Ողջույն

խմբագրել
     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Anharutyunyan  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Jeo 11:44, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

խմբագրել
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Anharutyunyan, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Հնարավոր ջնջում ANI.jpg

խմբագրել
 

Հարգելի՛ Anharutyunyan, Ձեր բեռնած ANI.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Արամ 11:21, 26 Հունվարի 2016 (UTC)

Ոչ ազատ պատկեր

խմբագրել

Հարգելի՛ Anharutyunyan, պատկերներ բեռնելիս ոչ ազատ պատկերի կաղապարը պետք է ամբողջությամբ լրացված լինի, այլապես պատկերը ենթակա է ջնջման: Այսպես՝ Ձեր բեռնած Պատկեր:Ivanhoe (1952 movie poster).jpg պատկերի կաղապարում բաց է թողնված Աղբյուր տողը, որտեղ գրվում է, թե Դուք որտեղից եք վերցրել պատկերը, այսինքն՝ այն հղումը, որը կտանի դեպի պատկերը: Հեղինակ տողում գրվում է անհայտ, եթե չգիտեք, թե պատկերն ում աշխատանքն է: Ամսաթիվ տողը սխալ է լրացվել, քանի որ պատկերը բեռնվել է 14.02.2016-ին, այլ ոչ թե ստեղծվել այդ ամսաթվին: Նվազագույն օգտագործում սովորաբար գրվում է՝ 1 հոդվածում, քանի որ ՀՎ կանոններով ոչ ազատ պատկերը կարող ենք օգտագործել մեկ հոդվածում մաքսիմում 600 px չափով: Փոխարինում տողում գրվում է չկա, քանի որ եթե ազատ տարբերակը լիներ, կբեռնեինք ազատ տարբերակը: Եթե կունենաք հարցեր, պատրաստ եմ պատասխանել: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ 10:27, 14 Փետրվարի 2016 (UTC)

Այվենհո

խմբագրել

Հարգելի՛ Anharutyunyan, պատահաբար նկատեցի, որ Ձեր ավազարկղում աշխատում եք Այվենհո ֆիլմի հոդվածի վրա: Զուր ժամանակ չծախսելու համար կցանկանայի ասել, որ Այվենհո (ֆիլմ, 1952) հոդվածն արդեն կա, երեք օր առաջ այն ստեղծել է Լիլիթ Շարբաթյան մասնակիցը: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ 21:09, 4 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. «Պարադի փողոց 588»

խմբագրել
 

Հարգելի՛ Anharutyunyan, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Պարադի փողոց 588» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Arsog 1985 19:40, 1 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Կատեգորիաներ ավազարկղում

խմբագրել

Խնդրում եմ Ձեր ավազարկղում թեմատիկ կատեգորիաներ այլևս չդնել, մանրամասների համար կարդացեք Վիքիպեդիա:Կատեգորիզացիա կանոնը:--Սամվելքննարկում 14:00, 5 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել