Ողջույն

խմբագրել
     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Muradyan.91  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ WIKI FRIEND (քննարկում) 09:40, 22 Հունվարի 2016 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում
  Հինգ սյուներ

Զգուշացում

խմբագրել

Հարգելի Muradyan.91, այլ մասնակիցների անձնական էջերում խմբագրումներ կատարելը խիստ անցանկալի է։ --Ջեօ 12:15, 22 Հունվարի 2016 (UTC)


Հարգելի GeoO. Իմ հոդվածը, որը մասն է իմ անձնական մագիստրոսական թեզի, ոմն մասնակիցներ փորձում են հանել: Այս հոդվածը ինձ պետք է ասպիրանտական պրոյեկտի համար:

Հարգելի Muradyan.91: Նորմալ արտահայտվեք: Ես ոմն մասնակից չեմ: Եվ ինչպես նկատեցի նորեկ եք այս հարթակում: Կխնդրեի ուշադրություն դարձնել վարվելակարգին:--Հայկ Սնխչյան ~ 12:23, 22 Հունվարի 2016 (UTC)
Այս էջը Ձեզ կօգնի:--Հայկ Սնխչյան ~ 12:28, 22 Հունվարի 2016 (UTC)


Այդ քո ասած ՛՛Ոչ հանրագիտարանային, անմշակ, երևի հեղինակային իրավունքներ խաղտող, պատճենված: Ինձ թվում է, որ ինչ-որ բլոգից է պատճենված՛՛ հոդվածը իմ մագիստրոսական թեզից մի հատված է:

Ու ես չեմ կարծում, որ 16 տարեկան պատանին կարող է նման կերպ արտահայտվել իմ աշխատանքի մասին: Էնպես որ դու նորմալ արտահայտվիր: Կհասնես թեզ գրելու տարիքի, ես մեծ հաճույքով կկարդամ քո գլուխգործոցը: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Muradyan.91 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Muradyan.91, նոր խմբագիրները շատ են բախվում նման խնդիրների հետ։ Դա պայմանավորված է նախագծին այդքան էլ ծանոթ չլինելուց․ և դա բնական է։ Իրականում ՀՀ և Եվրասիական Տնտեսական Միություն վերնագրով հոդված Հայերեն Վիքիպեդիայում չի կարող լինել, քանզի վերնագիրը հանրագիտարանային չէ։ Առաջարկում եմ պարունակությունը տեղափոխել Եվրասիական տնտեսական միություն հոդված և այնտեղ դարձնել առանձին բաժին՝ համապատասխան հանրագիտարանային վերնագրով։ Ինչպես նաև, հոդվածում տեղ գտած աղբյուրները պետք է նշվեն Ծանոթագրությունների տեսքով։ Ինչ վերաբերում է հոդվածի ոճին․ այն պետք է հնարավորինս համապատասխանեցնել հանրագիտարանային ոճին (կոնկրետ փաստեր և ոչինչ ավելի)․ «Տնտեսական առումով Հայաստանի համար ամենադժվար հարցը մաքսային սակագների բարձրացման հարցն է, որը պահանջում է ՄՄ-ն:», «Հատկապես կարևոր է այն, որ այդ նախագծերի իրականացմամբ շահագրգռված է ոչ միայն Հայաստանը, այլև ՄՄ-ՄՏՏ մյուս մասնակիցները, քանի որ Հայաստանով դեպի Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք ձգվող երկաթուղային և ավտոճանապարհային միջանցքների ստեղծման և զարգացման նախագծերի իրականացումն այդ շուկաները կկապի ՄՄ երկրների հետ։» և նմանօրինակ նախադասությունները պետք է հանվեն հոդվածից, քանզի մենք ի վերջո հանրագիտարան ենք գրում, մեր անձնական դատողությունները այստեղ տեղ չունեն։
Իսկ հիմա հարցի էթիկական կողմի մասին․ այլ մասնակիցների տարիքը, կրթական որակը և այլ հանգամանքներ Վիքիպեդիայում քննարկման թեմա չպետք է դառնան։ «ես մեծ հաճույքով կկարդամ քո գլուխգործոցը» նախադասությունը խախտում է Վիքիպեդիայում ընդունված վարվելակարգը։ Ես հույս ունեմ, որ հետագայում, անկախ ամեն ինչից, ես այստեղ կտեսնեմ ավելի կառուցողական մթնոլորտ։
Շեյդի, դու նորեկ մասնակից չես, քիչ թե շատ ծանոթ ես այստեղ ընդունված կանոնակարգերին և որոշումներին։ Երբ նկատում ես նորեկ մասնակցի, ով տեղյակ չէ քո իմացածին, նախ և առաջ պետք է այդ մասնակցի քննարկման էջում շարադրել հոդվածում առկա թերությունները, և ես կարծում եմ, որ 10-ից 8-ի դեպքում մասնակիցը այդ թերությունները կուղղի և նմանօրինակ ոչ այնքան հաճելի պատկեր չենք ունենա։ Հուսամ՝ հետագայում հենց այդպես էլ կվարվես։ --Ջեօ 08:54, 23 Հունվարի 2016 (UTC)
Դա լավ հասկանում եմ Ջեո ջան: Մասնակիցը նորեկ է, ու ինչպես նկատեցի տղա է, քանի որ Ֆեյսբուքով ընկերության հարցում էր ուղղարկել, երևի որ ինչ-որ հարցերի պատասխան ստանար կամ մեկ այլ չգիտեմ ինչ: Ուղղակի կասեմ, որ ես ոչ մեկի դեմ չունեմ ոչինչ, բայց չեմ կարողանում հանդուրժել, երբ մարդ Վիքիպեդիայում շեշտում է կրթության հարցը, տարիքը և տեքստային աշխատանքները: Հաստատ ես ինքս իմ վրա վստահ եմ, որ շատ մասնակիցներից խելացի, գրագետ ու լավ խմբագիր եմ (այդ մասնակիցների մեջ նաև կարող են մեծեր մտնել): Շնորհակալություն: Բոլորին բարի Վիքիտարի և հաճելի խմբագրումներ:--Հայկ Սնխչյան ~ 09:05, 23 Հունվարի 2016 (UTC)