Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ (լատ pancreatitis, հունարեն πάγκρεας ենթաստամոքսային գեղձ + -itis բորբոքում), վիճակ, որը բնութագրվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ[1]։ Ենթաստամոքսային գեղձը մեծ օրգան է, որը գտնվում է ստամոքսի հետևում և արտադրում է մարսողական ֆերմենտներ, ինչպես նաև մի շարք հորմոններ[1]։ Գոյություն ունի ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական երկու տիպ՝ սուր պանկրեատիտ և խրոնիկական պանկրեատիտ[1]։ Ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական նշաններն ու ախտանիշները ներառում են ցավը որովայնի վերին հատվածում, սրտխառնոցը և փսխումը[1]։ Ցավը հաճախ ճառագայթում է դեպի մեջք և սովորաբար ծանր է լինում[1]։ Սուր պանկրեատիտի ժամանակ կարող է դիտվել ջերմության բարձրացում և ախտանիշները սովորաբար մարում են մի քանի օրվա ընթացքում[1]։ Խրոնիկական պանկրեատիտին բնորոշ են քաշի կորուստը, ճարպային կղանքը և դիարեան (փորլուծություն)[1]։ Բարդությունները կարող են ներառել վարակի միացումը (ինֆեկցում), արյունահոսությունը, շաքարային դիաբետը, ինչպես նաև այլ օրգանների հետ կապված խնդիրները[1]։
Պանկրեատիտ Pancreatitis | |
---|---|
![]() Ենթաստամոքսային գեղձ և հարակից օրգաններ | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Ընդհանուր լեղապարկային ծորանի քարով խցանում՝ ենթաստամոքսային գեղձի ծորանի միացմամբ, ալկոհոլի օգտագործում |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ որովայնի վերին հատվածում, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում, քաշի կորուստ, ճարպային կղանք և դիարեա (փորլուծություն) |
Հետևանք | Mallet-Guy's sign? |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
ՀՄԴ-9 | 577.0 և 577.1 |
Ռիսկի գործոններ | Ծխախոտի օգտագործում |
Ախտորոշում | Արյան մեջ ամիլազի և լիպազի քանակության երեք անգամ ավելացում |
Բուժում | Ներերակային հեղուկներ, ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ |
Բարդություններ | Վարակի միացում (ինֆեկցում), արյունահոսություն, շաքարային դիաբետ, այլ օրգանների հետ կապված խնդիրներ |
Տևողություն | Կարճատև և երկարատև |
Հանդիպման հաճախականություն | 8,9 մլն դեպք 2015-ին |
![]() |
Սուր պանկրեատիտի առաջացման երկու ամենատարածված պատճառներն են ընդհանուր լեղապարկային ծորանի քարով խցանումը, իսկ հետո նաև ենթաստամոքսային գեղձի ծորանի միացումը, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը[1]։ Այլ պատճառների մեջ մտնում են գեղձի ուղղակի վնասումը, որոշակի դեղամիջոցները, այնպիսի ինֆեկցիաները, ինչպիսիք են խոզուկը (պարոտիտ), ինչպես նաև ուռուցքները[1]։ Խրոնիկական պանկրեատիտը կարող է զարգանալ սուր պանկրեատիտի արդյունքում[1]։ Դա սովորաբար պայմանավորված է ալկոհոլի ծանր և երկարատև օգտագործմամբ[1]։ Այլ պատճառների մեջ ընդգրկված է արյան մեջ ճարպի բարձր քանակությունը, կալցիումի բարձր քանակությունը, որոշ դեղամիջոցներ և որոշակի գենետիկական խանգարումներ, ինչպես օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզը[1]։ Ծխելը բարձրացնում է թե՛ սուր, և թե՛ խրոնիկական պանկրեատիտի զարգացման ռիսկը[2][3]։ Սուր պանկրեատիտի ախտորոշումը հիմնված է արյան մեջ ամիլազի և լիպազի քանակության երեք անգամ ավելացման վրա[1]։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում այս թեստերը կարող են նորմալ լինել[1]։ Բժշկական վիզուալիզացիայի այնպիսի տեսակները, ինչպիսիք են գերձայնային հետազոտությունը և համակարգչային շերտագրությունը, նույնպես օգտակար կարող են լինել[1]։
Սուր պանկրեատիտը սովորաբար բուժվում է ներերակային հեղուկներով, ցավազրկող դեղամիջոցներով և երբեմն հակաբիոտիկներով[1]։ Սովորաբար ուտելը և խմելը արգելվում է, իսկ ստամոքսի մեջ տեղադրվում է նազոգաստրալ զոնդ[1]։ Գործողությունը, որը հայտնի է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա անունով, կիրառվում է դիստալ լեղապարկային ծորանի հետազոտման նպատակով, ինչպես նաև լեղային քարերի առկայության դեպքում՝ դրանց հեռացման նպատակով[1]։ Լեղային քարերի առկայության դեպքում սովորաբար հեռացվում է նաև լեղապարկը[1]։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում, ի հավելումն վերը նշվածի, նազոգաստրալ զոնդով ժամանակավոր կերակրումը կարող է կիրառվել սնուցումը ապահովելու նպատակով[1]։ Հնարավոր է պահանջվի երկարատև փոփոխություններ սննդակարգում և պանկրեատիկ ֆերմենտների կիրառում[1]։ Երբեմն իրականացվում է պանկրեասի մասերի վիրահատական հեռացում[1]։
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին գրանցվել է պանկրեատիտի 8,9 մլն դեպք[4][5]։ Սա հանգեցրեց 132,700 մահվան, 83,000 մահվան դեպքով ավելի քան 1990 թվականին[6][7]։ Տարեկան 100 հազար մարդկանցից 30-ի մոտ հայտնաբերվում է սուր պանկրեատիտ[2]։ Խրոնիկական պանկրեատիտի նոր դեպքերը զարգանում են տարեկան 100 հազար մարդկանցից մոտ 8-ի մոտ և ներկայումս Միացյալ Նահանգներում 100,000 մարդուց մոտ 50-ի վրա է ազդում[4]։ Այն ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց շրջանում[1]։ Հաճախ խրոնիկական պանկրեատիտը սկսվում է 30-40 տարեկանների շրջանում, մինչդեռ հազվադեպ այն կարող է դիտվել երեխաների շրջանում[1]։ 1882 թվականին առաջին անգամ բացահայտվել է սուր պանկրեատիտը, իսկ խրոնիկական պանկրեատիտը առաջին անգամ նկարագրվել է 1946 թվականին։
Նշաններ և ախտանիշներ խմբագրել
Պանկրեատիտի ամենատարածված ախտանիշներից է համարվում որովայնի վերին հատվածի սաստիկ ցավը կամ ձախ վերին քառակուսու այրող բնույթի ցավը, որը ճառագայթում է դեպի մեջք, սրտխառնոցը և փսխումը, որն ավելի է վատանում ուտելու հետևանքով։ Ֆիզիկալ զննման արդյունքները կարող են կախված լինել ներքին արյունահոսության առկայությունից կամ ծանրության աստիճանից։ Արյան ճնշումը կարող է բարձրացած լինել ցավի պատճառով, կարող է նաև իջած լինել՝ օրգանիզմի ընդհանուր դեհիդրատացիայի (ջրազրկում) կամ արյունահոսության հետևանքով։ Սրտի կծկումների և շնչառական շարժումների թիվը սովորաբար բարձրացած է լինում։ Որովայնը շոշափելիս սովորաբար ցավոտ է, սակայն այդ ցավը շատ ավելի մեղմ է, քան պանկրեատիտի դեպքում առկա ցավը։ Ինչպես շատ հաճախ լինում է որովայնի խոռոչում առկա ախտահարումների դեպքում, այս դեպքում նույնպես աղիքային ձայները կարող են նվազած լինել աղիների ռեֆլեքսային պարալիզի հետևանքով։ Կարող է դիտվել նաև դեղնուկ և տենդ։ Խրոնիկական պանկրեատիտը կարող է նպաստել շաքարային դիաբետի կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացմանը։ Չհիմնավորված քաշի կորուստը պայմանավորված է մարսողական ֆերմենտների անբավարարության հետևանքով խախտված մարսողական գործընթացներով։
Բարդություններ խմբագրել
Վաղ բարդությունները ներառում են շոկը, ինֆեկցումը, համակարգային բորբոքային պատասխանի զարգացումը, արյան մեջ կալցիումի ցածր քանակությունը, արյան մեջ գլյուկոզի բարձր քանակությունը և դեհիդրատացիան (ջրազրկում)։ Արյան կորուստը, դեհիդրատացիան և հեղուկի կուտակումը որովայնի խոռոչում (ասցիտ) կարող են առաջացնել երիկամային անբավարարություն։ Շնչառական համակարգում առկա բարդությունները սովորաբար ավելի ծանր են ընթանում։ Հաճախ կարող է դիտվել հեղուկի կուտակում թոքամզի (պլևրա) խոռոչում։ Մակերեսային (ոչ խորը) շնչառությունը բերում է թոքի կոլապսի։ Պանկրեասի ֆերմենտները կարող են ախտահարել թոքերը՝ առաջացնելով բորբոքում։ Ծանր բորբոքումը կարող է նպաստել ներորովայնային հիպերտենզիայի և որովայնի կոմպարտմենտ համախտանիշի զարգացմանը։ Երիկամների և շնչառական համակարգի շարունակական ախտահարման պարագայում կարիք է լինում բացել որովայնը՝ ճնշումը նվազեցնելու նպատակով[8]։
Ուշ բարդությունները ներառում են կրկնվող պանկրեատիտը և պանկրեատիկ պսևդոցիստերի (կեղծ կիստա) զարգացումը՝ պանկրեատիկ արտազատուկների կուտակում՝ պատված սպիական հյուսվածքով։ Սա կարող է նպաստել ցավի առաջացմանը, ինֆեկցվել, պատռվել և արյունահոսել, խցանել լեղապարկային ծորանը՝ բերելով դեղնուկի կամ տարածվել ամբողջ որովայնով։ Սուր նեկրոտիկ պանկրեատիտը կարող է առաջացնել պանկրեասի աբսցես (թարախակույտ)՝ թարախի կուտակում, որն առաջացել է նեկրոզի, հեղուկի կուտակման և ինֆեկցման հետևանքով։ Սա պատահում է դեպքերի մետ 3%-ի շրջանում կամ 60% դեպքերում, եթե առկա է երկու պսևդոցիստ և գազ պանկրեասում[9]։
Պատճառներ խմբագրել
Պանկրեատիտի դեպքերի շուրջ 80%-ը պայմանավորված է ալկոհոլի օգտագործմամբ կամ լեղային քարերով։ Լեղային քարերը հանդիսանում են սուր պանկրեատիտի զարգացման միակ ամենատարածված պատճառը[10]։ Ալկոհոլի օգտագործումը խրոնիկական պանկրեատիտի ամենատարածված պատճառն է[11][12][13][14][15]։
Դեղամիջոցներ խմբագրել
Գոյություն ունեն շուրջ 7 դասի դեղամիջոցներ, որոնք կապված են սուր պանկրեատիտի զարգացման հետ․ ստատիններ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչներ, օրալ հակաբեղմնավորիչներ կամ հորմոն փոխարինող թերապիա, դիուրետիկներ (միզամուղ), անտիռետրովիրուսային թերապիա, վալպրոյաթթու և օրալ հիպոգլիկեմիկ ագենտներ։ Հստակ պարզված չէ, թէ ինչ մեխանիզմով են այս դեղամիջոցները բերում պանկրեատիտի, բայց հնարավոր է, որ ստատինները ունեն ուղղակի տոքսիկ ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա, կամ էլ տոքսիկ մետաբոլիտների երկարատև կուտակման հետևաքով է առաջանում հիվանդությունը։ Միչդեռ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչները առաջացնում են անգիոնևրոտիկ այտուց՝ ի հաշիվ բրադիկինինների՝ ենթաստամոքսային գեղձում կուտակման։ Օրալ հակաբեղմնավորիչները առաջացնում են ենթաստամոքսային զարկերակի թրոմբոզ՝ ճարպի կուտակման հաշվին (հիպերտրիգլիցերիդեմիա)։ Դիուրետիկները, ինչպիսիք են ֆուրոսեմիդը, ունեն ուղղակի տոքսիկ ազդեցություն պանկրեասի վրա։ Մինչդեռ, թիազիդային միզամուղները առաջացնում են հիպերտրիգլիցերիդեմիա և հիպերկալցեմիա, վերջինս էլ պանկրեատիկ քարերի առաջացման համար ռիսկի գործոն է հանդիսանում։
ՄԻԱՎ-ն ինքնին կարող է անձին ավելի խոցելի դարձնել պանկրեատիտի առաջացման նկատմամբ։ Մինչդեռ անտիռետրովիրուսային դեղամիջոցները կարող են առաջացնել նյութափոխանակային այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են հիպերգլիկեմիան և հիպերխոլեստերոլեմիան, որոնք էլ նախատրամադրում են պանկրեատիտի զարգացմանը։ Վալպրոյաթթուն կարող է ունենալ ուղղակի տոքսիկ ազդեցություն ենթաստամոքսային գեղձի վրա[16]։ Կան տարատեսակ օրալ հիպոգլիկեմիկ ագենտներ, որոնք նախատրամադրում են պանկրեատիտի առաջացմանը, ներառյալ մեթֆորմինը։ Բայց գլյուկագոնանման պեպտիդ 1-ը ավելի ուժեղ է կապված պանկրեասի բորբոքման զարգացման հետ[17]։
Ատիպիկ նեյրոլեպտիկները, ինչպես օրինակ կլոզապինը, ռիսպերիդոնը և օլանզապինը նույնպես կարող են նպաստել պանկրեատիտի զարգացմանը[18]։
Ինֆեկցիոն հիվանդություններ խմբագրել
Մի շարք ինֆեկցիոն ագենտներ հայտնի են որպես պանկրեատիտի զարգացմանը նպաստող և ներառում են[19][20]․
Այլ խմբագրել
Այլ տարածված պատճառների մեջ են մտնում վնասնածքները, աուտոիմուն հիվանդությունները, արյան մեջ կալցիումի բարձր քանակությունը և էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան։ Երկատված պանկրեասը համարվում է ենթաստամոքսային գեղձի զարգացման բնածին արատներից մեկը և կարող է դեպքերի կրկնության պատճառ հանդիսանալ։ Տիպ 2 շաքարային դիաբետ կապված է 2,8 անգամ բարձր ռիսկերի հետ[21]։
Ավելի հազվադեպ պատճառներն են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, պանկրեատիկ ծորանի քարերը[22], վասկուլիտները (պանկրեասի փոքր անոթների բորբոքում) և պորֆիրիան՝ հատկապես սուր ընդմիջվող պորֆիրիան և էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիան։
Գոյություն ունի ժառանգական մի տարատեսակ, որի ժամանակ տեղի է ունենում տրիպսինոգենի ներգեղձային ակտիվացում՝ բերելով ուտոլիզի (գեղձի ինքնամարսում)։ Ներգրավված գեները ներառում են trypsin 1-ը, որը կոդավորում է տրիպսինոգենը, SPINK1-ը, որը կոդավորում է տրիպսինի արգելակիչը կամ ցիստիկ ֆիբրոզի տրանսմեմբրանային հաղորդման կարգավորիչը[23]։
Մնեմոնիկ GETSMASHED տարբերակը սովորաբար օգտագործվում է պանկրեատիտի ամենատարածված պատճառները հիշելու նպատակով․
G—gall stones՝ լեղային քարեր
E—ethanol՝ էթանոլ
T—trauma՝ վնասնածք
S—steroids՝ ստերոիդներ
M—mumps՝ խոզուկ
A—autoimmune pancreatitis՝ աուտոիմուն պանկրեատիտ
S—scorpion sting՝ կարիճի խայթոց
H—hyperlipidemia, hypothermia, hyperparathyroidism՝ հիպերլիպիդեմիա, հիպոթերմիա, հիպերպարաթիրեոիդիզմ
E—endoscopic retrograde cholangiopancreatography՝ էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա
D—drugs՝ դեղամիջոցներ (հիմնականում ազաթիոպրինը, վալպրոյաթթուն, լիրագլուտիդը)։
Ախտորոշում խմբագրել
Պանկրիտիտի համար տարբերակիչ ախտորոշումը ներառում է, բայց չի սահմանափակվում խոլեցիստիտով, խոլեդոխոլիթիազով, պերֆորացված պեպտիկ խոցով, աղիքային ինֆարկտով, փոքր աղիքային անանցանելիությամբ, հեպատիտով և մշտական մեզենտերիալ իշեմիայով[24]։
Ախտորոշման համար անհրաժեշտ են այս 3 չափանիշներից 2-ի առկայությունը․
- Ցավի բնորոշ սուր սկիզբը էպիգաստրալ շրջանում կամ անորոշ որովայնային ցավը, որը ճառագայթում է դեպի մեջքը
- Արյան շիճուկում ամիլազի կամ լիպազի քանակությունը նորմայից բարձր է շուրջ 3 անգամ
- Համակարգչային, մագնիսառեզոնանասային շերտագրության և որովայնի գերձայնային և էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությամբ բնորոշ պատկեր նույնպես կարող է նպաստել ախտորոշելուն։
Ամիլազը և լիպազը պանկրեասի կոզմից արտադրվող 2 ֆերմենտներն են։ Լիպազի քանակության բարձրացումը սովորաբար համարվում է ավելի բնորոշ փոփոխություն պանկրեատիտի համար, քանի որ այն ունի ավելի բարձր սպեցիֆիկություն և ավելի երկար կիսադուրսբերման ժամանակ[25]։ Ինչևէ, 2 ֆերմենտների բարձրացում կարող է դիտվել նաև մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում կղանքային պանկրեատիկ էլաստազ-1-ի թեստը պանկրեասի էկզոկրին ֆունկցայի մարկեր է։ Հավելյալ թեստերը, որոնք կարող են օգնել խրոնիկական պանկրեատիտի ախտորոշման գործում ներառում են հեմոգլոբին A1C-ի, իմունոգլոբուլին G4-ի, ռևմատոիդ գործոնի և հականուկլեար հակամարմնի որոշումը[26]։
Վիզուալիզացիայի նպատակով կիրառվում է գերձայնային հետազոտությունը, որը համարվում է ամենահարմար, ոչ ինվազիվ, պարզ և ոչ թանկ հետազոտությունը[27]։ Այն ավելի զգայուն և սպեցիֆիկ է պանկրեատիտների այն տեսակների դեպքում, որոնց առաջացումը պայմանավորված է եղել լեղային քարերով[25]։ Ինչևէ, հիվանդների 25-35%-ի մոտ պանկրեասի տեսանելիությունը կարող է վատացած լինել աղիներում գազի կուտակման հետևանքով, և դա կարող է բարդացնել ախտորոշման գործընթացը[24]։
Կոնտրաստով համակարգչային շերտագրությունը (ՀՇ) սովորաբար կարող է կիրառվել որովայնի ցավի առաջացումից մոտ 48 ժամ հետո, որպեսզի գնահատվի պանկրեասի նեկրոզը և արտապանկրեատիկ հեղուկը, ինչպես նաև հիվանդության ծանրության աստիճանը։ ՀՇ-ի ավելի վաղ կիրառումը կարող է կեղծ պատկերի առաջացման պատճառ դառնալ։
Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան կամ էնդոսկոպիկ գերձայնային հետազոտությունը կարող են օգնել լեղապարկային ծագման պանկրեատիտի ախտորոշմանը, եթե առկա են կասկածներ։
Բուժում խմբագրել
Պանկրեատիտի բուժումը համարվում է պահպանողական և կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Մորֆինը, հիմնականում, հարմար է ցավի ղեկավարման տեսանկյունից։ Չկան կլինիկական հետազոտություններ այն մասին, որ մորֆինի օգտագործումը կարող է սրել կամ առաջացնել պանկրեատիտ կամ խոլեցիստիտ[28]։
Սուր պանկրեատիտի բուժումը կախված կլինի նրանից, թե արդյոք ախտորոշված է պանկրեատիտի մեղմ ձևը, որը չի առաջացնում բարդություններ կամ ծանր ձևը, ինչը կարող է լուրջ բարդություններ առաջացնել։
Մեղմ սուր պանկրեատիտ խմբագրել
Մեղմ սուր պանկրեատիտի բուժումը հաջողությամբ իրականացվում է ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում։ Ավանդաբար, մարդկանց թույլ չի տրվում ուտել, մինչև որ բորբոքումը կլուծվի, բայց վերջերս ապացուցվել է, որ վաղ կերակրումը ապահով և բարելավում է արդյունքները։ Քանի որ պանկրիտիտը կարող է առաջացնել թոքերի ախտահարումներ և ազդել նորմալ թոքերի գործառույթների վրա, թթվածինը երբեմն կիրառվում է շնչառական խողովակներով, որոնք միացված են քթի միջոցով։ Խողովակները կարող են հեռացվել մի քանի օր անց, երբ ակնհայտ է, որ վիճակը բարելավվում է։ Ջրազրկում կարող է առաջանալ սուր պանկրեատի դրվագի ժամանակ, ուստի հեղուկները պետք է տրվեն ներերակային։ Օփիոիդները կարող են օգտագործվել ցավի մեղմացման համար։ Վաղ կերակրումը չի առաջացնում խնդիրներ և կարող է հանգեցնել հիվանդանոցից շուտ դուրս գրվելու հնարավորությանը[29]։
Ծանր սուր պանկրեատիտ խմբագրել
Ծանր սուր պանկրեատիտը կարող է առաջացնել օրգանային անբավարարություն, նեկրոզ, պսևդոցիստեր և աբսցես։ Եթե ծանր սուր պանկրեատիտ է ախտորոշվել, մարդիկ պետք է ընդունվեն ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ակնհայտ է, որ մարմնի մեջ առկա հեղուկների մակարդակը զգալիորեն կնվազի, քանի որ այն տարանջատում է մարմնի հեղուկներն ու սնուցիչները` ենթաստամոքսային գեղձի վերականգնման ժամանակ։ Հեղուկի մակարդակի անկումը կարող է հանգեցնել մարմնի ներսում արյան ծավալի կրճատմանը, որը հայտնի է հիպովոլեմիկ շոկ անվամբ։ Հիպովոլեմիկ շոկը կարող է կյանքին սպառնացող լինել, քանի որ այն կարող է շատ արագ թթվածնի նվազման պատճառ դառնալ,իսկ դա խիստ անհրաժեշտ է գոյատևման համար։ Հիպովոլեմիկ շոկից խուսափելու համար հեղուկները ներմուծվում են ներերակային ճանապարհով։ Թթվածին մատակարարվելու է քթին կցված խողովակներով և օդափոխության սարքավորումները կարող են օգտագործվել շնչելու նպատակով։ Սնուցող խողովակները կարող են օգտագործվել սննդային միջոցներ ապահովելու համար` համապատասխան ցավազրկման զուգորդմամբ։
Մեղմ սուր պանկրեատիտի դեպքում հարկավոր է բուժել հիմքում ընկած պատճառահետևանքները՝ լեղապարկային քարերը, դադարեցնել դեղորայքի կիրառումը, ալկոհոլի օգտագործումը և այլն։ Եթե պատճառը լեղապարկային քարերն են, ապա հավանական է, որ այն կվերացվի էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիայի ընթացքում կամ կիրականացվի լեղապարկի հեռացումը։ Լեղապարկը պետք է հեռացվի հիվանդանոցային պայմաններում կամ երկու շաբաթվա ընթացքում պանկրիտիտի առաջացման ժամանակ, որպեսզի սահմանափակվի կրկնվող պանկրեատի ռիսկը։
Եթե պանկրեատիտի առաջացման պատճառը ալկոհոլն է, ալկոհոլի օգտագործման դադարեցումը և ալկոհոլային կախվածության բուժումը կարող է բարելավել հիվանդի վիճակը։ Եթե անգամ պանկրեատիտի առաջացման հիմքում ալկոհոլի օգտագործումը չէ, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս զերծ մնալ դրա օգտագործումից 6 ամսվա ընթացքում, քանի որ այն կարող է հետագա վերականգնողական շրջանում վնասել պանկրեասը[30]։ Սննդի բերանացի ընդունումը, հատկապես ճարպերի, սկզբնական շրջանում հակացուցված է, թեև ցույց է տրվել, որ 48 ժամվա ընթացքում էնտերալ սնուցման անցումը կարող է բարելավել կլինիկական արդյունքները[31]։ Հեղուկները և էլեկտրոլիտները տրվում են ներերակային։ Սննդանյութերը տրվում են խողովակային սնուցման միջոցով, որպեսզի շրջանցվի ստամոքսաղիքային համակարգը և հնարավոր լինի խուսափել մարսողական ֆերմենտների վնասող ազդեցությունից, եթե բուժման առաջին 72-96 ժամվա ընթացքում չկա որևէ առաջընթաց[32]։
Կանխատեսում խմբագրել
Ծանր սուր պանկրեատիտից մահացության ցուցանիշները տատանվում են 2–9%-ի շրջանակներում, իսկ ենթաստամոքսային գեղձի նեկրոզի առկայության դեպքում՝ ավելի բարձր[33]։
Գոյություն ունեն պանկրեատիտի ծանրության աստիճանի գնահատման մի քանի միավորային համակարգեր։ Դրանցից յուրաքանչյուրը համատեղում է ժողովրդագրական և լաբորատոր տվյալները` գնահատելու հիվանդության ծանրությունը կամ մահվան հավանականությունը։ Օրինակները ներառում են APACHE II-ը, Ranson-ը, BISAP-ը և Glasgow-ն։ Մոդիֆիկացված Glasgow-ի չափանիշների հիման վրա կասկածվում է ծանր պանկրեատիտ, եթե առկա է նշված չափանիշներից գոնե 3-ը[34]․
- Տարիքը 55-ից բարձր
- Արյան կազմ․
- PO2 թթվածին < 60 մմ ս. ս. կամ 7.9 կՊա
- Արյան սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների քանակություն > 15
- Կալցիում < 2 մմոլ/լ
- Միզանյութ > 16 մմոլ/լ
- Լակտատ դեհիդրագենազա > 600 մմ/լ
- Ասպարտատ ամինոտրանսֆերազա (Ասատ) > 200 մմ/լ
- Ալբումին < 32 գ/լ
- Գլյուկոզ > 10 մմոլ/լ
Սա կարելի է մտապահել՝ մնևմոնիկ հիշելով PANCREAS բառը․
- PO2
- Age
