Քաղաք
Մորոգորո
Morogoro
Դրոշ Զինանշան

Մորոգորոյի աշտարակի ժամացույցը
ԵրկիրՏանզանիա Տանզանիա
ՇրջանՄորոգորո
Մակերես360 կմ[1] կմ²
Կլիմայի տեսակԱրևադարձային
Բնակչություն(2012)[2] 315 886 մարդ
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքmorogoro.go.tz/http://www.morogoro.go.tz/

Մորոգորո՝ 315,866 բնակչություն ունեցող (2012 թ. Մարդահամար) քաղաք Տանզանիայի արևելյան մասում՝ մայրաքաղաք Դոդոմայից 260 կմ դեպի արեւելք և Դար Էս Սալամից 196 կմ արեւմուտք, որը երկրի ամենամեծ քաղաքն ու առևտրային կենտրոնն է[3]։ Մորոգորոն Մորոգորո շրջանի մայրաքաղաքն է: Այն ոչ պաշտոնապես հայտնի է նաև որպես «Mji kasoro bahari», որը թարգմանվում է որպես «քաղաք՝ օվկիանոսի/նավահանգստի մոտ»։

Մորոգորոն գտնվում է Ուլուգուրու լեռների ստորոտին և այս տարածաշրջանում գյուղատնտեսական կենտրոն է: Քաղաքում է գտնվում Սոկոյնի գյուղատնտեսական համալսարանը, ինչպես նաև մի շարք դպրոցներ ու հիվանդանոցներ։ Այստեղ է գտնվում «Ամանի» կենտրոնը, որն օգնել է շրջակա գյուղերի ավելի քան 3400 հաշմանդամների[4]։

Ջրամատակարարում խմբագրել

Մորոգորոյի ջրի պաշարի 80 տոկոսը գալիս է Նջերենգեր գետի վրա գտնվող Մինդու ջրամբարից։ 1978 թվականին սկսված ջրամբարի նախագիծը վիճելի է եղել։ Ջրամբարի ետևում գտնվող լիճը հանգեցրել է շիստոսոմոզ վարակի բարձր մակարդակի[5], իսկ ջրամբարի մոտակայքում գտնվող ոսկու հանքից սնդիկի արտահոսքը աղտոտել է քաղաքի ջրի պաշարը[6]։ Ներկայումս ջրամբարը հարակից շրջանների անտառահատումների հետևանքով տիղմոմ է լցվում[7]

2012-2013 թվականներին Մորոգորոյի ջրամատակարարման կառավարման (MORUWASA) համար իրականացվել է USAID/MCC-ի կողմից ֆինանսավորվող 8,31 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր ՝ Ուլուգուրու լեռներից խմելու ջրի ռեսուրսները մուտքային ու մաքրման կայանի միջոցով վերականգնելու համար, որը տեղադրված է Բոմա ճանապարհի վրա գտնվող Տարածաշրջանային կառավարման գրասենյակների մոտակայքում։

 
Մորոգորո քաղաքի համայնապատկերը, որը ցույց է տալիս քաղաքն ու մարդկանց գործունեությունը: Ետրում Նգուրու լեռներն են

Կլիմա խմբագրել

Մորոգորոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 32
(89)
32
(89)
31
(88)
29
(85)
28
(83)
27
(81)
27
(81)
28
(83)
29
(85)
31
(88)
32
(90)
32
(89)
30
(86)
Միջին ցածր °C (°F) 21
(69)
21
(70)
21
(69)
21
(69)
19
(66)
16
(61)
15
(59)
16
(60)
17
(62)
18
(64)
19
(67)
21
(69)
18
(65)
Տեղումներ մմ (դյույմ) 99
(3.9)
97
(3.8)
173
(6.8)
206
(8.1)
99
(3.9)
28
(1.1)
15
(0.6)
10
(0.4)
15
(0.6)
25
(1.0)
51
(2.0)
71
(2.8)
890
(35)
աղբյուր: Weatherbase[3]

Կրթություն խմբագրել

Մորոգորոյում են գտնվում Սոկոյնի գյուղատնտեսական համալսարանը, Մորոգորոյի Մահմեդական համալսարանը, Սուրբ Հովսեփի քոլեջը և Հորդանանի համալսարանական քոլեջը: Մզումբեի համալսարանը գտնվում է քաղաքից 26 կմ դեպի հարավ՝ Իրինգա տանող մայրուղու վրա։ Կան նաև այլ հայտնի քոլեջներ, ինչպիսիք են Մորոգորոյի Արդի ինստիտուտը, Մորոգորոյի ուսուցիչների քոլեջը և LITI- ն (Անասնաբուծության ուսուցման ինստիտուտ):

