Spetsnaz1991
Ողջույն
խմբագրելԻ՞նչ Վիքիպեդիան չէ | Բարի գալուստ Վիքիպեդիա, Spetsnaz1991 ։) |
Խորհրդարան | Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։
Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։ Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 08։36, 28 Օգոստոսի 2013 (UTC) Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
|
Ինչպե՞ս գրել հայերեն | |
Խմբագրման ուղեցույց | |
Խուսափե՛ք տարածված սխալներից | |
Վիքիպեդիայի էությունը | |
Հեղինակային իրավունքներ | |
Գլոսսարիում |
Դիտողություն
խմբագրելՈղջույն, Հարգելի՛ Spetsnaz1991։ Բազմից անգամ ձեր կողմից նկատել եմ Գյումրի հոդվածում նկարների հեռացման և նկարների անվանափոխման համար։ Ինչո՞վ է որոշվում նկարի տեղին, կամ ոչ տեղին լինելը, կամ ձեր կողմից դնել ու պարզապես հեռացնելը։ Ինչու եք "Մայիսյան ապստամբության" հուշարձանն անվանափոխում "Մայիսյան խռովությունների" հուշարձան։ Հուշարձանը կոչվում է "Հուշարձան Մայիսյան ապստամբության մասնակիցներին" և դա համոզվելու համար կարող ես դիտել Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)։ Խնդրում եմ, այլևս նմանատիպ խմբագրումներ չկատարել որևէ հոդվածում։ Այսուհետև ես աչալրջորեն կհետևեմ ձեր բոլոր խմբագրումներին։--Արման Մուսիկյան (քննարկում) 07։02, 25 Հունվարի 2014 (UTC)
- Բարև Ձեզ, Հարգելի՛ Spetsnaz1991: Ջնջել եք Երևան էջում բազմաթիվ նկարներ, այդ թվում՝ նշանավոր երևանցիներինը, օրինակ՝ Ալեքսանդր Թամանյանինը: Քանի որ Արման Մուսիկյանը արդեն ասել է անհրաժեշտ ամեն ինչ, ավելացնելու բան չունեմ: Նախքան վիքիպեդիայում այս կամ այն հոդվածներ ջնջելը, ուղղելը կամ կրճատելը, փորձեք գրել Ձեր սեփականը: --Hayk.arabaget (քննարկում) 05:36, 26 Մարտի 2014 (UTC)
- Հարգելի՛ Spetsnaz1991: Երևանում անում եք անհիմն փոփոխություններ. նախ, նկարների անհրաժեշտության մասին ասեցի արդեն, երկրորդ՝ աջ ու ձախ պետք չի դնել պատկերները, սա սովորական հոդված չէ, ամեն ինչով կարող են կարդալ, կհետաքրքրի. եթե սմարթֆոնով կամ այփադով են բացում, խառնվում են նկարները: Հետ շրջեք Ձեր խմբագրումները: --Hayk.arabaget (քննարկում) 06:43, 29 Մարտի 2014 (UTC)
Զգուշացում
խմբագրելՀարգելի՛ Spetsnaz1991, ձեր այս գրառումը մեղմ ասած դուրս է վիքիէթիկետից, ինքներդ էլ գիտեք՝ լինելով փորձառու խմբագիր։ Կրկնվելու դեպքում կարգելափակվեք։ Հուսով եմ այսուհետ կփորձեք զարգացնել մեր վիքիպեդիան՝ մասնակիցներին վիրավորելու փոխարեն։ --Լիլիթ (քննարկում) 07։11, 29 Մարտի 2014 (UTC)
Արգելափակում
խմբագրելՀարգելի՛ Spetsnaz1991, դուք 1 շաբաթով արգելափակվում եք ձեր խմբագրական պատերազմների, քննարկմանդ էջերն անպատասխան թողնելու և Hayk.arabaget մասնակցին քննարկման էջում վիրավորանք հասնցնելու համար։ Վր --Արման Մուսիկյան (քննարկում) 07։15, 29 Մարտի 2014 (UTC)
Ձեր պահվածքն անդունելի է եւ որոշումը միակողմանի, երևի թէ բոլորդ էլ այսպես եք վրաբերվում Արևմտահայերի հետ։ Ամոթ, միայն ամոթ ձեզ։--Zyzzzzzy (քննարկում) 07։21, 29 Մարտի 2014 (UTC)
- Ես ինքս էլ ծագումով Ալաշկերտից եմ և ուստի և արևմտահայ եմ նաև։ Բացի այդ 10 000 հոդված եմ ստեղծել Արևմտյան Հայաստանի մասին։ Դուք անընդհատ վեճերի մեջ եք այս կամ այն մասնակցի հետ։ Իսկ բացի այդ ի՞նչ է նշանկում մարդուն թշվառ անվանելը։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:25, 29 Մարտի 2014 (UTC)
- Նրա պատասխանը չտեսա՞ք թէ ոնց ձեռ էր առնում: Իսկ Հայերեն լեզվում թշվառ նշանակում է ողորմելի, խղճուկ, դժբախտ: Շնորհակալություն ձեր «անաչառության» համար:--Zyzzzzzy (քննարկում) 07:30, 29 Մարտի 2014 (UTC)
- Եթե ձեռ էր առնում, կարող էիք ադմինիստրատորներին դիմել՝ նրան կողմից հնչած արտահայտություններին գնահատական տալու համար, այլ ոչ թե ինքներդ փորձեիք «պատժել»։ Արդյունքն էլ արգելափակումը եղավ, հարգելի Zyzzzzzy։ Այստեղ մեզնից ոչ ոք էլ մեղավոր չէ, իսկ Արմանի՝ Ձեզ արգելափակելը միանշանալ օրինական է։ @ջեօ 07:35, 29 Մարտի 2014 (UTC)
- Նրա պատասխանը չտեսա՞ք թէ ոնց ձեռ էր առնում: Իսկ Հայերեն լեզվում թշվառ նշանակում է ողորմելի, խղճուկ, դժբախտ: Շնորհակալություն ձեր «անաչառության» համար:--Zyzzzzzy (քննարկում) 07:30, 29 Մարտի 2014 (UTC)
- Ես Ձեզ պատասխանել եմ իմ էջում, կարող եք կարդալ: Չնայած այն հանգամանքին, որ այդ կերպով վիրավորեցիք, միակ նախադասությունը, որ ինձ ստիպում է Ձեզ անդրադառնալ, արևմտահայերի մասին գրածն է. ոչ ոք չգիտե էլ, որ արևմտահայ եք, ու այդ տեսանկյունից չէր կապված իմ վերաբերմունքը: Իսկ արգելափակումը էթիկետի խախտում է, անգլերենում էլ, երևի, ընդունված չէ այդպես խոսել: Անաչառության մասին կասկածել պետք չէ: Օրենքն օրենք է:--Hayk.arabaget (քննարկում) 07:38, 29 Մարտի 2014 (UTC)
- Այն քաղցր խոսքերն էլ կարող եք ասել իմ հասցեին, որպեսզի ձեր շրջապատն իմանա ձեր իսկական մակարդակն ու որակը:--Zyzzzzzy (քննարկում) 07:46, 29 Մարտի 2014 (UTC)
- Ես չեմ էլ նեղացել արգելափակման համար, ինձ բավարար են հազարավոր Հայկական հոդվածները որոնք խմբագրել եմ Անգլերեն Վիքիպեդիայում: Ինձ մտահոգողը ոմանց այս ձևի վարկաբեկիչ վերաբերմունքն է արևմտահայերի նկատմամբ:--Zyzzzzzy (քննարկում) 07:41, 29 Մարտի 2014 (UTC)
- Zyzzzzzy, «որպեսզի ձեր շրջապատն իմանա ձեր իսկական մակարդակն ու որակը» նախադասությունը ևս խախտում է վիքիէթիկետը։ Հորդորում եմ զերծ մնալ անձնական վիրավորանքներից, այլապես արգելափակման ժամկետը կարող է կրկնապատկվել։ Վիքիպեդիայում շատ կարևոր է միմյանց հարգելը։ Մենք բոլորս այս նախագիծ ենք եկել մի նպատակով՝ միասին ստեղծել ազատ և հասանելի գիտելիք։ Սակայն վերջինս չի կարող իրագործվել, եթե միմյանց հանդեպ գոնե հարգանք չտածենք։ Խնդրում եմ այդ կետի վրա ուշադրություն դարձրեք։ @ջեօ 07:53, 29 Մարտի 2014 (UTC)
- Ես չեմ էլ նեղացել արգելափակման համար, ինձ բավարար են հազարավոր Հայկական հոդվածները որոնք խմբագրել եմ Անգլերեն Վիքիպեդիայում: Ինձ մտահոգողը ոմանց այս ձևի վարկաբեկիչ վերաբերմունքն է արևմտահայերի նկատմամբ:--Zyzzzzzy (քննարկում) 07:41, 29 Մարտի 2014 (UTC)
- Այդ ամենագետը կարծրատիպ է կազմել արևմտահայերի մասին իսկ անաչառ ադմինն էլ նրան քմծիծաղով է պատասխանում, ամոթ.... չասեմ արևելահայերի մասին մեր ունեցած կարծրատիպերը.... --Zyzzzzzy (քննարկում) 08:17, 29 Մարտի 2014 (UTC)
Վիքիէթիկայի կանոնների խախտում
խմբագրելՀարգելի՛ Spetsnaz1991, խնդրում եմ պահել Վիքիէթիկայի կաննոները։ Հակառակ դեպքում ձեր արգելափակումը կդառնա մի ամիս։ «Ես մասնակցին ուղղակի գրել եմ որ մի մարդու արարքով չի կարելի դատել մի խումբ մարդկանց։» Այստեղի քմծիծաղը որն է, մի հատ կասե՞ք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 08։25, 29 Մարտի 2014 (UTC)
- Ջանս. հերիք է սպառնաս, ուզում ես արգելափակել՝ արգելափակիր, այն էլ անժամկետ:--Zyzzzzzy (քննարկում) 08:29, 29 Մարտի 2014 (UTC)
- Չեմ սպառնում, այլ համեստորեն զգուշացնում, Հարգելի՛ Spetsnaz1991։--Արման Մուսիկյան (քննարկում) 08:31, 29 Մարտի 2014 (UTC)
- Չէի սպասում այսպիսի ապականած մթնոլորտ գտնել այստեղ. հենց սա է պատճառը որ մենք ազգովին հետընթաց ենք ապրում... կարծրատիպեր, կողմնակալություն, անհանդուրժողականություն: Ամեն ոք իր էշը առաջ քշելվ շարժվում է այստեղ. փորձ ես անում մի քիչ հոդված մը բարելավել, իսկույն դիտողություն կստանաս ու բոլոր արածներդ հետ կշրջվեն. գնացեք ինչ ուզում եք արեք:--Zyzzzzzy (քննարկում) 08:43, 29 Մարտի 2014 (UTC)
- Միթե չեք կարող քաղաքավարի խոսե՞լ։ Երևան հոդվածը տարիներով գտնվում էր անմխիթար վիճակում, մինչ Հայկ մասնակիցը սկսեց այն զարգացնել։ Հոդվածը գուցե թերություններ ունի, բայց չի կարելի վերցնել ու հենց այդպես նկարներ հեռացնել կամ բաներ շտկել։ Արժեր մասնակցին գրել, քննարկել և օգնել, որ հոդվածը ստեղծվի ավելի լավը, բայց ձեր դեպքում կասկածում եմ շատ։ Դուք Գյումրի հոդվածում նկարը ջնջել էիք, պատճառաբանելով որ այն ոչ պատշաճ է, քանի որ սովետական միությունն է բնորոշում։ Կողմնակալություն եք անում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09:38, 29 Մարտի 2014 (UTC)
- Այնպես էլ նյութից շեղվելով չպատասխանեցիք վերևում նշված խնդիրներին: Իսկ որ ընկեր Հայկը զարգացրել է հոդվածը շատ գնահատելի է, սակայն դա չի նշանակում որ պետք է մենաշնորհի (մոնոպոլիա) կարգավիճակ տրվի նրան: Մի խուսափեք վերևում նշված հարցերից պարոն Արման Մուսիկյան: Ադմին լինելով, հարիր էր ձեզ կառուցողական դեր ունենալ և անաչառ մոտեցում ցուցաբերել.... սակայն ձեզանից հակառակն ստացվեց: Գյումրիի հոդվածում ես պարզապես հետ քաշվեցի որովհետեվ համաձայն չէի ձեր արդարացումներին, սակայն լուր մնացի, հակառակ այն փաստին որ առաջին իսկ գրառումով ինձ դիտողություն ուղղարկեցիք: Ձեր կարծիքով դա շա՞տ քաղաքավար մոտեցում էր: Իսկ Երևանի պարագային, ես չեմ հեռացրել նյութեր կամ նկարներ: Առաջին քայլով հեռացրեցի քույր քաղաքների նկարները որոնք անիմաստ՝ տեղ են գտել հոդվածում: Իսկ նշանավոր դեմքերի նկարները ընդհանրապես անիմաստ է էջում զետեղելը որովհետև ամեն դեմք ունի իր սեփական էջը Վիքիպեդիայում ու կարելի է յուրաքանչյուրի նկարը իր էջում գտնել: Բայց դուք և ձեր բարեկամները ձեզ եք մենաշնորհել բարեփոխումների աշխատանքը ու չեք ընդունում ոչ մեկ կառոցողական քայլ: Իսկույն դիտողությունների շարքը կսկսվի ձեր կողմից:--Zyzzzzzy (քննարկում) 13:36, 29 Մարտի 2014 (UTC)
- Վիքիպեդիայում ես բարեկամներ ու թշնամիներ չունեմ, հարգելի Zyzzzzzy։ Իսկ դուք գործը հասցրել էիք խմբագրական պատերազմների և վիրավորանքների։ Դուք արգելափակվել եք հենց վիրավորանք հասնցնելու համար, որը հարիր չէ Վիքիէթիկային և կիրթ մարդկանց։--Արման Մուսիկյան (քննարկում) 14:16, 29 Մարտի 2014 (UTC)
- Խնդրում եմ ծանոթանաք Վիքիպեդիա:Վարվելակարգ էջի հետ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:20, 29 Մարտի 2014 (UTC)

- Zyzzzzzy, մենաշնորհը վիքիպեդիային հարիր չէ, ոչ ոք դրանով չի զբաղվում: Դուք պատճառաբանում եք, որ հեռացրել եք միայն քույր քաղաքները, իրականում հեռացրել եք նաև երևանցիների, առաջին հերթին՝ Թամանյանի, պատկերները: ՎՊ-ում բարեկամներ ու ծանոթներ չունեմ, նույնպիսի խմբագիր եմ, ինչպես Դուք: Իսկ արևմտահայի մասին բավական է շահարկեք, որ արևմտահայ եք, չի նշանակում, որ պետք է Ձեր ասածը հալած յուղի տեղ գնա: Հայաստանցի ու արևմտահայ, համենայն դեպս ես, չեմ առանձնացնում, չեմ էլ առանձնացրել, ոչ էլ նշույլ անգամ կա իմ գրածներում: Իսկ Դուք արդեն տրամադրված եք դրան: Չհաշված այն, որ հոդվածը խայտառակություն եք համարել, երբ ես դեռ բան չէի ասել, ու Ձեր վարքով լարվածություն եք ստեղծում: Ես ցանկություն էլ չունեի գրելու Ձեզ՝ Ձեր պահվածքի պատճառով, գրում եմ մի բան ասելու համար միայն, այն էլ՝ ոչ Ձեզ՝ ԱՐՄԱՆ ՋԱՆ, ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԲԱՅՑ ԱՅՆ ԴԵՊՔԸ ՉԻ, ՇԱՐՈՒՆԱԿԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է: --Hayk.arabaget (քննարկում) 14:32, 29 Մարտի 2014 (UTC)
Հարգելի՛ Spetsnaz1991, որպես կանոն անավարտ հոդվածի կաղապարը տեղադրում ենք վերջում։ Շնորհակալություն ուշադրության համար։ @ջեօ 08։41, 12 Ապրիլի 2014 (UTC)
Շքանշան
խմբագրել5 Հոդված | ||
Հարգելի՛ Spetsnaz1991, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 5-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 16։44, 20 Ապրիլի 2014 (UTC) |
Անհարգի անվանափոխումներ Արևմտայան Հայաստանի բնակավայրերում
խմբագրելՈղջույն, Հարգելի՛ Spetsnaz1991։ Խնդրում եմ անհարգի չանվանափոխել Արևմտյան Հայաստանի բնակավայրերը։ Ինչով է պայմանավորոված Արդահանը Արտահանի վերածելը, կամ Ավնիկ (Վերին Բասենի գավառ) հոդվածը Ավնիկ (Հավնունիք)-ի անվանափոխելը։ Ի՞նչ է Հավնունիքը։ Իմ ձեռքի տակ կա Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը։ Բոլոր հոդվածների անվանումները ես ճշգրտում եմ ըստ դրա։ Խնդրում եմ, եթե ինչ-որ հոդվածի անվան հետ համաձայն չեք, գրեք հոդվածի քննարկման էջում կամ իմ մասնակցային էջում։ Ես մի հատ էլ կճշտեմ հոդվածի անունը և եթե ձեր ասածը ճիշտ լինի, կանվանափոխենք։ Իսկ այսպես դնում անվանափոխում եք, հերիք չէ, որ սխալ է ստացվում, մի բան էլ կաղապարի մեջ այդ գյուղի անվանումը սխալ է դառնում գրված։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05։08, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
