Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ16
Hermine Meliksetyan/Ավազարկղ16 |
---|
Մարիցա Նադլիշեկ Բարտոլ (սլովեն.՝ Marica Nadlišek Bartol,), սլովենացի գրող և խմբագիր։ 1897-1899 թվականներին եղել է «Սլովենկա» կանանց ազդեցիկ ամսագրի հիմնադիր խմբագիրը։
1919 թվականին Իտալիայի կողմից իշխանությունը գրավելուց հետո ստիպված լինելով փախչել իր հայրենի Տրիեստ քաղաքից, նա բնակություն է հաստատել Լյուբլյանայում և վերսկսել է իր սլովենական ազգայնական ու ֆեմինիստական գրական գործունեությունը, որն ընդհատվել էր նրա ամուսնությամբ երկու տասնամյակ առաջ:
Վաղ մանկություն և կրթություն խմբագրել
Մարիցա Նադլիշեկը ծնվել է 1867 թվականին Տրիեստում՝ այն ժամանակվա Ավստրիական կայսրության տարածքում[1][2][3]։ Նրա հայրը միջին դասի հողաչափող էր, ով ակտիվորեն աշխատել է Տրիեստի սլովենական համայնքում[1]։
1882 թվականին նա ընդունվել է Գորիցիայի մանկավարժական քոլեջ․ դասավանդումն այն սակավաթիվ մասնագիտություններից մեկն էր, որն այդ ժամանակ հասանելի էր սլովենացի կանանց[1][2][4]: Գորիցիայի դպրոցում սովորելիս նա հետաքրքրվել է սլովենական գրականությամբ և մտել է սլովենացի մտավորականության աշխարհ: 1886 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա վերադարձել է Տրիեստի շրջան և դարձել է քաղաքի արվարձանների սլովենական դպրոցների ուսուցիչ[1][2][5]։
Գրական կարիերա խմբագրել
Աշխատելով որպես ուսուցիչ՝ Նադլիշեկն սկսել է մասնակցել Տրիեստի գրական կյանքին, գրել է հասարակական կարծիքի հոդվածներ և կարճամետրաժ գեղարվեստական ստեղծագործություններ: Նրա առաջին էսսեն, որն ընդգծում է կանանց դերը սլովենական ազգայնականությունը խրախուսելու գործում, 1888 թվականին հայտնվել է «Եդինոստ» («Միասնություն») թերթում։ Հաջորդ տարի նա հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Moja prijateljica» («Իմ ընկերուհին») վերնագրով, «Ljubljanski zvon» «Լյուբլյանայի զանգը» պարբերականում[1][2]։ Նա դարձել է առաջին կանանցից մեկը, ով պարբերաբար նպաստել է հրատարակությանը[5], ինչպես նաև գրել է սլովենական այլ հրատարակությունների համար, այդ թվում՝ Domači prijatelj-ի («Տնային ընկեր») համար[4]:
1898 թվականին նա գրել է «Ֆաթամորգանա» («Միրաժ») վեպը, թեև գրքի տեսքով այն հրատարակվել է միայն մեկ դար անց՝ 1998 թվականին[2][4][6]։ Այն համարվում է Տրիեստի մասին սլովենական առաջին վեպը[5]։
Նադլիշեկը եղել է «Սլովենկա» կանանց ամսագրի համահիմնադիրն ու առաջին խմբագիրը, որը լույս է տեսել 1897-1902 թվականներին[1][5][7]։ Ամսագիրը նպատակ է ունեցել ամրապնդել Սլովենիայի ազգային ինքնությունը կանանց շրջանում, խթանել սլովենացի կանանց ազատագրումը և աջակցել կանանց գրական կրթությանը[1]: Նա աշխատել է որպես խմբագիր հիմնադրման օրվանից մինչև 1899 թվականը, երբ նա հրաժարական է տվել իր ամուսնության պատճառով[1][2]: Որպես խմբագիր՝ նա հրատարակել է այնպիսի գրողների, ինչպիսիք են Վիդա Ջերայը (սլովեն.՝ Vida Jeraj), Կրիստինա Շուլերը (սլովեն.՝ Kristina Šuler) և Մարիկա Սթրնադ Սիզերլյը (սլովեն.՝ Marica Strnad Cizerlj)[1]։ Քանի որ նա խոսում էր մի քանի լեզուներով, այդ թվում՝ խորվաթերեն, գերմաներեն և ռուսերեն, նա «Սլովենկա» -ի էջերում հաստատվել է որպես թարգմանիչ՝ հրատարակելով Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի, Իվան Տուրգենևի և Հայնրիխ Հայնեի ստեղծագործությունների թարգմանությունները[2]:
Ստեղծագործական կյանք խմբագրել
Նադլիշեկ Բարտոլի ստեղծագործություններում առանձնակի կարևոր տեղ են զբաղեցրել սլովենական ազգայնական թեմաները։ Նա նաև գրել է ֆեմինիստական թեմաների շուրջ, մասնավորապես, մասնակցել է երկարատև երկխոսության կաթոլիկ կրոնական առաջնորդ Անտոն Մախնիչի հետ, որում վիճարկել է նրա փաստարկները, որ տղամարդիկ պետք է լինեն կանանցից բարձր և գերիշխող հասարակության մեջ[1][8]: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել ռուսական ռեալիստական գրականության հանդեպ նրա խոր սերը[1]։ Նրա հերոսուհիները նկատելիորեն տարբերվել են սլովենական գրական նախորդների հերոսուհիներից նրանով, որ նրանք բուրժուազիայի և բանվոր դասակարգի ներկայացուցիչներ էին, ոչ իդեալականացված կանայք[4]։
Ակտիվ գործունեություն խմբագրել
