Վիքիպեդիա:Վիքին սիրում է Գիտություն/2016
Վիքիմեդիա Հայաստանը դեկտեմբերի 9-11-ը Աղվերանում կազմակերպում է 2016-2017թթ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի հերթական երկօրյակը:
Այս անգամ, բացի Վիքիպեդիայի փորձառու խմբագիրներից, երկօրյակին կարող են մասնակցել նաև նորեկներ՝ գիտաշխատողներ, դասախոսներ, ուսանողներ և այլ մասնագետներ։ Վիքիմեդիա Հայաստանը նպատակ է դրել առաջատար երկրների կրթական բնագավառի նորարական փորձը ներդնել և այն էապես զարգացնել Հայաստանում։
ԱՄՆ-ում,Կանադայում, Իսրայելում և Եվրոպական շատ երկրներում Վիքիպեդիան կրթության խթանիչ և ստեղծագործական լիցքն է։
Դասախոսներն ստեղծում, բարելավում և ստուգում են Վիքիպեդիայի համապատասխան նյութերը։ Նրանք ուսանողներին սովորեցնում են վիքիպեդիայից օգտվելու և այն համալրելու կանոները, ընթացիկ և կուրսային աշխատանքները նույնպես կատարվում են Վիքիպեդիայում։ Շատ համալսարանների ծրագրում ներառվել է Վիքիպեդիայից օգտվելու և այն համալրելու դասընթացը։
Հայտնի է, որ անհատը իր գիտելիքների 75% ստանում է առաջադրանք կատարելիս, ակտիվ ստեղծագործելիս, ուստի Վիքիպեդիայում համապատասխան հոդված ստեղծելը կամ բարելավելը թեմային գերազանց տիրապետելու լավագույն եղանակն է։ Այս եղանակով դասախոսները դառնում են բնագավառի լավագույն մասնագետները, իսկ ուսանողները պասիվ ունկնդրից ակտիվ ստեղծագործող են դառնում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները։ Փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։
Ակնկալվում է, որ մասնակիցները իրենց գիտելիքները կօգտագործեն իրենց աշխատանքում՝ նոր մոտեցումներով կզարգացնեն և կտարածեն Վիքիպեդիան, այդպիսով նաև իրենց լուման կունենան Հայերեն Վիքիպեդիայի զարգացման գործում:
Երկօրյակին կարող են մասնակցել այն գիտաշխատողները, դասախոսները, ուսանողները և այլ մասնագետներ, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են գիտահանրամատչելի հանրագիտարանային նյութեր գրել կամ որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից։
Հանգստյան տանը կեցության և Երևան-Աղվերան ճանապարհորդության բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը: Մասնակիցները մեկնելու են ուրբաթ երեկոյան և վերադառնան՝ կիրակի երեկոյան: Ժամերի, օրակարգի և այլ մանրամասնությունների մասին մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ:
Գրանցվելու համար լրացրեք հետևյալ մասնակցության հայտը: Գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 6-ը:
Դասընթացին մասնակցել ցանկացող փորձառու խմբագիրները նույնպես պետք է լրացնեն մասնակցության հայտը: Այս դեպքում, մասնակիցները կընտրվեն ըստ Վիքիպեդիայում իրենց խմբագրումների որակական ցուցանիշների: