խնդրանք հիշեցում առաջարկություն դիտողություն

խմբագրել

հարգելի Մասնակից:Seskfabrega, մի քանի հարցեր ունեմ Ձեզ.

  1. կուզեի նշեիք թե որտեղից է վերցված այս հոդվածի նյութը, այն ծանոթագրություն որ դրել եք, այնտեղ 827 թիվ ունեցող միայն 1 համայնք կա այսպիսի հունական անվանումով՝ Τοπική Κοινότητα Χαλκιοπούλων, այս հոդվածը հունարենով փորձեցի գտնել, կարծես թե սա է el:Κάβος Εύβοιας, այնտեղ օրինակ գրված է բնակչությունը 43, քո նշած ծանոթագրության մեջ կա 43 թիվը, այնտեղ գյուղի անունը գրված է հունարեն այսպես՝ Κάβος,ο, երևի ο-ն նշանակում է գյուղ, ինչևէ նորից եմ շեշտում խնդրեմ նշեք այս հոդվածի աղբյուրը,
→ ο-ն պարզապես հունարենում հոդ է. գյուղ հունարենով կլինի խորեյո (այդպես է արտասանվում), ճիշտը պետք է լինի այսպես Κάβος (χωριό): Իսկ բնակչության թիվը վերցված է անգլերենից
  1. դեռ չեք արձագանքնել Քննարկում:Բակիր Իզետբեգովիչ, պետք է գրքից պատկեր տեղադրեիր։
→ Դասագիրքը դպրոցումա, իմը չի, հենց դասերը սկսենց հենց դպրոցում էլ կնկարեմ
սպասում ենք այդ նկարին, որ արդեն քո մոտ է։
  1. Վերամիավորման հիմնախնդիրը Եվրոպայում, այս հոդվածի վերնագիրն ու բոցանդակությունը ըստ Ձեզ, ինչքանով են համապատասխանում իրար
→ Կարծում եմ վերնագիրը շատ ճիշտ էլ տված է, Իտալիայի և Գերմանիայի պառակտված վիճակը Եվրոպայում հիմնախնդիրից էլ ահավոր էր
խնդիրը Եվրոպա բառի մեջ է, Եվրոպան շատ մեծ իմաստով է հասկացվում, միայն Իտալիան ու Գերմանիան դեռ Եվրոպա չեն։
  1. Օրգանիզմի ներքին հեղուկ միջավայր, այս հոդվածը կասկածելի բնույթ ունի, օրինակ հենց առաջին նախադասությունը
→ Կասկածելի ասելով ինչ ի նկատի ունեք?
«միաջավայրը» ինչպես կարող է լինել «համակարգ», որն էլ ինչ-որ բաներ ոսւումնասիրի
  1. Առաջին ժամանակակից մարդիկ, սա շատ գլոբալ անվանում է, այս թեման կարող է և պետք է բաժանվի առանձին վերնագրերի
→ Երջանիկ ջան, այսինքն յուրաքանչյուր վերնագիրը առանձին հոդված?
առաջին ժամանակակից մարդիկ դա շատ շատ ընդհանուր անվանում կարող է հասկացվել, մանավանդ այս հոդվածի մեջ, ընդհանրապես դա ճիշտ ձևակերպում չի։
  1. Մատի Վանհանեն, այս անձի ազգանունը խ-ով չի իրականում, երևի այն վերցրել ես ռուսերեն վիքիից, բայց պետք է լինի հ-ով։
→ Վրիպակներ լինում են, Վանհանեն ավելի ճիշտ է

--ERJANIK քննարկում: 06:15, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

շնորհակալություն որ արձագանքել ես։ --ERJANIK քննարկում: 12:13, 31 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Դասագրքերը որպես աղբյուր

խմբագրել

Ողջույն Seskfabrega, դպրոցական դասագրքերը Վիքիպեդիայի համար վստահելի աղբյուր չեն հանդիսանում։ ԲՈՒՀ–ական ճանաչված դասագրքերը կարող են, բայց ոչ դպրոցական։ Խնդրում եմ, չգրել հոդվածներ դպրոցական դասագրքերի հիմման վրա, և ստեղծվածդ բոլոր հոդվածներում ավելացնել վստահելի աղբյուրներ։ Հարգանքերով։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:19, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ինչո՞ւ չեն վստահելի, Ալեքսեյ ջան։ Ստացվում է, որ այն, ինչով դպրոցում սովորել ենք, վստահելի ինֆորմացիա չէ՞։ --Լիլիթ (քննարկում) 21:31, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, Մեր այս կանոնակարգը հիմնվում է en:Wikipedia:Verifiability#Reliable_sources։ Դժվարանում եմ, այս պահին հստակ բացատրել թե ինչու, կարող եմ անել մի քանի ենթադրություն։
  • Դասագրքերը peer–reviewed (վերանայվո՞ղ) չեն։ Դասագրքերը ստուգման և վերընթերցման փուլեր անցնում են, բայց ոչ գիտական համայնքի, այլ ավելի շատ մանկավարժական համայնքի կողմից։ Շեշատդրումն էլ այդ վերստուգման ընթացքում ավելի շատ մանկավարժական է, ոչ թե գիտական՝ նյութի մատուցման, ծրագրին համապատասխան և փողկապակցված լինելն է կարևորվում։
  • Դպրոցական դասագրքերը իրանք չեն հղվում առաջնային և երկրորդական աղբյուրներին։ (լավ ԲՈՒՀ–ականներ դա անում են)
Կրկին, սա պատճառների մասին իմ անմիջական ենթադրություններն են։ Եթե պատճառները իմանաք, ինձ էլ նշեք, հետաքրքիր է։
Դպրոցում մեր անցածը ոչ միշտ է վստահելի, ցանկցած տեղ հանդիպող սխալները մի կողմ, այնտեղ հիմնական խնդիրը ոչ թե փաստացի, ճշգրիտ տեղեկություններ փոխանցելն է, այլ սովորացնել/կրթել/մտածելու/տրամաբանելու ունակություն զարգացնել/դաստիրակելն է և դա երբեմն հակասում է ճշգրիտ ու ամբողջական տեղեկություններ անմիջապես շարադրելու նպատակին, կամ գոնե զգալի պարզեցում է պահանջում, սովորացնելով պարզից–բարդ, շերտ առ շերտ, տարիների ընթացքում։ Բայց դե դա առանձին քննարկման թեմա է։ Իսկ հանրագիտարան գրելու համար, ստացվում է, որ բավարար վստահելի չեն։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 22:19, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Պարզ է, չգիտեի, որ չի կարելի դասագրքերից գրել, կփորձեմ այլ աղբյուրներ գտնել հոդվածների համար--Νοραγρ (συζήτηση) 09:49, 24 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Արտաքին հղումներ

խմբագրել

Կրկին ողջույն, «Արտաքին հղումներ» բաժնում տեղադրում ենք հղումներ, հոդվածի առարկայի հետ անմիջապես կապ ունեցող կայքերի հղումներ, կամ որակյալ և հետաքրիր կայքերին հղումներ, որոնք ց պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք չեն լինի Վիքիպեդիայի հոդվածում, անգամ եթե այն դառնա Ընտրյալ հոդված։ Այսպիսով՝

  • Արտաքին հղումներում չի կարելի գրել «11-րդ դասարանի դասագիրք»։ Դա արտաքին հղում, չեղավ։
  • Հղումի անվանումից պետք է պարզ լինի, թե դա ինչ կայք է, ուղակի «Հոդվածի անվանում» կրկնելը, տարբերակ չէ։ Եթե կայքը հայերեն չէ, և վերնագրից էլ դա պարզ չէ, ապա կողքը պետք է տեղադրել {{ref-en}}, {{ref-ru}} և այլն, կախված լեզվից։

Շնորհակալություն --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:25, 23 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Քսելջեն ջան, արդեն ինձ ասել են այդ մասին. մյուս անգամ ձեր ասած ձևով կանեմ. հարգանքներով`--Νοραγρ (συζήτηση) 08:48, 24 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում 768px-New logo SFZ.png

խմբագրել
 

Հարգելի՛ O'micron։ Ձեր բեռնած 768px-New logo SFZ.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 02:19, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Լավ Երջանիկ ջան, կխնդրոի պատկերը ջնջել, ես ավելի փոքր կբեռնեմ--Νοραγρ (συζήτηση) 08:23, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

նման դեպքերում ջնջելու կարիք չկա, երբ պատկերը բացում ես, ներքևում կա բեռնել այս ֆայլի նոր տարբերակ, որի միջոցով էլ բեռնում ես նորը, ինչն էլ արեցի կոնկրետ այս մեկի համար, կարևորը իմացար։ --ERJANIK քննարկում: 10:23, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

հա, իմացա  --Νοραγρ (συζήτηση) 10:24, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Հին Բուլղարիա

խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ O'micron: Հին Բուլղարիա հոդվածն էի նայում, մի հարց, եթե դեմ չես: Որտեղից ես վերցրել այս քարտեզը:--Հայկ (արաբագետ) 14:29, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

ողջույն, իհարկե- մի հատ փոքր քարտեզա- ռուսերեն էդտեղից նայելովել գրել եմ--Νοραγρ (συζήτηση) 14:31, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Սխալ քարտեզ ես գրել: Նախ՝ արևմտյան սլավոնները Գերմանիայի տարածքում չեն ապրել: Երկրորդ՝ ոչ թե ֆրանկներ, այլ Ֆրանկական կայսրություն: Երրորդ, ազատ տարածքները սահմաններով բաժանել ես երկու մասի: Խնդրում եմ քեզ ջնջել նկարը, և այսուհետ քարտեզ պատրաստելիս խորհրդակցել ինձ հետ--Հայկ (արաբագետ) 17:29, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
ՀԳ. քեզ մի քանի անգամ տարբեր մասնակիցներ ու ադմիններ խնդրել են աղբյուրներ դնել, սակայն դարձյալ շարունակում ես նույն կերպ: Այդ հոդվածներում ես դրել եմ անաղբյուր կաղապարը--Հայկ (արաբագետ) 17:29, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Ռուսական մշակույթ (14-15-րդ դարեր) հոդվածում դրել ես նկարներ՝ տարբեր դարաշրջանների, բայց մշակույթ ես նշել 14-15 դարերը: Հեռացնում ես իմ անաղբյուր կաղապարը, մինչդեռ աղբյուր դեռ չես ավելացրել: Արտաքին հղումը աղբյուր չէ, առավել ևս՝ երբ այն կոնկրետ էջին չի տանում: Դու դրել ես 3 հղում, որոնցից մեկը չի աշխատում, իսկ մյուս երկուսը առհասարակ Ռուսաստանի մասին են--Հայկ (արաբագետ) 17:34, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Գլխագիր

խմբագրել

Ողջույն, Նորայր։ Քննարկման էջիցդ հանել եմ գլխագիրը, որի պատճառով ամբողջ էջդ խառնվել էր։ Քննարկման էջերում գլխագրեր չենք դնում։--Լիլիթ (քննարկում) 14:37, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, լավ  --Νοραγρ (συζήτηση) 14:43, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ավելորդություն և պակասություն

խմբագրել

Հարգելի՛ O'micron, պետք չի հունգարական գյուղերում գրել (գյուղ) և գրել Գյուղեր ըստ երկրի։ Պետք է գրել միջլեզվական հղումներ։ - Kareyac (քննարկում) 17:58, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ջնջման ներկայացված գյուղեր...

խմբագրել

Ողջույն, Նորայր ջան։ Այսպիսի խնդիր ունենք. քո կողմից ստեղծված մի շարք գյուղեր ներկայացվել են արագ ջնջման։ Խնդրում եմ՝ նայես և ուղղումները կատարես։ --Ջեօ () 04:33, 31 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Կարեյաց Արմենուհի ջան, խնդրում եմ նշել հոդվածների սխալները, որովհետև հոդվածները կարճ չեն։ --Լիլիթ (քննարկում) 06:48, 31 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Տարօրինակ և անթույլատրելի աղբյուրներ հոդվածներում

խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ O'micron: Դուք Դասական Հունաստանում անթույլատրելի հղումներ եք տվել: Բլոգները, սոցցանցերը համարվում են ոչ վստահելի աղբյուրներ, իսկ https://anulikk.wordpress.com աղբյուր համարվել չի կարող: Խնդրում եմ զերծ մնալ նման աղբյուրներից, այլապես ձեր գրած նյութերը ենթակա են ջնջման: Հոդվածը ստանում է կասկածելիի որակավորում: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:52, 31 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Խնդրում եմ արձագանքել և հոդվածը կարգի բերել, այլապես այն կջնջվի: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:43, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ի դեպ հոդվածը ներկայացրել եմ ջնջման: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:44, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հոդվածն արդեն ջնջվել է: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:25, 8 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

խիստ կասկածելի և կասկածելի էջեր

խմբագրել

ողջույն հարգելի ամսնակից, Ձեր ստեղծած Լեհ-ռուսական պատերազմ (1605-1618) հոֆվածը տեղափոխել եմ Ձեր ամսնակցային էջի սևագրություն՝ Մասնակից:Seskfabrega/Լեհ-ռուսական պատերազմ (1605-1618), քանի Մասնակից:Hayk.arabaget-ի հետ քննարկում չլինի, այդ հոդվածը չտեղափոխես որպես հիմնական։ --ERJANIK քննարկում: 12:20, 31 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Գյուղերի հոդվածներ

խմբագրել

Ողջույն, Նորայր ջան։ Հետևյալ գյուղերի հոդվածները չես ուղղել՝ Բատա, Բերետ, Բորոտա, Սզարվասկենդ։ Խնդրում եմ ուղղել այսօրվա ընթացքում որպեսզի արագ ջնջման կաղապարները հանենք։ --Լիլիթ (քննարկում) 12:57, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Լիլիթ ջան. հիմա կուղղեմ--Νοραγρ (συζήτηση) 12:59, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի մասնակից, Բնակավայր տեղեկաքարտում անհրաժեշտ է հղում տալ խոսվող լեզուն, որ երկու անգամ չերևա: Իսկ Սզարվասկենդ հոդվածում այդպես էլ մնում են տարբեր թվեր տեքստում ու տեղեկաքարտում:--Արմենուհի (քննարկում) 17:11, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Իհարկե արդեն իսկապես շատ եմ գրում, բայց այլ ելք չկա: Բնակավայր տեղեկաքարտում պետք է հղում տալ խոսվող լեզուն, որ երկու անգամ չերևա հոդվածում: ՈՒ նորից առանց միջլեզվային հղումների, ինչը դժվարեցնում է ստուգումը: --Արմենուհի (քննարկում) 16:45, 4 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Արգելափակում 1 օրով

