Ողջույն

խմբագրել
     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Am.17  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
 
link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%BF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80]աջից
 
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:33, 11 Փետրվարի 2017 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ
Ռոբերտ  Ավետիսյան (1976-1995) 
 Մայրն է պահում հող հայրենիքին 
 Աստվածային իր երկունքով,
 Ե՞րբ է որդին կռվից գալու՝
 Սպասում է սրտի դողով։
 Նա տուն եկավ որպես հերոս՝
 Դարձած անմահ մի հուշարձան,
 Ծաղկելու է երկիրն Հայոց
 Հերոսների թափած արյամբ։

Ծնվել է Ջավախքի Սուլդա գյուղում։1979 թվականին ծնողները վերաբնակություն են հաստատել Աշտարակի շրջանի Նոր Երզնկա գյուղում։Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ հետո՝ Աշտարակի տեխուսումնարանը։Մասնագիտությամբ մեխանիզատոր էր։ 1994 թվականին ժամանակից շուտ կամովին մեկնել է Հայաստանի ազգային բանակ։ Ամուսնացած չէր։ Նոր գյուղ է Նոր Երզնկան։Մի քանի տարվա պատմություն ունի։ Բնակիչների մեծ մասը Ջավախքից են։ Գնում եմ Նոր Երզնկա՝ ազատամարտիկ Ռոբերտ Ավետիսյանի մասին իմացածս ամբողջացնելու։ Առաջին հանդիպածս մարդն էլ Ջավախքից է, Մեծ Խորենիայից, անունը՝ Սերոբ։ Վերջինիս ընկերակցությամբ գնում եմ գյուղի կենտրոն, գոյամարտում զոհված հինգ ազտամարտիկների՝ Սարգսի, Սամվելի, Ռոբերտի, Մարտիկի և Նորիկի ուխտավայր-պանթեոնը։ Առաջին երեքը Ջավախքից են։ Ծաղիկներ ենք դնում, խոսուն լռությամբ հարգում նահատակների պայծառ հիշատակը։ Այնուհետև ազատամարտիկի հայրական տանն եմ։ Որդեկորույս, սևազգեստ մայրը՝ տիկին Սիլվան, անկեղծ շնորհակալություն է հայտնում, որ որդուն չեմ մոռացել, որ գրվելու է նրա մասին։ –Ռոբրտս մեխանիզատոր էր։ Սիրում էր հող մշակել, բերք ու բարիք արարել։ Բայց․․․,– արտասվախառն խոսում է մայրը։ մայրական հոգին ընդվզում է ընդդեմ պատերազմի՝ փորձելով անձնական խոհը շաղկապել ընդհանրականին։ –Ոչ մի մայր չի ուզում, որ իր որդին զոհվի, ոչ ոք չի ուզում, որ ինքը զոհվի։Ժողովուրդը պատերազմ չի ուզում, բայց ինքն է կռվում ու զոհվում։ Ազգերը չեն ուզում իրար հետ կռվեն,նրանց կռվեցնում են։Թունավորում են նրանց, իրար դեմ հանում․․․Ներողություն, շատախոսեցի,– ասում եմ և ապա հարցուփորձում Ռոբերտից։ Պարզվում է, որ ամենասիրած կենդանին ձին է եղել։ Ամառային արձակուրդներին եղել է հայրենի գյուղում, պապի ու տատի մոտ։ Օժտվաց է եղել նկարելու շնորհով։ Պատահական չէ, որ Եղվարդում պատանի նկարիչների մրցույթ–ցուցահանդեսում «Ձին» նկարի համար արժանացել է առաջին մրցանակի ու պարգևի։ Եղել է շնորհալի աշակերտ, ինքնասեր ու պատվախնդիր։ –Ռոբերտը հայրենասեր, հայի արժանապատվությունը պահող մանչ էր, որ հիշում եմ,սիրստ ճմլվում է,– ասում է Սերոբը։ –Ռոբերտը տեխնիկա շատ էր սիրում։Ոսկի ձեռքեր ուներ։Նրա մատների շարժումից փայտն ու մետաղը նոր ձև ու իմաստ էին ստանում,– զրույցին միանում է գանձացի Կարապետը։ Մարմնում և գլխի մասի տակ արկի բեկորներ են մնացել, երկրորդ կարգի հաշմանդամ է։ –Իմ որդին էլ թոռ Արշակի պես լինեչ, միայն թե ողջ մնար,– շարունակում է Սիլվան։ –Հայրենյաց հողի համար զոհվածները միշտ էլ անմահ են, նրանք մահ չունեն։ Սիրո և հերոսության առաջ մահը խոնարհվում է։ Ձեր որդին հավերժ է ապրելու,– ասում եմ ես։ Նա,ասես, մխիթարվում, համաձայնվում է ինձ հետ։ ․․․1995 թվական։Մարտ ամիս։ Գարունը զարթոնք էր ապրում։ Տավուշի Այգեպար գյուղին մերձակա բարձունքի համար ահեղ մարտեր էին մղվում։ Ռոբերտն ակտիվ մասնակիցներից էր։ Բարձունքը շուտով ազատագրվում է։ Մայիս էր։ Պայծառ գարունը խամրում էր կռվի թոհուբոհից, թռչնաձայները չէին լսվում՝ զենքերի շառաչից։ Մարտերը շարունակվում էին։ Բնության այդ գեղեցիկ պահին էլ թշնամու վարձկան նշանառուի գնդակից ընկնում է դեռ տասնինը գարունը չբոլորած Ռոբերտ Միշայի Ավետիսյանը։ Առաջին գումարտակի հրամանատարության՝ Ռոբերտի ծնողներից ուղարկած ցավակցական խոսքում կարդում ենք․«․․․ Հարգարժան Միշա և Սիլվա, ձեր երդին՝ Ռոբերտը,1994 թվականին ծառայության անցնելով Տավուշի շրջանի առաջին գումարտակի 4–րդ վաշտում, իրեն դրսևորեց որպես կարգապահ և օրինակելի զինվոր, հարգվեց ու սիրվեց հրամանատարության և ողջ անձնակազմի կողմից։ Բազմիցս մասնակցելով Այգեպարի պաշտպանության մարտերին՝ նա ցուցաբերել է քաջություն և խիզախություն։

