Տեղեկաքարտ լիճ խմբագրել

Ողջույն Պանդուխտ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ կաղապարը փոփոխելուց հետո փոխիր համապատասխանաբր նաև այդ կաղապարին հղվող հոդվածների պարունակությունը:--ԱրամՎան 15:56, 1 Հունվարի 2012 (UTC)

Կներես, կաղապարը դեռ չեմ վերջացրել, շուտով կփոխեմ:)--Պանդուխտ 16:37, 1 Հունվարի 2012 (UTC)

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Pandukht/Արխիվ, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով VacioBot 19:42, 2 Հունվարի 2012 (UTC)|}

Արձագանք «Ռոստովի մարզ» խմբագրել

Ողջույն Պանդուխտ, արձագանքել եմ ձեր գրառմանը իմ քննարկման էջում։ --vacio 18:20, 2 Հունվարի 2012 (UTC)

 
Ողջույն, Pandukht: Դուք ունեք նոր հաղորդագրություն Aram-van մասնակցի քննարկման էջում:
Հաղորդագրությունն ավելացվել է 19:11, 2 Հունվարի 2012 (UTC)-ին: Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Անվանափոխություն խմբագրել

Ողջույն Pandukht, {{Անվանափոխություն}} կաղապարը ժամանակին սարքել էի, վերանվանել կաղապարը արդյոք կրկնություն չի՞ ստացվում:--Bekoքննարկում 07:15, 23 Հունվարի 2012 (UTC)

Բարև, Beko: Կներես, չէի նկատել քո կաղապարը: Այո, կրկնություն է ստացվում: Առաջարկում եմ {{ambox}} կաղապարի և քո կաղապարի տեքստի հիման վրա ստեղծել մեկ կաղապար, քանի որ {{Անվանափոխություն}} կաղապարում, ինչպես նաև {{Ջնջել}}-ում օգտագործված են կաղապարի կառուցման հին ձևերը: Ի՞նչ կասես:--Պանդուխտ 16:47, 23 Հունվարի 2012 (UTC)

Քվեարկություն խմբագրել

Ողջու՛յն, հարգելի մասնակից Պանդուխտ ջան: Ինչպե՞ս եք... Բոլոր վարպետացած ու հմուտ մասնակիցներին դիմում եմ այս խնդրանքով: Որոշեցի ձեզ նույնպես դիմել: Մի կարևորագույն խնդրանք ունեմ ձեզ: Ձեր օգնության կարիքն ունեմ, բարեկամս: Խնդրում եմ քվեարկել Գևորգ Մարզպետունի (վեպ) հոդվածի համար: Դա իմ ստեղծած ու թեկնածության առաջադրած հոդվածն է: Ես շատ եմ ցանկանում, որպեսզի այն ընրյալ դառնա: Շատ եմ խնդրում, որ կողմ քվեարկեք: Ձայներ քիչ եմ ստանում, դրա համար օգնեք, խնդրում եմ: Հուսամ, որ կհասկանաք ինձ ու կտաք ձեր ձայնը: Շատ շնորհակալ եմ: Հարգանքներով: Hovhannes 17:18, 28 Հունվարի 2012 (UTC)

Շատ շնորհակալ եմ ձեզանից, հարգարժան Պանդուխտ: Հիշեք, որ պարտք ու պարտական եմ ձեզ, որ չանտեսեցիք իմ խնդրանքը: Hovhannes 05:21, 29 Հունվարի 2012 (UTC)

։։Ոչ ոք ոչ մեկի պարտք չե, սա հանրագիտարան է։--Պանդուխտ 08:22, 29 Հունվարի 2012 (UTC)

Vacio խմբագրել

Պանդուկտ

 
Ողջույն, Pandukht: Դուք ունեք նոր հաղորդագրություն Vacio մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
Ողջույն, խնդրում եմ անպայման արձագանքես Խորհրդարանում վերջին գրառմանս։ --vacio 14:08, 6 Փետրվարի 2012 (UTC)

ArDall խմբագրել

Հարգելի Pandukht ձեր ստեղծած Ասիան ըստ թեմաների և Եվրոպան ըստ թեմաների կաղապարները չեն համապատասխանում հայերենի տառերի հերթականութանը: Եթե հնարավոր է, ուղղե՛ք այն: ArDall

Շուտով կուղղեմ:--Պանդուխտ 11:14, 7 Փետրվարի 2012 (UTC)

Փոքր հուշում խմբագրել

Պանդուխտ ջան, փոքր ինչ հուշում․ հայերենում «Ոչ ոք մոռացել չե» նախադասություն գրեթե չի կազմվում, ճիշտը կլինի՝ «Ոչ ոք չի մոռացել»։ Այս էջն էլ կարծում եմ հնարավոր է հավանես :) Chaojoker 05:59, 12 Փետրվարի 2012 (UTC)

  • Շնորհակալ եմ, հարգելի Chaojoker, նպայման կուսումնասիրեմ այդ էջը=) Ի դեպ, իսկ արդյ՞ոք հայերենում ավելի ճիշտ է Հորվաթիա տարբերակը:--Պանդուխտ 06:11, 12 Փետրվարի 2012 (UTC)
Այո, տե՛ս այս էջի (աղբյուրի) «Չեխիայի մայրաքաղաքը Պրագան չէ» բաժինը։ Մեջբերում էջից՝ «Նախկինում արտասահմանյան ամբողջ գրականությունը թարգմանվում էր ոչ թե բնագրից, այլ ռուսերենից, այդ իսկ պատճառով տառադարձությունը ենթարկվում էր ռուսերենի օրենքներին ․․․․ Ճշտենք աշխարհագրական այլ անուններ ևս։» Chaojoker 06:17, 12 Փետրվարի 2012 (UTC)
Կարծում եմ այս հարցը պետք է բարձրացնել խորհրդարանում կամ ինչ-որ մեկ այլ տեղ: Ընդհանրապես պետք է լեզվի հետ կապված կանոնների էջ ստեղծել անմիջապես Վիքիպեդիայում:--Պանդուխտ 06:22, 12 Փետրվարի 2012 (UTC)

Այս բաժինը դեռ պատրաստ չէ խմբագրել

Պանդուխտ չէ՞ որ Խորհրդարանում քննարկում եղավ և կարծիքներ հնչեցին, որ դատարկ ենթաբաժիններ ավելացնելը ոչ նպատակահարմար գործողություն է (բացի այն դեպքերից, երբ տվյալ պահին զբաղված ես այդ բաժինները ստեղծելով)։ Գուցե քեզ համար դա հոդվածը հետաքրքիր է դարձնում, սակայն այլ մասնակիցների համար ընդհակառակը, նման կառուցվածքը խանգարում է, նույնիսկ կարելի էասել արգելք է հանդիսանում հոդվածը խմբագրելու: --vacio 17:07, 13 Փետրվարի 2012 (UTC)

Ես դա հաշվի եմ առել, բայց բնակավայրերի վերաբերյալ: Կարծում եմ երկրի հոդվածներում կարելի է դրանք օգտագործել, քանի որ ա)երկրների թիվը սահմանակ է, բ)դրանք գտնվում է լրացնելու թեկնածուների առաջին շարքում: Ես ինքս նպատակ եմ դրել լրացնել երկրների վարչական բաժանումը (հիմնականում մնում է արդեն աղյուսակները ուղղակի հոդվածի մեջ տեղափոխել), աշխարհագրությունը և պատմությունը: Կարծում եմ սա հատուկ դեպք է և պետք է բացառություն անել:--Պանդուխտ 17:29, 13 Փետրվարի 2012 (UTC)
Իսկ ոչի՞նչ որ դա այլ մասնակիցների խանգարում է։ Չէ որ այլ մասնակիցներ էլ են, ցանկանում երկրների մասին հոդվածները խմբագրել։ Ամեն դեպքում ո՞րն է դրա նպատակը։ Միթե չես կարող լրացնել հոդվածը առանց նախապես դատարկ ենթաբաժիններ լրացնելու։ Կամ գուցե ենթաբաժրիններ ավելացնես միայն այն հոդվածներում, որոնք այդ պահին զբաղված ես խմբագրելով։ Ի դեպ, նշածս քննարկումը միայն քաղաքներին չէր վերաբերում, այլ ընդանհրապես երևույթին։ --vacio 17:44, 13 Փետրվարի 2012 (UTC)
լավ:--Պանդուխտ 17:52, 13 Փետրվարի 2012 (UTC)
Մեկ այլ բան կարող եմ առաջարկել։ Եթե քո ցանկությունն այն է, որ պետություններին վերաբերող հոդվածները ունենան միանման կառուցվածք, ապա կարելի է Վիքիպեդիա:Ոճական ուղեցույցում կամ դրա ենթաէջերում ստեղծել հատուկ ուղեցույց, որտեղ կստեղծենք «իդեալական» հոդվածի կառուցվածքի նկարագրություն։ Այսինքն կթվարենք, թե ինչ բաժիններ պետք է ունենա հոդվածը, որոնք են դրանցից ավելի կարևոր, ինչ հերթականությամբ դրանք պետք է լինեն և այլն։ Դա իմ կարծիքով շատ լավ քայլ կլինի, քանի որ կառուցվածքային նմանությունը ավելի մատչելի ու ընկալելի է դարձնում նյութը, ավելի հեշտ է քեզ անհրաժեշտ տեղեկությունը գտնել։ Ի դեպ, կարող ենք ոչ միայն պետությունների այլ նաև մյուս կարգի հոդվածաների կառուցվածքի ուղեցույցեր էլ ստեղծել։ Դա իմ կարծիքով ավելի արդյունավետ կլինի ու բոլորին էլ կգոհացնի։ Ի՞նչ կասես։ --vacio 18:01, 13 Փետրվարի 2012 (UTC)
լավ գաղափար է:--Պանդուխտ 18:05, 13 Փետրվարի 2012 (UTC)
բայց ես ինքս որևէ վարչական խմբագրում չեմ կատարի մինչև որ անվանման հարցը չորոշվի:--Պանդուխտ 18:06, 13 Փետրվարի 2012 (UTC)
Ի՞նչ նկատի ունես։ Վարչական խմբագրում, առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած :) Լավ կարծես, հասկացա. այսինքն կանոնակարգեր կամ ուղեցույցների խմբագրում, այո՞։ --vacio 18:35, 13 Փետրվարի 2012 (UTC)
Որոնք սկսվում են «Վիքիփեդիա:...»-ով (վերաբերվում են կանոններին, մասնակիցներին սպասարկող և նման «ոչ հոդվածային» էջերը):--Պանդուխտ 18:38, 13 Փետրվարի 2012 (UTC)
Հասկանալի է, շնորհակալությո՛ւն։ Իսկ մեկ հարց։ Չե՞ս ցանկանա մասնակցել կամ օգնել նոր գլխավոր էջի հարցում։ Ես երկու տարբերակ ստեղծել եմ ([1][2]), սակայն դեռ ոչ մեկն ինձ չի բավարարում։ Ինձ միայն օգնություն է պետք ձևավորման՝ դիզայնի հարցում։ Կառուցվածքային, բովանդակային և ֆունկցիոնալ հարցերը դժվար չէ լուծել կամ գրեթե լուծված են։ Ուզում եմ մի քիչ ժամանակակից ու web 2.0 տեսք ունենա, շքեղություն պետք չէ։ Գաղափարներ ունե՞ս։ --vacio 18:46, 13 Փետրվարի 2012 (UTC)
Եթե ինձ հարցնես, ապա առաջին հերթին ես անպայման կօգտագործեի այս կաղապարը, ինչպես դա արված է թուրքերեն էջի ներքևում: Կարծում եմ շատ օգտակար է, 2 տարի առաջ առաջարկել էի, բայց ոչ ոքի «տանձին չէր»: Այժմ այսքանը:--Պանդուխտ 19:10, 13 Փետրվարի 2012 (UTC)
Ես հիշում եմ, որ նման բան առաջարկեցիր, սակայն այն ժամանակ, լավ չէի պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, չեմ մասնակցել քննարկմանը։ Կարծում եմ կարելի է նորից քննարկման դնել։ Այդպես ցավոք հաճախ է լինում, երբ ինչ-որ խնդիր ես բարձրացնում, սակայն բավարար կամ ցանկալի արձագանքներ չես ստանում, պետք չէ նեղանալ։ Ի դեպ, թուրքական էջն էլ ըստ իս բավական հնաոճ է։--vacio 19:20, 13 Փետրվարի 2012 (UTC)
Դե ի՞նչ բարձրացնեմ, նույնիսկ եթե գլխավոր էջում դա չօգտագործվի կարելի է այն կիրառել մասնակցի էջերում, ինչպես ֆրանսերեն ճեպագիտարանում, վիքիգիտարանում վիքիպեդիայում (տես օրինակները վերևի հղումով): Միգուցե դու ուղղակի տեսնես, թե այնտեղ ինչ է պետք փոխել?  Ես ոչ թե թուրքերեն գլխավոր էջի մասին էի ասում, այլ ընդհանրապես այդ կաղապարի օգտագործման օրինակն էի բերում: Ի դեպ, եթե սխալվում չեմ այդ կաղապարը ծագում է Ֆրանսերեն վիքիից, ինչը լավ է:--Պանդուխտ 19:38, 13 Փետրվարի 2012 (UTC)
Այո, համաձայն եմ, որ այն պետք կգա Գլխավոր էջից դուրս։ Օրինակ նկատել եմ ֆր. ՎՊ-ում, որ տեղեկաքարտի քարտեզը քաղաքականից կարող ես փոխել ֆիզիկականի՝ հավանաբար այդ կաղարի օգնությամբ։ Ցավոք, սակայն, ես ջավասկրիպտից այդքան էլ լավ գլուխ չեմ հանում, վախենում եմ չկարողանամ պարզել, թե ինչ է պետք փոփոխել.. ։--vacio 18:12, 16 Փետրվարի 2012 (UTC)
Պարզ է, ինքդ ընդհանրապես ի՞նչ ես կարծում այդ կաղապրի մասին ԳԷ-ում:--Պանդուխտ 18:14, 16 Փետրվարի 2012 (UTC)
ԳԷ-ում, ճիշտն ասած, չգիտեմ այն պետք կգա, թե ոչ։ Կախված է նրանից, թե գլխավոր էջի ի՞նչ կոնցեպցիա կընտրենք։ --vacio 18:19, 16 Փետրվարի 2012 (UTC)

Պարսկահայք-Նորշիրական խմբագրել

Ողջույն Պանդուխտ: Ցանկանում եմ տեղեկացնել որ գոյություն չի ունեցել Նորշիրական նահանգ, գոյություն է ունեցել Նորշիրական բդեշխություն, իսկ նահանգը կամ աշխարհը եղել է Պարսկահայքը:--Արամ-Վան 20:29, 15 Փետրվարի 2012 (UTC)

Ողջույն, շնորհակալություն, կուղղեմ:--Պանդուխտ 20:47, 15 Փետրվարի 2012 (UTC)

Կատեգորիաների երկրորդ բաղադրիչը խմբագրել

Բարի երեկո Պանդուխտ, հիշեցնեմ, որ կատեգորիաների երկրորդ բաղադրիչը սովորաբար եզակի պետք է լինի (երգիչներ ըստ ազգության, հայեր ըստ մասնագիտության, սինագոգներ ըստ երկրի և այլն)։ --vacio 22:03, 18 Փետրվարի 2012 (UTC)

Ողջույն, Վացիո: Այդ կատեգորիայում վրիպակ էր՝ Սինագոգներ ըստ երկրնեիր: Իսկ ո՞րտեղ է դա գրած: Կատեգորիաների մեծամասնությունում օգտագործվում է հենց «երկրների» տարբերակը:--Պանդուխտ 22:06, 18 Փետրվարի 2012 (UTC)
Ես վրիպակը նկատի չունեմ, այլ սա։ Չգիտեմ, ինչ որ տեղ գրված է, թե ոչ, սակայն սխալ է։ Անգլերենում էլ գործածվում է Synagogues by country և ոչ թե Synagogues by countries։--vacio 22:14, 18 Փետրվարի 2012 (UTC)

Քո ստեղծած Պոռնիկագրություն էջը ջնջեցի, քանի որ այդպիսի բառ հայերենում չկա (կամ վրպակ էր), կա պոռնկագրություն ձևը, որը քիչ գործածություն ունի, դրա համար դարձրեցի վերահղում։ --vacio 22:37, 18 Փետրվարի 2012 (UTC)

Իսկ մնացած կատեգորիաները ի՞նչ պիտի անենք, նրանք բոլոր «երկրների»-ով են:--Պանդուխտ 06:22, 19 Փետրվարի 2012 (UTC)
Շատ կատեգորիաներ են սխալ անվանված, հարյուրավոր եթե ոչ հազարավոր, մի օր պետք է ժամանակ գտնել բուլդոզերով բոտով բոլորն ուղղել։ Մի քանի ժամվա աշխատանք է, ուղղակի պետք է նախապես բոլոր սխալ կատեգորիաների ցանկն ունենալ։ --vacio 10:05, 19 Փետրվարի 2012 (UTC)
Իսկ ինչո՞ւ դրան մասին ասում ես հենց հիմա, երբ կատեգորիաները ստեղծվում հնարավորություն չկ՞ար:--Պանդուխտ 18:32, 19 Փետրվարի 2012 (UTC)

Articles խմբագրել

Hey, Pandukht! Have you had a chance to do some more of my article requests? Thanks WhisperToMe 08:43, 26 Փետրվարի 2012 (UTC)

hi. in process.--Պանդուխտ (talk) 13:03, 4 Մարտի 2012 (UTC)

Ջնջման ենթակա ֆայլ – Karmin band.png խմբագրել

 

Հարգելի՛ Pandukht։ Շնորհակալություն Karmin band.png ֆայլը բեռնելու համար, սակայն հեղինակային իրավունքների մասին տվյալները ամբողջական չեն։ Մասնավորապես բացակայում է/են.