Շնորհավոր Նոր Տարի
խմբագրել
Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ
խմբագրելՎիքիտոնածառ | ||
Հարգելի՛ Spetsnaz1991, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 15:58, 30 Դեկտեմբերի 2014 (UTC) |
2014 թ. տարվա հոդված
խմբագրելողջույն Հարգելի՛ Spetsnaz1991, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:29, 11 Հունվարի 2015 (UTC)
Զգուշացում խմբագրական պատերազմի մասին
խմբագրելԶգուշացում. Դուք ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ Անդի Քարոլ էջում։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է և շարունակելու դեպքում դուք կարգելափակվեք։ Հաջողություն եմ մաղթում հետագա խմբագրումների ժամանակ։ — ☴ Ջեօ (저) 12:34, 3 Փետրվարի 2015 (UTC)
- հարգելի մասնակից, խնդրեմ աչքի անկացրեք Վիքիպեդիա:Արևելահայերենի տառադարձության ուղեցույցը, և մի կոնկրետ հարց էլ, այս ֆուտբոլիստի անունը րոտեղ եք լսել կամ կարդացել Անդի Քարոլ տարբերակով????, ենթադրում եմ որ ֆուտբոլասեր չեք, այլապես չէիք անի նման բան, անկախ ամեն ինչից դադարեցրեք մեծածաված անվանափոխություններ անել, հարցի վերաբերյալ քննարկում կա խորհրդարանում, այնտեղ գրեք Ձեր կարծիքը։ --ERJANIK քննարկում: 12:55, 3 Փետրվարի 2015 (UTC)
- Որտե՞ղ եմ լսել: Իսկ դուք երբևէ լսե՞լ եք որ մի Անգլիացի դա արտասանի Endy Cerroll: Ես շատ լավ ֆոէտբոլասեր եմ բայց ենթադրում եմ որ դուք ազդվում եք Ռուսերենից, Անգլերենի փոխարեն, կամ ընդհանրապես չեք տիրապետում Անգլերեն լեզվին: Արաբերեն հոդվածում այն գրվում է հետևյալ կերպ أندي كارول = Անդի Քարոլ = Andy Carroll. Նույնպես فرانك لامبارد = Ֆրանկ Լամպարդ = Frank Lampard--Zyzzzzzy (քննարկում) 09:24, 4 Փետրվարի 2015 (UTC)
- չասեցիք թե որտեղ եք լսել կամ կարդացել հայերենում այս ֆուտբոլիստի անվանումը լեզվական գործը ուրիշ բան է, վիքիպեդիան լեզվական կոմիտե չի, եթե այդ մարդուն անունը արդեն կա, ուրեմն, նոր չենք թարգմանելու, նորից եմ ասում նշեք թե որտեղ եք հանդիպել այս ֆուտբոլիստի անունը Անդի Քարոլ ձևով։ --ERJANIK քննարկում: 10:01, 4 Փետրվարի 2015 (UTC)
- Անկեղծ ասած՝ ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է օրինակ բերվում արաբերենը։ Հայերենն ունի իր տառադարձման ուղեցույցը, որի վրա էլ պետք է հիմնվել։ --☴ Ջեօ (저) 10:16, 4 Փետրվարի 2015 (UTC)
- Հենց դա եմ ասում հարգելի Ջեօ, Հայերենի տառադարձման կանոնները պետք է հարգել: Օրինակ՝ Gabriel բառը թարգմանվում է Գաբրիել, ոչ Գեբրիել....--Zyzzzzzy (քննարկում) 13:51, 4 Փետրվարի 2015 (UTC)
- Չեմ կարծում, որ կգտնեք այնպիսի լուրջ աղբյուր, որտեղ Գաբրիելի փոխարեն գրված լինի Գեբրիել։ Իմ կողմից բերված աղբյուրները կարծես թե հաշվի չառաք՝ ասելով, որ «իմ նշած աղբյուրները երբեք չեն հետաքրքրում որքան հետաքրքրում է Հայերեն լեզվի թարգմանական սկզբունքների անխախտելիությունը»։ Այնինչ կարծում եմ՝ Դուք էլ գիտեք, որ Վիքիպեդիան աղբյուրների հանրագիտարանն է, և վերնագիրների անվանումները պետք է համապատասխանեն մասնագիտական գրականությունում առավել մեծ տարածում ունեցող տարբերակներին։ --☴ Ջեօ (천) 14:48, 4 Փետրվարի 2015 (UTC)
- վիքիպեդիայում գրվում են եղած նյութերը, ոչ թե տառադարձումով ենք զբաղվում, դա վիքիպեդիայի գործը չի, հիշեցնեմ որ դեռ չեք պատասխանել վերևում 2 անգամ գրածս հարցին, այս քննարկումը կշարունակեք պատասխանելուց հետո: --ERJANIK քննարկում: 16:54, 4 Փետրվարի 2015 (UTC)
- Չեմ կարծում, որ կգտնեք այնպիսի լուրջ աղբյուր, որտեղ Գաբրիելի փոխարեն գրված լինի Գեբրիել։ Իմ կողմից բերված աղբյուրները կարծես թե հաշվի չառաք՝ ասելով, որ «իմ նշած աղբյուրները երբեք չեն հետաքրքրում որքան հետաքրքրում է Հայերեն լեզվի թարգմանական սկզբունքների անխախտելիությունը»։ Այնինչ կարծում եմ՝ Դուք էլ գիտեք, որ Վիքիպեդիան աղբյուրների հանրագիտարանն է, և վերնագիրների անվանումները պետք է համապատասխանեն մասնագիտական գրականությունում առավել մեծ տարածում ունեցող տարբերակներին։ --☴ Ջեօ (천) 14:48, 4 Փետրվարի 2015 (UTC)
- Հենց դա եմ ասում հարգելի Ջեօ, Հայերենի տառադարձման կանոնները պետք է հարգել: Օրինակ՝ Gabriel բառը թարգմանվում է Գաբրիել, ոչ Գեբրիել....--Zyzzzzzy (քննարկում) 13:51, 4 Փետրվարի 2015 (UTC)
- Անկեղծ ասած՝ ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է օրինակ բերվում արաբերենը։ Հայերենն ունի իր տառադարձման ուղեցույցը, որի վրա էլ պետք է հիմնվել։ --☴ Ջեօ (저) 10:16, 4 Փետրվարի 2015 (UTC)
- չասեցիք թե որտեղ եք լսել կամ կարդացել հայերենում այս ֆուտբոլիստի անվանումը լեզվական գործը ուրիշ բան է, վիքիպեդիան լեզվական կոմիտե չի, եթե այդ մարդուն անունը արդեն կա, ուրեմն, նոր չենք թարգմանելու, նորից եմ ասում նշեք թե որտեղ եք հանդիպել այս ֆուտբոլիստի անունը Անդի Քարոլ ձևով։ --ERJANIK քննարկում: 10:01, 4 Փետրվարի 2015 (UTC)
- Որտե՞ղ եմ լսել: Իսկ դուք երբևէ լսե՞լ եք որ մի Անգլիացի դա արտասանի Endy Cerroll: Ես շատ լավ ֆոէտբոլասեր եմ բայց ենթադրում եմ որ դուք ազդվում եք Ռուսերենից, Անգլերենի փոխարեն, կամ ընդհանրապես չեք տիրապետում Անգլերեն լեզվին: Արաբերեն հոդվածում այն գրվում է հետևյալ կերպ أندي كارول = Անդի Քարոլ = Andy Carroll. Նույնպես فرانك لامبارد = Ֆրանկ Լամպարդ = Frank Lampard--Zyzzzzzy (քննարկում) 09:24, 4 Փետրվարի 2015 (UTC)
Արեւմտահայերէն Ուիքիբետիա
խմբագրելՀարգելի՛ Spetsnaz1991, հայերեն Վիքիպեդիայում, նրան զուգահեռ սկսել ենք Արեւմտահայերէն Ուիքիբետիայի խմբագրումը։ Արդեն ունենք մոտ 1000 հոդված։ Ցանկության դեպքում կարող եք միանալ արևմտահայերեն հոդվածներ ստեղծելուն։ --BekoՔննարկում 10:14, 12 Փետրվարի 2015 (UTC)
Արաբական անուններ և տառեր
խմբագրելՈղջույն, Հարգելի՛ Spetsnaz1991: Դուք փոխել եք որոշ անուններ, դրանք ետ են շրջվել իրենց նախնական տարբերակներին, և բացատրությունը գրվել է: Սխալ նկարները գտնելու և ճշտելու համար շնորհակալ եմ: Հարցերի դեպքում դիմեք: Հաճելի խմբագրումներ, շնորհակալություն՝ Հայկ (արաբագետ) 10:38, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Հարգելի Հայկ, շնորհակալ եմ զգուշացման համար: Խնդրում եմ ինձ ուղղարկեք այդ դասագրքի կայքէջը: Ես ինքս Արաբական ուսում եմ ստացել ու միշտ մեզ սովորեցրել են ق գիրը տառադարձել Q-ով և Ք-ով:--Zyzzzzzy (քննարկում) 10:45, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Շատ լավ, հիմա փորձեմ օնլայն գտնել: Չգտնելու պարագայում՝ ք-ն ك, իսկ կ-ն՝ ق, կարող եք դիմել իմ ասած հասցեներով՝ հեռախոսազանգով: Մյուս տառերից, քիչ թե շատ այլ հնչողությամբ՝ ذ՝ կամ զ, կամ դ, նայած դեպքերում: ինչևէ, հիմա փնտրում եմ գիրքը:--Հայկ (արաբագետ) 10:49, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Հ.Գ. եթե Ձեր մոտ արևմտահայերեն ուղղագրություն է, հնարավոր է դա է պատճառը:--Հայկ (արաբագետ) 10:49, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Հարգելի Հայկ, իսկ Մուհամմադի պարագային պիտի խնդրեի հետևել Անգլերեն ու Արաբերեն հոդվածների օրինակին, մանավանդ որ Մուհամմադի մարգարե լինել թե չլինելը խիստ կասկածելի հարց է:--Zyzzzzzy (քննարկում) 10:52, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Ես Մուհամմադ մարգարեի հետ ոչ մի ընդհանրություն չունեմ, ճիշտն ասած, և ինքս էլ զարմանում եմ, թե նրա մարգարե լինելն ինչով է պայմանավորված? մի գրքից մյուսը վերաշարադրելով? Բայց ամեն դեպքում, նա համարվում է մարգարե: Ինչ վերաբերում է մարգարե բառը գրելուն, ապա հայերեն վիքիում մուհամմադ բառը գրելու դեպքում կողքին ավելանում են բազմաթիվ ազգանուններ կամ այլ անուններ «Մուհամմադ (այլ կիրառումներ)» հոդվածին նոր կվերահղվի Մուհամմադ բառը: Մեր վիքիպեդիայում, եթե չեմ սխալվում, այդպես են անում--Հայկ (արաբագետ) 10:59, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Հարգելի Հայկ, իսկ Մուհամմադի պարագային պիտի խնդրեի հետևել Անգլերեն ու Արաբերեն հոդվածների օրինակին, մանավանդ որ Մուհամմադի մարգարե լինել թե չլինելը խիստ կասկածելի հարց է:--Zyzzzzzy (քննարկում) 10:52, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Հ.Գ. եթե Ձեր մոտ արևմտահայերեն ուղղագրություն է, հնարավոր է դա է պատճառը:--Հայկ (արաբագետ) 10:49, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Շատ լավ, հիմա փորձեմ օնլայն գտնել: Չգտնելու պարագայում՝ ք-ն ك, իսկ կ-ն՝ ق, կարող եք դիմել իմ ասած հասցեներով՝ հեռախոսազանգով: Մյուս տառերից, քիչ թե շատ այլ հնչողությամբ՝ ذ՝ կամ զ, կամ դ, նայած դեպքերում: ինչևէ, հիմա փնտրում եմ գիրքը:--Հայկ (արաբագետ) 10:49, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Հարգելի Հայկ, շնորհակալ եմ զգուշացման համար: Խնդրում եմ ինձ ուղղարկեք այդ դասագրքի կայքէջը: Ես ինքս Արաբական ուսում եմ ստացել ու միշտ մեզ սովորեցրել են ق գիրը տառադարձել Q-ով և Ք-ով:--Zyzzzzzy (քննարկում) 10:45, 26 Փետրվարի 2015 (UTC)
Հասսան իբն Սաբիթ
խմբագրելՀարգելի Zyzzzzzy, ձեր ստեղծած Հասսան իբն Սաբիթ հոդվածում նշված էր երկու վերնագիիր և աղբյուրներ, և արտաքին հղումներ: Սակայն ոչ մի տեղ ավելացրած չէր աղբյուր: Կխնդրեի աղբյուր ավելացնես և բացի այդ հոդվածի տարողությունը շատ քիչ է: Խնդրում եմ հաշվի առնես. հարգանքներով` --Նորայր (քննարկում) 15:45, 26 Փետրվարի 2015 (UTC)
- Հարգելի մասնակից արդեն մեկ անգամ զգուշացրեցի, որ եթե աղբյուր չէս տեղադրում կարիք չկա Արտաքին հղումներ պատուհանը բացել հոդվածում: Այդպես արել էս բանաստեղծ հոդվածում--Seskfabrega (քննարկում) 07:55, 28 Փետրվարի 2015 (UTC)
Իհարկե: Համել ներողություն եմ խնդրում վերևում ավել պակաս ասածներիս համար--Seskfabrega (քննարկում) 08:10, 28 Փետրվարի 2015 (UTC)
- Խնդրեմ հարգելիս Նորայր, կարիք չկա ոչ մի ներողության: Միայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Կամիշլիի Հայերի մասին ձեր ներկայացրած աղբյուրին շուրջ: Ի հարկ է աղբյուրը տեսել եմ, սակայն ցավալի է որ այսպիսի ապատեղեկություն կա այնտեղ: Ուզում եմ ակնարկել այն փաստին որ Կամիշլիի Հայերը մեծ մասամբ Հայախոս են իսկ Քրդախոս կամ Արաբախոս Հայերը հիմնականում Կաթոլիկ Հայերն են որոնք ոչ մի առնչություն չունեն Հայության հետ բացի դավանանքից: Նրանք պարզապես Արաբախոս քրիստոնյաներ են որոնք գոյատևում են Հայ կաթոլիկ առաջնորդարանի հովանու ներքո:
- Zyzzzzzy, ես էլ եմ հիշում, ու իմ դասախոսն այնտեղից է, չգիտեմ՝ կարող է լսած լինեք՝ Ասատրյան Հովհաննես [1], նախագահի թարգմանիչն է, արդեն քսան տարի: Հիշում եմ նաև, որ Դամասկոսում արաբերեն էին խոսում միայն կաթոլիկ հայերը՝ ռումիները: Իսկ մնացածը խոսում էին արևմտահայերեն: Բայց սա նախարարության աղբյուր է, և մեր բանավոր տեղեկությունը ճիշտ չի համարվում: Մանավանդ, որ հիմա Սիրիայում հայեր, կարելի է ասել, չեն ապրում--Հայկ (արաբագետ) 08:56, 28 Փետրվարի 2015 (UTC)
- Իրոք հարգարժան Հայկ, ճանաչված Կամիշլիցի հայերի թիվը պատկառելի է, ձեր նշած անձի կողքին կարելի է թվել շատերին, օրինակ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Արամ Տիգրանը, Վարուժան Կարապետյանը (ԱՍԱԼԱ), Կարոտ Մկրտչյանն ու նրա հայրենադարձ ծնողները... Նրանք բոլորն ալ Հայախոս Հայեր են, թեկուզ և նրանք տիրապետում են Արաբերեն ու Քրդերեն լեզուներին: Ըստ իս, կարելի է այդ տեղեկությունը ընդհանրապես ջնջել հոդվածից, ի վերջո նախարարության աղբյուրը Աստվածաշունչ չէ և կարող է սխալ տեղեկություններ պարունակել:--Zyzzzzzy (քննարկում) 11:20, 28 Փետրվարի 2015 (UTC)
- Zyzzzzzy, ես էլ եմ հիշում, ու իմ դասախոսն այնտեղից է, չգիտեմ՝ կարող է լսած լինեք՝ Ասատրյան Հովհաննես [1], նախագահի թարգմանիչն է, արդեն քսան տարի: Հիշում եմ նաև, որ Դամասկոսում արաբերեն էին խոսում միայն կաթոլիկ հայերը՝ ռումիները: Իսկ մնացածը խոսում էին արևմտահայերեն: Բայց սա նախարարության աղբյուր է, և մեր բանավոր տեղեկությունը ճիշտ չի համարվում: Մանավանդ, որ հիմա Սիրիայում հայեր, կարելի է ասել, չեն ապրում--Հայկ (արաբագետ) 08:56, 28 Փետրվարի 2015 (UTC)
- Խնդրեմ հարգելիս Նորայր, կարիք չկա ոչ մի ներողության: Միայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Կամիշլիի Հայերի մասին ձեր ներկայացրած աղբյուրին շուրջ: Ի հարկ է աղբյուրը տեսել եմ, սակայն ցավալի է որ այսպիսի ապատեղեկություն կա այնտեղ: Ուզում եմ ակնարկել այն փաստին որ Կամիշլիի Հայերը մեծ մասամբ Հայախոս են իսկ Քրդախոս կամ Արաբախոս Հայերը հիմնականում Կաթոլիկ Հայերն են որոնք ոչ մի առնչություն չունեն Հայության հետ բացի դավանանքից: Նրանք պարզապես Արաբախոս քրիստոնյաներ են որոնք գոյատևում են Հայ կաթոլիկ առաջնորդարանի հովանու ներքո:
- Շատ, շատ ներողություն--[[Պատկեր:Joker black 02.svg|40px]] Նորայր (քննարկում) 11:21, 9 Մարտի 2015 (UTC)
Շնորհավո՜ր
խմբագրելԵրջանկության միջազգային օր | ||
Հարգելի Spetsnaz1991, մարտի 20-ը աշխարհում նշում են երջանկության, ուրախության և հաճույքի միջազգային օր: Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Հարգանքներով`--Νοραγρ (συζήτηση) 14:19, 20 Մարտի 2015 (UTC) |
Երևանի փողոցներ
խմբագրելՀարգելի՛ Spetsnaz1991, շնորհակալություն Երևանի փողոցների մասին հոդվածներում պատկերներ ավելացնելու համար: Մի հարց ունեմ. փողոցների երկարության և լայնության մասին տեղեկությունները որտեղի՞ց եք վերցնում: --23artashes (քննարկում) 12:34, 2 Ապրիլի 2015 (UTC)
- Հարգարժան 23artashes ջան, ես անձամբ իմ մեքենայով եմ չափել ու համեմատել Google Earth-ի քարտեզների չափսերի հետ: Ուրիշ կերպ հնարավոր չէ փողոցների երկարության չափերը իմանալ:)--Spetsnaz1991 (քննարկում) 07:39, 4 Ապրիլի 2015 (UTC)
- Պարզ է, շնորհակալություն: --23artashes (քննարկում) 09:07, 4 Ապրիլի 2015 (UTC)
Շքանշան
խմբագրել50 Հոդված | ||
Հարգելի՛ Spetsnaz1991, այս շքանշանը ձեզ` հայերեն Վիքիպեդիայում 50-ից ավելի հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Vahe Gharakhanyan (քննարկում) 13:51, 15 Ապրիլի 2015 (UTC) |
Զգուշացում խմբագրական պատերազմի մասին
խմբագրելԶգուշացում. Դուք Ղափանի շրջան էջում ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարկման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, և շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։--Jeo W. 11:50, 15 Հոկտեմբերի 2015 (UTC) |
Ղափանի շրջան
խմբագրելՈղջույն, հարգելի մասնակից: հոդվածում փոփոխություններ կատարելիս պետք է ներկայացնել աղբյուրներ, որոնք հաստատում են արվածի ճշմարտացիությունը: Եթե ես գրում եմ հոդված, ու գտնում եմ, որ Հայկական ԽՍՀ գոյատևման տարիներին Ղափան է կոչվել, ոչ թե Կապան, ուրեմն պետք է հաշվի նստել դրա հետ: Եթե դուք դեմ եք դրան, ուրեմն ներկայացրեք աղբյուր, որ Ղափան չի եղել, այլ Կապան: Երկրորդ մասով՝ վերահղումը Կապան դարձնելու հետ կապված, պետք չէ ավելորդ բայթեր լցնել հոդվածում, վերահղման իմաստը հենց դա է, որ տարբեր անուններ գրելով՝ գանք միևնույն հոդվածին: Ձեր արված խմբագրումները հետ են շրջվել: Նմանատիպ վարքագիծ շարունակելու դեպքում ստիպված եմ ադմիններին զեկուցել՝ Ձեզ զգուշացում տալու համար, որին կարող է հաջորդել արգելափակումը: Հաճելի խմբագրումներ, հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 11:51, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)
- Հարգելի Հայկ, ոնց ուզում էք այդպես ալ թող լինի... իմ ժամանակն ընդհանրապես սուղ է, մանավանդ նման անհեթեթ վեճերի համար:--Spetsnaz1991 (քննարկում) 15:46, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)
- Դե եթե ոնց ուզում եք այդպես էլ լինի, ուրեմն էլ ինչու են խմբագրական պատերազմները: Ժամանակը ոչ մեկի մոտ անսպառ չէ--Հայկ (արաբագետ) 15:48, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)
- Հարգելի Հայկ, կարծում էի որ լավ բան եմ անում, ներողամիտ եղեք:--Spetsnaz1991 (քննարկում) 15:51, 15 Հոկտեմբերի 2015 (UTC)
Հարգելի մասնակից, ձեզ զգուշացնում եմ, որ եթե ևս մեկ անգամ հոդվածի անվանումը սխալ դնեք, ենթակա եք արգելափակման: Հոդվածի անվանումը Աղին կայարանին կից է: Խնդրում եմ բացեք [2] էջ 14: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:10, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)
Զգուշացում հետշրջումներ և Վիքիէտիկայի խախտումներ
խմբագրելԶգուշացում. Հարգելի մասնակից, խնդրում եմ զերծմնալ անհարգի հետ շրջումներից և ձեզ տրված քննարկման էջին պատասխանելու փոխարեն այլ մասնակցի էջում նոր հարց բացելուց: Եվ բացի այդ եթե կա վիճարկելի բան, այն պետք է քննարկել, այլ ոչ թե մտնել, հոդվածի մեջ անունը փոխել ձեր գիտեցած ձևով իսկ հոդվածի անվանումը թողնել այն: Խմբագրական պատերազմ շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:57, 31 Հոկտեմբերի 2015 (UTC) |
Հարգելի Արման Մուսիկյան, հետաքրքիր է որ մի քանի հոգու համար Հայկական Վիքիպեդիան դարձել է մենաշնորհային դաշտ: Ամենայնդեպս, իմ ժամանակը շատ սուղ է, մանավանդ նման անհեթեթ խմբագրական պատերազմների համար... ոնց ուզում եք այնպես էլ խմբագրեք հոդվածները: Ինձ հետ սպառնալու ոճով խոսելուց զերծ մնացեք: Այս թեման համարենք փակված:--Spetsnaz1991 (քննարկում) 08:05, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)
- Ոչ ոք էլ Ձեզ չի սպառնում, հարգելի Spetsnaz1991: Ամեն ինչ պետք է քննարկվի, իսկ ես ձեզ արդեն ասել եմ, որ եթե Ձեր մասնակցային էջում ինչ-որ բան են գրում, դուք արձագանքեք դրան այդտեղ, այլ ոչ թե լրիվ մի ուրիշ մասնակցի էջում: Այդ գրառումները քննարկումներ են և դա պետք է կարողանա ընթերցել այլ մասնակիցներ: Բացի այդ զգուշացնում եմ զերծ մնալ Հայկական Վիքիպեդիան դարձել է մենաշնորհային դաշտ: Հայերեն Վիքիպեդիան ոչ մեկինը չէ, այն ողջ հայությանն է: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:12, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)
- Արման Մուսիկյան, խնդրեցի թեման համարել փակված բայց դուք դարձյալ գնում եք մի այլ ճանապարհով և զրպարտություն եք անում: Ներեցեք, այսուհետ անտեսելու եմ ձեր բոլոր նամակներն ու հաղորդագրությունները:--Spetsnaz1991 (քննարկում) 08:16, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)
Կաղապարներ
խմբագրելՀարգելի՛ Spetsnaz1991, Ձեր կողմից անվանափոխման առաջադրված և ոչ մի հոդվածում տեղադրված չէին {{անվանափոխություն}} կաղապարը (արդեն տեղադրեցի), որպեսզի այլ մասնակիցները ևս իմանան և մասնակցեն քննարկումներին: Հետագայում եղեք ավելի ուշադիր: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ (քննարկում) 08:09, 13 Նոյեմբերի 2015 (UTC)
Հարգելի Spetsnaz1991, Ձեր ստեղծած Նաբիղա հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։
-- Արամ քննարկում 22:23, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)
Հարգելի Spetsnaz1991, Ձեր ստեղծած «Շանֆարա» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։
-- Արամ քննարկում 22:51, 3 Դեկտեմբերի 2015 (UTC)
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
խմբագրելBarev
խմբագրելAys yerkoo Hashivnerin Janachoomes te hayen te ayl azg : Esc2003, EtienneDolet
Հեղինակային իրավունքների խախտում Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոց հոդվածում
խմբագրելՈղջույն, հարգելի՛ Spetsnaz1991։ Շնորհակալություն Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոց հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://archive-am.com/page/5187794/2014-12-26/http://www.ognirdprocid.am/school/54/ կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոց հոդվածից։
Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:
Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- 23artashes (քննարկում) 10:59, 12 Ապրիլի 2016 (UTC)
Կարճ էջ. «Յոթ մահացու մեղքեր»
խմբագրելՀարգելի Spetsnaz1991, Ձեր ստեղծած «Յոթ մահացու մեղքեր» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։