ՈղջույնԽմբագրել

  Բարի գալո՜ւստ։   Welcome message in English
Ողջույն ArDall, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այս վայրը, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Սևագրություն
Փորձերի և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 14:09, 23 Հունվարի 2012 (UTC)

ՀոդվածԽմբագրել

Ողջույն, ArDall: Ուզում եմ միայն նշել, որ որակով հոդված եք գրել նորեկի համար: Հուսով եմ կշարունակեք զարգացնել Հայոց Վիքիպեդիան;)--Պանդուխտ 20:01, 25 Հունվարի 2012 (UTC)

Ստորակետ վերնագրից հետոԽմբագրել

Հարգելի ArDall։ Ուրախ եմ, որ որոշել եք ներդրումներ կատարել Վիքիպեդիայում։ Մի փոքրիկ հուշում միայն. Հայերեն Վիքիփեիայում հոդվածի վերնագրից հետո դնում ենք ոչ թե երկար գիծ, այլ՝ ստորակետ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 17:28, 26 Հունվարի 2012 (UTC)

Հարգելի մասնակից, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս գրառմանը։ Շնորհակալություն։ --vacio 09:06, 28 Հունվարի 2012 (UTC)

ՖրայգրաֆԽմբագրել

Հարգելի ArDall, ձեր ստեղծած Ֆրեիգրաֆ հոդվածը վերանվանել եմ Ֆրայգրաֆ։ --vacio 14:40, 3 Փետրվարի 2012 (UTC)

Արդյո՞ք Ֆրեյգրաֆը ճիշտ է։ Կարծես գերմաներեն «frei» արտասանվում է «ֆրայ»։ Խնդրում եմ արձագանքեք։ Հարգանքով՝ vacio 16:47, 3 Փետրվարի 2012 (UTC)

Ստորակետ վերնագրից հետոԽմբագրել

Հարգելի ArDall։ Ուրախ եմ, որ որոշել եք ներդրումներ կատարել Վիքիպեդիայում։ Մի փոքրիկ հուշում միայն. Հայերեն Վիքիփեդիայում հոդվածի վերնագրից հետո դնում ենք ոչ թե երկար գիծ, այլ՝ ստորակետ։ Շնորհակալություն ուշադրության համար։ --vacio 10:51, 4 Փետրվարի 2012 (UTC)

Կաղապար:Ասիան ըստ թեմաներիԽմբագրել

Ողջույն, ArDall: Դուք մի քիչ խառնեցիք այդ կաղապարը, բայց ոչինչ, դա մեկ գործողությամբ ուղղվում է: Եթե որևէ առաջարկ ունեք կաղապարի վերաբերյալ կարող ենք դա քննարկել և այդ ժամանակ փոփոխություն մտցնել:--Պանդուխտ 10:21, 5 Փետրվարի 2012 (UTC)

ԿատեգորիաներԽմբագրել

Հարգելի ArDall, շատ եմ խնդրում, բացատրեք, թե ինչու եք հեռացնում կատեգորիաները: Ես աշխատում եմ, որ կատեգորիաների կազմը համարյա անգլերենին նման լինի, քանի որ հույս ունեմ աստիճանաբար մեր Վիքիփեդիան նույնքան համալրված կլինի և բազմակողմանի կլինի որքան անգլիականը (Ձեր օգնությամբ նույնպես): Շնորհակալություն:SusikMkr 11:10, 9 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի ArDall, երբ հոդվածների լինքերը կամ կատեգորիաները կարմրում են շատ վատ եմ զգում, բայց դա խթան է հանդիսանում ավելին անելու, բացի դրանից ավելի փորձառու մասնակիցները կապտացնում են (Բեկոն շատ շատ անգամ նոր կատեգորիաներ է ստեղծում: Իմ մոտիվացիան այն է, որ հետագայում, երբ հոդվածների քանակի հետևից չենք վազի, այլ հոդվածները կզարգացնենք, նորից կատեգորիաների հարցին չենք անդրադառնա: Ինչու՞ եմ ժամանակ վատնում, թարգմանում:SusikMkr 15:05, 9 Փետրվարի 2012 (UTC)
Իմ կարծիքով, մեզ շատ ավելի քիչ կատեգորիաներ են պետք, քան անգլերեն Վիքիպեդիային, այսինքն՝ մեկ հոդվածին սովորաբար 1-3 կատեգորիա։ Եթե անգլերենի նման շատ ընդարձակ ու զարգացած կատեգորիաների ծառ փորձենք ստեղծել, ապա հոդվածները կլինեն մեկուսացած, իսկ հոդվածների ծառը՝ անկառավարելի։ Անգլերենի կատեգորիաների ծառը նախատեսված է 3 միլիոն հոդվածի համար, ոչ՝ 20-30 հազարի։ --vacio 15:14, 9 Փետրվարի 2012 (UTC)
Այդ դեպքում ինչպես կողմնորոշվել, որ կատեգորիաներն են մեզ անհրաժեշտ, որոնք ոչ: Չնայած դասակարգումը իմ մասնագիտության բաղկացուցիչներից է (համակարգային հետազոտություններ), բայց ես այնքան էլ չեմ կողմնորոշվում հայերեն Վիքիփեդիայում տիրող կատեգորիզացման սկզբունքներում, ուստի մեխանիկորեն թարգմանում էի անգլերենից: Եթե իմ նմանները շատ են, մի գուցե հաջորդ հավաքին փորձառու մասնակիցները բացատրեն:SusikMkr 15:50, 9 Փետրվարի 2012 (UTC)
Ես ավելի շատ նկատի ունեմ դասակարգման աստիճանը, քան եղանակը։ Ես էլ հաճախ դժվարանում եմ, երբ խոսքը եղանակի մասին է (օրինակ երբ մտածում ես այսինչ հոդվածը ի՞նչ կատեգորիաների մեջ է ավելի ճիշտ ներառել)։ Իսկ այս դեպքում նկատի ունեմ այն հարցը, թե որքանով է պետք տվյալ կատեգորիան նեղացնել, ճյուղավորել։ Օրինակ. «Նոյան տապանը» կարող ենք ներառել «Աստվածաշունչ» կատեգորիայի մեջ. շատ քիչ հոդվածներ ունեցող Վիքիպեդիայի համար դա թերևս լավագույն լուծումը կլինի։ Ավելի շատ հոդվածների դեպքում, կարելի է ստեղծել «Հին կտակարան» անունով կատեգորիա և նրա մեջ տեղավորել հոդվածը, է՛լ ավելի շատ հոդվածներ դեպքում կարելի է մեկ աստիճան էլ խորանալ և ստեղծել «Ծննդոց» անունով ենթակատեգորիա «Հին կտակարան» կատեգորիայի մեջ։ Հարցն այն է, թե որքան «խորություն» պետք է ընտրենք մենք՝ Հայերն Վիքիպեդիայում։ Իմ կարծիքով ընտրված կատեգորիան պետք է պարունակի առնվանզն մի քանի հոդված, այլապես այդ «խորությունը» ավելորդ է և պետք է մեկ «աստիճան» վերև բարձրանալ։ Օրինակ Անգլերեն Վիքիպեդիան ունի en:Category:Noah's Ark կատեգորիան, որը մեզ հազիվ թե առաջիկայում պետք գա (այսինքն դեռ չունենք Նոյան տապանին առնչվող այնքան հոդվածներ, որ դրա համար առանձին կատեգորիա պետք լինի)։ Մեր դեպքում լավագույն ընտրությունը «Հին կտակարան» կամ «Ծննդոց գիրք» կատեգորիաներն են։ --vacio 20:39, 10 Փետրվարի 2012 (UTC)

