Մասնակից:Gevorg Ghazaryan/Սոֆիա Իվանովա Բոդուեն դե Կուրտենե
Gevorg Ghazaryan/Սոֆիա Իվանովա Բոդուեն դե Կուրտենե |
---|
Սոֆիա Իվանովա Բոդուեն դե Կուրտենե (լեհ.՝ Zofia Baudouin de Courtenay, ), ռուս և լեհ նկարչուհի (գեղանկարիչ, գրաֆիկ, մոնումենտալ նկարիչ): Վաղ ռուսական ավանգարդի գործիչ (1900-ականների վերջ-1910-ականների առաջին կես), որից շուտով գնացել է։ Ավանգարդիստ-նկարիչների «Երիտասարդության միություն» միության հիմնադիր անդամ (1910): Բոդուեն դե Կուրտենեի վաղ աշխատանքների մեջ միացված են պրիմիտիվիզմը (սկզբունքորեն տարբերվում է Միխայիլ Լարիոնովի խմբի նեոպրիտիվիզմից) և եկեղեցական-ժողովրդական արվեստը: Նկարչուհու մտածողության հիմքը գրաֆիկական ոճավորումն էր: Մոնումենտալ գեղանկարչության և վիտրաժների մեջ կաթոլիկ տաճարների համար ձգվել դեպի բյուզանդական և միջնադարյան ավանդույթի:
Կենսագրություն
խմբագրելՍոֆյա Բոդուեն Դե Կուրտենեն ծնվել է 1887 թվականի հունվարի 2-ին Ռուսական կայսրության Լիֆլյանդի նահանգի Դերպտե քաղաքում (այժմ ՝ Տարտու քաղաք Էստոնիայում)` լեզվաբան Իվան Բոդուեն Դե Կուրտենեի և գրող Ռոմուալդա Բոդուեն դե Կուրտենեի (ի ծնե՝ Բագնիցկա) ընտանիքում[1]։ Հոր գծով ծագել է արիստոկրատական ֆրանսիական Բոդուեն դե Կուրտենե ցեղից, որը 17-18-րդ դարերին արտասահմանում հաստատվել է Լեհաստանում[2]։ 1893 թվականին Սոֆիա Բոդուեն դե Կուրտենեի ընտանիքը տեղափոխվել է Կրակով, 1900 թվականին՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրա հայրը 1899-1918 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր։
1905-1906 թվականներին Սոֆիա Բոդուեն դե Կուրտենեն սովորել է Յան Ցիոնգլինսկու ստուդիայում, 1906-1908 թվականներին՝ Մյունխենի Շիմոն Հոլոշիի մասնավոր ակադեմիայում։ Հոլոշիի ակադեմիայում Բոդուեն դե Կուրտենեն ծանոթացել է նկարիչ Սոֆյա Նալեպինսկայա-Բոյչուկի՝ Միխայիլ Բոյչուկի հետևորդի, իսկ հետագայում՝ կնոջ հետ[3]։ 1909 թվականին Սոֆիա Բոդուեն դե Կուրտենեն և Սոֆյա Նալեպինսկայան Բոյչուկի հետ միասին տեղափոխվել են Փարիզ, որտեղ Բոդուեն Դե Կուրտենեն Ռանսոնայի ակադեմիայում սովորել է Մորիս Դենիի, Ֆելիքս Վալոտոնի, Պիեռ Բոնարի և Պոլ Սերյուզիեի մոտ։ Պարապմունքներին զուգահեռ ակադեմիայում սովորել է նաև Պիեռ Պյուվի դե Շավաննայի մոտ[2] ։ 1910 թվականին Բոյչուկի խմբում Բոդուեն դե Կուրտենենեն մասնակցել է Անկախների սալոնին, որը Գիյոմ Ապոլեների, Անդրե Սալմոնի և այլ քննադատների կողմից նշվել է որպես օրիգինալ «դպրոց»[4]։
Ֆրանսիական ցուցահանդեսներին միաժամանակ Սոֆիա Բոդուեն դե Կուրտենեն մասնակցել է մի շարք ռուսական ցուցահանդեսների։ Նկարչուհին միացել է Նիկոլայ Կուլբինի «Եռանկյունի« գեղարվեստական-հոգեբանական խմբին։ 1910 թվականին դարձել է «Երիտասարդության միություն» հասարակության հիմնադիր անդամ, մասնակցել է 1910-ական թվականների սկզբի նրա ցուցահանդեսներին և 1911 թվականի Երիտասարդության միության «Թատերական երգչախմբային գործողությունների» ձևավորմանը («Ծիսական սենյակի« զարդարումը Սավելի Շլեյֆերի հետ միասին)։ 1910 թվականից մինչև 1911 թվականը նկարչուհին եղել է «Բուբնով վալետ» ցուցահանդեսի ցուցանմուշ։ 1910-1914 թվականներին, այլ «բոյչուկստների» հետ միասին, աշխատել է Լվովում, Կիևի նահանգում և Պետերբուրգում, որտեղ զբաղվել է պոլիխրոմիայի և եկեղեցական իկոնոստասների վերականգնմամբ։ 1915 թվականին Բոդուեն դե Կուրտենեի շփումները ավանգարդային խմբերի հետ վատացել են։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոֆիա Բոդուեն դե Կուրտենեն թոքերի տուբերկուլյոզից բուժվել է Պետրոգրադում, որտեղից գնացել է հանգստանալու Ֆինլանդիա: 1917 թվականին նկարչուհին Հելսինկիում անհատական ցուցահանդես է անցկացրել «Ստրինդբերգի սալոնի» շրջանակներում, որտեղ ցուցադրվել է նրա 80 կտավ: Ցուցահանդեսը լավ ընդունվել է ֆիննական և շվեդական քննադատության կողմից։ Քննադատներից մեկը գրել է իր աշխատանքների մասին.
1918 թվականին Սոֆիա Բոդուեն դե Կուրտենեն լեհական ծագման իրավունքով հայրենադարձվել է՝ Ռուսաստանից անկախ դարձած Լեհաստան և հոր հետ հաստատվել Վարշավայում։ Բոդուեն դե Կուրտենեի շուրջ հավաքվել էին մի խումբ արվեստագետներ, որոնք տարված էին մոնումենտալ գեղանկարչությամբ. նրանց թվում էին Էլեոնորա Պլյուտինսկան և Հելենա Շրամը: Նրանց հետ Սոֆիան նախագծել է Ստարախովիցեում եկեղեցու համար պոլիխորմիան: Այս աշխատանքի էսքիզները ցուցադրվել են 1924 թվականին Վարշավայի Չեսլավ Գարլինսկու արվեստի սրահում: Նույն սրահում 1927 թվականին տեղի է ունեցել Բոդուեն դե Կուրտենեի անհատական ցուցահանդեսը։
1930 թվականին նկարչուհին մոր հետ ճամփորություն է կատարել Իտալիա՝ լինելով Հռոմում, Պոմպեյներում, Նեապոլում և Ֆլորենցիայում: Ճանապարհորության արդյունքների համաձայն՝ Սոֆիան գրել է «Պոմպեայական գեղանկարչության տեխնիկական դիտողություններ» (Uwagi o technice malowideł ściennych pompejańskich) հոդվածը:
1935 թվականին Սոֆիա Բոդուեն դե Կուրտենենեն զբաղվել է Վիլնյուսում Սուրբ Աննայի տաճարի համար վիտրաժների նախագծմամբ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով դրանք չեն իրականացվել։ Պատերազմի ժամանակ նկարչուհին ապրել է Վարշավայի Զալեսյե-Գուրնե բնակավայրում, որտեղ ստեղծել է Խրուսլինի տաճարի վիտրաժների նախագիծը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բոդուեն դե Կուրտենենեն ղեկավարել է Վարշավայի գեղարվեստի բարձրագույն դպրոցի մոնումենտալ գեղանկարչության արհեստանոցները։ Նրա կողմից Լեհաստանի շատ շենքերի համար բյուզանդական ավանդույթով կատարվել են որմնանկարներ:
Նաև զբաղվել է գրքերի նկարազարդմամբ:
Սոֆիա Իվանովա Բոդուեն դե Կուրտենեն մահացել է 1967 թվականի մարտի 28-ին Լեհաստանում՝ 80 տարեկան հասակում:
Ընտանիք
խմբագրել- Ծնողներ՝
- Քույրեր և եղբայր՝
- Ցեզարիա Բոդուեն դե Կուրտենե Էրենկրոյց (ի ծնե՝ Ցեզարիա Իվանովնա Բոդուեն դե Կուրտենե, 1885-1967), արվեստի լեհ պատմաբան, մարդաբան: Հաջորդաբար եղել է Մաքս Ֆասմերի, Ստեֆան Էրենկրոյցի, Յանուշ Ենջեևիչի կինը:
- Սվենտոսլավ Բոդուեն դե Կուրտենե (լեհ.՝ Świętosław Baudouin de Courtenay, 1888-?), իրավաբան, դիվանագետ:
- Էվելինա Իվանովնա Մալախովսկայա-Լեմպիցկայա (լեհ.՝ Ewelina Małachowska-Łempicka, ի ծնե՝ Բոդուեն դե Կուրտենե, 1892-1984), լեհ պատմաբան:
- Մարիա Կերեսանտ-Վիսնևսկայա (լեհ.՝ Maria Kieresant-Wiśniewska, ի ծնե՝ Բոդուեն դե Կուրտենե, 1897-1945).
Ստեղծագործություն
խմբագրելՍոֆիա Բոդուեն դե Կուրտենեի ռուսական ժամանակաշրջանի ստեղծագործությունները (մինչև 1918 թվականը), վաղ ավանգարդային աշխատանքները, գրեթե ամբողջությամբ կորցվել են: Այս ժամանակաշրջանի աշխատանքների պահպանված եզակի աշխատանքները և վերարտադրումը թույլ են տալիս եզրակացնել նկարչուհու պրիմիտիվիզմի հակվածության մասին, որն, այնուամենայնիվ, սկզբունքորեն տարբերվում էր Միխայիլ Լարիոնովի խմբի նեո-կատարողական արվեստից: Բոդուեն դե Կուրտենեի մտածողության, ինչպես նաև Պետերբուրգի դպրոցի շատ նկարիչների հիմքը գրաֆիկական ոճավորում էր: Սրբապատկերում և Եվրոպական միջնադարյան արվեստում նրան գրավում էին, արվեստաբան Իրինա Վակարի դիտարկմամբ՝ «հուզիչ միամտություն, ձևերի փխրունություն, տեղային գույնի մաքրություն"»։ Երբեմն նկարչուհու աշխատանքները կատարվել են գրատախտակի վրա տեմպերայի կողմից և հաճախ իրենից ներկայացնում էին «առանձնացված մանրանկարներ»։ Շատ առումներով Բոդուեն դե Կուրտենեի ոճաբանությունը մոտ էր «բոյչուկիստների» դպրոցին։ Սոֆիա Բոդուեն դե Կուրտենեի սրբազան ստեղծագործությունը (մոնումենտալ գեղանկարչություն և վիտրաժներ կաթոլիկ տաճարների համար) կապված է եղել բյուզանդական և միջնադարյան ավանդույթին։
Մատենագրություն
խմբագրել- Baudouin de Courtenay Z. Uwagi o technice malowideł ściennych pompejańskich // Prace i Materiały Sprawozdawcze Sekcji Historii Sztuki. —Wilno, 1930. — Т. II. Z. 3. — S. 194—208.
Գրականություն
խմբագրել- Степанов В. Я. Опыт словаря декораторов: Опись памятников русского театра из собрания Л. И. Жевержеева / Вступительная статья Н. Н. Евреинова. — Пг., 1915.
- Wystawa obrazów Zofii Baudouin de Courtenay i Heleny Schrammówny oraz projektów architektonicznych Jana Borowskiego w Salonie Sztuki Cz. Garlińskiego, kat. Towarzystwa Zachęty Sztuk Pięknych nr XVI. — Warszawa, 1924.
- Smoleń W. Twórczość malarska Zofii Baudouin de Courtenay(լեհ.) // Roczniki Humanistyczne. —Lublin, 1969. — Т. XVII, Z. 5. — С. 33—45.
- Encyklopedia katolicka. — Lublin, 1976. — Т. II. — S. 105—106.
- Ripko O. Boichuk, Boichukisty, Boichukizm. — Lviv, 1990. — S. 47.
- Saur Allgemeines Künstlerlexikon. Band 7. — München-Leipzig, 1993.
- Luba I. Dialog nowoczesności z tradycją. Malarstwo polskie dwudziestolecia międzywojennego. — Warszawa, 2004. — S. 78—91.
- Волдемар Матвей и «Союз молодёжи» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры и массовых коммуникаций Российской Федерации. — М.: Наука, 2005. — 451 с. — (Искусство авангарда 1910—1920-х годов). — 700 экз. — ISBN 5-02-033221-6 (указатель)
- Стригалёв А. А. О выставочной деятельности петербургского общества художников «Союз молодёжи» // Волдемар Матвей и «Союз молодёжи» / Ответственный редактор Г. Ф. Коваленко; Государственный институт искусствознания Министерства культуры и массовых коммуникаций Российской Федерации. — М.: Наука, 2005. — С. 275—442. — ISBN 5-02-033221-6.
- Дынина Е. В. Работа С. И. Бодуэн де Куртенэ «Смерть праведника» из собрания ГМИ СПб. // Жевержеевские чтения. Материалы международной конференции 19—20 ноября 2009 года. —СПб., 2009.
- Крусанов Андрей. Русский авангард: 1907—1932 (Исторический обзор): В 3 т. — М.: Новое литературное обозрение, 2010. — Т. 1. Боевое десятилетие. Кн. 1. — 784 с. — 3000 экз. — ISBN 978-5-86793-769-0, 978-5-86793-771-3 (указатель)
- Крусанов Андрей. Русский авангард: 1907—1932 (Исторический обзор): В 3 т. — М.: Новое литературное обозрение, 2010. — Т. 1. Боевое десятилетие. Кн. 2. — 1104 с. — 3000 экз. — ISBN 978-5-86793-770-6, 978-5-86793-771-3
- Кравченко Я. Школa Mихaйлa Бoйчукa. — Київ, 2010. — С. 114—117.
- Susak V. Ukrainian Artists in Paris. 1900—1939. — Kyiv, 2010.
- Вакар И. А. Бодуэн де Куртенэ София Ивановна // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I: Биографии. А—К. — С. 77—78. — ISBN 978-5-902801-10-8.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Вакар И. А. Бодуэн де Куртенэ София Ивановна // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I: Биографии. А-К. — С. 77-78. — ISBN 978-5-902801-10-8.
- ↑ «Бодуэн де Куртенэ София Ивановна». Искусство и архитектура русского зарубежья. Фонд имени Д. С. Лихачева. Վերցված է 2017-7-24-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ «Бодуэн де Куртенэ София Ивановна». Искусство и архитектура русского зарубежья. Վերցված է 2016-05-09-ին.
- ↑ Лобановский Б. Б., Говдя П. И. Украинское искусство второй половины XIX - начала XX века. —Киев, 1989. — С. 166-167.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Бодуэн де Куртенэ София Ивановна». Искусство и архитектура русского зарубежья. Վերցված է 2016-05-09-ին.