  1. հեղինակի անունը
  2. աղբյուրը (նշել հրատարակության ամբողջական տվյալները կամ կայքէջի հղումը)
  3. արտոնագիր (ի՞նչ արտոնագրի ներքո է հեղինակը հրապարակել իր աշխատանքը)
  4. ամսաթիվը (ստեղծման ամսաթիվը կամ տարեթիվը)

Լրացուցիչ նշում. ֆեյր-յուզին անհամապատասխան, հետևաբար հեղինակային իրավունքների խախտում։

Եթե մեկ շաբաթվա ընթացքում այս տվյալները չլրացվեն, ապա ֆայլը առանց զգուշացման ենթակա է ջնջման: Բարեկամական ողջույններով։ --vacio 13:11, 9 Մարտի 2012 (UTC)

Փոքրիկ հարց խմբագրել

Բարև սիրելի Պանդուխտ: Մի հարց ` ինչպես կարող ենք այս կաղապարի մուգ կարմիր երանգավորումը պարզապես դարձնել թույլ մոխրագույն կամ սպիտակավուն որևե բան: Կամ ինչպես այդ կաղապարը մի քիչ փոքրացնենք ? Ես պարզապես չգտա դրա doc-ը: --Narek75 (talk) 20:24, 31 Մարտի 2012 (UTC)

Ողջույն, հարգելի Նարեկ: Այսպես կարող ես փոխել կաղապարի գույնը՝ մեկը փոխումը է վերնաշապիկի գույնը, մյուսը՝ մնացած բաժինների: Փորձիր և պարզ կդառնա:) Այստեղից կարող ես վերցնել ուզածդ գույները: Ի դեպ, կաղապարում կարող ես գրել գույնի անվանումը կամ էլ գույնի կոդը, երկու տարբերակի դեպքում էլ պարամետրը կաշխատի: Օրինակ, եթե ուզում ես նարնջագույն ներկել կարող ես հավաքել orange/ORANGE կամ էլ ուղղակի #FFA500, ինչը համապատասխանում է այդ գույնին (տես վերոհիշյալ աղյուսակը): Հ.Գ. Ահա և կաղապրի բացատրաէջը:--तावू 20:34, 31 Մարտի 2012 (UTC)

Շնորհակալ եմ Պանդուխտ ջան: Չգիտեի, որ Վիքիպեդիայում էլ կա HTML կոդերի աղյուսակ: Եվս մեկ անգամ` շատ շնորհակալություն: --Narek75 (talk) 20:40, 31 Մարտի 2012 (UTC)

Խնդրեմ:) Ի դեպ, կա նաև մանրամաս աղյուսակ, բայց այդտեղ որոշ գույներ չեն աշխատում:--तावू 20:41, 31 Մարտի 2012 (UTC)

ինչու՞ խմբագրել

Pandukht ջան, ինչի՞ համար էիր ստեղծել քո այն 2 հոդվածները: Միթե «հայր մեր»-ը իր էջում գրողը նման անունով հոդվածներ կստեղծի: Եթե «հայր մեր», ապա էլ ինչ նման հոդվածներ: Ի՞նչ կարծիքի ես, միթե այդ հոդածների բովանդակությունը ավելի կարևոր էր, քան այն արժեքը, որով կարժեզրկվեր մեր Վիքիփեդիան եթե այդ հոդվածները մնաին: Կխնդրեմ առավել ուշադիր լինես նման կարգի հոդվածների ստեղծումից առաջ: Պատրաստ եմ ցանկացած քննարկման, հարգանքներով` ERJANIK 18:25, 9 Ապրիլի 2012 (UTC) :

Ես կարծում եմ, որ մեկը մյուսին չի խանգարում: Դա ուղղակի վիքիհոդված է: Ի դեպ, պետք չե մոռանալ, որ բոլոր լեզուները ունեն «թաքնված» բառեր, դրանք նույնպես մեր հարստությունն ու ժառանգությունն են: Ինչպես գիտենք ժառանգությունը պետք է ընդունել կամ ամբողջությամբ, կամ էլ չընդունել ընդհանրապես: Ես ընտրում եմ առաջին տարբերակը և չեմ կարծում, որ Վիքիպեդիան պետք է գրաքքննի (տվյալ դեպքում) նյութերը: Եթե դա ունի նշանակություն հանրության համար, ինչո՞ւ չպտի գրենք դրա մասին:--तावू 20:43, 9 Ապրիլի 2012 (UTC)

25000 խմբագրել

Շնորհավոր 25000-րդ հոդվածի առթիվ:--Bekoքննարկում 15:00, 11 Ապրիլի 2012 (UTC)

Շնորհակալություն: Շնորհավոր բոլորիս:)--तावू 15:01, 11 Ապրիլի 2012 (UTC)

Շնորհավո՜ր։ Պետք է շուտով հասնել 30-ին։ --vacio 15:04, 11 Ապրիլի 2012 (UTC)

30-ը մեզնից չի փախչելու, կհասնենք և կգրենք:)--तावू 15:06, 11 Ապրիլի 2012 (UTC)

Տեղեկաքարտ լիճ խմբագրել

Բարի երեկո Պանդուխտ, նկատե՞լ ես, որ տեղեկաքարտ լիճը խաթարվել է (տես օրինակ Սևանա լիճ)։ Տեղյա՞կ ես որն է պատճառը։ --vacio 20:22, 18 Ապրիլի 2012 (UTC)

Ողջույն: Երևի խնդիրը կոորդինատների հետ է կապված: Շուտով կփորձեմ մի բան անել: Շնորհակալություն գրելու համար:--तावू 21:08, 18 Ապրիլի 2012 (UTC)
Անկեղծ ասաց չգիտեմ, թե ինչ է կատարվում... երևի խնդիրը կոորդինատների կոնվերտացման մեջ է: Երկար ժամանակ է պահանջում, այժմ չեմ կարող, բայց հետո կփորձեմ մի աղբից մաքրել և մի բան անել:--तावू 20:30, 23 Ապրիլի 2012 (UTC)

Նկարներ խմբագրել

Բարև, Վահե ջան: Ինչու Վիքիպահեստում այսքան քիչ նկարներ կան Վանաձորից? !!:) -- तावू 20:10, 10 Մայիսի 2012 (UTC)

Բարև, Պանդուխտ ջան (անունդ չգիտեմ, թե չէ անունով էլ կդիմեի): Ցավոք սրտի իմ մոտ ժամանակի խիստ սղություն կա Վիքիպեդիայի հետ աշխատելու հետ կապված: Ժամանակս ինչքան ներում է, այդքան էլ մասնակցում եմ խմբագրումներին, հիմնականում էլ զբաղվում եմ վրիպակների հայտնաբերմամբ ու կարգավորմամբ: Այնուամենայնիվ, ի նկատի կունենամ այդ հարցը, պարզապես Վանաձոր հոդվածը նախատեսել եմ հիմնովին մշակել ավելի ուշ, երբ համեմատաբար ավելի շատ ժամանակ կկարողանամ տրամադրել Ինտերնետին: -- Վահե (քնն.) 19:14, 27 Մայիսի 2012 (UTC)

Ցուցափեղկի քվեարկություն խմբագրել

Ողջույն, հարգելի Պանդուխտ: Ինչպե՞ս եք... Ներեցեք, կցանկանայի ձեզ նույնպես դիմել ցուցափեղկի խնդրի հարցով: Բազում դիմել եմ ադմիններին և ուրիշ փորձառու մասնակիցներին, բայց դեռ ապարդյուն: Կուզենայի լսել ձեր կարծիքն ու խորհուրդը, ցուցափեղկի բարելավման ու զարգացման վերաբրեյալ: Ինձ մոտ դեռ վաղուց տպարվորվել էր, որ դուք առաջիններից էիք, ով զբաղվում էր ցուցափեղկով: Խորհուրդ տվեք, թե ինչպե՞ս անել, որ ենթադրենք՝ քվեարկությունը առաջ գնա: Եթե առաջ գնա, հետևաբար ընտրյալ հոդվածների քանակը կավելանա: Անհանգստացած եմ այս հարցով, որովհետև առաջադրել եմ իմ ստեղծած Դաշնակահարը հոդվածը, սակայն քվեարկությունը առաջ չի գնում: Եթե այդպես շարունակվի, ոչ մի հոդված չի ընտրվի երբեք, դա պարզից էլ պարզ է, բայց ոչ ոք չի լսում իմ ձայնը: Կիլիկիայի Հայկական Թագավորություն, Կոնկակաֆի ոսկե գավաթ, Մադրիդ, Մինաս Ավետիսյան... Սրանք թեկնածու հոդվածներ են, որոնք երևում է երբեք չեն ընտրվի և այդպես էլ կմնան: Ճիշտ չի՞ լինի, եթե օրինակ՝ մի փորձառու մասնակից կամ ադմին, հսկի ցուցափեղկը և վերջնական արդյունքը նա հաստատի, այլ ոչ թե տարիներով հավաքած քվեները: Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ կարծիքի եք... Hovhannes (talk) 06:40, 12 Մայիսի 2012 (UTC)

Ողջույն, սիրելի Հովհաննես: Իմ կարծիքով այժմ ընտրյալ հոդվածների քանակի ավելացման գլխավոր թշնամիններն են անորակ «օրվա հոդվածները» (անորակ գլխավոր էջում տեղադրվող հոդվածի մակարդակին չհասնող իմաստով): Ժամանակին ոմանք զգուշացնում էին այն խնդրի մասին, որի առաջ այժմ դուք կանգնած եք, բայց ոչ ոք չլսեց: Օրեցօր այդ «օրվա հոդվածների» որակը վատանում է, քանի որ մեզ հնարավորություն չունենք ամեն օր նոր քիչ թե շատ ամբողջական հոդված տրամադրել գլխավոր էջի համար, այդ պատճառով ընտրվում են վատ կամ կիսատ հոդվածներ:
Իմհօ, քանի որ «օրվա հոդվածը» ամեն օր փոխվում է անկախ դրա որակից, մասնակիցների հիմնական մասը էլ հետաքրքրված չե ընտրյալ հոդվածներով: Կարծում եմ եթե մի քիչ էլ սպասենք կհասնի նրա, որ գլխավոր էջում կհայտնվեն իսկապես անկապ հոդվածներ: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի համոզել մյուսներին, որ տվյալ նախաձեռնությունը ձախողվել է, և հենց այդ ժամանակ կարող ենք նորից մի քննարկում բացել, ինչպես, օրինակ, Վիքիպեդիայի անվանափոխության քննարկում-քվեարկության նման (բայց ավելի համեստ սահմաններում): Եվ ընդհանրապես մեզ շատ խնդիրներ ունենք (որոնք բնական են զարգացող ՎՊ-ի համար), որոնց միակ լուծումն ես տեսնում եմ ընդհանուր քննարկում-քվեարկության անցկացման մեջ:
Ինչ վերաբերվում է ձեր թեկնածու հոդվածին, ապա կարծում եմ ձայն տված մասնակիցների թիվը դեր չի խաղում, մանավանդ որ դա դեռ ոչ մի կանոնում գրված չե: Ավելի լավ է, որ լինի մեկ ձայն, բայց փաստարկներով և ճիշտ մեկնաբանություններով, քան «կողմ» կաղապարների շարան: Բացի այդ, եթե ես չեմ սխալվում, ապա ոչ մի տեղ գրված չե, որ միակ ադմինիստրատորը կարող է ընտրյալ հոդվածների քվեարկությանը արդյունք տալ: Որոշ ժամանակ առաջ մի քանի քննարումներին ես արդյունք եմ տվել և ոչ ոք դեմ չէր: Եթե դուք դեմ չեք, և եթե մյուս մասնակիցները դեմ չեն, եկող մեկ շաբաթվա ընթացքում կարող եմ փորձել իմ դիտողությունները գրել հոդվածների վերաբերյալ (իհարկե, եթե դրանց կարիք լինի) և հետո արդյունք տալ:--तावू 13:39, 12 Մայիսի 2012 (UTC)
Շատ հաճելի է իմանալ, որ այսպիսի մասնակիցներ կան նախագծում: Ես լիովին համամիտ եմ ձեր ծրագրերի ու կարծիքների հետ: Ցուցափեղկը հարկավոր է արագորեն բարելավվել և զարգացնել: Եթե մեզ տային այդ հնարավորությունը, մենք կարող էինք կատարյալ վիճակի հասցնել այդ բաժինը: Ըստ իմ ծրագրի՝ քվեարկությունը ընդհանրապես չպետք է դեր խաղա թեկնածու հոդվածի ընտրման մեջ: Ըստ իս՝ քվեարկությունը դա մեկնաբանությունների, կարծիքների, որոշումների աղբյուր պետք է լինի, իսկ վերջնական արդյունքը տա կամ ադմինիստրատորներից մեկը կամ էլ փորձառու մասնակիցներից: Ինքներդ մտածեք, հիմիկվա պայմաններուվ, երբ միայն քվեարկությամբ է արդյունքը որոշվում, պարզից էլ պարզ է, որ ոչ մի հոդված երբեք չի ընտրվի, որովհետև քվեարկող էլ չկա: Ոչ ոքի վեճն էլ չէ: Մի անգամ էլ արդեն ասել եմ մի տեղ, որ քվեարկությունը կարող է սխալ լինել նաև նրա պատճառով, որ ենթադրենք՝ մի մասնակից վատ է տրամադրված հոդվածը առաջադրողի դեմ, և դիտավորյալ դեմ է քվեարկում: Դա չի նշանակում, որ պետք է հաշվի առնել այդ քվեն: Արդյունքում անարդարություն է տեղի ունենում:

Կանոնակարգում նշված է, որ նվազագույն քվեների քանակը պետք է 8 լինի, իսկ առավելագույն ժամկետը 1 ամիս: Նշված է, որ քվեարկությունն է արդյունքը որոշում: Նշված է, որ հարաբերական քվեով է ընտրվում միայն, դա ընդհանրապես սխալ է: Այո, ես իհարկե դեմ չեմ, որ վերջնական արդյունքը դուք տաք և շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է արագ: Իհարկե եթե հնարավոր է, դժվար չէ: Դրա համար շատ շնորհակալ ու պարտական կլինեմ ձեզ, Պանդուխտ: Հարգանքներով: Hovhannes (talk) 16:06, 12 Մայիսի 2012 (UTC)

Ներեցեք, չպատասխանեցիք: Արդյունքը կտա՞ք, ձեր կարծիքը կգրե՞ք... Hovhannes (talk) 07:07, 13 Մայիսի 2012 (UTC)
Երևում է, բարեկամս, առայժմ չենք կարող բարեշրջում բարձրացնել ցուցափեղկում, մեր մյուս աշխատակիցների առարկություններից: Ոչինչ, վաղ թե ուշ կանենք: Իսկ հիմա ինձ միայն շտապ քվեներ են հարկավոր: Hovhannes (talk) 08:50, 13 Մայիսի 2012 (UTC)
  • Հարգաելի Պանդուխտ, Դաշնակահարը հոդվածում, անընդհատ անտեղի ու անիմաստ խմբագրումներ է կատարում, ինչ որ IP հասցեից օգտվող: Եթե շատ խնդրեմ, կարո՞ղ եք մի կերպ բացատրել նրան, որ այլևս չշարունակի կամ հասկացնել կամ դեմը առնել, չգիտեմ: Շնորհակալ եմ, հարգանքներով: Hovhannes (talk) 17:30, 17 Մայիսի 2012 (UTC)

Չնայած արդեն կարծես թե հանդարտվեց: Hovhannes (talk) 04:34, 18 Մայիսի 2012 (UTC)

Պետք է ուղղակի արգելափակաել:--तावू 04:59, 18 Մայիսի 2012 (UTC)
Է՜, Պանդուխտ ջան, երևում է չար ուժերը (հումոր) չեն ուզում, որ Դաշնակահարս ընտրվի: Ինքներդ եք տեսնում թե ինչ է կատարվում հոդվածիս շուրջը: Քվեարկությունն էլ դրա պատճառով կանգ է առնում և վախենամ, որ անրաժեշտ քվեների քանակը չի հավաքվի: Երևի այդ անհայտ IP հասցեից օգտվող անձի պնդումների պատճառով է, որ մարդիկ կասկածանքների մեջ են ընկնում ու չեն քվեարկում: Ի՞նչ անեմ: Hovhannes (talk) 13:41, 19 Մայիսի 2012 (UTC)
Հովհաննես ջան, սա բյուրոկրատիա է կոչվում: Դրա դեմ ի՞նչ կարող ես անել: Ասում եմ, արի մի քիչ էլ սպասենք, տեսնենք ինչ ստացվում:--तावू 19:51, 19 Մայիսի 2012 (UTC)
Այո, մեկն արդեն դեմ է քվեարկել, իսկ դրանից հետո խոսակցություններ գնացին, որ հոդվածը թերություններ ունի, այն ինչ այդ թերությունները պարունակում են համարյա բոոր ցուցափեղկի հոդվածները: Լրիվ անարդարություն ու խայտառակություն է: Երևում է երբեք չեն ընդունի ճիշտը, որ արդյունքը պետք է մի փորձառու մասնակից կամ ադմին տա: Իսկ այդ դեմը կարող է լավ վնասել ինձ: Կեցցեն այն մասնակիցները իհարկե, ովքեր կողմ են քվեարկել, սակայն այդ դեմը կարող է վնասել ինձ: Կողմեր են պետք, սակայն կողմերի փոխարեն դեմ եմ ստանում: Hovhannes (talk) 12:03, 20 Մայիսի 2012 (UTC)

Տեսա՞ք թե ինչ արդյունքում ստացվեց, հարգելի Պանդուխտ: Hovhannes (talk) 15:28, 26 Մայիսի 2012 (UTC)

Ցավոք այժմ ես ժամանակ չունեմ հետևել Վիքիպեդիային:(--तावू 16:57, 26 Մայիսի 2012 (UTC)

օրենսգիրք խմբագրել

հարգելի Pandukht, հոդվածի քննարկման էջում գրեցի, չէիք արձագանքել, օրենսգրքերի անվանումներում արդյո՞ք ճիշտ է առանց Հանրապետության բառի: Ասենք Հայաստանի աշխատանքային օրենսգիրք, թե՞ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք: ERJANIK 07:32, 16 Մայիսի 2012 (UTC)

Ջնջվել է Վեհ գաղափար Դաշնակցության էջը խմբագրել

Հարգելի՛ Pandukht։ Ձեր ստեղծած Վեհ գաղափար Դաշնակցության հոդվածը ջնջվել է քանի որ այն Չէր բավարարում նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Ծանոթացեք նաև Հայերեն Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ --vacio 06:49, 26 Մայիսի 2012 (UTC)

Ազերի լեզու խմբագրել

Ողջույն Պանդուխտ։ Շնորհակալություն, շատ լավ հոդված ես ստեղծել։ Միայն ուզում եմ ուշադրություն դարձնես, որ ավելացված արտաքին հղումների ու ծանոթագրությունների մեծ մասը հեռացվել է, պատճառն այն էր, որ կամ լինքը չէր գործում, կամ կայքում իմաստալից տեղեկություներ մեզ համար մատչելի լեզվով չէիր կարող գտնել։ Մեկ անգամ էլ ուզում եմ խնդրել՝ ավելացրու միայն ստուգված հղումներ։ Հարգանքով։ --vacio 10:40, 3 Հունիսի 2012 (UTC)

Ընդունված է, շնորհակալություն:--तावू 15:23, 3 Հունիսի 2012 (UTC)

Portal խմբագրել

հենց վերագառնաս, խնդրում եմ զբաղվես ՄԱյքլի պորտալով Michael (talk) 08:56, 9 Հունիսի 2012 (UTC)

Երևի օգոստոսին կզբաղվեմ էտ գործով:--तावू 09:24, 9 Հունիսի 2012 (UTC)
հայերեն ասած վախ, հորս արև Michael (talk) 09:26, 9 Հունիսի 2012 (UTC)

քո կարծիքով խի չի աշխատում?? Michael (talk) 09:26, 9 Հունիսի 2012 (UTC)

Դե, հայերեն ասած աչկաթող ենք արել և այնտեղ բան են խառնել-մառնել:)--तावू 09:30, 9 Հունիսի 2012 (UTC)
Ժամանակ է պետք, որովհետև նույն խնդիր համարյա բոլոր պորտալների հետ: Դրա համար էլ ադքան ուշ միայն կստացվի:--तावू 09:32, 9 Հունիսի 2012 (UTC)

Շնա.. խմբագրել

Ինչո՞ւ ոչ կինոլոգիական: Երբ որ գինեկոլոգիա բառը «թարգմանվեց» կնախտաբանություն, բավարար ուշադրություն գրավեց, հիմա էլ նոր լսողները բավարար ուշադրություն են հատկացնում: Ուղղակի բառեր կան, որոնց հայերենները դատապարտված են վատը լինել: Ի՞նչ կասես: Arantz (talk) 10:17, 20 Հունիսի 2012 (UTC)

Հոդվածը տեղափոխել եմ այստեղ, քանի որ մեծ մասամբ չթարգմանված էր։ Ի դեպ Արանցը ճիշտ է, որքան գիտեմ հայերենում «շնաբանական» բառ չկա (կա «շնական» բայց այն ոչ մի կապ չունի կենդանաբանության հետ)։ --vacio 15:13, 20 Հունիսի 2012 (UTC)
Կներեք ուշ պատասխանելու համար, տեղում չէի: Իսկ արդյ՞ոք kennel-ին հայերեն հոմանիշ չունի, միգուցե եթե շնաբանականը չլինի, մեկ այլ բառ կա:--तावू 22:45, 4 Հուլիսի 2012 (UTC)

Ողջույն խմբագրել

Ողջույն հարգելի Պանդուխտ:Ես ստեղծել եմ Եկատերինա Ռյաբովա,Բզիկեբի,Վլադիմիր Արզումանյան,Բուրանովսկիե Բաբուշկի (խումբ),Ժելյկո Յոքսիմովիչ,Լուարա Հայրապետյան հոդվածները,սակայն նկարներ բեռնել չեմ կարողանում,խնդրում եմ աջակցել,հնարավորության դեպքում բացատրել ինչպես բեռնեմ:Կանխավ շնորհակալ եմ:--Raz From Best country Armenia (talk) 19:17, 29 Հունիսի 2012 (UTC)

Նախքան Պանդուխտը կպատասխանի, թույլ տուր ես մի փոքր դա բացատրեմ: Ռազ, դու դեռ չգիտե՞ս թե ինչպես են բեռնում պատկերներ: Դրանք բեռնում են այս էջում, որտեղ բոլոր ձևերը բացատրվում են: Այս էջ դու կարող ես անցնել էկրանիդ ձախ կողմում գտնվող գործիքների տակի՝ բեռնել նիշք տառերին սեղմելով: Նաև այցելիր այս էջը և ամբողջովին կարդա: Սակայն մեկ շատ կարևոր բան էլ կա, որը պետք է իմանաս: Պատկերները երկու տեսակի են բաժանվում՝ ազատ և ոչ ազատ: Ազատ պատկերները կարող ես վստահորեն բեռնել ինչքան ուզում ես, քանի որ դրանք պաշտպանված չեն հեղինակային իրավունքով, իսկ ոչ ազատը, որը պաշտպանված է հեղինակի կողմից, միայն որոշ լիցենզավորմամբ և արդար օգտագործման խոստումներով: Հիմա կասես դա ինչ է: Օրինակի համար դիտիր այս պատկերի հիմնական ինֆորմացիան: Այ դա լիցենզավորումն է: Եթե նշես այն, ապա կարող ես բեռնել ոչ ազատ պատկերներ: Սակայն հիմա պատկերների հարցը քննարկվում է մետա-վիքիում և ադմինները խնդրում են բոլորին որոշ ժամանակով ոչ մի ոչ ազատ պատկեր չբեռնել: Դրա համար առայժմ սպասիր: Բոլորս սպասում ենք: Պատիվ ունեմ: Hovhannes (talk) 05:20, 30 Հունիսի 2012 (UTC)

Շնորհակալություն Հովհհաննես ջան:Խնդրում եմ ինչ որ նորության դեպքում ինձ իմաց տաս:Raz From Best country Armenia (talk) 10:27, 30 Հունիսի 2012 (UTC)

Անպայման: Հենց հայտնի դառնա, որ արդեն կարելի է ոչ ազատ պատկերներ բեռնել՝ լիցենզավորմամբ, բոլորս կիմանանք: Hovhannes (talk) 11:37, 30 Հունիսի 2012 (UTC)

Article translation/collaboration request խմբագրել

Hi Pandukht, how are you? Mate, I am trying to find an editor/s who can help by translating User:Russavia/Polandball into Armenian. I noticed that you have created articles such as Հայկական ավիաուղիներ (Armenian Airlines), and I was wondering if we could make a trade?

If you could translate that article into Armenian for me, I would be happy to upload approximately 40-50 Armenian aviation photos to Commons from amongst the 200,000 I have permission to upload. I have uploaded a number of photos relating to Armenian aviation to give you a brief idea of what I can upload, and I am keeping a gallery at User:Russavia of photos uploaded.

Would you be interested in such a "trade"? Do let me know, either by responding here, or on my talk page, or by emailing me. Cheers, Russavia (talk) 18:56, 13 Հուլիսի 2012 (UTC)

Re: խմբագրել

Hello! many thanks for the welcome, have a great day, bye!----X4v13r3 (talk) 08:22, 22 Հուլիսի 2012 (UTC)

Օրվա հոդված – Կիբուց խմբագրել

 

Հարգելի՛ Pandukht։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Կիբուց հոդվածն ընտրվել է 2012 թ. օգոստոսի 10-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ -ERJANIK քննարկում: 14:04, 4 Օգոստոսի 2012 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Սպիտակավոր վանք հոդվածում խմբագրել

 

Ողջույն։ Շնորհակալություն Սպիտակավոր վանք հոդվածում ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակիցներ մտահոգություն են հայտնել, որ ձեր ավելացրած տեկստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.findarmenia.com/arm/sights/spitakavor կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա ըստ երևույթին դա հեղինակային իրավունքի խախտում է և մենք ստիպված կլինենք հեռացնել ձեր ներդրումը Սպիտակավոր վանք հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով ձեր օգտագործած աղբյուրներին աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում, կարողք եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք, հաշվի առեք, որ հեղինակային իրավունքները շարունակաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- ― Teak (talk) 06:55, 8 Օգոստոսի 2012 (UTC)

sd խմբագրել

ĜĜęĝ dfĝdf dsfdf dffdf df

Անգլերեն երաժշտություն‎ խմբագրել

Անգլերեն երաժշտության‎ փոխարեն գուցե Անգլերեն երգարվեստ։ Երաժշտությունը լեզու չունի։ Ի՞նչ կարծիքի ես։--Bekoքննարկում 21:45, 19 Օգոստոսի 2012 (UTC)

Գիտես որ լեզվի հարցերից ես այդքան էլ լավ չեմ;) Ոնց ճիշտ է թող այդպես էլ լինի:)--तावू 22:02, 19 Օգոստոսի 2012 (UTC)

Կատեգորիա:Հնդևրոպական խմբագրել

Ողջույն Պանդուխտ, հավանաբար գրառումս չէիր նկատել: Հնդևրոպական բառ գոյություն չունի, պետք է լինի` Հնդեվրոպական: Հարգանքներով` --Արամ 11:41, 21 Օգոստոսի 2012 (UTC):

Զրադաշտականություն խմբագրել

Մերսի աջակցության համար, միայն թե ուզում եմ իմանալ, թե ինչպես կարող ենք համակցված գործել՞ :) --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 22:11, 26 Օգոստոսի 2012 (UTC)

Կներես, տեսա որոշ ժամանակ չես խմբագրում, կարծեցի թե վերջացրել ես:))--तावू 22:12, 26 Օգոստոսի 2012 (UTC)
շտապեցի:)--तावू 22:13, 26 Օգոստոսի 2012 (UTC)
Չէ, իրականում շատ ուրախ եմ, ես անգամ ուրախացա, որ հասկացա մարդիկ կան, որ հետևում են։ Քեզ այլ տեղ բացի Wikipedia-յից հնարավոր է գտնել ՞ --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 22:18, 26 Օգոստոսի 2012 (UTC)
Եթե սոցիալական ցանցերի մասին ես, ապա ես նախընտրում եմ, որ դա լինի իմ փոքրիկ գաղտնիքը:)))--तावू 22:29, 26 Օգոստոսի 2012 (UTC)
։ Օքեյ. ուրախ էի ծանոթության համար --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 22:51, 26 Օգոստոսի 2012 (UTC)
Նույնպես:--तावू 22:52, 26 Օգոստոսի 2012 (UTC)
։։Եթե հնարավոր է կարող ես Պորտալներում՝ Զրադաշտականությունը Ասիական և Եվրոպական երկրներում հեռացնել Կախյալ տարածքներն ու երկրորդական պետությունները, որոնցում պարզապես անհնարին է որևէ զրադաշտական համայնքի գոյություն։ Նախապես շնորհակալություն --initiaty Odi profanum , vulgus et arceo (քննարկում) 00:41, 27 Օգոստոսի 2012 (UTC)
Անկեղծ ասած դա այդքան էլ լավ չի լինի, քանի որ այդ դեպքում այդ երկրները դուրս կգան նաև այլ թեմատիկաներիից: Ես կփորձեմ որոշ տեշեկություն գտնել զրադաշտականության գոյության մասին այդ երկրների տարածքում, եթե լինի՝ կաշխատեմ հոդված ստեղծել, եթե ոչ՝ կստեղծենք առանձին անհատական կաղապար զրադաշտականության վերաբերյալ: Լ՞ավ:)--तावू 04:29, 27 Օգոստոսի 2012 (UTC)

Ջնջման պիտակ առանց պատճառի խմբագրել

Ողջույն Պանդուխտ։ Խնդրում եմ, եթե դժվար չէ, հոդվածները ջնջման պիտակելիս, նշիր նաև պատճառը։ Դա բավական հեշտացնում է ջնջող ադմինի գործը։ Շնորհակալություն։ --vacio 13:18, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)

Լավ, իսկ տվյալ դեպքում ո՞ր հոդվածի մասին է ոխսքը:--तावू 17:41, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)

Արաբական աշխարհ - չթարգմանված հատվածներ խմբագրել

Հարգելի Պանդուխտ, խնդրում եմ նկատի ունենալ, որ քո ստեղծած Արաբական աշխարհ հոդվածը պիտակվել է չթարգմանված հատվածներ ունենալու համար, տես նաև հոդվածի քննարկման էջը։ --vacio 09:45, 1 Հոկտեմբերի 2012 (UTC)

Անձնական փոստ խմբագրել

Ողջույն Պանդուխտ, խնդրում եմ ստուգել ձեր փոստարկղը :) --vacio 14:26, 2 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ողջույն խմբագրել

Ողջույն Պանդուխտ ջան, ինչպե՞ս ես։ Մի երկու հարց ունեմ կապված ՎՓ-ի հետ։ Կարո՞ղ եմ տալ։--Վիրահայ մը   11:31, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ողջույն, Դաթո ջան: Ի՞նչ ոխսք, թող քսան հարց լինի:)--PAND{{քնն\ /նրդ}}UKHT 12:38, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ուրեմն որքան հարցեր առաջանան Ձեզ կդիմեմ ։Ճ
Ցանկանում եմ Մասնակցային անունս փոխել։ Իմ տրամաբանությամբ «տեղափոխել» կոճակի օգնությամբ կարելի է փոխել, բայց արդյոք կփոխվի՞ մասնակցային անվանումս։ Այսինքն կգրվի օրինակ` Դանիական կրոն‎; 12:41 . . (+2348)‎ . . ‎Դաթո Աբուլաձե (Քննարկում | ներդրում)‎։ Դաթո Աբուլաձեի փոխարեն արդեն այլ անվանում կգրվի՞։ (Գուցե և չկարողացա լավ բացատրել, բայց կարծում եմ հասկացաք ։Ճ) — Վիրահայ մը   13:49, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)
Օրինակ, Ռուսերեն Վիքիպեդիայում մասնակցի անունը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, եթե դիմես ադմինիստրատորներին և պատճառաբանես ինչու: Քանի որ մենք դեռ այդքան զարգացած չենք, այդ մեխանիզմները մեզ մոտ դեռ մշակված չեն: Բայց ամեն դեպքում, եթե բան չի փոխվել, դուք այժմ ինքներդ կարող եք վերանվանել («տեղափոխել») ձեր մասնակցի անունը, դրա հետ զուգահեռ կփոխվեն նաև ձեր ենթաէջերը և այլն: Բացի այդ հարկ է նշել, որ վերանվանելուց հետո ձեր հին անվան տակ կատարած բոլոր ներդրումները պահպանվում են և արտացոլվում նոր անվան ներքո: Ամեն դեպքում ես այսպես եմ իմանում:--PAND{{քնն\ /նրդ}}UKHT 16:55, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)
Լաաաավ։
Անչափ շնորհակալ եմ Պանդուխտ ջան։ Հիմա կփորձեմ, եթե ինչ-որ խնդիր առաջանա քեզ կդիմեմ էլի մեր պայմանավորվածության համաձայն ։Ճ Վիրահայ մը   17:51, 9 Հոկտեմբերի 2012 (UTC)

Շնոր~հա~կա~լութ~յուն ։Ճ խմբագրել

  Վիքիմեդալ
Հարգարժան   Պանդուխտ  , ընդունեք այս վիքիաստղը` որպես փոքրիկ նվեր Հայերեն Վիքիփեդիայում ունեցած Ձեր հսկայական ավանդի ու մեծածավալ աշխատանքների համար։ Ինչպես նաև ինձ բազմապիսի հարցերում առաջինը օգնության հասնելու համար։ Շատ շնորհակալություն։ Վիրահայ մը   18:27, 10 Հոկտեմբերի 2012 (UTC)
Շնորհակալություն, հարգելի Դաթո: Միշտ պատրաստ եմ օգնել:--  Pandukht 15:21, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)

կաղապար խմբագրել

կարող ես ստեղծել http://en.wikipedia.org/wiki/Template:Michael_Jackson սրա հայերեն տարբերակը?--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 06:54, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)

Արդեն գոյություն ունի, տես՝ {{Մայքլ Ջեքսոն}}:--  Pandukht 15:22, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)

ՆԱՅԻ անգլում սաղ գրածները ձախից են, մեր մոտ մեջտեղից և տենց հարմար չի և տգեղա, ես փորձել եմ լիքը հնարքներ բայց մեջտեղից չի ստացվել դնել, հետո դիմեցի Բեկոյին ու ինքը ասեց, որ այդ կաղապարները տարբեր են և պետք է ստեղծել նորը--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 16:16, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ժամանակին մեր կաղապարը թարգմանված է եղել անգլերենից, դրանք նույն կաղապարներն են, և միակ տարբերությունը նրա մեջ է, որ անգլերենը ժամանակի հետ թարմացվել է և այնտեղ նոր կետեր են ավելացվել, իսկ մերը ինչպես թարգմանվել է այդ նույն վիճակում էլ մնացել է: Պետք է միայն համեմատել երկու տարբերակները և ուղղակի մեզ մոտ ավելացնել այն, ինչ ավելացրել են անգլերենում: Կաղապարի մեջ գտնվող տեքստը կարելի է տեղադրել ձախից, կենտրոնում և աջից և դրա համար կա համապատասխան պարամետր:--  Pandukht 17:31, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)
չես բացատրի--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 20:03, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ի՞նչը:--  Pandukht 05:22, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

ինչպես անեմ որ մեջտեղից դառնա--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 08:55, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ի սկզբանե մեջտեղից է:--  Պանդուխտ 21:06, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

ուզում էի ասեի ձախից --սպանենք փափկամազիկներին (քննարկում) 21:19, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

Վիքիմեդալ խմբագրել

  Դանիական վիքիմեդալ
Հարգելի Pandukht շնորհակալություն Դանիային վերաբերող թեմաները զարգացնելու համար, հուսով ենք կշարունակեք խմբագրել համագործակցության շրջանակներում:--Սամվել (քննարկում) 12:40, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)
Շնորհակալ եմ, հարգելի Սամվել: Կարծում եմ մյուս մասնակիցները ավելի շատ ներդրում են կատարել այդ նագախծի շրջանակներում:--  Pandukht 15:20, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)

Պորտալ Դանիա խմբագրել

Բարի երեկո Pandukht։ Դանիայի պորտալի հետ մի բան այն չէ։ Խնդրում եմ նայես։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 15:50, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)

  •   Ուղղված է, շնորհակալություն նկատելու և զգուշացնելու համար:--  Pandukht 15:51, 11 Հոկտեմբերի 2012 (UTC)

White & Case խմբագրել

հարգելիս խստագույն հարկ եմ համարում հիշեցնել ձեզ, որ վփ-ի հոդվածները կրում են տեղեկատվական բնույթ և գրվում են օգտագործելով հայերենի ներուժը: Նման բառերը՝ կլիենտային շուկա, ստարթափ և այլն հայերեն չեն, և ընդ որում ունեն հայերեն տարածված և ընդունված համարժեքներ: => клиент-սպառող, խաճախորդ, start up-մեկնարկ, սկիզբ, նորաստեղծ.....: Եթե հանդիպում եք բառի, որը ըստ ձեզ համարժեք չունի, ապա օգտվեք թարգմանչական ծրագրերից կամ դրեք քննարկման, ինքս հաստատ իմանալով, որ բոքս սեթ-ը հայերեն համարժեք չունի, մինչ այդ բառը օգտագործելը 100 նայում եմ, 1000 անգամ քննարկում և նոր օգտագործում: Հարկ է նաև հիշեցնել, որ հայերենը հնարավորություն է տալիս շաաատ լայն բառախաղի համար, ինչը իր հերթին թույլ է տալիս հասկացնել թե ինչի մասին է խոսքը , բայց չօգտագործել արտասահմանյան անվանատարբերակը: Օր.՝ 3 սկավառակից կազմված բոքս սեթը անվանել եռահատոր: Այդ ընկերության մասին հոդվածը կարդալիս, ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ այն պատրաստվում է մտնել Հայաստանի շուկա և որոշել է դա անել վփ-ի միջոցով: Հոդվածը գրելիս մի մոռացեք, որ այս կամ այն մասնագիտական ոլորտի առաջնորդները Չ՜են հանդիսանում հանրաճանաչ այդ ոլորտի հետ կապ չունեցողների համար: Իսկ ընկերության գործունեության քարտեզի մեջ նշել մայրցամաքներ անթույլատրելի եմ համարում:--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 20:42, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

Հարկելիգ մասնակից, նախ կխնդրեի փորձել քննարկել որևէ հարցը հոդվածի անմիջապես ստեղծողի/բաժինը գրողը հետ, և միայն դրանից հետո փոփոխություններ կատարել տվյալ տեքստում: Ուստի ես ստիպված եմ վերադաձնել սկզբնական տարբերակը նշված հոդվածում: Բացի այդ, ինչ վերաբերվում է տերմիններին, ապա հարկ է նշել, որ գոյություն ունեն բառեր, օրինակ՝ client-ը, որոնց թարգմանությունը կա հայերեն, բայց միշտ չե որ այն տեղին է: Տվյալ դեպքում դուք թարգմանել եք այդ բառը որպես «սպառող» կամ «հաճախորդ»: Սպառողը ասելիս նկատի ունենք մի մարդու, որը օգտվում է մեր ապրանքից (որը իր է), արդյ՞ոք իրավաբանական օգնությունը իր է: Հաճախորդը նույնպես անընդունելի է, քանի որ որևէ խանութ կարող է հաճախորդ ունենալ, բայց ոչ իրավաբանական ֆիրման, այդ հարթություն պետք է հասկանալ: Իրավաբանական ֆիրման կարող է միայն կլիենտ ունենալ: Ես նույնպես աշխատում եմ օգտվել բառի հայերեն համարժեքից, ցավոք, իհարկե, ձեզ նման 100 կամ 1000 հազար անգամ չեմ ստուգում, երևի է մի 5-6 հետ, բայց ամեն դեպքում պետք չե «կույր» թարգմանել բառը, պետքը հասկանալ բառը, կոնտեքստը, ընդհանուր դաշտը և միայն դրանից հետո որոշել՝ արդյ՞ոք արժի օգտագործել հայերեն «համարժեքը»:
Բացի այդ, կան բառեր, որոնց թարգմանությունը ակնհատ է, օրինակ, ինչպես նշեցիք, box՝ տուփ, արկղ: Իսկ կան բառեր, որոնք առաջին հայացքից ծանոթ կթվան, բայց լավ ուսումնասիրելու հետո կպարզվի, որ հարցը ավելի «խոր» է: Ուստի եթե դուք գիտեք որևէ թարգմանությունը, ապա մի ամաչեք՝ առաջարկեք այն սխալ եզրը կիրառողին և նա կուղղի այն և կտեղադրի հայերեն հոմանիշը, եթե, իհարկե, այն տեղին լինի:
Եվ ի վերջո նշեմ, որ ինչ ուզում եք համարեք, դա ձեր անձնական կարծիքն է: Ինչպես գիտեք, ինչքան մարդ՝ այդքան էլ կարծիք: Ուստի եթե ձեր տեսակետը տարբերվում է մյուս մասնակցի տեսակետից, ապա ոչ ոք չի խանգարում բարձրացնել այդ հարցը հանրային քննարկման, օրիանակ՝ Խորհրդարանում: Ամեն դեպքում պետք չե ինքնագլուխ գործողություններ կատարել, մանավանդ եթե մյուս մասնակիցը դրա վրա երկար աշխատել է: Հարգենք մեկս մյուսի աշխատանքը:--  Պանդուխտ 21:05, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
Մասնակից հիշեցնե ձեզ, որ հոդվածը չի հանդիսանում ձեր սեփականությունը և այն իրավունք ունի խմբագրել յուրաքանչույ ոք: ԻՆՉ կապված է բոքսի հետ, ապա դա արկղ չի այլ բոքս սեթ, որը եր. սկավառակների հավքածու է փաթեթեվորված հատուկ ձևով, իսկ ինչը կապված է սպառողի հետ, ապա ասեմ որ շատ սխալ խատկերացում ունեք այդ բառի հետ, ինչ է նոր բառեր եք մուտքագրում հայերենում տարբեր ընկերությունների համար, փաստ. ըմկերությունը մատակարարում է ծառայություն, իսկ ծառայությունից օգտվում են: Սևեռեք ձեր ուշադրունը բառի ճիշտ կիրառման վրա, և ես պարտավոր չեմ ձեր կողմից օգտագործված սխալները քննարկել մինչ ուղղելը--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 21:12, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
Ես չեմ ասում, որ հոդվածը իմ սեփականությունը, ոչ էլ ձերը: Այն հանրությանն է: Այդ պատճառով տվյալ հարցը պետք է որոշել ընդհանուր քննարկմամբ:
Ձեր ուշադրությունը դարձենմ այն փաստին, որ ես չխոսացի «բոքս սեթ» բառի մասին, ես գրեցի «բոքս», ինչպես գիտեք դրանց մեջ տարբերություն կա: Բայց դա երկրորդական օրինակ է, ուստի պետք չե քննարկման մեջ կենտրոնանալ դրա վրա:
Եթե դուք ցանկություն ունեք ուղղել որևէ բան և գիտեք, որ նույն հատվածում այլ մասնակից ունի իր հետաքրքրվածությունը, ապա դուք պարտավոր եք սկզբից դա քննարկել այդ մասնակցի հետ, բացասական արդյունքի դեպքում բարձրացնել հարցը խորհրդարանում: Ինքնագլուխ ձեզ ոչ ոք թույլ չի տալ գործել: Հակառակ դեպքում այդ ամենը կբերի խմբագրումների պատերազմի: Հիշեցնեմ ձեզ, որ Վիքիպեդիայի սկզբունքներից մեկն է կոնսենսուսի կիրառումը: Ձեր պահվածքը և գրածը ցույց է տալիս հակառակը՝ ինքնագլուխ գործողություններ, առանց այլ մասնակիցների կարծիքը հաշվի առնելու:--  Պանդուխտ 21:19, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
Այնպիսի տպավորություն է, որ այս ամբողջ քննարկումը արհեստական է և իրենից «վրեժի» ակտ է ներկայացնում: Հուսով եմ սխալվում եմ:--  Պանդուխտ 21:22, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
Հարգելի սպանենք փափկամազիկներին, ներգրավվում եք խմբագրական պատերազմում, ինչը կարող է հանգեցնել արգելափակման։ Հարգելի Պանդուխտ, ինձ մոտ էլ է այդ տպավորությունը։ Դաթո մը   21:25, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

Նախ սխալվում եք, ես վրեժի հետևից չեմ ընկնում, եթե ուզենայի վրեժ լուծեի ապա կանեի դա այլ տարբերակով, շնորհակալ եմ պատերազմի հիշեցման մասին, ինչի կարիքը ես չունեի: Աշխատեք իմ արածին գնահատակն չտալ, դուք դրա իրավունքը չունեք: Հարկ չեմ համարում, որ ձեր հայերենի կաղման փաստը դարձնեմ հանրային քննարկման առարկա, ինձնից ինչ պահանջվում էր արել եմ, ասել եմ ձեզ որ սխալ եք, գտնում եք սխալ եմ, լավ եք անում, սակայն վերոհիշյալ հոդվածում հայերենի ճիշտ կիրառումը կվերցնեմ իմ աչքի տակ --սպանենք փափկամազիկներին (քննարկում) 21:35, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ինձ մնում էր միայն հիշեցնել։ Չեմ ցանկանում` հետագայում կանգնենք փաստի առաջ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Հարգանքներով Դավիթ   21:41, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
Այս քննարկման շարունակումը անիմաստ եմ համարում: Եթե հարցեր ունեք գրեք խորհրդարանում, հարցրեք հանրությանը, հարգելի սպանենք փափկամազիկներին:--  Պանդուխտ 21:43, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

Քաղվածք խմբագրել

Հարգելի Պանդուխտ, կարո՞ղ է իմանաք` ինչպես կարող եմ հոդվածի միջի քաղվածքի տարբերակից օգտագործել հոդվածումս։ Դավիթ   22:08, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)

Օրինակը՝ Վրաստանի դրոշ հոդվածում (դա {{Քաղվածքի սկիզբ}} կաղապարն է): Կարող եք նաև ծանոթանալ {{բնօրինակ քաղվածք}} և {{Քաղվածք}} առանձին կաղապարների հետ:)--  Պանդուխտ 22:19, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
Հենց սա էլ ինձ պետք էր։ Շնորհակալություն։ Դավիթ   22:23, 12 Հոկտեմբերի 2012 (UTC)
Խնդրեմ)--  Պանդուխտ 17:40, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

Tatul մասնակցի քննարկման էջում ― Գրելու ոճը խմբագրել

Պանդուխտ, իմ կարծիքով լավ կլիներ, որ դու անդրադառնայիր այս գրառմանը, այսինքն հղումով նշեիր, թե կոնկրետ, որ գրառման վերաբերյալ է եղել քո կոչ-խնդրանքը, կամ եթե ընդհանուր բնույթի է եղել, նշել որպես այդպիսին։ Կանխավ շնորհակալ եմ։ --vacio 11:22, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