1995 թվականի մարտի 4–ին մասնակցեց նաև Այգեպարի սահմանահատվածում նոր բարձունքի գրավման հերոսական մարտերին՝ արժանանալով խրախուսանքի և շնորհակալության։

Ձեր որդին իր հերոսական մահով դասվեց անմահների շարքը։ Փառք ու պատիվ ձեզ, որ Ռոբերտի նման հայրենասեր ու խիզախ որդի եք դաստիարակել»։ Ես հրաժեշտ եմ տալիս որդեկորույս մորը՝ ասելով․«դուք իրավունք ունեք հպարտությամբ նայել աշխարհին․ քանզի հերոս որդի եք ծնել»։

Գրականություն

խմբագրել
Ջավախքի Արծիվները Արցախի լեռներում/ Վ․Ղազարյան, 2–րդ հրատ․– Եր․։ «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան հրատ․»), 2013թ/․, 184 էջ

Ռոբերտ Ավետիսյան

խմբագրել

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ Միշայի Ավետիսյանը (1976-1995) ծնվել է Ջավախքի Սուլդա գյուղում։1979 թվականին ծնողները վերաբնակություն են հաստատել Աշտարակի շրջանի Նոր Երզնկա գյուղում։Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, իսկ հետո՝ Աշտարակի տեխուսումնարանը։Մասնագիտությամբ մեխանիզատոր էր։ 1994 թվականին ժամանակից շուտ կամովին մեկնել է Հայաստանի ազգային բանակ։ Ամուսնացած չէր։

