Մասնակից:Najaryan Tatevik/Անմահ հոգիներ (ֆիլմ)

Najaryan Tatevik/Անմահ հոգիներ

«Անմահ հոգիներ» (անգլ.՝ Soul Survivors), ամերիկյան երիտասարդական թրիլեր՝ նկարահանված 2001 թվականին: Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Սթիվեն Քարփենթերին է: Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Մելիսա Սեյջմիլլերը, Քեյսի Աֆլեքը, Էլիզա Դուշկուն և Ուես Բենթլին:

Սյուժե խմբագրել

Ուշ ժամին տուն վերադարձող աղջկա վրա հարձակվում են երկու անհայտ անձինք:

Համալսարանում դասերը սկսվելուց առաջ չորս ընկեր՝ Քեսին, Շոնը, Մեթը և Անաբելը մեկնում են հին եկեղեցում տեղի ունեցող ընդհատակյալ երեկույթին մասնակցելու: Այստեղ դիմակով տղամարդը փորձում է բռնել Քեսիին պարահրապարակի վրա, սակայն աղջիկը հեռանում է այնտեղից Շոնի հետ: Շոնը սիրո խոստովանություն է անում Քեսիին, բայց հանկարծ հայտնվում է Մեթը: Շոնը վերադառնում է ակումբ, որ գտնի Անաբելին: Ավելի ուշ ընկերները հեռանում են ավտոմեքենայով և վթարի են ենթարկվում: Հոսպիտալում Քեսին իմանում է, որ Շոնը մահացել է:

Քեսին փորձում է ապրել նորմալ կյանքով, բայց նրան տանջում են Շոնի մասին տեսիլքները, բացի այդ, նրան թվում է, որ իրեն հետապնում են երեկույթի դիմակավոր տղամարդիկ: Շուտով Քեսին ծանոթանում է երիտասարդ քահանայի՝ հայր Ջուդի հետ, որը փորձում է օգնել աղջկան: Աղջիկը ծանոթանում է նաև Ռեյվեն անունով մի տարօրինակ կնոջ հետ, որը պնդում է, թե գերբնական ուժեր ունի և, որ Քեսսի տեղը Շոնի մոտ է: Հետո, հերթական հարձակման կամ տեսիլքի ժամանակ, աղջիկը գնում է հայր Ջուդի մոտ: Վերջինս Քեսիին մի թալիսման է տալիս և թույլատրում, որ գիշերի իր սենյակում: Հաջորդ առավոտ աղջիկը չի գտնվում քահանային և եկեղեցու սպասավորներից մեկից իմանում է, որ քահանան մահացել է դեռևս 1981 թվականին:

Լողի մրցման ժամանակ, որում Քեսին հաղթում է, աղջկա վրա կրկին հարձակվում են, սակայն իրավիճակը դառնում է այնքան տարօրինակ, որ Քեսին համոզված է, որ Մեթն ու Անաբելը փորձում են իրեն խելացնորության հասցնել:

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել 1999 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսներին Չիկագոյոմ և նրա արվարձաններում[1]: Տեսարանների մի մասը նկարահանվել են Ինդիանա նահանգի Հերի քաղաքում և Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում[1]:

Վարձույթ խմբագրել

Ցուցադրման առաջին շաբաթվա ազատ օրերին ԱՄՆ-ում ֆիլմը հավաքեց 1 140 698 դոլար[2]: Ֆիլմի բյուջեն կազմում էր 14 միլիոն դոլար, մինչդեռ ընդհանուր առմամբ ֆիլմը վարձույթներիս ստացավ ընդամենը $4 299 441[3]:

Քննադատություններ խմբագրել

Ֆիլմը ստացել է խիստ բացասական կարծիքներ, իսկ «<Rotten Tomatoes» կայքում վարկանիշը կազմել է ընդամենը 4 %:

Երգացանկ խմբագրել

Ֆիլմում հնչում են հետևյալ կոմպոզիցիաները.

  • «Authenticity» - Harvey Danger
  • «Skindiver» - Floodnine
  • «No Light» - DB9D9
  • «Buzzkiller» - Floodnine
  • «Tiny Explosions» - The Presidents Of The United States of America
  • «Song About The Future» - Matt McKenna
  • «If Only» - Queens Of The Stone Age
  • «Khyber Pass» - Tree Adams
  • «The Goodbye Letter» - Jet Set Satellite
  • «Spill Me» - Project 86
  • «Rage Power» - Rakit
  • «The Price of Reality» - AMEN
  • «T.H.C.» - Mygrain
  • «Digital Bath» - Deftones
  • «Never The Same» - Supreme Beings Of Leisure

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել