Մասնակից:Voskanyan/Մհեր Ահարոնյան
Մհեր Եղիշեի Ահարոնյան | |
---|---|
Պատկեր:Մհեր Ահարոնյան.jpg | |
8 մարտի, 1960 - 11 ապրիլի, 1994 | |
Ծննդավայր | Ներքին Սզնեք, Ասկերանի շրջան |
Մահվան վայր | Հասրաթլու, Աղդամի շրջան |
Պարգևներ |
Մհեր Ահարոնյան (8 մարտի, 1960, Ներքին Սզնեք, Ասկերանի շրջան - 11 ապրիլի, 1994, Հասրաթլու, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն խմբագրել
Մհեր Ահարոնյանը ծնվել է 1960 թ. մարտի 8-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում։ Տեղի ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Զինվորական պարտադիր ծառայությունը անցել է Թիֆլիսում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանի Սևան քաղաքի ԱԵՄ գործարանում։
Արցախյան շարժումն սկսվելուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և դարձել առաջին կամավորականներից մեկը։ Մարտական մկրտությունն ստացել է Լեսնոյե կրակակետի վերացման ժամանակ։ Հետախուզական թիվ 7 վաշտի հրամանատարն էր։ Մասնակցել է Կրկժանի, Քարին տակի, Շուշիի, Լաչինի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների բազմաթիվ գյուղերի ազատագրական և պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1994 թ. ապրիլի 11-ին Աղդամի շրջանի Հասրաթլու գյուղի կրակակետի վերացման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանով, «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» և «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ներքին Սզնեքի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Մհեր Ահարոնյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Մարտի 8 ծնունդներ
Կատեգորիա:1960 ծնունդներ
Կատեգորիա:Ապրիլի 11 մահեր
Կատեգորիա:1994 մահեր