Այստեղ է գտնվում նաև Երկրի ամենահին միջնակարգ դպրոցներից մեկը՝ Կիլակալա աղջիկների ավագ դպրոցը (նախկինում հայտնի էր որպես Մարիան քոլեջ)։ Քաղաքի մյուս միջնակարգ դպրոցներն են՝ Մորոգորոյի միջնակարգ դպրոցը (նախկինում` Ագա Խանի միջնակարգ դպրոց), Ֆորեստ Հիլլ միջնակարգ դպրոցը, Ջաբալ Հիրա մուսուլմանական միջնակարգ դպրոցը, Կիգուրունյեմբեի միջնակարգ դպրոցը, կրտսեր լյութերականի ճեմարանը, Սուրբ Ֆրանցիսկ դե Սեյլսի ճեմարանը, Սուրբ Պետրոսի ճեմարանը, Լյուպանգայի գործնական միջնակարգ դպրոցը(նորաստեղծ դպրոց Կիգուրունյեմբեի ուսուցիչների քոլեջի մոտ), և Կոլա Հիլլի միջնակարգ դպրոցը։ Մորոգորոյի անգլալեզու միջազգային դպրոցը հիմնադրվել է 1975 թվականին[8]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի ներսում տրանսպորտային երթևեկության համար մատչելի են հասարակական տրանսպորտային ավտոբուսները, որոնք կոչվում են դալա դալա, իսկ ուղեվարձը քաղաքից մոտակա տարածքներ հիմնականում կազմում է մոտ 400 Տանզանիան շիլլինգ: Բացի այդ, ավելի արագ տրանսպորտային միջոցների համար Բոդա-Բոդան և Բաժաժը քաղաքի շրջաններում լավագույնն են, իսկ ուղեվարձը կախված է հեռավորությունից:

Սպորտ և մշակույթ խմբագրել

Մորոգորոյում է ծնվել Սալիմ Աբդուլայը, որը Կուբայի Մարիմբայ խմբի հիմնադիրն էր, ինչպես նաև Մորոգորո ջազ բենդը՝ մեկ այլ հայտնի խումբ, որը հիմնադրվել է 1944 թվականին[9]։ 1960-ականների կեսերից մինչև 1970-ական թվականները Մորոգորոյում է ապրել Տանզանիայի ամենաազդեցիկ ու հայտնի երաժիշտներից մեկը՝ Մբարակա Մվինշեհեն, որն առաջատար կիթառահար ու երգիչ-երգահան էր[9]։

Քույր քաղաքներ խմբագրել

Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի Միլուակի քաղաքը համարվում է Մորոգորոյի քույր քաղաք՝ համաձայն Քույր քաղաքներ միջազգային կազմակերպության[10]։ Մորոգորոն նաև համարվում է երկվորյակ Շվեդիայի Լինկոպինգ և Ֆինլանդիայի Վասա քաղաքների հետ։

Վառելիքի բեռնատարի պայթյուն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 10-ին քաղաքում վառելիքի բեռնատարը պայթեց՝ խլելով առնվազն 71 մարդու կյանք և վիրավորելով առնվազն 70 մարդու: Այս դեպքը Տանզանիայում տեղի ունեցած ամենամեծ աղետներից մեկն էր:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Statistical Abstract 2011", Tanzania National Bureau of Statistics, page 3». Արխիվացված է օրիգինալից November 5, 2013-ին.
  2. «"2012 Population and Housing Census - Population Distribution by Administrative Areas", Tanzania National Bureau of Statistics, page 56» (PDF).
  3. 3,0 3,1 «Weatherbase: Historical Weather for Morogoro, Tanzania». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
  4. «Amani Home». Amani Centre Morogoro.
  5. IRDC Archive: The Essential Health Interventions Project Արխիվացված 2007-05-04 Wayback Machine
  6. «Mindu destruction setting stage for a catastrophe». Արխիվացված է օրիգինալից January 16, 2005-ին.
  7. Smith, Celina; Schaafsma, Marije; Platts, Philip; Mwakalila, Shadrack; White, Sue; Ashagre, Biniam (June 22, 2014). «Water for Everyone» – via dspace.lib.cranfield.ac.uk. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «School History | Morogoro International School».
  9. 9,0 9,1 Askew, Kelly Michelle (2002). Performing the nation: Swahili music and cultural politics in Tanzania. University Of Chicago Press. էջ 92. ISBN 978-0-226-02981-8.
  10. «Milwaukee's Sister Cities». city.milwaukee.gov.