Վաչիօ, և սրանից հետո դու քեզ արդար և օբյեկտիվ ադմի՞ն ես համարում: Ներիր իհարկե, սա միայն գործնական է: Հիմա ամեն ինչ պարզ է: Այստեղ որոշ ադմիններ, արգելափակում են միայն նրանց, որոնցից չեն վախենում իրական կյանքում: Շատ Վիքիփեդիավարի է: Եթե արդար ու ճիշտ մասնակից Պանդուխտին եք կպչում, մի արտահայտության համար՝ «Երևանյան բակ,» ապա ե՞ս ինչ ասեմ: Ինչու՞ չեք զգուշացնում Քսելջենին կամ Թիկին, նրանց բազմաթիվ ու բազմաթիվ ադպիսի արված արտահայտությունների համար, որոնք հղվում էին իմ հասցեին: Եթե չեք հավատում, կարող եմ հատ-հատ գտնել ու հղումները տալ: Hovhannes 12:51, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)
ՃՃՃ--սպանենք փափկամազիկներին (քննարկում) 13:55, 13 Հոկտեմբերի 2012 (UTC)

Միջլեզվային հղումներ խմբագրել

Բարի երեկո Պանդուխտ։ Ձեր կողմից ստեղծված Святого Воскресения (Мбабане) հոդվածում 2 միջլեզվային հղում կա, մեկը՝ նույնանուն հայերեն հոդվածին, մեկն էլ՝ Հայ Առաքելական Եկեղեցի կաղապարին։ Ցանկացա ուղղել, բայց չկարողացա։ Խնդրում եմ նայել։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 14:39, 15 Հոկտեմբերի 2012 (UTC)

Ողջույն: Խնդիրը սա էր:)--  Պանդուխտ 15:46, 15 Հոկտեմբերի 2012 (UTC)

Հարց խմբագրել

Հարգելի Պանդուխտ, ևս մեկ հարց ունեմ, կարո՞ղ եմ տալ։ Դավիթ   20:11, 19 Հոկտեմբերի 2012 (UTC)

Դաթո ջան, եթե հարց ունես անմիջապես այն տու, նախապես հարցնելու կարիք չկա:))--  Պանդուխտ 20:15, 19 Հոկտեմբերի 2012 (UTC)
Լավ Պանդուխտ ջան։ Մենք այսպիսի կաղապար ունե՞նք։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող եմ այպիսի գեղեցիկ տեքստ ավելացնել հոդվածիս։ Դավիթ   20:24, 19 Հոկտեմբերի 2012 (UTC)
Չեմ հասկանում որ կաղապարի մասին ես, նշածդ հղումը իմ մոտ ամբողջ հոդվածն է բացում: Կար՞ող ես կոնկրետ բաժինը մաստնանշել կամ հղում տալ կաղապարին Վրացերեն ՎՊ-ում... :)--  Պանդուխտ 06:07, 20 Հոկտեմբերի 2012 (UTC)

Help needed խմբագրել

I try to write an article about Maturin Veyssière de La Croze in the german Wiki. The english, french and italian versions have verry little information, but the armenian article Մաթյուրեն_Վեյսիեր_Լա_Կրոզ has a lot of information. But I am not able to read armenian. Maybe you can help me with this article an tell me the secrets. --Giftzwerg 88 (քննարկում) 19:32, 23 Հոկտեմբերի 2012 (UTC)

Hi. I will try to translate Armenian text into English Wikipedia.--  Պանդուխտ 08:15, 28 Հոկտեմբերի 2012 (UTC)
Thanks a lot. The german article is now available.--Giftzwerg 88 (քննարկում) 06:45, 30 Հոկտեմբերի 2012 (UTC)
Meanwhile I found lots of his works as scans and some biographical sources in German, French and English. Also a very important biography of Charles Étienne Jordan in French. I also improved the english article. So feel free to use the Information to improve the armenian version with weblinks to his works and additional Informations from the sources.--Giftzwerg 88 (քննարկում) 21:49, 4 Նոյեմբերի 2012 (UTC)
Oh, great!) I will translate some information from into Armenian. Thank a lot!:) I --  Պանդուխտ 21:56, 4 Նոյեմբերի 2012 (UTC)

Պորտալ Վրաստան խմբագրել

Պանդուխտ ջան, կարո՞ղ ես ուղղել Պորտալ:Վրաստանի խառնաշփոթը։ Փորձեցի ուղղել, բայց ոչինչ չստացվեց։ Դաթթ'ո   18:25, 2 Նոյեմբերի 2012 (UTC)

Կարող եմ, շուտով կուղղեմ:)--  Պանդուխտ 12:43, 3 Նոյեմբերի 2012 (UTC)
Շնորհակալ եմ։ Դաթթ'ո   14:32, 3 Նոյեմբերի 2012 (UTC)

Ողջույն խմբագրել

Պանդուխտ ջան, որպես ֆուտբոլի երկրպագու, քեզ կառաջարկեմ «աչքի տակով» անցկացնել Պորտալ:Ֆուտբոլը և մասնակցել Պորտալ:Ֆուտբոլ/Խորհրդարանի որոշումներին: -- Վահե (քնն.) 14:54, 22 Դեկտեմբերի 2012 (UTC)

  • Ողջույն, Վահե ջան: Կներես որ հիմա եմ պատասխանում, նոր նկատեցի: Մեծ հաճույքով կանեմ ինչ կարող եմ, բայց որ դա մակերեսորեն չլինի միայն ամսի 29-ից հետո, լ՞ավ))--  Պանդուխտ 12:06, 25 Դեկտեմբերի 2012 (UTC)

Պանդուխտ ջան, խոսքս ամանորից հետո մասնակցության մասին է: Ամեն դեպքում գոհ ու շնորհակալ եմ քեզնից: -- Վահե (քնն.) 05:35, 26 Դեկտեմբերի 2012 (UTC)

  • Դե լավ)) Բայց, ցավոք, ամանորից հետո մոտավորապես ամսի 5-23-ը նույնպես բավականին զբաղված կլինեմ: Մնացած ժամանակ կմասնակցեմ ինչով կարող եմ))--  Պանդուխտ 08:48, 26 Դեկտեմբերի 2012 (UTC)

Կաղապար խմբագրել

Ողջույն հարգելի Պանդուխտ։ Որ շաա~ատ խնդրեմ, կարո՞ղ ես օգնել, որպեսզի ստեղծեմ այս կաղապարից Վրաստանի քարտեզի համար։ Ես փորձեցի ինչ-որ բան անել, սակայն արդյունքը եղավ այս անհասկանալի կաղապարը։ – ջեօ | 09:21, 25 Դեկտեմբերի 2012 (UTC)

  • Բարև, Դաթո ջան: Հիշում եմ, նման խնդիր ինձ մոտ եղել էր... Նույնպես մեծ հաճույքով կօգնեմ, բայց միայն դեկտեմբերի 29-ից հետո: Պետք է սկզբից խորամուխ լինել այդ կաղապարի կառուցվածքի մեջ, որ կարողանամ ուղղել: ))--  Պանդուխտ 12:08, 25 Դեկտեմբերի 2012 (UTC)
    • Լավ, հարգելի Պանդուխտ։ Կսպասեմ։ Շնորհակալություն։ – ջեօ | 13:06, 25 Դեկտեմբերի 2012 (UTC)
      • Կներես որ քո անձնական տարածքում խմբագրում կատարեցի, դա արեցի խնդիրը հասկանալու (հիշելու) համար: Այն թաքնված է {{Image label begin}} կաղապարի կիսաթարգմանված լինելու մեջ, որտեղ ես ունեմ մեղքի իմ զգալի բաժինը:(((((--  Պանդուխտ 16:49, 25 Դեկտեմբերի 2012 (UTC)
      • Լրացնելու ճիշտը օրինակը՝ {{Հայաստանի քարտեզ}}:--  Պանդուխտ 16:53, 25 Դեկտեմբերի 2012 (UTC)
        • Պանդուխտ ջան, ևս մեկ խնդրանք ունեմ։ Ռուսերեն ՎՓ-ում փնտրեցի {{Վրաստանի քարտեզ}}ը, բայց չգտա։ Կարո՞ղ ես մի հատ էլ դու նայել։ – ջեօ | 18:13, 25 Դեկտեմբերի 2012 (UTC)

Քննարկման էջի ջնջման պիտակում խմբագրել

Հարգելի Պանդուխտ Մասնակցի քննարկում:Elegant's էջը արագ ջնջման չի կարող ներկայացվել, քանի որ այս էջում խմբագրումներ են կատարել մեկից ավելի մասնակիցներ։ Էջը ջնջելու վերաբերյալ կարող ես առաջարկ ներկայացնել ՎՊ:ՋԵՀ, սակայն այդ դեպքում էլ կասկածում եմ, արդյոք հիմնավոր պատճառ կարո՞ղ ես ներկայացնել էջը ջնջելու համար։ Ես ինքս դեմ եմ այնպիսի ջնջելուն, որտեղ քննարկումներ են եղել, և որոնք Վիքիպեդիայի պատմության մասն են կազմում (նույնիսկ, եթե բովանդակությունը փոխադրվել է այլ տեղ/արխիվացվել է), և որքան հասկանում եմ, այդպիսին է նաև վիքի-նախագծերում գործող սկզբունքը։ Եթե քեզ անհանգստացնում է այն, որ այդ էջում ինչ-որ անձնական կամ այլ անցնակալի տվյալներ կան (որոնք քեզ կամ այլ մասնակցի ինչ-որ առումով խոցելի են դարձնում կամ կարող են դարձնել), ապա մենք կարող ենք ջնջել կոնկրետ այդ խմբագրումը, իսկ էջը թողնել։ Հարգանքներով --vacio 21:55, 31 Դեկտեմբերի 2012 (UTC)

Լավ, ուրեմն ուղղակի կջնջեմ բովանդակությունը, որ պատմությունը մնա)--  Պանդուխտ 23:48, 31 Դեկտեմբերի 2012 (UTC)