Պանկրեատիտ(լատ pancreas, հունարեն πάγκρεας ենթաստամոքսային գեղձ + -itis բորբոքում), հիվամդությունների խումբ և համախտանիշ, որի դեպքում նկարագրվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքում: Բորբոքման դեպքում ֆերմենտները, լեղին չեն արտազատվում տասներկումատյնա աղի, այլ ակտիվանում են հենց գեղձում և սկսում են ախտահարել այն (ինքնալուծում): Ֆերմենտները և տոքսինները, որոնք այս դեպքում արտազատվում են հաճախ անցնում են արյան հուն և կարող են լուրջ վնասումներ հասցնեն այլ օրգան համակարգերին (ուղեղ, թոքեր, սիրտ, լյարդ):

Սուր պանկրեատիտ, ծանր հիվանդություն է, որը պահանջում է անմիջապես բուժում: Առաջին օգնությունը սուր պանկրեատիիտի դեպքում հանդիսանում է սառույցի տեղադրում ենթաստամոքսային գեղձի տարածքում: Սրանով հնարավոր է դանդաղեցնել սուր պանկրեատիտի ընթացքը: Որպես կանոն սուր պանկրեատիտը պահանջում է ստացիոնար բուժում:

Դասակարգում խմբագրել

Գոյություն ունի բազմաթիվ դասակարգումներ: Առաջին դասակարգումը նկարագրվել է 1946թ., որը նկարագրում էր քրոնիկ պանկրեատիտի ընթացքը կապված ալկոհոլի օգտագործման հետ: 1963թ. Մարսելում ստեղծվեց նոր դսակարգում, որը նկարագրում էր մորֆոլոգիան և էթիոլոգիան: Վերջին դասակարգումը ստեղծվեց գերմանական գիտնականների կողմից 2007թ.՝Քրոնիկական պանկրետիտի միջազգային դասակարգում ( M-ANNHEIM )[1]:

 Ըստ բնույթի տարբերում են
  1. Սուր պանկրեատիտ
  2. Սուր ռեցիդիվող պանկրեատիտ
  3. Քրոնիկ պանկրեատիտ
  4. Քրոնիկ պանկրեատիտի սրացում


Հաճախ քրոնիկ պանկրեատիտը հանդիսանում է սուրի բարդություն: Պանկրեատիկ սինդրոմը (ամիլազեմիա, լիպազեմիա, ցավային սինդրոմ) արտահայտվում է մինչև 6 ամիս հանդիսանում է ռեցիդիվ սուր պանկրեատիտի, իսկ 6 ամսից ավել՝ քրոնիկ պանկրեատիտի սրացում:


Ըստ գեղձի ախտահարման (գեղձի ախտահարման ծավալը-գեղձի նեկրոզի զոնան) տարբերում են՝

  1. Այտուցային ձև (եզակի պանկրեատոցիտների նեկրոզ առանց նեկրոզի օջախի)
  2. Դեստրուկտիվ ձև (պանկրետոնեկրոզ)՝
     · Մանր օջախային պանկրետոնեկրոզ
     · Միջին օջախային պանկրետոնեկրոզ
     · Խոշոր օջախային պանկրետոնեկրոզ
     · Տոտալ-սուբտոտալ պանկրետոնեկրոզ


«Պանկրեատոնեկրոզ» տերմինը հանդիսանում է պաթոլոգոանատոմիական տերմին , քան կլինիկական, այդ իսկ պատճառով նրան օգտագործել ախտորոշման մեջ այդքան էլ ճիշտ չէ: Տոտալ-սուբտոտալ պանկրետոնեկրոզի դեպքում գեղձի ախտահարումը ընթանում է ամբողջ երկայնքով՝ (գլուխ, մարմին, պոչ): Միայն տոտալ պանկրեատիտ չի հանդիպում:

Համաձայն սուր պանկրեատիտի դասակարգման, որը նկարագրվել է Վ.Ի.Ֆիլինի կողմից 1979թ., տարբերուրմ են հետևյալ փուլերը՝

  1. Ֆերմենտային փուլ (3—5 օր)
  2. Ռեկտիվ փուլ (6—14 օր)
  3. Սեկվեստրացիայի փուլ (15օր-ից)
  4. Ելքի փուլ (հիվանդության սկբից 6 ամիս և ավելին)

Ըստ ելքի տարբերում են՝

  • Վաղ մահ (բազմաօրգանային անբավարարության արդյունքում)
  • Ուշ մահ (դեստրուկտիվ պանկրեատիտի - նեկրոտիկ պանկրետատի արդյունքում)


