Բեհշահր (պարս.՝ بهشهر), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 94 702 մարդ (2016)[1]։

Քաղաք
Բեհշահր
պարս.՝ بهشهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
ՇահրեստանԲեհշահր
Հիմնադրված է1906 թ.
ԲԾՄ10 մետր
Բնակչություն94 702 մարդ (2016)[1]
Բեհշահր (Իրան)##
Բեհշահր (Իրան)

Հանդիսանում է գյուղատնտեսական կարևոր կենտրոն, հայտնի է իր բուսական յուղի արտադրությամբ։

Աշխարհագրություն խմբագրել

Բեհշահրը տեղակայված է Մազանդարանի մերձկասպյան դաշտավայրում` Էլբուրսի լեռների հարավային ստորոտին, Կասպից ծովի հարավ-արևելյան Գորգան ծոցից մոտ 8 կմ հարավ։ Գտնվում է Մազանդարանի վարչական կենտրոն Սարիից մոտ 45 կմ հյուսիս-արևելք, երկրի մայրաքաղաք Թեհրանից մոտ 220 կմ հյուսիս-արևելք։ Շրջանն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։

Քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևելք գտնվում են Աբբասաբադի պատմական այգիները, որոնք կառուցվել են XVII դարի սկզբում Շահ Աբբաս I-ի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 94 702 մարդ, որոնք կազմում էին 31 022 տնտեսություն։ Բեհշահրը Մազանդարան օսթանի բնակչությամբ հինգերորդ ամենախոշոր քաղաքն է Սարիից, Բաբոլից, Ամոլից և Ղաեմշահրից հետո[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 16 172[3] 26 032[4] 61 825[5] 72 067[5] 83 537[6] 89 251[7] 94 702[8]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեհշահր» հոդվածին։