ԽնդրանքԽմբագրել

Հարգելի ArDall, խնդրում եմ, առանց քննարկման փոփոխություններ մի կատարեք: Նոյան Տապանը գրվում է մի յ-ով, ավելին՝ հայերենը չի սիրում կրկնակի բաղաձայներ, հազվադեպ բացառությամբ: SusikMkr 17:37, 10 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի ArDall, ես հետաքրքրվեցի հայերենի գիտակ մասնագետներից և հստակ պատասխան ստացա ինչու՞ է Նոյյանը ճիշտ: Սակայն Նոյանն էլ ըստ նրանց հանդուրժելի է: Ինչևէ, կներեք սխալ տեսակետի պնդման համար: Միայն խնդրում եմ անպայման փոփոխությունները հիմնավորեք քննարկման էջում: Շատ շնորհակալ եմ ուղղումների համար: Հուսով եմ, երկար կհամագործակցենք:SusikMkr 07:40, 11 Փետրվարի 2012 (UTC)
Ես էլ եմ կարծում, որ երկուսն էլ ճիշտ են։ Բայց կարծում եմ, որ պետք է անվանափոխությունից առաջ քննարկել՝ հոդվածի քննարկման էջում կամ Վիքիփեդիա:Անվանափոխման ենթակա հոդվածներ էջում։ Բացի այս, սխալ է մեկ հոդվածը դատարկելը, և բովանդակությունը այլ հոդվածի մեջ տեղափոխելը (այդպես կորում է խմբագրումների իրական պատմությունը)։ Պետք է օգտագործել վերևի «տեղափոխել» կոճակը (գտնվում է աստղի կողքի սլաքի տակ), իսկ եթե դա չի ստացվում՝ դիմել որևէ ադմինի (չի ստացվում այն դեպքում, երբ երկրորդ անվանումը արդեն վերահղում է)։--vacio 08:04, 11 Փետրվարի 2012 (UTC)

ԿատեգորիաԽմբագրել

Ողջույն ArDall, կատեգորիա ստեղծելու համար պետք է ստեղծվող կատեգորիայի էջում տեղադրել այն կատեգորիայի հղումը, որի ենթակատեգորիան է տվյալկատեգորիան: Խնդրում եմ տառեր տեղադրելով կատեգորիաներ չստեղծել:--Bekoքննարկում 06:49, 11 Փետրվարի 2012 (UTC)

Ոչ թե կատեգորիայի մեջ մտնող էջի անունը, այլ այն կատեգորիան, որի ենթակատեգորիան է լինելու այս մեկը: Նայիր պատրաստի կատեգորիաների խմբագրման էջը:--Bekoքննարկում 07:00, 11 Փետրվարի 2012 (UTC)

Հարգելի ArDall, խնդրում եմ դատարկ կատեգորիաներ չստեղծել, ավելի լավ է էջի վերջում դրանք կարմիր երևան: Հետո դրանք ուրիշները կստեղծեն և կատեգորիայի ծառը կկառուցվի իսկ այսպես դրանք երևում են, որ կան, բայց իրականում՝ ոչ:--Bekoքննարկում 11:26, 12 Փետրվարի 2012 (UTC)

ԿրոնոսԽմբագրել

ArDall, միգուցե Կրոնոս տարբերակն է ճիշտ, դուք հավանաբար ավելի լավ գիտեք, բայց էջից նյութերը հեռացնել պետք չէ, այդպիսով կորչում է էջի պատմությունը: Եվ գուցե պատսխանեք ինչ-որ ձևով, այդ ժամանակ հեշտ կլինի համատեղ աշխատելը:--Bekoքննարկում 11:37, 12 Փետրվարի 2012 (UTC)

ՎերահղումԽմբագրել

Հարգելի ArDall, ևս մեկ անգամ շնորհակալություն ձեր բազմաթիվ ներդրումների համար։ Սակայն խնդրում եմ մեկ բանի ուշադրություն դարձրեք։ Եթե հոդվածը կարող է ունենալ մի քանի հնարավոր վերանգրեր, ապա բոլոր այդ վերնագրերով ստեղծեք էջ և այն վերահղեք մայր հոդվածին։ Օրինակ Քաջքեր հոդվածը ստեղծելուց հետո, ստեղծեք Քաջք էջը և այն վերահղեք Քաջքեր հոդվածին (վերահղել կարող եք հետևյալ կերպ՝ էջում ընդամենը տեղադրեք հետևյալ բանաձևը. #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Քաջքեր]])։ Վերահղում ստեղծելը անհրաժեշտ է, քանի որ այլապես շատ հավանական է, որ մեկ ուրիշը առանց իմանալաու կստեղծի մի հոդված, որն իրականում արդեն կա, բացի այդ այն հեշտացնում է հոդվածը գտնելը։ Շնորհակալություն ուշադրության համար, եթե հարցեր կան սիրով կպատասխանեմ։ --vacio 13:56, 22 Փետրվարի 2012 (UTC)

ԿատեգորիաներԽմբագրել

Հարգելի ArDall, մի հիշեցում. խնդրում եմ հոդվածներում մի մոռացեք կատեգորիա ավելացնելը (սա պարտադիր է)։ Շնորհակալություն։ vacio 13:30, 13 Մարտի 2012 (UTC)

Նորից կատեգորիաԽմբագրել

Ողջույն ArDall, նորից կատեգորիաների մասին և խնդրում եմ հաշվի առնել այն: Կատեգորիա ստեղծելու համար պետք է ստեղծվող կատեգորիայի էջում տեղադրել այն կատեգորիայի հղումը, որի ենթակատեգորիան է տվյալկատեգորիան: Խնդրում եմ տառեր տեղադրելով կամ կատեգորիայի անունը պարզապես գրելով կատեգորիաներ չստեղծել:--Bekoքննարկում 09:50, 22 Մարտի 2012 (UTC)

պարգևԽմբագրել

  Վիքիմեդալ
Հարգելի ArDall, նվիրում եմ Ձեզ այս վիքիմեդալը Հայերեն Վիքիփեդիայում ունեցած Ձեր մեծ ու բազմաժանր ներդրումների համար: Շնորհակալություն: Շարունակեք զարգացնել մեր Վիքիփեդիան: ERJANIK 16:40, 4 Ապրիլի 2012 (UTC)

Պարագվայի նախագահներԽմբագրել

Ողջույն ArDall, խնդրում եմ նախապես ստուգեք Վիքիպահեստում արդյոք բեռնվելիք պատկերից կա՞, թե ոչ, ու նոր բեռնեք պատկերը։ Ալբինո Ջարայինը կար և նրանով փոխարինեցի էջի պատկերը, ընդունեք որ լուսանկարը առավել հաջող է, քան նրանից նմանակած անհաջող գեղանկարը։ Էլիջիո Այալայի պատկերի էջում նշեք տվյալները, այլապես այն կջնջվի։--Bekoքննարկում 17:47, 25 Մայիսի 2012 (UTC)

Կարճ էջ. Խուան Անտոնիո ԷսկուրրաԽմբագրել

Հարգելի ArDall։ Ձեր ստեղծած Խուան Անտոնիո Էսկուրրա հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը 7 օրվա ընթացքում չավելացվի գոնե մի քանի նախադասությամբ, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության զգաք կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ --vacio 06:38, 26 Մայիսի 2012 (UTC)

Ջնջվել է Րաբունապետ էջըԽմբագրել

Հարգելի՛ ArDall։ Ձեր ստեղծած Րաբունապետ հոդվածը ջնջվել է քանի որ այն չէր համապատասխանում նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Ծանոթացեք նաև Հայերեն Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ --vacio 07:14, 26 Մայիսի 2012 (UTC)

Ջնջվել է Տացիտա էջըԽմբագրել

Հարգելի՛ ArDall։ Ձեր ստեղծած Տացիտա հոդվածը ջնջվել է քանի որ այն չէր համապատասխանում նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Ծանոթացեք նաև Հայերեն Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ --vacio 07:15, 26 Մայիսի 2012 (UTC)

Կարճ էջ. Պալասիո դե լոս ԼոպեսԽմբագրել

Հարգելի ArDall։ Ձեր ստեղծած Պալասիո դե լոս Լոպես հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը 7 օրվա ընթացքում չավելացվի գոնե մի քանի նախադասությամբ, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության զգաք կարիք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ --vacio 21:08, 29 Մայիսի 2012 (UTC)

ՊարգևԽմբագրել

  Վիքիմոլ
Հարգելի ArDall, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար: Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան: Հաջորդ ներդման շքանանը 500 հոդվածի համար է: - Արման Մուսիկյան (քննարկում) 05:50, 9 Հունիսի 2013 (UTC)

ՎերադարձԽմբագրել

Ուրախ եմ Ձեզ նորից Վիքիպեդիա նախագծում ակտիվ տեսնելու համար հարգելի ArDall, հուսով եմ որ նորանոր հոդվածներ ստեղծելով կշարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան: Հարգանքներով` -ERJANIK քննարկում: 11:23, 1 Հոկտեմբերի 2013 (UTC)

Շնորհավոր Նոր տարիԽմբագրել

 

Շքանշաններ, 2013 դեկտեմբերԽմբագրել

  Վիքիտոնածառ
Հարգելի՛ ArDall, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04:55, 31 Դեկտեմբերի 2013 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդվածԽմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի ArDall,

Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2013 թ. լավագույն հոդվածը, առաջարկում ենք 2013 թ. Տարվա հոդված բաժնում մասնակցել քվեարկությանը։