Պատմություն

խմբագրել

Նոր գյուղ է Նոր Երզնկան։Մի քանի տարվա պատմություն ունի։ Բնակիչների մեծ մասը Ջավախքից են։ Գյուղի կենտրոնում գտնվում է գոյամարտում զոհված հինգ ազտամարտիկների՝ Սարգսի, Սամվելի, Ռոբերտի, Մարտիկի և Նորիկի ուխտավայր-պանթեոնը։ Առաջին երեքը Ջավախքից են։Նրա մայրը՝ տիկին Սիլվան, պատմում է, նա որ սիրում էր հող մշակել, բերք ու բարիք արարել։ Ռոբռրտի ամենասիրած կենդանին ձին է եղել։ Ամառային արձակուրդներին եղել է հայրենի գյուղում, պապի ու տատի մոտ։ Օժտվաց է եղել նկարելու շնորհով։ Պատահական չէ, որ Եղվարդում պատանի նկարիչների մրցույթ–ցուցահանդեսում «Ձին» նկարի համար արժանացել է առաջին մրցանակի ու պարգևի։ Եղել է շնորհալի աշակերտ, ինքնասեր ու պատվախնդիր։ –Ռոբերտը հայրենասեր, հայի արժանապատվությունը պահող մանչ էր, որ հիշում եմ,սիրստ ճմլվում է,– ասում է Սերոբը։ –Ռոբերտը տեխնիկա շատ էր սիրում։Ոսկի ձեռքեր ուներ։Նրա մատների շարժումից փայտն ու մետաղը նոր ձև ու իմաստ էին ստանում,– զրույցին միանում է գանձացի Կարապետը։ Մարմնում և գլխի մասի տակ արկի բեկորներ են մնացել, երկրորդ կարգի հաշմանդամ է։ –Իմ որդին էլ թոռ Արշակի պես լինեչ, միայն թե ողջ մնար,– շարունակում է Սիլվան։ –Հայրենյաց հողի համար զոհվածները միշտ էլ անմահ են, նրանք մահ չունեն։ Սիրո և հերոսության առաջ մահը խոնարհվում է։ Ձեր որդին հավերժ է ապրելու,– ասում եմ ես։ Նա,ասես, մխիթարվում, համաձայնվում է ինձ հետ։ ․․․1995 թվական։Մարտ ամիս։ Գարունը զարթոնք էր ապրում։ Տավուշի Այգեպար գյուղին մերձակա բարձունքի համար ահեղ մարտեր էին մղվում։ Ռոբերտն ակտիվ մասնակիցներից էր։ Բարձունքը շուտով ազատագրվում է։ Մայիս էր։ Պայծառ գարունը խամրում էր կռվի թոհուբոհից, թռչնաձայները չէին լսվում՝ զենքերի շառաչից։ Մարտերը շարունակվում էին։ Բնության այդ գեղեցիկ պահին էլ թշնամու վարձկան նշանառուի գնդակից ընկնում է դեռ տասնինը գարունը չբոլորած Ռոբերտ Միշայի Ավետիսյանը։ Առաջին գումարտակի հրամանատարության՝ Ռոբերտի ծնողներից ուղարկած ցավակցական խոսքում կարդում ենք․«․․․ Հարգարժան Միշա և Սիլվա, ձեր երդին՝ Ռոբերտը,1994 թվականին ծառայության անցնելով Տավուշի շրջանի առաջին գումարտակի 4–րդ վաշտում, իրեն դրսևորեց որպես կարգապահ և օրինակելի զինվոր, հարգվեց ու սիրվեց հրամանատարության և ողջ անձնակազմի կողմից։ Բազմիցս մասնակցելով Այգեպարի պաշտպանության մարտերին՝ նա ցուցաբերել է քաջություն և խիզախություն։

1995 թվականի մարտի 4–ին մասնակցեց նաև Այգեպարի սահմանահատվածում նոր բարձունքի գրավման հերոսական մարտերին՝ արժանանալով խրախուսանքի և շնորհակալության։