Գյուղական համայնք
Փառուխ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանԱսկերան
Մակերես1274.59 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն72 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Փառուխ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխվախծ է հանրապետության արևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 32 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 1274.59 հա տարածք, որից 525.2 հա գյուղատնտեսական նշանակության, 730.0 հա անտառային հողեր:

Բնակչություն խմբագրել

Փառուխ համայնքի բնակչության թիվը կազմում է 72 մարդ, կա 20 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Տեսարժան վայրեր խմբագրել

Կա պատմամշակույթային հուշարձան՝ Կալեն Խութ (9-12-րդ դարեր):

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.