ. ավարտել է Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցը, 2003 թվականին՝ Երևանի թիվ 197 միջնակարգ դպրոցը։ 1996-2001 թթ. կոմպոզիցիայի դասերի է հաճախել Ս.Շաքարյանի, Ա.Սաթյանի, Ռ.Ասատրյանի, Մ.Ավանեսովի մոտ։ 2003-2007 թթ. ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում՝ կապի ճյուղում» ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագետի որակավորում, 2007-2011 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Ա. Սաթյան)։ 2012 թ. ավարտել է ԵՊԿ մագիստատուրան (ղեկ.` Ա. Սաթյան)։ 2008 թ. կազմակերպել է պատանի կոմպոզիտորների «Մարո» մրցույթը։ Հանդիսանում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների համահայկական ամենամյա մրցույթի գեղարվեստական ղեկավարը (անցկացվում է 2014 թվականից)։ 2013 -2018 թթ․ վարել է Հայաստանի կոմպոզիտորների միության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2018 թվականից նույն կազմակերպության Համերգային-կազմակերպչական բաժնի ղեկավարն է։ 2013 թվականից հանդիսանում է Հայաստանի կոմպոզիտորների միության, 2022 թվականից՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարի գեղարվեստական խորհրդի անդամ։
2015 – 2016 թթ. եղել է Հայ մշակույթի, կրթության և գիտության զարգացման հիմնադրամի տնօրենը։ 2019 թվականից դասավանդում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2022 թվականին երաժշտության դասեր է տվել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում (հասարակական հիմունքներով)։
Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։ 2020 թվականին Ռուսաստանի երաժշտական միության կողմից արժանացել է պատվոգրի՝ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ 2021 թվականին ՀՀ ՊՆ կից «Ֆիդայիններ» ռազմահայրենասիրական կազմակերպության կողմից արժանացել է «Մոնթե Մելքոնյան» մեդալի։
Կարիերա
խմբագրելԱկադեմիական երաժշտություն
խմբագրելՏարեթիվ | Անվանում |
---|---|
1995 | ՎԱԼՍ դաշնամուրի համար |
1997 | ՄԱՆԿԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ |
1997 | ԼԱՐԱՅԻՆ ԿՎԻՆՏԵՏ |
1999 | ԿՈՆՑԵՐՏ երկու դաշնամուրի համար |
1998 | «ԴՈՒԴՈՒԿ» պիես 3 դուդուկի և դհոլի համար |
2001 | «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐ» 7 պիեսների շարք դաշնամուրի համար |
1996-2001 | «5-ի 50» 50 մանկական պիեսների ժողովածու դաշնամուրի, ֆլեյտայի և դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի, քանոնի և քամանչայի, ձայնի և դաշնամուրի և այլ |
2007 | «ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ» դաշնամուրային եռամաս նովել |
2008 | «ԽԱՎԱՐԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ» կլարնետի և լարային կվարտետի համար |
2009 | «ՇՆՉԻ՛Ր, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ… » կամերային ստեղծագործություն 13 գործիքի համար |
2009 | «ԱՂԴԱՄ-ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ» սիմֆոնիկ պոեմ |
2010 | «ՀԱՅԸ ԿԱՊՐԻ» դուդուկի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար |
2010 | «ՎԵՐԵԼՔ» ջութակի և դաշնամուրի համար |
2011 | «...ՆԱ ԿԱՐՈՂԱՑԱՎ...» ՍԻՄՖՈՆԻԱ սիմֆոնիկ նվագախմբի և երկսեռ երգչախմբի համար` նվիրված Վազգեն Սարգսյանին (խոսք` Ա. Սեմիրջյանի) |
2012 | «ՇՈՒՇԻ. ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳԻՇԵՐԸ» դուդուկի, հարվածայինների, ձայնի և լարային նվագախմբի համար |
2012 | «ԱՐՅՈՒՆՈՏ ԱՐԱՔՍ» զուռնայի, դուդուկի, դհոլի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, |
2013 | «ԵԼՔ ՉԿԱ» սիմֆոնիկ սյուիտ՝ գրված համանուն ֆիլմի համար |
2014 | «ԵՐԿՐԻ 10 ՏԱՐԻՆ ԵՐԿՐԻ ՎՐԱ» սիմֆոնիկ սյուիտ դուդուկի, կանանց երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար |
2014 | «ԽԱՆԳԱՐՎԱԾԸ» դաշնամուրի և երկու թավջութակի համար |
2014 | «Խանգարվածը. Օր երկրորդ» դաշնամուրի համար |
2014 | «ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՉՄՏԱԾԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ» ձայնի, կլարնետի, 2 թավջութակի և կոնտրաբասի համար (խոսք` Սոնա Վանի) |
2015 | «41,2» գծապատկերային նովել՝ լարային կվինտետի համար, |
2015 | «ՎԱԶԳԵՆԸ» սիմֆոնիկ պատկեր |
2017 | «ԱՌԱՋԻՆԸ» էսքիզային-անիմացիոն երաժշտական էտյուտ |
2019 | «ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ» մյուզիքլ |
Ֆիլմեր
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Տեսակ | Ռեժիսոր |
---|---|---|---|
2013 | ՀԱԶԱՐԻՑ ՄԵԿԸ | կարճամետրաժ ֆիլմ | Լ.Կարապետյան |
2014 | ԵԼՔ ՉԿԱ | գեղարվեստական ֆիլմ | Վ.Սահյան |
2016 | ԿԱՆՉ | գեղարվեստական ֆիլմ | Գ.Թադևոսյան |
2018 | ԺԱՄԱՆԱԿՆ Է | գեղարվեստական ֆիլմ | Վ.Սահյան |
2019 | ԺԻՐԱՅՐ ԳԼԵՆՑ | հեռուստանովել (Հ1) | Գ. Վահրամայան |
2021 | ԵՐԿՈՒՍՆ ՈՒ ԵՐԿՈՒՍԸ | գեղարվեստական ֆիլմ | Հ. Շախ-Հակոբյան |
Էստրադային երգեր
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Կատարող | Խոսքերի հեղինակ |
---|---|---|---|
2009 | Հրաժեշտ | Սյուզան Մարգարյան | Գ. Տեր-Կարապետյան |
2012 | Իմ Մամ | Սոֆի Մխեյան | Ա. Բարսեղյան |
2012 | Դեպի Նոր Մի Կյանք | Դալիթա | Դալիթա |
2012 | Մենք Չենք Կարող | Լայանա/Սևակ Մամբրեյան | Հ. Արամյան |
2013 | Մամ Ջան | Դալիթա | Դալիթա |
2013 | Քո | Հ.Տ. Հայկո/Արթուր Գաբրիելյան | Է.Մակարյան,
Կ. Աբաչյան |
2013 | Իմ Երևան | Դալիթա | Է. Մակարյան |
2013 | Ամանոր | Դալիթա | Է. Մակարյան |
2013 | Շնորհավոր | Միլլի | է. Մակարյան |
2013 | Իմն ես | Արթուր Գաբրիելյան | Ա. Մնացական-յան |
2013 | Հեռախոս թե հեծանիվ | Ֆլորա | Է. Մակարյան |
2014 | Լինում է չի լինում | Միլլի | Է. Մակարյան |
2016 | Հեռանում եմ | Հայկ Հունանյան | Գ.Կյոկչյան |
2017 | Արժանի | Սևակ Ամրոյան/Գառնիկ Սարգսյան | Է. Մակարյան |
2018 | Չեմ կարող | Արման Աբրահամյան | Կ. Աբաչյան |
2019 | Լավնա | Արման Աբրահամյան | Ա. Աբրահամ-
յան |
2019 | Իմ Հայր | Նարեկ Մելիքյան | Է. Մակարյան,
Ա. Բաբայան |
2019 | Մայր Համալսարան | Անահիտ Շահբազյան | Է. Մակարյան |
2020 | Սերը Չի Վերջանում | Անդրե | ըստ Աստվածաշնչի |
2020 | Մեզ Ոչինչ Չի Հաղթի | Արթուր Խաչենց, Իվետա Մուկուչյան, Գոռ Սուջյան, Սևակ Ամրոյան, Սևակ Խանաղյան, Սոնա Ռուբենյան, Սրբուհի Սարգսյան | Է. Մակարյան |
2021 | Հրամանատար | Սևակ Ամրոյան | Է. Մակարյան |
2022 | Երանելի | Թամարա Ժամհարյան | Է.Մակարյան, Ն.Մանուչարյան |
2022 | Աղավնո | Արման Աբրահամյան | Է.Մակարյան |
Հեռուստահաղորդումներ/մասշտաբային նախագծեր
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Նախագիծ | Ռեժիսոր |
---|---|---|---|
2014 | Անկախության տոն | Հանրապետության հրապարակի գլխավոր միջոցառում | Ռ. Հովհաննիսյան |
2014 | Էրեբունի-Երևան | Երևան քաղաքում կազմակերպված միջոցառումներ | Ռ. Հովհաննիսյան |
2014 | Մետաքսի ճանապարհ | Ազգային նվագարանների միջազգային նախագիծ | Ռ. Հովհաննիսյան |
2018 | Բարև Երկիր | Առավոտյան հաղորդաշար (Երկիր մեդիա հ/ը) | Ա.Պետրոսյան |
2019 | Թեժ Խոհանոց | Խոհարարարական նախագիծ (Արմենիա հ/ը) | Հ.Քեշիշյան |
Գովազդային հոլովակներ
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Տեսակ | Ռեժիսոր |
---|---|---|---|
2014 | Երկրի 10 տարին (1) | գովազդային հոլովակ | Ա. Պետրոսյան |
2014 | Երկրի 10 տարին (2) | գովազդային հոլովակ | Ա. Պետրոսյան |
2014 | Երկրի 10 տարին (3) | գովազդային հոլովակ | Ա. Պետրոսյան |
2019 | ՄՈԳՈ | գովազդային հոլովակ | Ա. Ճաղարյան |
2020 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ | գովազդային հոլովակ | Հ. Զաքարյան |
2020 | STRONGER and STRONGER | գովազդային հոլովակ | Ս.Թադևոսյան |