Գյուղական համայնք
Մոշխմհատ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանԱսկերան
Մակերես325.84 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն64 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Մոշխմհատ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 42 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորութան վրա: Համայնքը լեռնային է, ունի 325.84 հա տարածք, որից 146.83 հա գյուղատնտեական նշանակություն, 153.34 հա անտառային հողեր: Մոշխմհատ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդայի վտակը:

Բնակչություն խմբագրել

Մոշխմհատ համայնքի բնակչության թիվը կազմում է 64 մարդ, կա 25 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (17-18-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), աղբյուր (19-րդ դար), խաչքար (12-13-րդ դարեր), կամուրջ (17-18-րդ դարեր),«Ղևոնդյաց անապատ» (Ղոնդիկ) վանք (5-19-րդ դարեր), հաշվառված է 26 հուշարձան:

Աղբյուրներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.

Կատեգորիա:ԼՂՀ բնակավայրեր Կատեգորիա:ԼՂՀ աշխարհագրություն