Էթիոլոգիա խմբագրել

Համաձյն ժամանակակից վիճակագրական տվյալների՝

•70 % հիվանդներ՝ դեստրուկտիվ պանկրեատոնեկրոզով-ալկոհոլի չարաշահումով

•20 % հիվանդներ՝ որոնց մոտ պանկրեատիտը լեղաքարային հիվանդության բարդություն է

 
Օդդիի սֆինկտեր

Ինչպես նաև պանկրեատիտ կարող է լինել՝

•թունավորում

•վնասվածք

•վիրուսային հիվանդություն

•ինֆեկցիոն հիվանդություն, ներառելով Helicobacter pylori

•սնկային ախտահարումներ

•մակաբույծային հիվանդություններ

•Օդդիի սֆինկտերի ֆունկցիայի խանգարում

•հետվիրահատական բարդություն

•բնածին պանկրեատիտ

Կլինիկական դրսևորումները խմբագրել

Սուր և քրոնիկ պանկրեատիտի կլինիկական դրսևորումները տարբեր են: Հաճախ տարած սուր պանկրեատիտից հետո առաջանում են կեղծ կիստաներ (պսևդոկիստա) ենթաստամոքսային գեղձի, որոնք հանդիսանում են քրոնիկի նշան: Սուր պանկրեատիտի տիպիկ նշաններից են՝ ինտենսիվ ցավ եպիգաստրալ հատվածում, ուժեղ, անընդհատ ցավ որովայնի վերին հատվածում, սրտխառնոց Ենթաստամոքսային գեղձի գլխիկի մեծացման դեպքում հնարավոր է մեխանիկական դեղնուկ (լեղու արտահոսքի խանգարում), մեզի մգեցում և կղանքի բաց գույն:


Ախտորոշում խմբագրել

Դիտել նաև ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ախտորոշում

Սուր և քրոնիկ պանկրեատիտի ախտորոշումը զգալիորեն տարբերվում է: Սովորաբար ախտորոշման համար օգտվում են ուլտրաձայնային հետազոտությունից, ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա և լապարասկոպիա, արյան անալիզ՝ ամիլազային որոշում, մեզի անալիզի դիասթեզի որոշում:

Օբյեկտիվ նշաններ խմբագրել

•Տուժիլինի ախտանիշ՝ քրոնիկ պանկրեատիտի դեմքում հետազոտման ժամանակ հնարավոր է տեսնել հիվանդի մաշկի վրա հեմոռագիկ ցան կապտամանուշակագույն կաթիլների տեսքով 1-4 մմ չափերի: Դրանք կետային անգիոմաներ են,որոնք առաջանում են ենթաստամոքսային գեղձի ֆերեմնտների պրոտեոլիզի արդյունքում:

•Դեժարդենի ախտանիշ՝ նկարագրվում է պալպացիայի ժամանակ ցավով Դեժարդենի կետում (ենթաստամոքսային գեղձի գլխիկի պրոեկցիայով), տեղակայված 4-6սմ պորտային գծից:

•Շոֆֆարի ախտանիշ՝ նկարագրվում է ցավով Շոֆֆարի հատվածում (ենթաստամոքսային գեղձի գլխիկի պրոեկցիայով) , տեղակայված 5-6սմ վերև պորտից

•Մեյո-Ռոբսոնի ախտանիշ՝ տվյալ հատվածում ցավի նկարագրություն, ենթաստամոքսային գեղձի պոչի պրոեկցիայով, ձախ կողղեղի պրոեկցիայով, ինչի հետևամքով ցավը տեղակայվում է ձխ կողաղեղի տակ:

•Գուբերգրիցի-Սկուլսկիի ախտանիշ՝ պալպացիայի ժամանակ ցավ գեղձի գլխիկից մինև պոչ ընկած գծի տեղանքով:

•Գրոտտի ախտանիշ՝ պորտից աջ ոնթաստամոքսային գեղձի պրոյեկցիայով ընկած նկարագրվում է ենթամաշկա-ճարպային բջջանքի փոփոխություն:

•Մյուս-Գեոգիևսկիի ախտանիշ՝ դրական ֆրենիկուս ախտանիշ աջից:

•Կաչիի ախտանիշ՝ պանկրետիտի ախտանիշները, որի ժամանակ պալպացիան ցավոտ է աջ Тh IX—Тh XI հատվածում և ձախ Th VIII—Th IX հատվածում:

