Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Sako Mirzakhanyan ։)
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Իմ քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայմանկօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Lilitik22 (քննարկում) 22:07, 30 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում


Պատճենված նյութ Կարմրավոր հոդվածում խմբագրել

Հարգելի Սաքո Միրզախանյան։ Բարի գալուստ Վիքիպեդիա և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Սակայն Կարմրավոր հոդվածում ձեր ներդրումները պատճենված են այլ կայքից։ Բացի այն դեպքերից, երբ աղբյուրը գտնվում է ազատ արտոնագրի ներքո, այլ կայքից ուղղակիրեն չի կարելի նյութեր պատճենել-փակցնել (այլ կերպ ասած copy-paste անել)։ Ձեր ներդրումները Կարմրավոր հոդվածում այդ պատճառով ենթակա են հեռացման, սակայն դուք կարող եք խուսափել դրանից, եթե ավելացված տեքստը վերաշարադրեք այնպես, որ այն այլևս նույնական չլինի սկզբնաղբյուր հետ։ Հաջողություն եմ մաղթում։ --vacio 20:29, 14 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ (ՊՀՆԴ) խմբագրել

 

Հարգելի՛ Sako Mirzakhanyan։ Ձեր ստեղծած Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ (ՊՀՆԴ) հոդվածը ջնջվել է քանի որ այն ոչ հանրագիտարանային նշանակալիություն։ Ցանկության դեպքում, կարող եք ընթերցել Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ --vacio 12:42, 16 Դեկտեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Կաղապարի հեռացում խմբագրել

Sako ջան, եթե հոդվածը արդեն քիչ թե շատ ավարտին տեսքի ես բերել, պետք է ոչ թե կաղապարի մեջի գրածը ջնջես, այլ օրինակ՝ հոդվածի մեջի {{գիտնական-անավարտ}}-ը , ինչպես դա արեցի Գրիգոր Գուրզադյան հոդվածում։ --Lilitik22 (քննարկում) 21:42, 30 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Մի քանի բաներ կա դեռ, որ չեմ հասկանում, ներող եղեք մինչև սովորեմ :) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Sako Mirzakhanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ցանկացած հարցի դեպքում կարող ես դիմել ինձ կամ մյուս մասնակիցներին։ Սիրով կօգնենք :), -Lilitik22 (քննարկում) 21:52, 30 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել
Ահա, անպայման :)
Մեկ էլ մի բան, քննարկման էջերից չի թույլատրվում հատվածներ հեռացնել, նույնիսկ սեփական քննարկման էջից չես կարող որևէ բան հեռացնել։ Եվ եթե ինչ-որ բան ես գրում քննարկման էջերում, օրինակ այստեղ, ապա հարկավոր է գրածից հետո դնել 4 թիլդա՝ ~~~~ կամ էլ սեղմել վերնամասում գտնվող մատիտի վրա և ստորագրությունն ավտոմատ կհայտնվի։ Հոդվածներում պետք չէ ստորագրել, միայն քննարկման էջերում։ --Lilitik22 (քննարկում) 22:02, 30 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել
Ողջույնի կաղապարը կդնեմ քո այս էջի վերնամասում, կարդա, շատ կօգնի :), -Lilitik22 (քննարկում) 22:07, 30 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Մերսի Լիլիթ ջան, հիմա բոլորը կկարդամ... :), -Sako Mirzakhanyan (քննարկում) 22:36, 30 Հունիսի 2013 (UTC)Պատասխանել

Sako ջան, էլի սխալ ես հեռացնում անավարտ հոդվածների կաղապարները հոդվածներից։ Պետք չէ ջնջել կաղապարի բովանդակությունը, այդպես այն հոդվածից չի հեռացվի։ Բացատրեմ՝ ինչ պետք է անես։ Մտիր Կարեն Ասրյան հոդված, սեղմիր «խմբագրել» և վերջին մասում գրված {{bio-stub}} գրածը ջնջիր, հետո սեղմիր «հիշել էջը»։ Այդպես էլ հոդվածի ներքևում չի գրվի «սա անձի մասին անավարտ հոդված է»։ Հիմա բացիր Սիմոն Աբգարյան հոդվածը, սեղմիր «խմբագրել» և կրկին վերջին մասում գրված {{Դերասան-անավարտ}} գրածը ջնջիր և սեղմիր «հիշել էջը»։ Հույսով եմ կարողացա բացատրել :), -Lilitik22 (քննարկում) 04:39, 1 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Ահաաա :) արդեն հասկացա... Հիմա պետք ա փորձեմ հնարավորինս շուտ վերջացնեմ հայերի մասին անավարտ հոդվածները: Մի տեսակ հոբբի ա դառել արդեն :Ճ --Sako Mirzakhanyan (քննարկում) 17:01, 1 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Որքան շատ ես գրում, այնքան ավելի շատ ես ուզում գրել: Այդպիսին է վիքիպեդիան :) Sako ջան, մի բան էլ։ Աշխատի նյութերը հնարավորինս փոփոխված ավելացնես, որպեսզի հեղինակային իրավունքի խնդիր չառաջանա։ Դրա լավագույն լուծումը այլ լեզուներով վիքիներից նույն հոդվածի թարգմանությունն է սովորաբար։ Կամ էլ կարող ես օգտվել Վիքիդարանում տեղադրված ՀՍՀ հանրագիտարանից։ Այնտեղի նյութերն ազատ են։ Մեկ էլ հոդվածներում հղումներ դիր, օրինակ թվականները գրիր այսպես՝ [[1925]] կամ եթե հոդվածում ինչ-որ մեկ ուրիշ հայտնի մարդու կամ երևույթի մասին է խոսվում, նույնպես հղում դիր (օրինակ՝ [[շախմատ]]), որպեսզի ընթերցողը ցանկության դեպքում սեղմի դրա վրա և գնա համապատասխան էջ։ Ինչպես նաև հոդվածներում, եթե ուզում ես նոր տողից գրել, ապա 2 անգամ սեղմիր «Enter» կոճակին։ Դեռ այսքանը, հուսով եմ չձանձրացրեցի :) Քեզ հաճելի խմբագրումներ։ Հարցեր լինեն, դիմիր։ --Lilitik22 (քննարկում) 17:13, 1 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Փորձում եմ հնարավորինս շատ բաներ փոխված ավելացնել, որ քոփի փաստ չստացվի :) մյուս հոդվածներում անպայմնան կավելացնեմ հղումները... Ձանձրացնելու պահով էլ խնդիր չկա, ինձ շատ ես օգնում ;), -Sako Mirzakhanyan (քննարկում) 17:18, 1 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր տարի խմբագրել

 

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Sako Mirzakhanyan,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։