խմբագրել
Նորայր ջան, զգացվում է ստեղծածդ հոդվածներից որ ուղղակի արագ-արագ ստեղծում ես ու թողնում, կամ չես նայում թե ինչեր են գրված, կամ շաաաատ թռուցիկ ես նայում եղբայր, քո քննարկման էջը արդեն շատ շատ լիքն է նման հարցերով, մի հատ նայիր այս հոդվածները, մեկ օր հետո կարող ես ուղղումներ անել
  1. Նադապ - Նկարագրություն1, 2 և այլն
  2. Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքների ցանկ - 510 694 canton
  3. Լովցի, Սլատինա և Ռիբնիկ- տեղեկաքարտ ու 2 նախադասություն, մեկը մեկին չի բռնում
  4. Տրնավա - հոդվածում առաջին բառը Տոպոլա է
  5. Տոպոլա - en:Topola (village) անգլերեն տարբերակի հետ չի բռնում կոորդինատները
  6. Վավա (գյուղ, Սերբիա) - մի տեղ գրել ես Բուբուսնիցա, մի տեղ, Բաբասնիցա, անձամբ ինքս չգիտեմ, գուցե երկուսն ել սխալ են
  7. Այոս Յոանիս (Նիկոսիայի շրջան) և Այոս Եորգիոս (Նիկոսիայի շրջան) - առաջին բառերը՝ Գերի անունով ես գրել
  8. Մլադա Բոլեսլավ - այս հոդված հայտնի անուններ բաժնում անունների անվանումները ինձ համար կասկածելի է թվում

չգիտեմ դեռ էլ ինչեր կարող են լինել, ժամանակս չի ներում այս պահին ամբողջը նայել, կանեմ մոտ օրերին, մի օր հանգստացիր ու վերադարձիր նորմալ խմբագրումներով։ --ERJANIK քննարկում: 19:13, 5 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ինչքան կարողացա ուղղեցի--Նորայր քննարկում: 19:44, 6 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
մի քանի հոդվածում կոորդինատները չի բռնում, հետո մի տեղ գրված է Յոգոդինա, մի տեղ Յոդոդինա, դրանք էլ նայիր ուղղիր, Նորայր ջան, ու ախր եթե 2 նախադասությունով հոդվածում 1 կամ 2 սխալ կա, դա կասկածի տեղ է տալիս մեծ հոդվածներում սխալների քանակը ինչ կարող է լինել, հուսով եմ որ լավ կլինի, քանի որ մեծ հոդվածներում էլ սխալները գտնելը ավելի դժվար է, հուսով եմ ուշադիր կլինես հետայսու հոդվածներում նման կարգի սխալներ չեն լինի, ու դու կմնաս վիքպեդիայի ոչ միայն ակտիվ, այլ որ ավելի կարևոր է գրագետ ու նորմալ խմբագրող, հարգանքներով` --ERJANIK քննարկում: 22:56, 6 Ապրիլի 2015 (UTC):Պատասխանել
նախորդ նախադասությունում գրած սխալները դեռ կա, կան բաներ որ շտկել ես, կան բաներ որ դեռ սխալ են,
  1. Ռիբնիկ հոդվածում առաջին բառը Լովցի է, Լոգոդիան ու Յոդոդինա կան, Յոդոդինա կա նաև Տրնավա հոդվածում
  2. Նեմեսկե - կոորդինատները չի բռնում
  3. Ռակիտա (գյուղ, Սերբիա) - գրված է Բուբուսնիցա և Բաբասնիցա
  4. Օրֆու- մինչ ուղղելը խառնված ձևով էր ու չկա վիքիդատա, չկա վիքիդատա նաև Օնգայի ու էլի մի քանի հոդվածների համար
  5. Տրնավան Տոպոլա էր, ուղղեցի

չգիտեմ ինչու վստահ եմ, որ եթե խորանանք էլի կլինեն, նմանատիպ մանր բայց շատ աչքի ընկնող ու կարևոր վրիպակներ, հորդորում եմ դադարեցնել նոր հոդվածների ստեղծումը, մի հատ ընդհանուր նորից նայիր ստեղծածդ նման կարգի հոդվածները նոր, չխորանանք թե ինքան լավ չի երբ պետք է դու ստեղծես, մի քանիսը ընկած քչփորեն սխալները ու դա լինի միշտ։ --ERJANIK քննարկում: 12:31, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, փաստորեն ճիշտ էիր ասում. գրեթե բոլորը նայեցի և ահագին ուղղեցի. հիմա կարամ նոր հոդված գրեմ?--Նորայր քննարկում: 13:08, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
հարցիդ պատասխանը քո արածներիև չարածների մեջ է, իհարկե կարող ես, դե հուսով եմ որ նոր ստեղծվող հոդվածներում էլ չենք տեսնի նման կարգի սխալներ, հուսով եմ որ եղածներն էլ ուղղել ես, ես դեռ էլի եմ նայելու։ --ERJANIK քննարկում: 13:13, 7 Ապրիլի 2015 (UTC) ։Պատասխանել
Լավ, մենակ էն կոորդինատները չկարողացա ուղղել. կրողա մի քանի հատել սխալներ լինի (հնարավորա նաև չլինի)--Նորայր քննարկում: 13:16, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Նորայր վիքիդատայի իմաստը գիտես????, այս ու այս մի խմբագրումներդ սխալ տեղ են տանում Տատ (քաղաք) այս հոդվածի վիքիդատան այստեղ է, մի հատ այնտեղ ավելացրու --ERJANIK քննարկում: 13:26, 7 Ապրիլի 2015 (UTC)։Պատասխանել
Չեմ հասկանում  --Նորայր քննարկում: 13:37, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ի՞նչը--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:58, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Եթե միջլեզվայինի դնելը, կարող ես նայել այստեղ։--Լիլիթ (քննարկում) 14:00, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Չէ, միջլեզվայինի փոխելը--Նորայր քննարկում: 14:03, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
https://www.youtube.com/watch?v=5ghbiv2aC4s&feature=youtu.be --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:14, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ապրես, Աշոտ ջան, էս հղումները մի տեղ հավաքի, որ մեկ-մեկ պետք է գալիս, քննարկումներից եմ փնտրում, գտնում։ Մեկ էլ Նորայրը կարծես սխալ դրած միջլեզվայինը չգիտի ինչպես փոխի, եթե կարող ես դրա մասին էլ հոլովակ պատրաստի, հա՞։--Լիլիթ (քննարկում) 14:26, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
https://www.youtube.com/watch?v=UjdP7TE2d6s&feature=youtu.be --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:02, 9 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Վիքիպահեստի նկարներ

խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ O'micron: Անկեղծ ասած զարմացա, երբ տեսա քո կողմից Վիքիպահեստ բեռնված նկարները և նրանց անվանումները: Նախ Վիքիպահեստում բեռնում են ազատ նկարներ, այսպես ասած դրանք մեծամասամբ պետք է լինեն քո նկարածը, կամ նկարի հեղինակը պետք է մահացած լինի 75 տարի առաջ: Պատահական չէ, որ այնտեղի ադմինները ջնջել են քո բոլոր նկարները: Բացի այդ ինչ է նշանակում նկարի անվանման մեջ քո մասնակցային անվանվան կիրառումը. օրինակ Hin ashxari medal (SEskfabrega).png: Հարգելի Նորայր, խնդրում եմ արա այնպիսի խմբագրումներ, որ քո հետևից մյուս մասնակիցները չչարչավեն: Ես որ հիմա պետք է նստեմ ու մաքրեմ քո կողմից ստեղծված տարօրինակ շքանշանները, որոնք պարզվեց, որ ունեին ոչ ազատ և քո մասնակցային անվանումը պարունակող նկարներ: Խնդրում եմ այլևս նման բաներ չանել: Ընդ որում Վիքիպահեստում օրենքները չափազանց խիստ են և նման պահվածք այնտեղ դրևսորելու դեպքում ձեզ այնտեղ կարող են անժամկետ արգելափակել:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:47, 7 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Խիստ նկատողություն

խմբագրել

Հարգելի՛ O'micron, դուք խիստ նկատողություն եք ստանում մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, շարունակական անորակ, սխալ և գոյություն չունեցող աղբյուրները որպես հղումներ դնելու, կարճ և սխալ բովանդակությամբ հոդվածներ ստեղծելու համար: Նման վարքագիծ դրսևորելու դեպքում դուք կարգելափակվեք 3 օր ժամանակով: --Արման Մուսիկյան (քննարկում) 04:28, 8 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Չեռնոգորիայի բնակչություն

խմբագրել

Ողջույն, Նորայր։ Չեռնոգորիայի բնակչություն հոդվածն այսպես չի կարող մնալ, խնդրում եմ ավելացնել ներածություն։--Լիլիթ (քննարկում) 14:51, 12 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Լիլիթ ջան, իհարկե կավելացնեմ----Νοραγρ (συζήτηση) 14:54, 12 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ռուսերենից թարգմանելիս ամսաթվերը մոռացել ես գրել, ինչը կարևոր է։ Առաջին նախադասությունն ավելորդ է։ Թավատառ պետք է գրվի միայն Չեռնոգորիայի բնակչություն բառակապակցությունը։--Լիլիթ (քննարկում) 15:33, 12 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

  Արված է----Νοραγρ (συζήτηση) 15:38, 12 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ապրես։--Լիլիթ (քննարկում) 15:49, 12 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

 ----Νοραγρ (συζήτηση) 15:51, 12 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում Dfdfg.png

խմբագրել
 

Հարգելի՛ O'micron։ Ձեր բեռնած Dfdfg.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 19:29, 12 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

փոքր բայց կարևոր խնդիր ծանոթագրության և աղբյուրի հետ

խմբագրել

ողջույն Հարգելի՛ O'micron, խնդրեմ նայես իմ կատարած այս խմբագրումը, ուրմեն ուշադիր եղեք նման հղւոմներ չդնեք, հայերեն Գմունդեն անունի համար չի կարող հիմք լինել գերմաներեն վիքիում այդ հոդվածի անվանումը և վիքիպեդիան ինքն իրեն աղբյուրի չի, եթե կան լի հոդվածներ որոնցում նման կերպով եք նշել, խնդրեմ մոտակա 1-2 օրվա մեջ հանեք։ --ERJANIK քննարկում: 10:59, 13 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ապոստոլոս Նիկոլաիդիս

խմբագրել

Ողջույն, Նորայր։ Ապոստոլոս Նիկոլաիդիս հոդվածի տեքստային մասը բավարար չէ։ Խնդրում եմ ավելացնել ներածական մասը։ Ինչպես նաև անունից հետո դրված ծանոթագրությունները թավատառ չպետք է լինեն։--Լիլիթ (քննարկում) 14:24, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Լիլիթ ջան:   Արված է----Νοραγρ (συζήτηση) 14:40, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Մի բան էլ․ անձանց հոդվածերում՝ տվյալ դեպքում հունարենի կողքը փակագծերում գրում ենք ծննդյան ու մահվան տվյալները, օրինակ՝ (հունիսի 1, 1980, Սալոնիկ, Հունաստան - հունիսի 2, 1981, Աթենք, Հունաստան) ու ներքին հղումներով։--Լիլիթ (քննարկում) 15:31, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
լավ, մյուս անգամ հոդված գրելիս էդպես կգրեմ----Νοραγρ (συζήτηση) 15:33, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Այս մեկն էլ պետք է ուղղես, բոլորը հոդվածները նույն տեսքը պետք է ունենան վիքիում;--Լիլիթ (քննարկում) 15:48, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

լավ----Νοραγρ (συζήτηση) 15:53, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Նորայր, սպասում եմ, որ ուղղես․․․--Լիլիթ (քննարկում) 17:49, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Լավա հիշեցրեցիր, մոռոցել էի կներես----Νοραγρ (συζήτηση) 17:51, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Դրա համար երբ գրում են, պետք է այդ ժամանակ ուղղես։ Ի դեպ, սխալ ես դրել հերթականությունը (վերևում նշել եմ ճիշտ ձևը), ներքին հղումներն էլ չկան։--Լիլիթ (քննարկում) 18:06, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

ներքին հղումը որնա?----Νοραγρ (συζήτηση) 18:07, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

[[հունիսի 8]]--Լիլիթ (քննարկում) 18:10, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

տենցել մտածում էի----Νοραγρ (συζήτηση) 18:11, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հերթականությունը․․․--Լիլիթ (քննարկում) 18:23, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հերթականությունը որնա?----Νοραγρ (συζήτηση) 18:34, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
(հունիսի 1, 1980, Սալոնիկ, Հունաստան - հունիսի 2, 1981, Աթենք, Հունաստան)--Լիլիթ (քննարկում) 18:36, 15 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, Հարգելի՛ O'micron: Դուք Բադային պատմություններ հոդվածում ավելացրեք նյութեր Բադային պատմություններ. Կորուսյալ լամպը մուլտֆիլմից: Խնդրում եմ ստեղծեք մյուս հոդվածը ռուսերեն Վիքիի համապատասխան հոդվածից (ru) և ձեր նյութը տեղափոխեք ճիշտ հոդված: Այլապես ձեր աշխատանքը ստիպված կլինեն կտեղափոխել այլ ակտիվ մասնակիցներ: Դժվար չէ: Օգնության դեպքում կարող եք դիմել ինձ: Կսպասեմ քո արձագանքին և համապատասխան քայլերի ձեռնարկմանը մինչև ապրիլի 19-ը: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:18, 16 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Արման ջան: Հոդվածը կգրեմ բայց ոչ հիմա.հավանաբար վաղը կամ հաջորդ օրը----Νοραγρ (συζήτηση) 18:33, 16 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Նորայր ջան, պարտադիր չէ, ամբողջությամբ թարգմանես: Արդեն ահագին թարգմանել ես: Տեղեկաքարտ պետք է ստեղծես ու մի երկու խոսք ներածական: Մնացածը հոդվածից տեղափոխիր: Ի տեղ այնտեղ թաքցրել եմ տեքստը: Որ խմբագրել տաս, կտեսնես, որ այն առել եմ <!-- --> նշանների տակ: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:43, 16 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Արման ջան այս հոդվածը ես չեմ թարգմանել, պարզապես տեսա տեղեկաքարտ չկա ուզեցի օգնել----Νοραγρ (συζήτηση) 18:45, 16 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հա, իրոք որ: Շնորհակալություն պարզաբանելու համար, Նորայր ջան: Ինչպես նաև հոդվածը տեսքի բերելու համար: Ես կփորձեմ մասնակցին գտնել: Ճիշտ կլինի, որ մասնակիցը ինքը տեղափոխի իր գրածը: --Արման Մուսիկյան (քննարկում) 18:56, 16 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 ապրիլ

խմբագրել
  Վիքիբարելավում
Հարգելի՛ O'micron, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծի հոդվածը բարելավելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 19:02, 16 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շատ շնորհակալ եմ Արման ջան----Νοραγρ (συζήτηση) 19:08, 16 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

[1] [2]

Տիմոնը և Պումբան

խմբագրել

Հարգելի' Նորայր, եթե հոդվածը ստորագրված է լինում, աշխատեք էլ այդ հոդվածը չգրել էլի: Խմբագրմա ընդհարում է առաջանում ու խմբագրումն էլ ջուրն է ընկնում: Առավել ևս երբ ուրիշ հոդվածը քոփի-փասթ եք անում, մի' մոռացեք գոնե տեղեկաքարտը փոխել: Շնորհակալություն --Karine1999 (քննարկում) 18:01, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Նորայր, նման վարքագիծով առաջնորդվել չի կարելի: Այսօր սա արդեն 2-րդ դեպքն է: Մի հատ էլ Բադային պատմություններ. Կորուսյալ լամպը և Ծովինարին որ խնդրել էի 2 հոդվածները կարգի բերել, էլի ջուրն անցավ: Խնդրում եմ, ուշադիր եղիր նախագծում մարդ աշխատում է հոդվածի վրա և ոչ: Եթե չկա, ստորագրիր, ու նոր սկսիր աշխատել: Բացի այդ մենք հիմա 1 տողանոց հոդվածներ չենք ստեղծում: Ստեղծում ենք միմիայն ինֆորմատիվ հոդվածներ: Դրա համար էլ քո հոդվածը ջնջել եմ: Կարինե ջան, իսկ ինքը ում հոդվածն է քոփի-փասթ արե՞լ:--Արման Մուսիկյան (քննարկում) 19:29, 19 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

պատկերների մեծ չափս

խմբագրել

ողջույն Հարգելի՛ O'micron, ո՞նց ես, ուրեմն քո բեռնած Պատկեր:101 Dalmatians.jpg և Պատկեր:Ducktales the movie treasure of the lost lamp.jpg պատկեր չափսեր մեծ են, խնդրեմ ուղղի բեռնելով փոքրը, մասնրամասները ՎՊ:ՈՉԱՊ, հուսով եմ որ սա վերջի անգամն է, որ սխալ կարգով պատկերներ ես բեռնում, ուշադիր եղիր, մի շտապիր, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 06:13, 20 Ապրիլի 2015 (UTC):Պատասխանել

Ողջույն Երջանիկ ջան. լավ եմ, շնոհակալություն: Կարծում եմ ճիշտ բեռնեցի----Νοραγρ (συζήτηση) 05:15, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

ճիշտ է։ --ERJANIK քննարկում: 05:54, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Սխալ տվյալներով հոդված

խմբագրել

Ողջույն, Նորայր։ Ե՞րբ ես պատրաստվում ուղղել Սզարվասկենդ հոդվածի սխալները, որը որ նշված է այս քննարկման մեջ․․․--Լիլիթ (քննարկում) 12:53, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Լիլիթ ջան. արդեն ուղղեցի----Νοραγρ (συζήτηση) 13:00, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Սրանք էլ են սպասում:
  1. Թերմի (գյուղ)
  2. Նիատա
  3. Արիս (գյուղ)
  4. Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքական --Արմենուհի (քննարկում) 13:05, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ու սրանք.
  1. Քելեն Լատս
  2. Յաննիս Մանիատիս--Արմենուհի (քննարկում) 13:10, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Սրանք էլ պետք է ուղղվեն։ --Լիլիթ (քննարկում) 13:15, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ինչպես նաև Չեռնոգորիայի բնակչություն, Հունաստանի բնակչություն, Ղազախստանի բնակչություն:

Կաղապար:Հայոց լեզվի քերականություն երևի կդնեմ ջնջման, Ներգործող խնդիր ես հետո կգրեմ, պոկեմոնների հոդվածները միջլեզվային հղումներ չունեին, շարադրանքն էլ անհասկանալի էր,– Այս անստորագիր գրառման հեղինակն է Voskanyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

որ էտքան գրում ես, ավելի լավա նաև սխալները գրես, որովհետև չեմ գտնում----Νοραγρ (συζήτηση) 13:32, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Նորայր, առաջարկում եմ՝ փոխես խոսելաոճդ։--Լիլիթ (քննարկում) 13:36, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հունական ճաշատեսակների ցանկ, Բեշիկթաշ (ֆուտբոլային ակումբ): Իհարկե, նշված են միայն մի մասը, և միայն նրանք, որոնցում վրիվակներ արված են պարզապես անուշադրության ու անպատասխանատու վերաբերմունքի պատճառով: Նորից եմ նշում, որ բոլորս էլ սխալվում ենք, բայց գոնե ձգտում ենք հնարավորինս պատասխանատվությամբ վերաբերվել:--Արմենուհի (քննարկում) 13:39, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Դուք դիմելու ձևը նախընտրող ավագ սերժանտ, ինչպես եք «խոսում»: Ոչ մեկը պարտավոր չէ հետևել ձեր գրածներին: --Արմենուհի (քննարկում) 13:39, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Իսկ ինչ է նշանակում "ես հետո կգրեմ (եթե արդեն գրած կա)" կամ "կառաջարկեմ ջնջման"?----Νοραγρ (συζήτηση) 13:40, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Արմենուհի, ավագ սերժանտ լինելու կամ դուք դիմելաձևը նախընտրելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա----Νοραγρ (συζήτηση) 13:45, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Տարօրինակն այն է, որ անմարդաբնակ գյուղում խոսում են հունարեն|հունարեն:--Արմենուհի (քննարկում) 13:50, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

վերևի հարցին չպատասխանեցիր?----Νοραγρ (συζήτηση) 13:53, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հայոց լեզուն կամ թեկուզ քերականությունը միայն խոսքի մասերը չեն. դրանք էլ նշված են կիսատ, ու ենթակետերն էլ չգիտես ինչ սկզբունքով են ընտրված: Իսկ ներգործող խնդիրը պարզապես ուղղումներ կանեմ, հատկապես ինչ որ մեկի գործողության կատարվելը մեկ կամ մի քանի անձանց կողմից: Ներգործող խնդրի գործողությունը անցնում է նախադասության ենթակայի կամ ենթակաների վրա: Ներգործող խնդիրը պահանջում է կրավորական սեռի բայեր: մասը:--Արմենուհի (քննարկում) 13:58, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Արմենուհի, Հայոց լեզուն այնքան հարուստ է, որ հնարավոր չի մի կաղապարի մեջ ներառել այն: Օրինակ Հայոց պատմության կաղապարի մեջ շատ ավելի կրճատումներով է գրված: Ինչու հայոց պատմության կաղապարը չես ներկայացնում ջնջման----Νοραγρ (συζήτηση) 14:07, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարուստ լինելը կիսատ-պռատ ու սխալ գրելու արդարացում չէ:--Արմենուհի (քննարկում) 14:22, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Նորայր, ե՞րբ ես ուղղելու Արմենուհու նշած հոդվածների սխալները։--Լիլիթ (քննարկում) 17:36, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Արդեն ուղղեցի----Νοραγρ (συζήτηση) 19:24, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շատ լավ, առաջիկա օրերին կնայեմ։ --Լիլիթ (քննարկում) 19:29, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Արիս (գյուղ)

խմբագրել

Ողջույն, եթե դժվար չէ, այստեղ նշիր աղբյուրը, թե որտեղից ես քաղել տեղեկություններդ այս գյուղի մասին։ Նշածդ աղբյուրում այն չի հիշատակվում, այլ վիքիներում նման անունով հոդված չգտա։ --BekoՔննարկում 17:16, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

անգլերենից եմ վերցրել----Νοραγρ (συζήτηση) 17:20, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Անգլերեն հոդվածի հղումը կդնե՞ս։--BekoՔննարկում 17:25, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Մհեր ջան նայի]----Νοραγρ (συζήτηση) 17:29, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Միջլեզվայինը պետք է ավելացնես հայերեն հոդվածում։--Լիլիթ (քննարկում) 17:34, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Այո, բացի այդ նշված աղբյուրում այդ գյուղը գտնել չի լինում։--BekoՔննարկում 17:35, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Այոս Յոանիս (Նիկոսիայի շրջան)

խմբագրել

Ողջույն, Հոդվածի տեքստը և նշված աղբյուրի տեղեկությունները ծայրահեղ հակասական են։ Մյուս լեզուներում ևս նման տեղեկություններ չկան։ Խնդրում եմ նշել իրական աղբյուրը։ --BekoՔննարկում 17:24, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Թերմի (գյուղ)

խմբագրել

Ողջույն, ստորև հոդվածի հունարեն տարբերակի աղյուսակն է, որից դատելով 2001-ին 53,201 մարդ չի եղել գյուղում, այլ 11,412։ Մեծ թիվը վերաբերվում է երեք համայնքների բնակչությանը, որոնք միացել են 2011 թվականի ռեֆորմից հետո։ Եթե անգլերենից ես թարգմանել, ապա այնտեղ այդ թվի կողքին 2011 է գրված, և ոչ թե 2001։

Απογραφή [3] Πληθυσμός
1940 3.472
1951 3.519
1961 3.432
1971 3.912
1981 3.945
1991 5.265
2001 11.412
2011 16.004

Նաև Սալոնիկի երկրամաս եզրին վստա՞հ ես, որի հղումը տանում է Սալոնիկ քաղաքի հոդվածին։ --BekoՔննարկում 18:11, 21 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Կեղծ հղումներ կենդանաբանական հոդվածներում

խմբագրել

Ողջույն։ Քո կողմից գրված վերջին մի քանի կենդանաբանական հոդվածներում դրել ես կեղծ հղումներ, այսինքն ծանոթագրությունները չեն համապատասխանում այն տեքստի հետ որը թարգմանված է։ Ես ուզում էի դրանք շտկել, բայց տեսա որ մտածված կերպով չհապատասխանող վայրերից աղբյուրները պատճենել ես կամայական վայրում։ Ես ուղղակի նախօրոք զգուշացնում եմ, որ եթե չշտկես այդ հոդվածների ծանոթագրությունները, ես դրանք ջնջման եմ ներկայացնելու առանց ափսոսանքի։--Դավիթ () 15:18, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Դավիթ; Բայց ես բոլոր հոդվածները թարգմանել եմ..----Νοραγρ (συζήτηση) 15:21, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Չգիտեմ քո գրածը որքանով կապ ունի իմ գրածի հետ, բայց նորից ասեմ՝ ծանոթագրությունները չեն համապատասխանում տեքստի հետ. տեքստի մյուս հատվածներից պատճենել ես ու չհամապատասխանող տեղերում դրել։--Դավիթ () 15:24, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Զուտ որպես զգուշացում՝ շարունակական կեղծարարությունը, տվյալ դեպքում կեղծ աղբյուրներ ներկայացնելը, կհանգեցնի արգելափակման։ Թարգմանածը կապ չունի, թարգմանության աղբյուր վիքիհոդվածը պետք է աղբյուր ունենա, եթե չունի ապա չարժի թարգմանել։ Թարգմանելուց առաջ ստուգիր թարգմանվող նյութը աղբյուրներ ունի, թե ոչ։ --BekoՔննարկում 15:28, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Նորայր չէի ուզեն Մհերի գրածից հետո գրեի, բայց գրում եմ, քանի նշված հոդվածները կարգի չբերես նոր հոդված չստեղծես, կարգելափակվես, ինչը ես չեմ ուզում անել։ --ERJANIK քննարկում: 17:04, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ, ինչ ի նկատի ունես բարելավում ասելով... աղբյուրները- աղբյուրները ես այլալեզու (hիմնականում անգլերեն) վիքիներից եմ վերցրել, իսկ Եգիպտական գայլ հոդվածում աղբյուր չկար` դրա համար չեմ դրել: Նայեմ հավելեմ որ երեք հոդվածն էլ առաջարկված էր Վիքիընդլայնման նախագծում...----Νοραγρ (συζήτηση) 17:08, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

ես վստահ եմ վերևում գրած մյուս մասնակիցների գրածներին, ինչ-որ գրել են, դրանց մասով եմ ասում։ --ERJANIK քննարկում: 17:10, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, խոսքըհիմնականում սխալ ծանոթագրությունների մասին է, որը ես անգլերենից եմ տեղափոխել. երևի պատճառը այն է, որ ծանոթագրություններ դնել չգիտեի, բայց Ջեոյի հոտ պայմանավորվել ենք, պիտի գամ գրասենյակ սովորեցնի----Νοραγρ (συζήτηση) 17:13, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

դրա մասին 2 մասնակից գրել, գրել են, դու չես արձագանքել, հիմա նոր ասում ես????, չգիտես որ այդ ժամանակ պետք է գրեիր, ամեն դեպքում փորձը ցույց է տալիս որ քո կողմից ասվող բաները շուտ չեն արվում, կներես որ այդպես ես եմ ասում, բայց եղածից ելնելով եմ ասում, կոնկրետ Դավիթի գրած ծանոթագրությունները հաստատ անգլերենից ես տեղափոխել???, բեր կոնկրետ օրինակ։ --ERJANIK քննարկում: 17:17, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
մի խոսքով եղբայր, ուշադիր եղիր, ժամանակ չծախսենք ու չխորանանք, կարևորը հասկացանք իրար։ --ERJANIK քննարկում: 17:25, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Translating the interface in your language, we need your help

խմբագրել
Hello Seskfabrega, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
 
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:07, 26 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հղումներ

խմբագրել

Հարգելի՛ O'micron, Դուք Հայոց ցեղասպանություն հոդվածի «Միջազգային ճանաչում» բաժնում ավելացրել եք Լյուքսեմբուրգը՝ որպես ցեղասպանությունը ճանաչած երկիր: Խնդրում եմ հետայսու որևէ տեղեկություն ավելացնելիս նաև համապատասխան հղումներ՝ հավաստիությունը մեծացնելու համար: Շնորհակալություն: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 00:02, 7 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Ժամանակագրություն

խմբագրել

Ողջույն, Seskfabrega: Այս հոդվածը դու ես ստեղծել?--Հայկ (արաբագետ) 12:36, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն, չէ Հայկ ջան, ես չեմ ստեղծել ----Νοραγρ (συζήτηση) 19:00, 15 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Բեհշահր

խմբագրել

Նորայր սխալներդ նայի [4], ու պատասխանի հետևյալ հարցին՝ ինչի ես դրել չաշխատող հղում՝ ներկայացնելով որպես աղբյուր, որից օգտվել ես?--Հայկ (արաբագետ) 15:41, 17 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Նորայր, ուրեմն նրա համար, որ դու խմբագրես, մարդիկ աչք փակեցին քո տասնյակ խամաճիկային էջերի վրա: Դա վիքի-օրենքի խախտում էր, որ ադմինները կատարեցին, որովհետև փորձեցին քեզ մի շանս էլ տան: Այդ նույն ադմինները, և վրադիր՝ այլ մարդիկ, քեզ խնդրում են՝ դնել աղբյուրներ, նորմալ թարգմանել, կեղծ հղումներ չդնել, և շատ այլ հարցերով դիմում են քեզ՝ բայց ապարդյուն: սա՞ է քո շնորհակալությունը: Հայերեն Վիքիպեդիայում կա ներքին կարգով չգրված մի օրենք՝ աչք փակել սխալների ու թերությունների վրա, և օգնել գրեթե ամեն մասնակցի, որովհետև մենք փոքր համայնք ենք: Դու սա լրիվ չարաշահեցիր: Երբ դու հոդված ես գրում, պետք է աշխատես նորմալ գրել, այլ ոչ թե այնպես, որ քո հետևից 4-5 հոգի ստուգի ու քեզ նամակ գրի: Շատերը մեղմացնող հանգամանք ընդունեցին քո անչափահաս լինելը, բայց ասեմ, որ քո տարիքում կան այնպիսի խմբագիրներ, ովքեր հսկայական էջեր են թարգմանում ու սխալները շատ քիչ են: Լավ չէ, երբ դու հայտնվում ես բոլորի ուշադրության կենտրոնում, որովհետև ամեն մարդ ունի իր զբաղմունքը, ու դա թողնում՝ զբաղվում է քո սխալները ուղղելով: Եթե ես լինեի ադմին, քո այսպիսի վերաբերմունքի համար վաղուց քեզ արգելափակել էի: Իմ մասով կարող եմ ասել միայն սա՝ արևելագիտության ու պատմության գրածդ յուրաքանչյուր հոդված ներկայացնելու եմ ջնջման: Հաջողություններ քեզ--Հայկ (արաբագետ) 22:16, 17 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում Եվրոպական հեպարդ.jpg

խմբագրել
 

Հարգելի՛ O'micron։ Ձեր բեռնած Եվրոպական հեպարդ.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 07:10, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, քանի որ Վիքիպահեստում Եվրոպական հեպարդի մնացորդների նկարներ կան, ապա այս նկարը, որը իրական չէ, այլ համակարգչով ստեղծված, քանի որ կենդանիները վաղուց արդեն չկան և լուսանկար էլ չի կարող լինել, անմիջապես պետք է ջնջվի, ինչքան էլ որ այն բավարարի իր չափսերով:--Դավիթ () 08:10, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
  Արված է։ --Ջեօ (~) 09:05, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Արգելափակում 3 օր ժամանակով

խմբագրել

Հարգելի՛ O'micron, բազմաթիվ նկատողությունն ու դիտողությունները իմ և մի քանի մասնակիցների կողմից, որ հոդվածներում կեղծ հղումներ չդնես, ապատեղեկատվություն չտարածես, չաղճատես հոդվածները, քեզ ոչ մի օգուտ չտվեցին: Ես քեզ Խիստ նկատողություն էի տվել դրա համար դեևս ապրիլի 8-ին, իսկ դու Մայիսի 16-ի դրությամբ ստեղծել ես Բեհշահր հոդվածը, որտեղ կեղծ հղում ես դրել: Մեր համայնքը փոքր է, և ոչ-ոք ժամանակ չունի հետևելու քո ամեն մի խմբագրումը և քեզ հերթական 100-րդ անգամ դիտողություն գրի: Ի դեպ, եթե 2014 թ.-ի Մայիսի 20-ից հետո ես հանկարծ ևս հայտնաբերեմ մի որևէ հոդված, որտեղ դու այդ օրվանից հետո մի ինչ-որ կեղծ հղում ես դրել կամ դասագրքով անստուգելի համարվող հղում ես դրել, դու կարգելափակվես 1 տարի ժամանակով: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:40, 18 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2015 մայիս

խմբագրել
  Վիքիընդլայնում 5+
Հարգելի՛ O'micron, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 5-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 05:21, 20 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Թվական

խմբագրել

Հարգելի՛ O'micron, Վիքիպեդիայում «թվական» բառը և նրա հոլովաձևերը գրում ենք ամբողջությամբ (թվական, թվականին, թվականից, թվականով և այլն), ուստի խնդրում եմ հաջորդ անգամ անհարկի ուղղումներ չանել և գրվածը չկրճատել (խոսքս վերաբերում էր Ռեջեփ Թայիփ Էրդողան էջում ձեր արած «խմբագրումներին»): Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:39, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Արամ, ձեր նշած հոդվածում ես ոչ մի փոփոխություն չեմ արել` պարզապես ավելացրել եմ {{Եվրոպական պետությունների առաջնորդներ}} կաղապարը----Νοραγρ (συζήτηση) 12:45, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Արամ Սողոմոնյան ջան, մասնակիցը միայն կաղապարն է ավելացրել։ --Ջեօ (~) 12:47, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Լավ, ներողություն, իմ մոտ այլ բան է ցույց տվել: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:51, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Ջեօ ջան, խնդրում եմ անողին զգուշացնել, որ անհարկի միջամտություններ չանի: Կանխավ անչափ շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 12:52, 22 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

ցավալի է որ դեռ կան դիտարկումներ, բայց կարևորը ոնց որ շատ մեծ չեն

խմբագրել

ողջույն Նորայր, բոլորովին լավ չի, որ առիթ կա այստեղ գրելու քեզ, բայց բարձրացրել ես որակը մի քիչ, բայց դեռ լավ չի

- Դե սովորաբար նկատել եմ, որ մյուս հոդվածներում ևս ծանոթագրությունները հիմնականում թարգմանված չեն, տենցել մոտս տպավորվելա
  • Golden Boy - որտեղից է վերցրած հայերեն տեքստը
- Ես եմ թարգմանել, բայց քանի որ նկարի պատճանով տեղ չի մնացել սաղ խառնվելա իրար
, ես թարգմանության որկաի մասին եմ ասում, անհասկանալի նախադասություններ են: --ERJANIK քննարկում: 20:04, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
  • Կարապետ Միքայելյան - Հայաստանի նախկին հավաքականի լեգենդներից մեկը, նման նախադասություններ հնարավորինս պետք չի գրել, եթե իհարկե խոսքը իրոք լեգենդի մասին չի, օրինակ Սարգսի Հովսեփյանը կամ Բերեզովսկին կարծում եմ լեգենին մոտ են կամ լեգենդար դեմքեր են, բայց ոչ Կարապետ Միքայելյանը թերևս, ամեն դեպքում Նորայր ջան, հանրագիտարանում նման բաներ մեծ առումով ավելի լավ է չգրենք։
- Լավ
մի բան էլ, գրել ես խորհրդային ժամանակաշրջանի ֆուտբոլիստ, ու նշել ես որ արդեն Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմում խփել է գոլեր, պետք է ուծադիր լինես որ մի գրածը մյուսին չհակասի։
  • եթե սխալմունք է, պետք չի վերահղում թողնել, այդ էջը ներկայացրու ջնջման, նորը ստեղծի, ևս մեկ անգմ կասես խնդրեմ, եթե իրոք սխալմունք է պետք է ջնջվի, ուրeմեն վերահղումը ճիշտ չի
- Հա դե բնականա, ես իմացա ջնջեք  
- Ինձելա կասկածելի թվացել դեռևս հոդվածի ստեղծման օրից. ինչևէ հնարավոր է էդպետ է ճիշտ

--ERJANIK քննարկում: 19:31, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Երջանիկ ջան, շատ շնորհակալ եմ որ այսքան չարչարվել սխալներս գտել ես----Νοραγρ (συζήτηση) 19:42, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

ամենակարևորը այս ամեն ինչը պետք է չկրկնվի, հուսով եմ այդպես կլինի։ --ERJANIK քննարկում: 20:00, 25 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Անաղբյուրի պիտակ

խմբագրել

Քանի դեռ աղբյուրներ չես ավելացվել, պիտակը դուրս չբերես] !!! Չի կարելի։ --Wizard Arm (քննարկում) 06:36, 26 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Ո՞ր հոդվածի մասին է խոսքը, Wizard Arm։ Ինչպես նաև նման տոնով մասնակիցների հետ չենք խոսում․․․--Լիլիթ (քննարկում) 06:39, 26 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան խոսքը Սանջեի և Կրեիգ հոդվածի մասին է, ակայն ես դեռ հոդվածը չեմ ավարտել դրա համար դեռ աղբյուրներ չեմ ավելացրել ----Νοραγρ (συζήτηση) 06:43, 26 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Շատ լավ, Նորայր ջան։ Wizard Arm, մասնակցին նման գրառում ենք գրում միայն այն ժամանակ, սակայն ոչ այս տոնով, երբ վերջինս հեռացնում է պիտակը հոդվածից, առանց աղբյուրներ ավելացնելու․․․--Լիլիթ (քննարկում) 06:46, 26 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել
Կներես եթե կոպիտ ստացվեց: Ես ոչ թե հրամայական այլ ընկերական տոնով էի ասում: "Peace" --Wizard Arm (քննարկում) 06:59, 26 Մայիսի 2015 (UTC)Պատասխանել

