Դիրկ վան Դելյֆ, Չ[[]]որս կարդինալ առաքինություններ (մոտավորապես 1400 թվական)

Կարդինալ առաքինություններ (լատին․՝ cardinālis), չորս հիմնական առաքինությունների խումբ քրիստոնեական բարոյական աստվածաբանության մեջ՝ հիմնված հին փիլիսոփայության վրա։ Ունի զուգահեռներ այլ մշակույթներում:


Պլատոն (հուն․)[1] Օգոստինոս (լատ․) [2] Քլայվ Լյուիս (անգլ.) Հայերեն թարգմանություն
1 σοφία (սոֆիա) prudentia Prudence իմաստություն, խոհեմություն
2 σωφροσύνη (սոֆրոսյունե) temperantia Temperance չափավորություն, մաքրաբարոյություն
3 ἀνδρεία fortitudo Fortitude քաջություն
4 δικαιοσύνη iustitia Justice արդարություն


Հին Հունաստանում առաքինությունների առաջին թվարկումներից մեկը հանդիպել է Էսքիլեսի Ամֆիարաուսի («Յոթն ընդդեմ Թեբեի») նկարագրության մեջ: Սուրհանդակը ներկայացնում է կերպարը՝ որպես արդար, համարձակ, իմաստուն և բարեպաշտ անձնավորություն[3]:

Պլատոնը «Հանրապետությունում» (4 գիրք) բարեպաշտությունը փոխարինել է խոհեմությամբ և ստացված ցանկը անվանել է «իդեալական պետության չորս առաքինություններ», որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է պետական դասերից մեկին, բացառությամբ արդարության, որն ընդգրկում է ամբողջ սոցիալական համակարգը: Կիկերոնը իր «Պարտականությունների մասին» տրակտատում, որը հիմնված է Պանաետիուս Հռոդոսացու գործերի վրա, նշել է հետևյալ հատկանիշները՝ ճշմարտության իմացություն, արդարություն և բարեգործություն, ոգու մեծություն, չափավորություն[4]: Նման ցանկ կա նաև Սողոմոնի Իմաստության գրքում (8, 7). «Եթե որևէ մեկը սիրում է արդարությունը, նրա պտուղները առաքինություններ են. այն սովորեցնում է մաքրաբարոյություն և խոհեմություն, արդարություն և քաջություն։ Ավելի օգտակար, քան այդ կյանքում ոչինչ չկա մարդկանց համար»: Փիլոն Ալեքսանդրացին Եդեմի գետերում տեսել է չորս առաքինությունների այլաբանությունը[5]:

Չորս առաքինությունների հասկացությունը քրիստոնեություն է բերել Ամբրոսիոս Մեդիոլանցին, ով ինքն է ներմուծել «կարդինալ առաքինություններ» տերմինը: Նրան հետևելով՝ Օգոստինոս Երանելին և Գրիգոր Դվոեսլովը հավատարիմ են մնացել նույն համակարգին, բայց այն իր ամենամեծ զարգացումը ստացել է Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումար» աշխատությունում[6]։ Պողոս առաքյալի կողմից մատնանշված աստվածաբանական առաքինությունների հետ խոհեմությունը, արդարությունը, չափավորությունը և քաջությունը կազմել են յոթ առաքինությունները, որոնք երբեմն կոչվել են նաև կարդինալ առաքինություններ:

Ժամանակակից փիլիսոփայությունը կասկածի տակ է դրել առաքինությունների ցանկը: Այսպիսով, Կանտը խոհեմությունն ու խիզախությունը անվանել է խառնվածքի հատկություններ, որոնք կարող են լինել և՛ օգտակար, և՛ վնասակար: Նա անվերապահորեն բարի է համարել միայն «բարի կամքը»[7]։ Հերբարթը որպես կարդինալ առաքինություններ առաջարկել է քաջությունը, ազատությունը, բարությունը և արդարությունը[8]:

Միջնադարի և Վերածննդի արվեստում եղել են անձնավորված առաքինությունների պատկերներ։ Սովորաբար դրանք կանացի կերպարներ են եղել՝ համապատասխան հատկանիշներով։ Օրինակ՝ արդարության առաքինության կերպարը պատկերվել է սրով և կշեռքով, զսպվածության կերպարը՝ սանձով, էժանագին ապրանքներով, ջրով նոսրացված գինով, քաջության կերպարը՝ զրահով, առյուծով և արմավենու ճյուղով, իսկ խոհեմության կերպարը՝ գրքով, հայելով, օձով:

Արևելյան փիլիսոփայությունն ունեցել է հիմնական առաքինությունների իր ցանկերը։ Կոնֆուցիականության մեջ որպես այդպիսին առանձնացվել են ren (մարդասիրություն), yi (արդարություն, պարտքի զգացում), li (պարկեշտություն), zhi (գիտելիք, ռացիոնալություն) և xin (ճշմարտություն) առաքինությունները: Մեն Ցզին առաջ է քաշել «հինգ կապերի» նմանատիպ հայեցակարգ՝ տերն ու ծառան, ծնողներն ու երեխաները, ամուսինն ու կինը, ավագն ու կրտսերը, ինչպես նաև՝ ընկերների միջև հարաբերությունները[9]: Հնդկական փիլիսոփայության մեջ եղել է յամասի հինգ սկզբունքների և նիյամայի հինգ սկզբունքների հայեցակարգը:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Государство (Платон), кн.4
  2. См. Фома Аквинский. Сумма теологии. II-II.Вопрос 58. Արխիվացված է Մարտ 6, 2019 Wayback Machine-ի միջոցով:
  3. Эсхил. Семеро против Фив.
  4. Утченко С. Л. Трактат Цицерона «Об обязанностях и образ идеального гражданина» Արխիվացված է Սեպտեմբեր 17, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  5. Мень А. В. История религии Արխիվացված է Փետրվար 8, 2011 Wayback Machine-ի միջոցով:
  6. Фома Аквинский. Сумма теологии. Ч2.Вопрос 61. О ГЛАВНЫХ ДОБРОДЕТЕЛЯХ Արխիվացված է Փետրվար 23, 2019 Wayback Machine-ի միջոցով:
  7. Основы метафизики нравственности Արխիվացված է Դեկտեմբեր 22, 2006 Wayback Machine-ի միջոցով:
  8. «Kardinaltugenden». Արխիվացված է օրիգինալից 2011-07-04-ին. Վերցված է 2010-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Ким, Герман Николаевич Конфуцианство. Общие сведения // История религий Кореи. — Алматы: Қазақ университеті, 2001. — С. 95—99. — 230 с. — ISBN 9965-12-168-0