E badalyan/Ավազարկղ

Մեդիչի (իտալ.՝ I Medici, անգլ.՝ Medici), պատմական հեռուստասերիալ որը ստեղծել են Ֆրենկ Սթոթնիցը և Ֆրենկ Մեյերը։ Հեռուստասերիալը արտադրվել է իտալական Lux Vide և Rai Fiction ընկերությունների, և Ֆրենկ Սփոթնիցի Big Light Productions-ի կողմից։

Հեռուստասերիալը սկսել է ցուցադրվել իտալական Rai 1 հեռուստաալիքով 2016 թվականի հոկտեմբերի 18-ից։ Հեռուստասերիալը պատմում է Վերածննդի ժամանակ Ֆլորենցիայում ապրող Մեդիչիների ընտանիքի մասին, ովքեր Հռոմի պապի բանկիրներն էին։

Առաջին եթերաշրջանում, որի անվանումն է «Մեդիչի։ Ֆլորենցիայի տիրակալներ», դեպքերը տեղի են ունենում 1429։ Այդ թվականին տան գլուխը՝ Ջովանո դե Մեդիչին մահանում է։ Նրա որդին՝ Կոզիմո դե Մեդիչին, դառնում է ընտանեկան բանկի ղեկավարը, որը այն ժամանակ Եվրոպայի ամենահարուստ բանկն էր։ Կոզիմոն պայքարում է իր ուժը Ֆլորենցիայում պահպանելու համար։ Երկրորդ եթերաշարջանում, որի անվանումն է «Մեդիչի։ Հոյակապ», դեպքերը տեղի են ունենում 20 տարի անց և պատմում են Կոզիմոյի թոռ՝ Լորենցո Մեդիչիի մասին, ով հայտնի է Լորենցո Հրաշալի մականունով։ Երրորդ և վերջին եթերաշրջանը, որը ավարտում է Լորենցոյի մասին պատմությունը հեռարձակվել է Rai 1 հեռուստաալիքով 2019 թվականին դեկտեմբերի 2-ին։

Հեռուստասերիալը պաշտոնական տվյալներով հավաքել է չորսից ութ միլլիոն դիտում։ Ըստ իտալական վարկանիշներ կազմող Auditel-ի, առաջին էպիզոդը ունեցել է ամենաշատ դիտումը՝ 8.04 միլիոն դիտում։

Հեռուստասերիալը հեռարձակվում է 190 երկրում, այդ թվում Նեթֆլիքսով ԱՄՆ-ում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Իռլանդիայում և Հնդկաստանում, ինչպես նաև SBS հեռուստաալիքով Ավստրալիայում։

//////////////// Corpse Husband (), հայտնի է նաև Corpse, համացանցային աստղ և երաժիշտ, ով հայտնի է ՅուԹյուբում իր տարած աշխատանքների համար, հատկապես սարսափ ժանրի պատմվածքներ պատմելու և Let's Play մեկնաբանելու համար։ Նա նաև հայտնի է ցածր տոնայինությամբ ձայն ունենալու համար։

Վաղ կյանք խմբագրել

Corpse-ը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 8-ին, Սան Դիեգո, Կալիֆոռնիայում։

Կարիերա խմբագրել

Corpse-ը բացել է իր յութուբյան ալիքը 2015 թվականի հուլիսի 16-ին, երբ նա 17 տարեկան էր։ Սկզբից նա կարդում էր սարսափ պատմություններ, որոնք ուղարկում էին նրա երկրպագուները։ 2020 թվականի Սեպտեմբերից նա սկսեց խաղալ և հեռարձակել «Մեզանում» վիդեխաղում, որը նրան բերեց մեծ ճանաչում։ Եվ այդ ժամանակվանից նա ՅուԹյուբում ունի ավելի քան 6 միլիոն հետևորդ։ 2020 թվականի հոկտեմբերին նա համագործակցել է ԱՄՆ ներկայացուցիչներ Ալեքսանդրիա Օքասիք-Քորթեզի և Իլհան Օմարի, և այլ հայտնի խաղացողների հետ, որոնցից են Disguised Toast-ի, Փոքիմայնի և Հասանաբիի հետ, և հեռարձակել են «Մեզանում» խաղը, ԱՄՆ նախագահական ընտրություններ 2020ից առաջ փորձելով գրավել մարդկանց քվեարկությանը մասնակցելու։

Corpse-ի երաժշտական դեբյուտը եղել է 2016 թվականին, երբ նա կատարել է մաս The Living Tombstone-ի և Քրաշեր Փ․-ի «Grim Grinning Ghost» երգում։ 2020 թողարկել է իր առաջին սոլո երգը «Miss You!» (Կարոտում եմ քեզ) անվանմամբ, որը BillboardRock/Alt դասակարգում հասել է 31-րդ հորիզոնականի։ Նրա «E-Girls Are Ruining My Life!» երգը ռեփեր Սեվիջ Գեսփի մասնակցությամբ զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը բուլղարական IFPI-ում, 90-րդը UK Singles Chart-ում և 24-րդը Billboard-ի Bubbling Under դասակարգում։ Այն լսվելի է ավելի քան 60 միլիոն անգամ Spotify-ում, որտեղ նաև համարվել է երկրորդը հարթակի ամենահայտնի երգերի թոփ 50-ում։ Նրա այլ երգերից են «White Tee»-ն (Սպիտակ շապիկ) որը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը Rock/Alt դասակարգում և «Agoraphobic»-ը (Ագորոֆոբիկ), որը նրա վերջին թողարկած սինգլն է։ Նրա ընդհանուր երաժշտական հաջողության շնորհիվ Corpse-ը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը Billboard-ի «Ծագող արտիստներ» ցուցակում։

Անձնական կյանք խմբագրել

Corpse-ը խրոնիկ հիվանդ է, և ունի այլ հիվանդություններ որոնցից են Ֆիբրոմիալգիան, Կրծքային ելքանցքի համախտանիշը և Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը։ Վերջինը հանդիսանում է իր հաստ ձայնի պատճառը։ Նա նշել է, որ հաճախ կրում է ակնակապ էկրանից ստացող լարվածության պատճառով։

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլեր խմբագրել

Որպես գլխավոր երգիչ խմբագրել
List of singles, with selected chart positions, showing year released and album name
Title Year Peak chart positions Album
US Bub.
[1]
US Rock/Alt.
[2]
UK
[3]
"Miss You!" 2020 31 rowspan="8" Կաղապար:TBA
"Cat Girls Are Ruining My Life!"
"Cabin Fever"
"Never Satisfied"
"White Tee" 32
"E-Girls Are Ruining My Life!"
(featuring Savage Ga$p)
24 90
"Agoraphobic"
TBA
(with Machine Gun Kelly)
2021[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bubbling Under Hot 100 Chart». Վերցված է 2020-11-10-ին.
  2. «Hot Rock & Alternative Songs Chart». Վերցված է 2020-11-10-ին.
  3. «Official Singles Chart Top 100 | Official Charts Company». Վերցված է 2020-11-10-ին.
  4. «song w/ MGK is soooooooooo crazy». Twitter. 2020-12-28.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Սյուժե խմբագրել

1-ին եթերաշրջան խմբագրել

Ֆլորենցիա, 1429 թվական։