Վիքիպեդիա:ՀՀՀ նյութերի օգտագործում

Հայկական հանրագիտարան հրատարակչությունը իր կողմից հրատարակված գործերի մեծամասնությունը հրատարակել է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում (CC-BY-SA 3.0) ազատ թույլատրագրով, այդպիսով այդ աշխատությունների ամբողջական մասեր իրավաբանորեն կարելի է օգտագործել Վիքիպեդիայի հոդվածները գրելիս։

Սակայն պետք է հիշել, որ Վիքիպեդիայում այդ հոդվածները նախատեսվում է օգտագործել, միայն որպես մեկնարկային տաբերակ, հիմք, բայց առանց զգալի վերամշակման, ուղղակի պատճենումները ենթակա են արագ ջնջման։

ՀՍՀ–ի հոդվածները գրվել են 45 և ավել տարի առաջ, այդ ժամանակաշրջանում բազմաթիվ փաստեր և թվեր ճշտվել են, վերանայվել են մոտեցումներ, առաջ են եկել նոր վարկածներ, վերացել, ստեղծվել, վերանվանվել են երկրներ, բնակավայրեր, կազմակերպություններ։

Բացի տեղեկությունների հնացած լինելուց, երբեմն առաջանում է չեզոքության խնդիրներ, պայմանավորված Խորհրդային միությունում առկա ցենզուրայով և պրոպագանդայով։ Մեկ այլ պատճառ, ստեղծվող հանրագիրտանաը «հայկական» էր, ի տարբերություն Վիքիպեդիայի և ամեն հոդվածում Հայաստանի վրա ուժեղ շեշտը կարող է թյուր ընկալում ստեղծել ընթերցողների մոտ և շեղել նախագիծը իր էությունից։

Եվ ևս մեկ պատճառ, որն անընդունելի է դարձնում առանց վերամշակման հոդվածների տեղադրումը, ոճային զգալի տարբերությունը․ այն ինչ լավ էր տպագրության մեջ 45 տարի առաջ, անընդունելի է թվային ձևաչափում ներկայումս։ Այդ թվում հոդվածանունների մեծատառ գրելը, մեկ ընդ մեջ բացատով բառեր նշելը, էջում տեղ խնայելու նպատակով բազմաթիվ կրճատումները, անվանման այլ ստանդարտներ։ Զգալիորեն փոփոխվել է նաև հայերեն լեզուն (վաղուց է չենք գործածում «Սովետական», «տերրիտորիա», «կուլտուրա», «պրոյեկտ» բառերը, Էյնշտեյնը եկել է բնագրին մոտ Այնշտայնին, Կարլը Չարլզին)։

Դպրոցական հանրագիտարաններում, ոճը ոչ այդքան ակադեմիական է և ուղղված է ցածր և միջին դպրոցական տարիքին և հաճախ առաջին կամ երկրորդ դեմքից է շարադրված։

Անհրաժեշտ մշակում խմբագրել

Վերը թվարկված պատճառներով, հոդվածները օգտագործելիս անհրաժեշտ է՝

  • վերստուգել և ճշգրտել բոլոր բերված թվերը, անվանումները և փաստերը, ավելացնելով ժամանակակից վստահելի աղբյուրներ
  • վերացնել կամ վերախմբագրել ոչ–չեզոք հատվածներ
  • հեռացնել արդիականությունը կամ կարևորությունը կորցրած տեղեկությունները
  • վերամշակել հոդվածի ոճը (և՛ գրական, և՛ ձևավորման)
  • անհրաժեշտ է ավելացնել կատեգորիան և միջլեզվային հղումները
  • առվազն երկու ներքին հղում հոդվածում և առնվազն մեկ հղում դեպի հոդվածը
  • չափազանց ցանկալի է ավելացնել համապատասխան կաղապարներ, նոր պատկերներ, տեսաձայնային նյութեր

Խմբագրման ամփոփման մեջ (հոդվածի խմբագրման դաշտի անմիտապես տակը), արտոնագրի պահանջներին համաձայն, իրավաբանորեն պարտադիր է նշել որ նյութը հիմնված է ՀՀՀ հրարտարկչության համապատասխան աշխատանքից, եթե հայտնի է կոնկրետ հոդվածի հեղինակը, ապա նաև պարտադիր նշել հեղինակի անուն, ազգանունը։

Առանց վերոնշյալ խնդիրնը շտկելու, զուտ պատճենված կամ վերոնշյալ ցանկից միայն 1-2 խնդիր վերացված հոդվածները, ենթակա են արագ ջնջման։

Եթե ՀՍՀ–ի հոդվածը կարճ է, և չի բավարարում նվազագույն ծավալի պահանջներին, այն պետք է ընդլայնվի մինչ Վիքիպեդիայում տեղադրվելը։

Մինչդեռ պարտադիր պայման չէ, սակայն գնահատելի է, որևէ հոդվածի տեքստից օգտվելիս, Վիքիդարանում այդ ողջ էջը սրբագրել։

Տեսածրված նյութեր խմբագրել

Վիքիդարանում արդեն տեղադրված են ՀՍՀ հետևյալ հատորները՝

  1. 1 հատոր
  2. 2 հատոր
  3. 4 հատոր
  4. 5 հատոր
  5. 6 հատոր
  6. 7 հատոր
  7. 8 հատոր
  8. 9 հատոր
  9. 10 հատոր
  10. 11 հատոր
  11. 12 հատոր
  12. 13 հատոր

Տեքստերը տեղադրված են առանց սրբագրման, կարիք կա սրբագրելու, որից հետո կարելի է տեքստը միանգամից տեղափոխել Վիքիպեդիա, ու անհրաժեշտ խմբագրումներից հետո դարձնել հոդված։

Քննարկումները խորհրդարանում։