Յոթ առաքինություններ

Յոթ առաքինություններ, արևմտյան քրիստոնեության մեջ մարդկային բնավորության հիմնական դրական հատկությունների ընդհանրություն[1]։ Առաքինությունները լինում են հիմնական (կարդինալ) և աստվածաբանական, որոնք ավանդաբար հակադրվում են յոթ մահացու մեղքերին։

Չորս հիմնական առաքինությունները (քաջություն, չափավորություն, արդարություն, ողջախոհություն) հնագույն էթիկայի հիմնական առաքինություններն են, որոնք առաջին անգամ առանձնացվել են Էսքիլեսի կողմից (մ.թ.ա. 6-5-րդ դարեր), իսկ ավելի ուշ՝ ներառվել հնագույն ավանդույթների մեջ Պլատոնի (մ.թ.ա. 5-4-րդ դարեր), Արիստոտելի (մ.թ.ա. 4-րդ դար) և ստոիկների կողմից։

Օգոստինոս Երանելին (4-5-րդ դարեր) դրանց ավելացրել է ևս երեք աստվածաբանական առաքինություն՝ հույս, հավատ, սեր, որոնց մասին տեսությունները մշակվել են արևելյան քրիստոնյաների կողմից։

ՑանկԽմբագրել

Ավելի ուշ հայտնվեց առաքինությունների մեկ այլ ցուցակ՝ կազմված յոթ հիմնական մեղքերի հակապատկերներից.

  • Կուսություն (լատ.՝ Castitas)
  • Չափավորություն (լատ.՝ Temperantia)
  • Սեր (լատ.՝ Caritas)
  • Ջանք (լատ.՝ Industria)
  • Համբերություն (լատ.՝ Patientia)
  • Բարություն (լատ.՝ Humanitas)
  • Հնազանդություն (լատ.՝ Humilitas)

Սյուժետային թեման արվեստումԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

 
Արդարությունը (լատ.՝ Justitia) Սկրոբենի մատուռում
  • Մարդկային հոգում առաքինությունների և մեղքերի պայքարը գեղարվեստորեն նկարագրել է Պրուդենտիոսը «Հոգեբուժություն» աշխատությունում։
  • 15-րդ դարի իտալացի բանաստեղծ Անտոնիո Ֆրեգոսոն «Սպիտակ եղնիկ» (իտալ.՝ «Cerva bianca») պոեմում գրված 7 երգերում պատմում է, թե ինչպես է ինքը, հետևելով սպիտակ էգ եղնիկին, գնացել Ամորեի թագավորություն՝ այն տաճար, որտեղ թևածում է իրական, հոգևոր սերը, և զոհասեղանին զոհաբերությունը կատարվում էր յոթ առաքինություններով[4]։

ՆկարչությունԽմբագրել

Կերպարվեստում յոթ առաքինություններին են նվիրված․

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Catechism of the Catholic Church, §1803
  2. Waldron, Martin Augustine (1912). "Virtue". In Herbermann, Charles (ed.). Catholic Encyclopedia. 15. New York: Robert Appleton. Retrieved 6 April 2017.
  3. Prudence – Definition and More from the Free Merriam-Webster Dictionary. Merriam-webster.com (2012-08-31).
  4. «Фрегозо, Антонио»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներԽմբագրել