Ալեքսանդր Իվանովիչ Գրիսենկո (ռուս.՝ Александр Иванович Грисенко, 1904, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1969, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային բանակի գնդապետ, Ռուսաստանի քաղաքացիական, Ճապոնա-չինական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, օդաչու, որը կրկնել է Ալեքսեյ Մարեսևի քաջագործությունը։

Ալեքսանդր Գրիսենկո
1904 - 1969
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակռազմա-օդային ուժեր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Գրիսենկոն ծնվել է 1904 թվականին Դոնի Ռոստովում՝ բանվորական ընտանիքում։ 1919 թվականին ընդունվել է բոլշևիկների կուսակցություն։ 1920 թվականին Գրիսենկոն ծառայության է գնացել ԲԳԿՀ-ում։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմի մարտերին, որի ավարտից հետո զորացրվել է։ Վերադարձել է Դոնի Ռոստով, որտեղ դարձել է կոմերիտական ակտիվ գործիչ[1]։

1934 թվականին Գրիսենկոն կրկին զորակոչվել է բանակ։ Ավարտել է օդաչվական ուսումնարանը։ Մասնակցել է ճապոնա-չինական պատերազմի մարտերին, խփել է թշնամական չորս ինքնաթիռ, որի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1941 թվականին Գրիսենկոն նշանակվել է 2-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար[1][2]։

1941 թվականի հունիսի 22-ից եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատում։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին։ 1942 թվականի օգոստոսի 8-ին օդային, մարտում Գրիսենկոյի ինքնաթիռը խփել են, իսկ օդաչուն ծանր վնասվածք է ստացել։ 1943 թվականի մայիսին Գրիսենկոն վերադարձել է ռազմաճակատ, թռչել է «Bell P-39 Airacobra» ինքնաթիռով՝ լինելով 2-րդ կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար, որը հետագայում վերահիմնադրվել էր 23-րդ գվարդիական կործանիչ ավիադիվիզիայի, իսկ հետո եղել է 16-րդ գվարդիական կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար։ Մինչև 1944 թվականի մարտը նա արդեն իրականացրել էր 60 մարտական թռիչք, մասնակցել էր 27 օդային մարտերի՝ անձամբ խփելով 4 թշնամական ինքնաթիռ[1]։

Պատերազմի ավարտից հետո Գրիսենկոն եղել է Խարկովի օդաչուների մարտական օդաչվական ուսումնարանի հրամանատար։ 1948 թվականի Աշխաբադի երկրաշարժի ժամանակ մնացել է ավերակների տակ և ստացած վնասվածքներից պատճառով ստիպված է եղել պաշտոնաթող լինել։ Ապրել է Դոնի Ռոստովում։ Մահացել է 1969 թվականին[1]։

Մրցանակներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

Նրա անունով անվանված է Դոնի Ռոստովի փողոցների մեկը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Грисенко Александр Иванович» (ռուսերեն). airaces.narod.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Анохин В.А. Быков М.Ю. Все истребительные авиаполки Сталина. Первая полная энциклопедия. — Научно-популярное. — Москва: Яуза-пресс, 2014. — С. 156. — 944 с. — ISBN 978-5-9955-0707-9
  3. Улица Грисенко (Ростов-на-Дону, Первомайский район)

Գրականություն խմբագրել

  • Татаренко В., Бондаренко В. За облаками - солнце! - Ростов-на-Дону: Ростовское кн. изд., 1973.
  • Анохин В.А. Быков М.Ю. Все истребительные авиаполки Сталина. Первая полная энциклопедия. — Научно-популярное. — Москва: Яуза-пресс, 2014. — С. 156. — 944 с. — ISBN 978-5-9955-0707-9

Արտաքին հղումներ խմբագրել