•Վասկրեսևսկու ախտանիշ՝ ենթաստամոքսային գեղձի պրոեկցիայով չի նկարագրվում աորտայի պուլսացիան:

Բուժում խմբագրել

Եղանակ խմբագրել

Բուժումը կախված է հիվանդության ծանրության աստիճանից: Եթե չեն առաջանում բարդություններ, թոքերում կամ երկամներում, ապա սուր պանկրեատիտը անցնում է: Սուր պանկրեատիտի դեպքում հիմնական բուժուման հիմքում ընկած է գունկցիայի բարելավման մեջ, ընդհանուր սով մի քանի օր:

Եթե ձևավոևվում է կեղծ կիստա ենթաստամոքսային գեղձի, ապա նրանց կկարելի է հեռացնել վիրահատական միջամտության միջոցով:

Եթե ենթաստամոքսային գեղձի ծորանը կամ լեղածորանը խցանվի քարով, ապա սուր պրիստուպը ձգձգվում է մի քանի օր:

Դեղորայքային բուժումը շատ կարևոր է ինչպես նաև դիետան: Օգտվում են Սեղն № 5-ից: Դիետան կարևոր է երկու դեպքում (սրացման կամ ռեմիասիայի):

Պանկրեատիտի բուժման մեջ խորհուրդ է տրվում հանքային ջուր (100—300 г առանց գազի տաքացված մինչև 35—39 °C) •Էսսենտուկ №4

•Էսսենտուկ № 17

•Նարզան


Քրոնիկ պանկրեատիտ խմբագրել

Թեթևացնել ցավը՝ սա առաջին քայլն է քրոնիկ պանկրեատիտի բուժման մեջ: Հաջորդիվ դիետայի պլանավորում ածխաջրերի եւ ճարպերի սահմանափակումներով:

Բժիշկը կարող է նշանակել պանկրեատիկ ֆերմենտներ հացի հետ միասին,որպես փոխարինող թերապիա:

Պանկրեատիտով հիվանդները պետք է դադարեցնեն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, պահպպանեն հատուկ դիետա և ռեգուլյար օգտագործեն բժիշկի կողմից նշանակված դեղորայքները:

Թերապևտիկ բուժման բացակայությունը հանգեցնում է բարդությունների ( շաքարային դիաբետ, դեղնախտ, էնցեֆալոպաթիա, պորտալ հիպերտենզիա, աբսցես, պերիտոնիտ)[2]:

Սուր պանկրեատիտ խմբագրել

Հիվանդի ծանրության աստիճանը սուր պանկրեատիտի ժամանակ կախված է ծանր էնդոգեն ինտոկսիակցիայի հետ: Հիմնական դերը դրանում կայանում է ակտիվացած ֆերմենտները ենթաստամոքսային գեղձի, որի դեպքում հիմնական տեղը տրվում է տրիպսինին: Ուսումնասիրելով տրիպսինի ազդեցությունը նմանեցնում են օձերի տարբեր տեսակների թույների հետ ազդեցության նմանություն: Տրիպսինի ռեակցիան հիշեցնում է անաֆիլակտիկ շոկի անտիգենների ազդեցությանը:

1980-ական թվականներին առաջարկվել է սուր պանկրեատիտի ինտոքսիակացիայի էնտերոսորբատներով բուժում: Հետազոտվեցին վուալին, խիտին. էնտերոդեզ, պոլիֆեպան: Հետազոտությունները էնտերոսորբատների ցույց տվեցին ազդեցությունը , որտեղ առաջացել էր մահվան ելքով դեպքերի իջեցում: Սորբատները տարբեր պատասխան թողեցին: Նրանցից մեկը իջեցրեց լիպազայի ակտիվությունը(վուալին,պոլիֆեպան),մյուսները բարձրացրեցինֆերմենտների ակտիվությունը (խիտին, էնտերոդեզ): Բոլորը ունեցան ազդեցություն՝ միջմոլեկուլյար ֆրակցիայի իջեցում արյան մեջ, ունենալով թունավոր ազդեցություն[3]:


Տես նաև խմբագրել

•Սուր պանկրեատիտ

•Քրոնիկ պանկրեատիտ

•Պարաէնտերալ սնուցում

•Կլինիկական սնուցում

•Պսևդոտումորոզ պանկրեատիտ

•Աուտոիմուն պանկրեատիտ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Клуб панкреатологов
  2. Симптомы и лечение хронического панкреатита
  3. Энтеросорбция. Под ред. Н. А. Белякова. — Л., 1991. — 336 с.