Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 9
Գյուղական համայնք | |
---|---|
Մադաթաշեն | |
Երկիր | ԼՂՀ |
Շրջան | Ասկերան |
Մակերես | 506.4 հա կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 104 մարդ (2015) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Մադաթաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա: Համայնքը լեռնային է, ունի 506.4 հա տարածք, որից 225.06 հա գյուղատնտեական նշանակություն, 262.85 հա անտառային հողեր: Մադաթաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը:
Բնակչություն
խմբագրելՄադաթաշեն համայնքի բնակչության թիվը կազմում է 104 մարդ, կա 30 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), կամուրջ (17-րդ դար), աղբյուր (17-րդ դար), հաշվառված է 6 հուշարձան:
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.