Մասնակից:Gayane.avetisyan/Կյանք և ազատություն

Կյանք և ազատություն

«Կյանք և ազատություն/ռուս.՝ Жизнь и свобода» գիրքն Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականն է:
 Այն ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի կյանքի պատմությունը՝ սկսած մանկությունից` մինչև հետնախագահական ժամանակահատված: Գրքում ներկայացված են բացառիկ փոստաթղթթեր և նյութեր աձնական արխիվներից։ «Կյանք և ազատություն» գրքի սկզբնական՝ ռուսերեն տարբերակը, հրատարակել է ռուսաստանյան «Ալպինա փաբլիշերս» ընկերությունը։ Վաճառքում այն հայտնվել է 2018 նոյեմբերից, և առաջին խմբաքանակն` 3000 օրինակ, ամբողջությամբ սպառվել է 3 շաբաթվա ընթացքում, ինչից հետո գիրքը վերահրատարակվել է։ 
Հայերեն տարբերակը լույս է տեսել 2019-ի գարնանը։  Հրապարակվել է  «Սփեյս Մենեջմենթ» ՍՊԸ-ի կողմից։ 
Գիրքը համարվում է բեստսելլեր ռուսական և հայկական շուկաններում՝ քաղաքական հուշագրեր/ռուս.՝ политические мемуары անվանակարգում։ Մինչև օրս վաճառվել է շուրջ 8200 օրինակ/ թարմացվող։ Գիրքը ստեղծվել է Իրինա Աբրամովայի մասնակցությամբ, որը գրքի գլխավոր խմբագիրն է։
Հայերեն գրքի  ISBN 978-9939-0-2957-3 կոդ։

Ստեղծման պատմություն

խմբագրել
«Կյանք և ազատություն» գրքի ստեղծման լուրը հանրայնացվել է 26.07.2018 թվականին։  
Այդ օրը Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ որպես վկա, սակայն ներկայանալուց անմիջապես հետո նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր․Օր-ի «Սահմանադրական կարգի տապալում» հոդվածով։ Նույն երեկո «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում [1] Քոչարյանը հայտնեց, որ ինքնակենսագրական գիրք  է գրել։ Պատմեց նաև, որ օրական 6-8 ժամ է ծախսել այն գրելու համար. ամբողջը Հայաստանի և Ղարաբաղի նորագույն շրջանի պատմությունն է։  Քոչարյանի խոսքով, գրքում տեղ են գտել այնպիսի դեպքերի մասին նկարագրություններ, որոնք երբեք չեն հրապարակվել և հանրությունը չգիտի դրանց մասին։ Իր գրքի նախաբանում [2] Քոչարյանը ներկայացնում է, թե ինչը դրդեց իրեն զբաղվել հուշագրությամբ.«Գիրք գրելու մտադրություն չունեի, թեև հասկանում էի, որ իմ կենսագրությունը հազվագյուտ է և հնարավոր է՝ հետաքրքիր լինի: ...Պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո շատերն էին համոզում, որ անպայման զբաղվեմ հուշագրությամբ, բայց ես դրա անհրաժեշտությունը չէի զգում: Առաջին անգամ գրքի մասին մտածեցի Հայաստանից դուրս երկու հանդիպումներից հետո։ Այդ հանդիպումներին հրավիրվել էի՝ որպես բանախոս, և հաճելիորեն զարմացրեց ու ոգևորեց լսարանի հետաքրքրությունն այն իրադարձությունների հանդեպ, որոնց մասին պատմում էի: Հանդիպման շատ մասնակիցներ հարցնում էին, թե ինչու մինչ օրս գիրք չեմ գրել, չէ՞ որ շատ հետաքրքիր կլիներ: Սակայն վերջնական որոշում կայացրի, երբ Սիստեմա ԲՖԿ-ի ռազմավարական նստաշրջանի ընթացքում Ալթայում ծանոթացա Մարկ Ռոզինի հետ: Որպես ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամի՝ ինձնից հարցազրույց վերցնելուց հետո Մարկը խոսեց գրքի մասին և հորդորեց, որ անպայման գրեմ: Այդ ժամանակ էլ մտածեցի, որ իսկապես արժե մարդկանց ներկայացնել իմ կյանքի պատմությունը»

Ինչի մասին է գիրքը

խմբագրել

Գրքի բովանդակությունը [3] Ռոբերտ Քոչարյանի կյանքի պատմությունն է, հարուստ փորձառությունը և մտորումները։ Հեղինակը ներկայացրել է հասարակությանը քիչ հայտնի փաստեր ինչպես իր մանկությունից, այնպես էլ քաղաքական ուղուց՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում՝ ներկայացնելով նաև հետնախագահական ժամանակահատվածը։ Պատմել է, թե ինչպես չճանաչված փոքրիկ երկրին հաջողվեց պատերազմում հաղթել թվով ու ռազմական սպառազինության հզորությամբ բազմակի անգամ գերազանցող հակառակորդին։ Պատմել է 1998-2008թթ ընթացքում իրականացրած կառավարման մասին, երբ Հայաստանիի ՀՆԱ-ն աճեց 5 անգամ։ Ինչպես նաև գրքում տեղ են գտել մանրամասներ Հայաստանի նորագույն պատմության ամենադժվարին օրերի մասին՝1999թ. հոկտեմբերի 27-ի խորհրդարանի ահաբեկչական գործողությունների և 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի մասին։

Մաս I. Խաղաղ կյանք

խմբագրել

Այս մասում ներկայացված է հեղինակի մանկությունը, սովետական ժամանակաշրջանում Ղարաբաղի ազգաբնակչության կյանքն ու ապրելակերպը։ Հեղինակը գրել է նաև իր ընտանիքի մասին, նույնիսկ կիսվել մինչև այժմ ոչ մի տեղ չհրապարակված ընտանեկան գաղտնիքներով։ Գրքի այս մասում կարելի է տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի ուսանողական կյանքի մասին. որտե՞ղ է սովորել, ի՞նչ մասնագիտությամբ։ Առաջին մասում են նաև սովետական բանակում ծառայելու, ամուսնության և քաղաքական կարիերայի առաջին քայլերի մասին հուշերը։

Մաս II. Ղարաբաղ

խմբագրել

Մասը Ղարաբաղյան շարժման մասին է՝ ակունքներից մինչև 1994թ. Բիշքեկում զինադադարի կնքումը։ Հեղինակն առաջին դեմքից ներկայացրել է, թե ինչպես 1988թ. Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ ցույցերը՝ Սովետական Հայաստանին միանալու կոչերով, վերածվեցին պատերազմական գործողությունների։ Պատմել է Սումգայիթյան ողբերգական դեպքերի և առաջին ինքնապաշտպանական ջոկատների ձևավորման մասին, որոնց հիման վրա հետագայում ստեղծվեց հայկական բանակը։ Ներկայացրել է, թե ինչպես 1991թ. սեպտեմբերի 2-ին կազմավորվեց Արցախի Հանրապետությունը։ Ինչպես Շուշին ազատագրեցին և ինչ ռազմավարական նշանակություն ունեցավ դա։ Խոսել է արցախի հերոսների և նրանց մատուցած ծառայության մասին, պատմել Արցախի Հանրապետության առաջին նախագահ դառնալու հանգամանքները։

Մաս III. Հայաստան

խմբագրել

1998-ից մինչև 2008 թվականները Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետության նախագահն էր: Այդ տասնամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 5 անգամ` ռեկորդային և դեռևս չգերազանցված ցուցանիշ՝ չնայած ժառանգած կործանված տնտեսությանը։ Երրորդ մասում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու որոշման շարժառիթներին, ինչպես նաև վարչապետ դառնալու մասին որշում ընդունելու վերաբերյալ։ Պատմել է Աղետի գոտին զարգացման գոտու վերածելու վճռական որոշման և Հայաստանը «տնտեսական խրամատներից» դուրս բերելու մասին։ Ներկայացրել է կառավարման այն մոդելը, որը ՀՀ-ն դարձրեց տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը և Համաշխարհային բանկի կողմից գնահատվեց՝ որպես Կովկասյան վագր [4] [5]։ Գրքի այս հատվածում մանրամասն նկարագրված է, թե ինչպես է Հայաստանը հաղթահարել էներգետիկ ճգնաժամը՝ ինչի արդյունքում հնարավոր եղավ խթանել տեղական արտադրությունը։ Ինչ հարկային արտոնություններ են ունեցել ոսկերչության, ադամանդագործության, գորգագործության ոլորտները և տնտեսության այլ ճյուղերը։ Այս մասում է նաև ներկայացված խոշոր ներդրումային նախագծերի մասին։ Ինչպես են ներդրողները որոշել Հայաստան բերել իրենց ակտիվներն, ինչ ծրագրեր են իրականացրել և ինչպես է ձևավորվել բարենպաստ ներդրումային միջավայրը։ Հայաստանում տեղի ունեցած շինարարական բումը նույնպես մանրամասն ներկայացված է գրքի այս հատվածում. Հյուսիսային Պողոտայի կառուցման ծրագիրը և ռազմական կարևորություն ունեցող ճանապարհաշինությունը։ Բացի տնտեսական զարգացման վերլուծությունից՝ այս մասում են զետեղված 1998-2008 թթ․ արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները։ Ներկայացված են Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նպաստող ծրագրերը, Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացի ամենահետաքրքրական դրվագները՝ շարադրված իրադարձությունների անմիջական մասնակցի կողմից։ Գրքի երրորդ մասում հեղինակը ներկայացրել է 1999 հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, դրա հետևանքների, ԱԺ պատերից դուրս պետական բարձրաստիճան այրերի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման փորձի և դրա կոշտ կանխման պատմությունը։ Ռոբերտ Քոչարյանը գրել է նաև իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին։ Նկարագրել է 2008 մարտի 1-ի դեպքերի ժամանակագրությունը. այն, թե ինչը պատճառ դարձավ՝ արտակարգ դրություն մտցնելու համար։ Մասի վերջին գլուխներում հեղինակը պատմել է իր նախագահական առօրյայի և ապրելակերպի մասին, ինչպես նաև մեկնաբանել է իր՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը։

Հ.Գ. և Հ.Հ.Գ.

խմբագրել

Գրքի վերջին երկու գլուխները գրվել են տպագրություննից անմիջապես առաջ և ի սկզբանե նախատեսված չեն եղել։ Դրանք գրելու պատճառ դարձավ 2018 թ․ ապիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը։ Ռոբերտ Քոչարյանի և երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Հայաստանի երկրորդ նախագահը կտրանակապես համաձայն չէ գործի շրջանակում ներկայացված փաստարկների հետ և չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ինչի մասին էլ գրել է գիրքն ամփոփոխ երկու գլուխներում։

Շնորհանդես Արցախում

խմբագրել

«Կյանք և ազատություն» գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել Արցախում[6], 26.01.2019թ.։ Գրքի շնորհանդեսին ներկա է գտնվել գրքի խմբագիր Իրինա Աբրամովան, ով պատմել է իր և Ռոբերտ Քոչարյանի աշխատանքի մասին։ Շնորհանդեսն անցկացվել է Ռոբերտ Քոչարյանի բացակայության պայամաններում, քանի որ վերջինս այդ պահին գտնվում էր անազատության մեջ։ Գրքի շնորհանդեսը մեծ իրադարձություն էր տեղի բնակչության համար, ինչի մասին վկայում է միջոցառման բազմամարդ լինելը։ Բացման խոսքը հնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի կինը՝ տիկին Բելլա Քոչարյանը՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով անազատության մեջ, շատ մարդկանցից ավելի ազատ է, և հավելելով, որ Արցախում առաջին շնորհանդեսն անցկացնելու որոշումը պատահական չի եղել, այլ նպատակաուղղված, քանի որ գրքում շարադրված պատմական իրողությունները հենց Արցախում էին սկիզբ առել։

Շնորհանդես Երևանում

խմբագրել

2019 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցավ «Կյանք և ազատություն» գրքի երկրորդ շնորհանդեսը․ այս անգամ արդեն Երևանում։ Հանրությանը ներկայացվեց գրքի հայերեն տարբերակը։ Ռոբերտ Քոչարյանը այս անգամ ևս նույն պատճառով հնարավորություն չէր ունեցել ներկա գտնվելու, բայց հավաքվածներին դիմել էր ուղերձով, որն ընթերցեց Քոչարյանի կրթսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Հարգելի' բարեկամներ, վերջապես հայտնվեց իմ գրքի հայերեն թարգմանությունը։ Ես շատ կցանկանայի, որ գրքի հայերեն և ռուսերեն հրատարակությունը լույս տեսնեին միաժամանակ, բայց, ցավոք, իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի դա անհնարին լինի։ Հայերեն ձեռագրերի վրա, ես ստիպված էի աշխատել բանտում, համակարգչի և այլ տեխնիկայի բացակայության պայմաններում։ Ես հնարավորություն չունեի շփվելու թարգմանիչների հետ, ինչը խիստ կարևոր է, նրանց կողմից հեղինակի լեզվական ինդիվիդուալ հատկությունները հասկանալու համար։ Չնայած այդ դժվարություններին՝ գիրքը հրատարակված է, և ես շնորհակալ եմ բոլորին, ով մասնակցեց դրա պատրաստմանը...»[7]։ Շնորհանդեսին խոսքով հանդես էին եկել նաև տիկին Բելլա Քոչարյանը՝ հեղինակի կինը, ինչպես նաև Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ով ներկայացրեց Քոչարյանի դիրքորոշումը եկեղեցու վերաբերյալ՝ հիշեցնելով հավաքվածներին, որ հենց Քոչարյանի նախագահության ընթացքում էր, որ դպրոցներում սկսեցին դասավանդել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան[8]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. [Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա]">https://www.youtube.com/watch?v=HbgavEji_bM
  2. Կյանք և ազատություն, նախաբան, էջ 7
  3. ["Կյանք և ազատություն" ինքնակենսագրականը մեր երկրի նորագույն պատմության տարեգրությունն է] https://www.kocharyanbook.am
  4. [The Caucasian tiger : sustaining economic growth in Armenia]http://documents.worldbank.org/curated/en/725081468217776036/The-Caucasian-tiger-sustaining-economic-growth-in-Armenia
  5. [The Caucasian Tiger: Sustaining Economic Growth in Armenia]https://books.google.am/books?id=fWAwYSslb7UC&pg=PR3&hl=hy&source=gbs_selected_pages&cad=2#v=onepage&q&f=false
  6. [Արցախում կայացավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը]https://yerevan.today/all/society/27349/arcakhum-kayacav-robert-qocharyani-kyanq-ev-azatutyun-grqi-shnorhandesy
  7. [«Կյանք և ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը] https://www.youtube.com/watch?v=E2d8O9kSvGY
  8. Կաղապար:Կայացավ Ռոբերտ Քոչարյանի՝ «Կյանք և ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը https://www.youtube.com/watch?v=GyVrldDUGAo&t=380s