Բացի սլովենական ազգայնական և ֆեմինիստական թեմաների մասին գրելուց, Նադլիշեկ Բարտոլն ազդեցիկ ակտիվիստ էր իր համայնքում՝ դարասկզբին ծառայելով որպես Տրիեստի սլովենացի կանանց կենտրոնական կազմակերպիչ: Նա նաև հայտնի է որպես սլովենացի կանանց իրավունքների պաշտպան: Մինչ Նադլիշեկ Բարտոլը քաղաքականապես չափավոր էր՝ համեմատած նրանից հետո եկողների հետ, նա ունեցել է ժամանակակից, լիբերալ հայացքներ, և այդ ժամանակ նրա որոշ գործողություններ դիտվել են որպես արմատական[1]: 1887 թվականին նա օգնել է հիմնել Սբ․ Կիրիլի և Սբ․ Մեթոդիոսի ընկերության (սլովեն.՝ Družba svetega Cirila in Metoda) տեղական մասնաճյուղը՝ բացառապես կանանցից բաղկացած կրթական կազմակերպություն[1][2]։
Ամուսնություն և աքսոր Տրիեստից խմբագրել
Նադլիշեկն ամուսնացել է փոստային ծառայող Գրեգոր Բարտոլի հետ 1899 թվականին, և 1901-1909 թվականներին նրանք ունեցել են յոթ երեխա, որոնցից երկուսը մահացել են վաղ մանկության տարիներին[1][2]։ Նրա երեխաներից մեկը հետագայում դարձել է սլովենացի հայտնի գրող Վլադիմիր Բարտոլը[1][9]։ Ամուսնությունը երջանկություն չի բերել Նադլիշեկին, քանի որ նա ավարտել է իր կարիերան և ակտիվ գործունեությունը[1]:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ իտալացիները վերահսկողություն են հաստատել Տրիեստի վրա, նա շարունակել է գաղտնի դասավանդել սլովեներեն, ինչի պատճառով կարաբիներները հաճախ են հարցաքննել նրան[2]: Ի վերջո, 1919 թվականի սեպտեմբերին նրա ընտանիքն ստիպված է եղել տեղափոխվել Լյուբլյանա, և նա սկզբում այնտեղ ապրել է երկաթուղային վագոնում իր հինգ երեխաների հետ[1][2][9][10]։
Երբ նա հաստատվել է քաղաքում և կարողացել է ապահովել իր ընտանիքի տարրական գոյատևումը, նա նորից է սկսել գրել և աշխատել որպես թարգմանիչ: Նա համագործակցել է «Ժենսկի սվետ» («Կանանց աշխարհ») կանանց ամսագրի հետ՝ զբաղեցնելով նրա խմբագրի պաշտոնը 1931-1934 թվականներին, ինչպես նաև միացել է կանանց իրավապաշտպան կազմակերպություններին և եղել դրանց համահիմնադիրը[1][2]։ Նա նաև ակտիվորեն մասնակցել է այն կազմակերպություններին, որոնք պայքարել են Իտալիայում մնացած սլովենացիների իրավունքների համար[1]։
Նադլիշեկ Բարտոլը 1927 թվականից սկսած սկսել է իր կյանքի մասին հուշեր գրել «Իզ մոյեվա ժիվլենյա» («Իմ կյանքից») վերնագրով։ Այն հետմահու տպագրվել է «Ռազգլեդի» գրական ամսագրում՝ 1948 թվականին[1][2]։ Նա մահացել է 1940 թվականին Լյուբլյանայում՝ 72 տարեկան հասակում[2][3]։
Գրականություն խմբագրել
- Enciklopedija Slovenije; knjiga 7, Mladinska knjiga, Ljubljana, 1993
- Splošno žensko društvo 1901-1945, od dobrih deklet do feministk, str. 278–292
- Grafenauer Ivan. "Nadlišek-Bartol Marica". Slovenski biografski leksikon. Slovenska biografija. Ljubljana: ZRC SAZU, 2013 [1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Selišnik, Irena; Verginella, Marta (2013). «The Desire to be Free: Marica Nadlišek Bartol and the Young Intelligentsia at the Turn of the 20th Century». Historijski zbornik. 66 (1).
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 «Nadlišek Bartol, Marica (1867–1940)». Slovenska biografija (սլովեներեն). Վերցված է 2021-04-29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 3,0 3,1 «Marica Nadlišek Bartol». Database of European Women Editors. Վերցված է 2021-04-29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 Daskalova, Krassimira (2008). Aspasia: The International Yearbook of Central, Eastern, and Southeastern European Women's and Gender History (անգլերեն). Berghahn Books. ISBN 978-1-84545-634-4.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Borovnik, Silvija (October 2012). «Marica Nadišek Bartol's literary work». Women Writers. Վերցված է 2021-04-29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Marica Nadlišek Bartol: Osebna bibliografija za obdobje 1897-2009». COBISS (սլովեներեն). Վերցված է 2021-04-29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Pavlovic, Biljana (2018-09-17). «V Ljubljani poklon Tržaškim Slovenkam in ženski ustvarjalnosti na Primorskem». Primorske Novice (սլովեներեն). Վերցված է 2021-04-29-ին.
- ↑ Petrović, Jelena (2018-10-01). Women's Authorship in Interwar Yugoslavia: The Politics of Love and Struggle (անգլերեն). Springer. ISBN 978-3-030-00142-1.
- ↑ 9,0 9,1 Dolinar, Darko; Juvan, Marko (2006). Writing Literary History: Selected Perspectives from Central Europe (անգլերեն). Lang. ISBN 978-3-631-53433-5.
- ↑ Lukšiè-Hacin, Marina; Mlekuž, Jernej (2009-01-01). Go Girls!: When Slovenian Women Left Home (անգլերեն). Založba ZRC. ISBN 978-961-254-170-5.