Չխառնել Կոկորդաբորբի հետ։

Ըմպաբորբը բորբոքային գործընթաց է, որը տեղի է ունենում կոկորդի ետնային մասում, այն հայտնի է ինչպես կոկորդացավ։ Այն մասնավորապես արտահայտվում է կոկորդի ցավով և տենդով։ Այլ ախտանշաները կարող են լինել քթահոսություն, հազ, գլխացավ, և խռպոտ ձայն։ Ախտանշանները տևում են 3-5 օր։ Բարդություններ կարող են ներառել քթի լորձաթաղանքի և ականջի բորբոքման տեսքով։ Ըմպաբորբը վերին շնչուղիների վարակի տեսակ է։

Շատ դեպքերում պատճառը վիրուսային վարակներն են։ Կոկորդի բորբոքումը, մանրէային վարակը, պատճառ է լինում մոտավորապես 25% երեխաների և 10% մեծահասկաների մոտ։ Հազվագյուտ պատճառներից կարող են ներառել այլ միկրոբներ, ինչպիսիք են սուսանակ, սնկեր, գրգռիչներ՝ ծխելը, ալերգիան և աղեստամոքսային հեղուկի հետադարձ հոսքի ախտանշանը։ Հատուկ հետազոտություն չի առաջարկվում մարդկանց ովքեր ունեն հստակ վիրուսային ախտանշաններ, օրինակ՝ մրսածություն։ Այլապես, հնարավորինս արագ կատարվում է հետազոտություն հակագենի հայտնաբերման համար կամ խորհուրդ է տրվում կատարել կոկորդի լվացում։ Այլ իրավիճակներ, որոնք կարող են առաջացնել նմանատիպ ախտանշաններ ինչպես մակկոկորդի, վահանագեղձի բորբոքման, ըմպանի բորբոքման և երբեմն սրտանոթային հիվանդության ախտահարման ժամանակ։

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ ՈՍՀԴ, ինչպիսին է իբուպրոֆենը, օգտագործվում է ցավը հաղթահարելու համար։ Թմրեցնող դեղամիջոցները, ինչպիսին է սովորական լիդոկայինը, նույնպես կարող է օգնել։ Կոկորդի բորբոքումը սովորաբար բուժվում է հակաբորբոքայիններով, կամ պենիցիլինով, կամ ամոքսացիլինով։ Եթե ստերոիդները օգտակար է սուր ըմպաբորբին, բացի հնարավոր ծանր դեպքերի, անհայտ են դեռևս։

Մարդկանց մոտ 7,5%-ը 3 ամսվա ընթացքում ունենում է կոկորդի բորբոքում։ Արդյունքում 2007 թվականին 15 միլիոն այցելություններ են եղել Միացյալ նահանգներում։ Ըմպաբորբի առաջացման ամենահասարակ պատճառը կոկորդի բորբոքումն է։ Բառը սերում է հուներեն pharynx բառից, նշանակում է կոկորդ և վերջածանց -itis նշանակում է բորբոքում։

Դասակարգում խմբագրել

Ըմպաբորբը բորբոքման տեսակ է, որը առաջանում է վերին շնչուղիների վարակման պատճառով։ Այն կարելի է դասակարգել սուր և քրոնիկական տեսակների։ Սուր ըմպաբորբը կարող է լինել ցիրազային, բորբոքային և խոցային, կախված պատճառական գործակալի և ազդակիր անհատի իմունային համակարգից։ Քրոնիկական ըմպաբորբը կարող է լինել ցիրազային, հիպերտրոֆիկ կամ ատրոֆիկ։

Նշագեղձերի բորբոքումը ըմպաբորբի ենթատեսակ է։ Եթե բորբոքումը ներառում է և՛ նշագեղձերի բորբոքումը և՛ այլ կոկորդի մասեր, դա կարող է կոչվել ֆարինգոտոնսիլիտ։ Մեկ այլ ենթադասակարգման տեսակ է նազոֆարինգիտը՝ հարբուխ (սովորական մրսածություն)։

 
Առողջ կոկորդ

Պատճառներ խմբագրել

Շատ դեպքերում օրգանիզմը վարակվում է վարակակիրի հետ անմիջական շփումից։

 
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ Էքսուդակտիվ ըմպաբորբ

Վիրուս խմբագրել

Սրանք կազմում են վարակի բոլոր դեպքերի մոտ 40-80%-ը և կարող են լինել վիրուսային վարակների տարբեր տեսակների մի մաս։

  • Ադենովիրուսը վարակի պատճառներից ամենասովորականն է։Մասնավորապես պարանոցի ավշային հանգույցի լայնացման աստիճանը պարզ է, և կոկորդի կարմրությունը հաճախ չի երևում, չնայած որ ցավում է։
  • Օրթոմիքսովիրուսների ընտանիքը որը վարակումը սկսվում և արտահայտվում է բարձր ջերմաստիճանով, գլխացավով և ընդհանրացված ցավերով։ Կոկորդի բորբոքումը ևս կարող է կապ ունենալ։
  • Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ («գեղձի տենդ») Էպշտեին-Բարր վիրուսով(EBV) առաջացած վարակ է։ Սա կարող է սկսվել արտահայտիչ ավշային հանգույցների այտուցվածությամբ և էքսուդատիվ նշիկաբորբով տեսանելի կարմրածությամբ և կոկորդի այտուցվածությամբ։ Եթե կասկածվում է նմանատիպ վարակ, կարելի է հանձնել հետերոֆիլ հակամարմինների թեստ։
  • Հերպեսը(տենդաբշտիկ) պարզ վիրուս է, կարող է արտահայտվել բերանի շրջանում հեղուկով լցված բշտերի առաջացմամբ։
  • Կարմրուկ

Սովորական ջերմություն; ռինովիրուս, կորոնավիրուս (սուր շնչառական վարակ) , գրիպի վիրուս և պարագրիպի վիրուս կարող են սկսվել կոկորդի ինֆեկցիայով, ականջի և փոքերի ստանդարտ ջերմության ախտանշաններով և հաճախ ցավերով։

Մանրէային վարակ խմբագրել

Զգալի թվով տարբեր մանրէներ կարող են վարակել մարդու կոկորդը։ Ամենատարածվածը A խմբի ստրեպտոկոկ (Թարախածին մանրէ), բայց մնացածները ներառում են Ստրեպտոկոկուս պնևմոնիան, Հեմոֆիլիուս ինֆլուենսը, Բորդետելա պերտուսիս․ կապույտ հազի հարուցիչ , Բացիլիուս անթրացիս․ գրամ-դրական բակտերիաներ, Կուրինոբակտերիում դիֆտերիան, Նեյսերիա գոնոռեան, Խլամիդիա պնևմոնիան (հոդաբորբ), Միկոպլազմա պնևմոնիան և Ֆուզոբակտերիում նեկրոֆորումը։

Ստրեպտոկոկային ֆարինգիտ խմբագրել

Ստրեպտոկոկային ֆարինգիտ կամ կոկորդի բորբոքում սկսվում է A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկների (GAS). Դա ըմպաբորբի ամենատարածված մանրէեն է (15-30%)․