Հայկ Պապիկի Ալեքսանյան
Պատկեր:Հայկ Ալեքսանյան.jpg
9 դեկտեմբերի, 1973 - 23 դեկտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Խանձաձոր, Հադրութի շրջան
Մահվան վայրԼՂՀ Բոյուք Բահմանլու

Հայկ Ալեքսանյան (9 դեկտեմբերի, 1973, Խանձաձոր, Հադրութի շրջան - 23 դեկտեմբերի, 1993, Բոյուք Բահմանլու), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Հայկ Ալեքսանյանը ծնվել է 1973 թ. դեկտեմբերի 9-ին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Տեղի դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով և ընդունվել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Երկրորդ կուրսից վերադարձել ու կամավորագրվել է գյուղի ջոկատում։

Մասնակցել է Ցորի, Սարինշենի, Ծամձորի, Խանձաձորի, Հին Թաղերի, Խծաբերդի պաշտպանական մարտերին։ Նշանակվել է «Սարինշեն» ջոկատի շտաբի պետ, իսկ գումարտակների ձևավորումից հետո՝ առաջին գումարտակի երկրորդ վաշտի առաջին դասակի հրամանատար։ Մասնակցել է բազում մարտերի։ Զոհվել է 1993 թ. դեկտեմբերի 23-ին՝ Բոյուք-Բահմանլուի կրակակետի վերացման ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկ Ալեքսանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (անհասկանալի պատճառներով՝ կայքը չի գործում)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Դեկտեմբերի 9 ծնունդներ Կատեգորիա:1973 ծնունդներ Կատեգորիա:Դեկտեմբերի 23 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Բոյուք Բահմանլու գյուղում մահացածներ