ՈղջույնԽմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Վահագն Կ. Աբրահամյան  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:53, 14 Հոկտեմբերի 2016 (UTC)

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

«Վիքին սիրում է գիտություն» երկօրյակի հրավերԽմբագրել

Ողջույն, հարգելի՛ Վահագն։ Կարդացի Ձեր մասնակցային էջը և ուրախ եմ, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային ու փորձում եք Ձեր առաջին քայլերն անել մեր հանրագիտարանում։ Նոյեմբերի 4-6-ը Վիքիմեդիա Հայաստանը «Վիքին սիրում է գիտություն» նախագծի շրջանակներում Աղվերանում կազմակերպում է երկօրյակ, որի ընթացքում նոր խմբագիրները փորձառու վիքիպեդիստների օգնությամբ կսովորեն խմբագրական գործիքները։ Ցանկության դեպքում կարող եք դիմել և գրանցումն ավարտվելուց հետո Ձեզ հետ կապ կհաստատեն։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 10:23, 14 Հոկտեմբերի 2016 (UTC)

Շնորհակալություն, կարիք չկա, կփորձեմ հեռակա համագործակցել: Եթե սխալներ նկատեք (էթիկայի, չի կարելիի և այլ), հայտնեք, խնդրում եմ: Նյութերն ինքնուրույն կշարադրեմ: Գիրքը կարո՞ղ է աղբյուր հանդիսանալ, եթե չկա համացանցում: Չեմ հասկացել նաև ստորագրելը (ինչո՞ւ և որտեղ պետք է ստորագրել):Վահագն Կ. Աբրահամյան (քննարկում) 21:50, 14 Հոկտեմբերի 2016 (UTC)Միգուցե այսպե՞ս
Այո, գիրքը կարող է աղբյուր հանդիսանալ, ուղղակի ցանկացած նյութ, եթե այն ազատ չէ, պետք է Ձեր բառերով շարադրել, որպեսզի գրքի հեղինակային իրավունքը չխախտվի (Միայն եթե որևէ լեզվով Վիքիպեդիայից եք թարգմանում, ազատ կարող եք թարգմանել, այնտեղի նյութն ազատ է)։ Ինչպես նաև այն հատվածի վերջում, որը որ գրքից եք գրել, անհրաժեշտ է ծանոթագրություն դնել և նշել գրքի տվյալները (հեղինակ, գրքի անվանում, տպագրման տարեթիվ, վայր, էջ)։ Ստորագրում ենք միայն քննարկման էջերում, երբ քննարկում ենք ծավալում․ կլինի դա որևէ մասնակցի, թե հոդվածի քննարկման էջում։ Ստորագրում ենք, որպեսզի խմբագիրները տեսնեն, թե ով է քննարկում սկսել, որպեսզի պատասխանեն վերջինիս։ Քննարկումները, ինչպես և հոդվածները միշտ մնում են հանրագիտարանում, և տարիներ հետո էլ ընթերցողը կարող է կարդալ դրանք։ Հիմա ճիշտ եք ստորագրել․ խմբագրական պատուհանի վերևի հատվածում կա կապույտ մատիտ, դրան սեղմելով կհայտնվի Ձեր ստորագրությունը։--Լիլիթ (քննարկում) 06:28, 15 Հոկտեմբերի 2016 (UTC)

Շնորհակալություն: Նկատի ունեցածս բառարան է, Ռ.Ղազարյան, <Կենդանիների անունների կարգաբանական բառարան>, 6 փոքրիկ հատորիկով, դրանից կարելի է ազատորեն օգտվել: Սակայն թերություններ ևս կան: Կարգաբանական տերմինոլոգիան հայերենում պահպանված չէ, այնինչ ռուսերեն, լատիներեն, անգլերեն լեզուներով հստակ է: Ես աստիճանաբար կփորձեմ ավելի լուրջ աշխատել և կհետևեմ խմբագրություններին: Դրանցից էլ շատ բան կարելի է սովորել: Երեկ շատ տանջվեցի, բայց մի թռչնի <տաքսոբոքս>-ը չկարողացա կարգավորել: Ամեն ինչ այնքան դժվար չէ, սովորելու վրա է: Կարծում եմ, որ գլուխ կհանեմ: Ինքնուրույն շարադրման համար շատ ճիշտ եք ասում, համամիտ եմ: Կդարձնեմ սկզբունք:--Վահագն Կ. Աբրահամյան (քննարկում) 16:43, 15 Հոկտեմբերի 2016 (UTC)