Գարիկ Հրանտի Աղասյան
7 մարտի, 1972 - 12 մարտի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քոլատակ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սրխավենդ

Գարիկ Աղասյան (7 մարտի, 1972, Քոլատակ, Մարտակերտի շրջան - 12 մարտի, 1992, Սրխավենդ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Գարիկ Աղասյանը ծնվել է 1972 թ. մարտի 7-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Զորակոչվել է Խորհրդային բանակ։ Երկու ամիս ծառայելուց հետո վերադարձել ու ֆիդայական ջոկատներից մեկի կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենի գյուղի ու հարակից գյուղերի պաշտպանությանը։ Մասնակցել է Կրկժանի, Կիչանի մարտերին, իսկ 1992 թ. Քոլատակի ջոկատի կազմում՝ Դրմբոն ու Քերավենդ գյուղերի ազատագրմանը։ Զոհվել է 1992 թ. մարտի 12-ին Սրխավենդի համար մղված մարտում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Քոլատակի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գարիկ Աղասյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-26-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մարտի 7 ծնունդներ Կատեգորիա:1972 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 12 մահեր Կատեգորիա:1992 մահեր