ErvandBagh
Ողջույն
խմբագրելԻ՞նչ Վիքիպեդիան չէ | Բարի գալուստ Վիքիպեդիա, ErvandBagh ։) |
Խորհրդարան | Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։
Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։ Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ dato ։) 13։21, 20 Դեկտեմբերի 2013 (UTC) Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
|
Ինչպե՞ս գրել հայերեն | |
Խմբագրման ուղեցույց | |
Խուսափե՛ք տարածված սխալներից | |
Վիքիպեդիայի էությունը | |
Հեղինակային իրավունքներ | |
Գլոսսարիում |
Շնորհավոր Նոր տարի
խմբագրելՔվեարկություն. տարվա հոդված
խմբագրելՏարվա հոդված | ||
Հարգելի ErvandBagh,
Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։ |
Մի քանի խորհուրդ
խմբագրելՈղջո՜ւյն, Երվանդ ջան։ Ապրե՜ս Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներ անելու համար։ Մի քանի դիտարկում խորհուրդ ունեմ, որոնք ցանկանում եմ՝ ուշադրություն դարձնես.
- նաև և առաջ խնդրում եմ թեթևակի աչքի անցկացրու Հովսեփ Կուսիկյան կատարածս խմբագրումը։ Վիքիպեդիայու ցանկացած հոդվածի առաջին բառը (այսպես ասած՝ վերնագիրը) թավատառ ենք դարձնում, որպեսզի ընդգծենք, որ հոդվածը հետևյալի մասին է։
- ՀՍՀ֊ի հոդվածներում սովորաբար հանդիպում են կրճատ բառեր, օրինակ՝ ռուս., լատ. (... և այլն)։ Դրանք պետք է, այսպես ասած, բացել՝ դարձնելով համապատասխանաբար՝ ռուսերեն, լատիներեն (... և այլն)։
- Հոդվածում պետք է ներքին հղումներ լինեն, այսինքն՝ եթե հոդվածում կա բառ կամ բառեր, որոնք կարևոր են ըստ քեզ և որոնց մասին ընթերցողը կցանկանա կարդալ վիքիպեդիայում, ապա պետք է հղում դնել, օրինակ՝ [[մեքենա]], [[1988]] և այլն, բայց ամեն երկրորդ բառի վրա էլ չենք հղում դնում, ինչպես նաև հղվող բառը չի կարող լինել ածական, բայ և այլն։
- Ինչպես նաև կատեգորիա ավելացնելիս ավելացնում ենք այնպիսի «բնորոշումներ», որոնք վերաբերում են այդ անձին կամ երևույթին։ Օրինակ՝ Հովսեփ Կուսիկյան հոդվածում ես ավելացրել եմ [[Կատեգորիա:Հայ լեզվաբաններ]], [[Կատեգորիա:Հայ բանասերներ]]։ ՀՍՀ֊ից Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ ավելացնելիս այս օրինակով կշարժվես, լա՞վ։
- Եթե հավելյալ հարցեր ունենաս, գրի իմ քննարկման էջում, լա՞վ։ Հաճելի խմբագրումներ, Երվանդ ջան։ @ջեօ 21։06, 5 Մարտի 2014 (UTC)
Հայ Հանրագիտարան հրատարակչության նյութերի օգտագործման կանոններ և անհրաժեշտ վերամշակում
խմբագրելՈղջույն հարգելի ErvandBagh և շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Խնդրում եմ ծանոթացեք Վիքիպեդիա:ՀՀՀ նյութերի օգտագործում էջին։ Առանց պատշաճ վերամշակման և վերստուգման էջերի պատճենումը ենթակա է արագ ջնջման։ Հարգանքներով --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 04։42, 6 Մարտի 2014 (UTC)
Մեծատառերով հոդվածներ
խմբագրելՀարգելի մասնակից, շնորհակալ եմ ձեր ներդրումների համար։ Սակայն մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ հոդվածների անվանումները մեծատառերով չգրել։ Ես ամեն անգամ հիմա դրանք բացում ուղղում եմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։45, 11 Մարտի 2014 (UTC)
Թվականներ
խմբագրելՀարգելի ErvandBagh, շնորհակալություն քո խմբագրումների համար սակայն քո հոդվածներում թվականների վրա հղում դիր։--Avetisyan 16 (քննարկում) 21։47, 23 Հունիսի 2014 (UTC)
Շքանշաններ, 2014 հունիս
խմբագրել50 Հոդված | ||
Հարգելի՛ ErvandBagh, այս շքանշանը ձեզ` Հայ Վիքիպեդիայում 50-ից ավելի հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։52, 24 Հունիսի 2014 (UTC) |
խնդիրներ մի շարք պատկերներ հետ
խմբագրելՀարգելի՛ ErvandBagh։ Ձեր բեռնած Vartan Hagopyan.jpeg, Զինանշան.jpg, Bogdan Janyan.jpg և էլի մի քանի պատկերները ենթակա են ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 18։50, 12 Հուլիսի 2014 (UTC)
- Հարգելի՛ ErvandBagh, խնդրեմ արձագանքեք այս քննարկմանը: --ERJANIK քննարկում: 12:39, 15 Հուլիսի 2014 (UTC)
- Հարգելի՛ ErvandBagh, Պատկեր:Slayer logo.jpg-ում որպես աղբյուր նշված էր ռուսերեն վիքիպեդիան, բայց վիքիպեդիան ինքն իրեն աղբյուր չի կարող լինել, ես փոխարինեցի իրական աղբյուրով: --ERJANIK քննարկում: 11:19, 29 Հուլիսի 2014 (UTC)
Շքանշաններ, 2014 սեպտեմբեր
խմբագրելՎիքիընդլայնում | ||
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03։31, 8 Սեպտեմբերի 2014 (UTC) |
Վիքիընդլայնում 5+ | ||
Հարգելի՛ ErvandBagh, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 5-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03։03, 22 Սեպտեմբերի 2014 (UTC) |
Շքանշաններ, 2014 հոկտեմբեր
խմբագրելՎիքիմոլ | ||
Հարգելի՛ ErvandBagh, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 17։17, 6 Հոկտեմբերի 2014 (UTC) |
Շքանշաններ, 2014 դեկտեմբեր
խմբագրելԺպիտ | ||
Հարգելի՛ ErvandBagh, այս շքանշանը ձեզ ձեր կատարած արժեքավոր խմբագրումների համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 08։32, 15 Դեկտեմբերի 2014 (UTC) |
Շնորհավոր Նոր Տարի
խմբագրել
Ցիկլոալկաններ
խմբագրելՀարգելի ErvandBagh, Ձեր գրած ցիկլոալկաններ էջը ջնջվել է: Պատճառն այն է, որ նախ հոդվածի նյութը չէր համապատասխանում հոդվածի նյութին, այլ վերաբերվում էր ալկաններին և երկրորդ` նյութը պատճենված էր 11-րդ դասարանի քիմիայի դասագրքից: Խնդրում եմ հաջորդ անգամ դասագրքերից չպատճենել նյութերը: Հարցերի և օգնության համար կարող եք դիմել:
Հարգանքներով` Vahe Gharakhanyan (քննարկում) 18:30, 24 Փետրվարի 2015 (UTC)