Կիսատ թարգմանություններ և կրկին աղբյուրներ

խմբագրել

Ողջույն, Նորայր։ Խնդրում եմ հոդվածների հատվածները թարգմանելիս դրանք ավարտուն վիճակի հասցնել։ Այստեղ ես ուղղել եմ։ Բացի այդ, ինձ կբացատրե՞ս, թե Սև իգուանա բառի աղբյուրը ինչո՞ւ ես «Վլադիմիր Ֆլինտ // Հնգալեզու բառարան կենդանիների մասին. անգլերեն, ռուսերեն, լատիներեն, գերմաներեն, ֆրանսերեն / հրատարակություն = // , 1994 — էջ 212. — ISBN 5-200-00643-0»-ը դրել։ Գիրքը թարգմանված է հինգ լեզուներով, որոնց թվում հայերենը չկա․ այսինքն այդ մողեսի հայերեն անվանման համար գիրքը աղբյուր լինել ուղղակի չի կարող։ --Ջեօ 13:05, 6 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն: Այն լեզվից որ ես թարգմանում եմ աղբյուր դա է ներկայացված: Կարողա ես ինչ որ բան ճիշտ չե՞մ հասկանում․․․----Νοραγρ (συζήτηση) 13:21, 6 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Ենթադրում եմ՝ ռուսերենից ես թարգմանել։ Ռուսերեն բառի համար աղբյուր էր ավելացրած, որովհետև այդ գիրքը ռուսերեն թարգմանվել է և այդ բառը այնտեղ առկա էր։ Եթե հայերեն թարգմանություն չկա, ինչպե՞ս կարող ենք մենք տերմինին հղում դնել։ Բացի այդ, կենսաբանական մի շարք տերմիններ սխալ ես թարգմանում կամ էլ թերի։ Արդեն երկրորդ անգամն է այդ պատճառաբանությամբ քո հոդվածները ջնջման է ներկայացվում, իսկ դա լավ չէ։ --Ջեօ 13:30, 6 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

լավ, հասկացա, կարելիա աղբյուրը դնել լատիներեն անվան մոտ----Νοραγρ (συζήτηση) 19:16, 6 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Զամայի ճակատամարտ և դարձյալ աղբյուրների խնդիր

խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ O'micron: Այս հոդվածում դու նշել ես մի քանի աղբյուրներ, որից, ամենայն հավանականությամբ, դարձյալ չես օգտվել և ուղղակի դրել ես աղբյուր ունենալու համար: Եթե անգլերենից թարգմանած լինեիր ու աղբյուրը դրած լինեիր՝ դա ուրիշ, բայց հոդվածը գրել ես 5-րդ դասարանի դասագրքից, ու այն որպես աղբյուր չես գրել:

Եթե ես սխալ եմ, այսինքն՝ իրոք օգտվել ես աղբյուրից, ապա այն պատկերի տեսքով ներբեռնիր տեսնենք, քանի որ դրանց տեղեկությունները վիճելի են: Իսկ եթե էլի կեղծ աղբյուրներ ես դնում, ապա հույս ունեմ դրա հետևանքը գիտես--Հայկ (արաբագետ) 21:46, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Սա թարգմանություն է անգլերենից, իսկ ես ինչքան գիտեմ 5-րդ դասարանում պատմություն չեն անցնում, որ դասագիրք ունենան--ՆՈՐԱՅՐ (Քննարկում) 21:50, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Քո տոնն այդքան էլ գովելի չէր, իսկ 5-րդ դասարանը, եթե ես հին համակարգով եմ ասում, հիմա առավելագույնը դարձած կլինի 6: Իսկ եթե թարգմանություն է՝ ուրեմն մեկ անգամ էլ կարդա այս երկու նախադասությունները, ու տես ինչքանով են նման՝
  • Crossing the Alps, Hannibal reached the Italian peninsula in 218 BC and won several major victories against the Roman armies. Having failed to defeat Hannibal or drive him from Italy, the Romans changed strategy and decided to attack Carthage, forcing the Carthaginians to recall Hannibal. He was still in Italy, although confined to the south of the peninsula, when Scipio landed in Africa in 203 BC.
  • Անցնելով Ալպյան լեռները` Հաննիբալի բանակը իջավ Պո գետի հովիտը Այստեղ ապրող գալլերը, որոնք Հռոմի վաղեմի թշնամիներն էին, ուրախությամբ միացան Հաննիբալի բանակին: մ.թ.ա. 218 թվականին սկսվեց Պունիկյան երկրորդ պատերազմը:--Հայկ (արաբագետ) 21:54, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Մինչև պատասխանես, մի քանի հարց էլ, որ անգլերեն տեքստում չեմ տեսել, բայց հայերենում «թարգմանել ես»:
  • ճակատամարտ Հռոմեական Հանրապետության և Կարթագենի Թագավորության միջև - որտեղ ես հանդիպել Կարթագենի թագավորություն տերմինը? դու համոզված ես որ դա թագավորություն էր:
  • իսկ Կարթագենական զորքերի հրամանատարն էր հին աշխարհի նշանավոր զորավար Հաննիբալ Բարկան - «Կարթագենական» բառ գոյություն չունի, իսկ «նշանավոր» բառը անգլերենում չկար, ու հակասում է վիքիի չեզոքությանը:
  • Չնայած նրան, որ Հաննիբալի զորքերը մի քանի անգամ գերազանցում էին Հռոմեական լեգեոներներին - միանգամից 2 սխալ այս կիսատ նախադասության մեջ: Նախ՝ Հաննիբալի զորքերը գրեթե հավասար էին հռոմեական բանակին, երկրորդ՝ լեգեոն և լեգեոներ բառերի տարբերությունը կցանկանայի, որ գրեիր:

Եվ սա դեռ առաջին մասից--Հայկ (արաբագետ) 22:03, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, ես նկատել եմ որ դու շատ ժամանակ քո գրած հոդվածներում ավելացնում ես նաև քո իմացածը: Կարծում եմ դուել գիտես որ քո մեջբերած նախադասությունում որևէ պատմական սխալ չկա, իսկ այդ հավելյալ բանը հաստատ գրքից չի պատմության դասատուիցա--ՆՈՐԱՅՐ (Քննարկում) 21:58, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Հ.Գ. ըստ իս, իմ տոնի մեջ ոչ մի տարօրինակություն չկա --ՆՈՐԱՅՐ (Քննարկում) 21:58, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Լավ, բացատրեմ որն է սխալը: Նախ՝ զուտ ծավալայաին առումով, երևի տեսնում ես, որ խիստ թերի է: Երկրորդ՝ ուր է տեղեկություն Հռոմի հանդեպ տարած հաղթանակների մասին: Երրորդ՝ ուրախությամբ միացան բառերը որտեղ տեսար? Երրորդ, եթե ընդամենը մեկ անգամ կարդաս այդ անգլերեն տեքստը, կտեսնես, որ քո հայերեն գրածի հետ ընդհանրապես չի առնչվում, այլ լրիվ այլ տեքստ է՝ պատմության դասագրքից: Չորրորդ, որտեղ ես տեսել որ ես ավելացնեմ իմ իմացածը, որ աղբյուր չունի?--Հայկ (արաբագետ) 22:10, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

ԼԱավ, համենայն դեպս կավելացնեմ պատմության դասագիրքը որպես աղբյուր: Իսկ որպես անաղբյուր հոդված օրնակ Արաբական Խալիֆայություն--ՆՈՐԱՅՐ (Քննարկում) 22:18, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել

Առաջին մասով՝ շարունակությունը կարող ես տեսնել Խորհրդարանում: Երկրորդ հարցը՝ խալիֆայության մասին, աղբյուրն ավելացված է [5], իսկ ստույգությունը կարող ես ինքդ տեսնել՝ ներբեռնելով գիրքը [6]: Այսքանով քննարկումը համարենք փակված--Հայկ (արաբագետ) 22:28, 10 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Return to the user page of "O'micron/Արխիվ2".