Քաջքեր, առասպելական ոգիներ, երբեմն բարի, երբեմն չար հատկություններով։ Քաջքերը ընդհանրապես ապրելիս են եղել քարանձավներում, լեռներում. նրանք համարվել են պատժող ուժեր։ Հավատացել են, որ քաջքերը երբեմն էլ մտնում էին մարդկանց մեջ, նրանց չարչարում։ Ըստ ավանդության քաջքերը բռնել են Արտավազդ թագավորին և Մասիսի խորքերում շղթայակապ բանտարկել։