- Neutrophilia
- Calcium
- Renal urea
- Enzymes
- Albumin
- Sugar
BISAP-ի ցուցանիշները (blood urea nitrogen level՝ արյան մեջ միզանյութի քանակություն >25 մգ/դլ, impaired mental status՝ խանգարված մտավոր ստատուս, systemic inflammatory response syndrome՝ համակարգային բորբոքային պատասխանի զարգացում, age՝ 60 տարեկանից ավելի տարիք, pleural effusion՝ թոքամզում հեզուկ) հաստատվել են այլ նմանատիպ կանխարգելիչ գնահատման համակարգերի նման[35]։
Համաճարակաբանություն խմբագրել
Ընդհանուր առմամբ, սուր պանկրեատիտով հիվանդացությունը 100,000 մարդու հաշվարկով, դիտվում է 5-35-ի մոտ։ Խրոնիկական պանկրեատիտով հիվանդացությունը 100,000 մարդու հաշվարկով դիտվում է 4-8-ի մոտ, տարածվածությունը 100,000-ի հաշվարկով՝ 26-42 դեպք[36]։ 2013 թվականին պանկրեատիտը հանգեցրել է 123.000 մահվան դեպքերի՝ ի համեմատ 1990 թվականի 83000 մահվան դեպքերին[37]։
Հասարակություն և մշակույթ խմբագրել
Տնտեսագիտություն խմբագրել
Միացյալ Թագավորությունում չափահասների շրջանում խրոնիկական պանկրեատիտի գնահատված ընդհանուր ուղղակի և անուղղակի ծախսերը տարեկան կտրվածքով 1 մարդու համար կազմում են մոտավորապես 79,000 ֆունտ[38]։ Սուր կրկնվող պանկրեատիտը և խրոնիկական պանկրեատիտը հազվադեպ են լինում երեխաների շրջանում, սակայն կապված են առողջապահական բարձր ծախսերի հետ` էական ծանրաբեռնվածության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, այս պայմաններով երեխաների համար բուժման ընդհանուր միջին արժեքը տարեկան կազմում է մոտավորապես 40,500 դոլար[39]։
Այլ կենդանիներ խմբագրել
Ճարպոտ սնունդը շների մոտ նույնպես կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի բորբոքման[40]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 «Pancreatitis»։ niddk.nih.gov։ օգոստոսի 16, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-07-ին։ Վերցված է մարտի 1, 2015
- ↑ 2,0 2,1 Lankisch PG, Apte M, Banks PA (հունվարի 20, 2015)։ «Acute pancreatitis»։ Lancet 386 (9988): 85–96։ PMID 25616312։ doi:10.1016/S0140-6736(14)60649-8
- ↑ Yadav D, Lowenfels AB (June 2013)։ «The epidemiology of pancreatitis and pancreatic cancer.»։ Gastroenterology 144 (6): 1252–61։ PMC 3662544։ PMID 23622135։ doi:10.1053/j.gastro.2013.01.068
- ↑ 4,0 4,1 Muniraj T, Aslanian HR, Farrell J, Jamidar PA (December 2014)։ «Chronic pancreatitis, a comprehensive review and update. Part I: epidemiology, etiology, risk factors, genetics, pathophysiology, and clinical features.»։ Disease-a-month : DM 60 (12): 530–50։ PMID 25510320։ doi:10.1016/j.disamonth.2014.11.002
- ↑ GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence Collaborators. (հոկտեմբերի 8, 2016)։ «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1545–602։ PMC 5055577 ։ PMID 27733282։ doi:10.1016/S0140-6736(16)31678-6
- ↑ GBD 2015 Mortality and Causes of Death Collaborators. (հոկտեմբերի 8, 2016)։ «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015.»։ Lancet 388 (10053): 1459–44։ PMC 5388903 ։ PMID 27733281։ doi:10.1016/s0140-6736(16)31012-1
- ↑ GBD 2013 Mortality and Causes of Death Collaborators (դեկտեմբերի 17, 2014)։ «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013»։ Lancet 385 (9963): 117–71։ PMC 4340604։ PMID 25530442։ doi:10.1016/S0140-6736(14)61682-2
- ↑ «Laparostomy management using the ABThera™ open abdomen negative pressure therapy system in a grade IV open abdomen secondary to acute pancreatitis»։ Int Wound J 10 (2): 138–44։ April 2012։ PMID 22487377։ doi:10.1111/j.1742-481X.2012.00953.x
- ↑ abscess 181264, բաժին Pancreatic abscess(անգլ.) EMedicine կայքում
- ↑ NIDDK (July 2008)։ «Pancreatitis»։ National Digestive Diseases Information Clearinghouse։ U.S. National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases։ 08–1596։ Արխիվացված է օրիգինալից 2007-01-07-ին։ Վերցված է 2019-03-08
- ↑ «Pancreatitis»։ A.D.A.M., Inc.։ Արխիվացված օրիգինալից 2012-12-30-ին։ Վերցված է 2013-01-05
- ↑ «Pancreas: alcoholic pancreatitis—it's the alcohol, stupid»։ Nature Reviews Gastroenterology & Hepatology 6 (6): 321–22։ June 2009։ PMID 19494819։ doi:10.1038/nrgastro.2009.84։ lay summary – Medscape Today
- ↑ «Alcohol consumption, cigarette smoking, and the risk of recurrent acute and chronic pancreatitis»։ Arch. Intern. Med. 169 (11): 1035–45։ June 2009։ PMID 19506173։ doi:10.1001/archinternmed.2009.125
- ↑ «Pancreatitis Explained»։ Better Health Channel։ State Government of Victoria։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-13-ին
- ↑ «National statistics for diet, alcohol consumption, and chronic pancreatitis in England and Wales, 1960–88»։ Gut 32 (11): 1401–05։ 1991։ PMC 1379177։ PMID 1752477։ doi:10.1136/gut.32.11.1401
- ↑ Kaurich Tracie (January 2008)։ «Drug-induced acute pancreatitis»։ Proceedings (Baylor University. Medical Center) 21 (1): 77–81։ PMC 2190558։ PMID 18209761։ doi:10.1080/08998280.2008.11928366
- ↑ Jones Mark R, Hall Oliver Morgan, Kaye Adam M (2015)։ «Drug-Induced Acute Pancreatitis: A Review»։ Ochsner Journal 15 (1): 45–51։ PMC 4365846։ PMID 25829880
- ↑ «Pancreatitis Associated With Atypical Antipsychotics: From the Food and Drug Administration's MedWatch Surveillance System and Published Reports»։ Pharmacotherapy 23 (9): 1123–30։ 2003։ PMID 14524644։ doi:10.1592/phco.23.10.1123.32759։ Արխիվացված օրիգինալից 2011-02-08-ին
- ↑ «Infectious causes of acute pancreatitis»։ Pancreas 13 (4): 356–71։ November 1996։ PMID 8899796։ doi:10.1097/00006676-199611000-00005։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին։ Վերցված է 2019-03-08
- ↑ Economou M, Zissis M (2000)։ «Infectious cases of acute pancreatitis»։ Anals of Gastroenterology 13 (2): 98–101։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-09-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2017
- ↑ «Increased risk of acute pancreatitis and biliary disease observed in patients with type 2 diabetes: a retrospective cohort study»։ Diabetes Care 32 (5): 834–38։ May 2009։ PMC 2671118։ PMID 19208917։ doi:10.2337/dc08-1755։ Արխիվացված օրիգինալից 2012-06-10-ին
- ↑ Macaluso JN (August 1997)։ «Editorial Comment»։ J. Urol. 158 (2): 522։ doi:10.1016/S0022-5347(01)64525-7 on «Extracorporeal shock wave lithotripsy for obstructing pancreatic duct calculi»։ J. Urol. 158 (2): 522–25։ August 1997։ PMID 9224338։ doi:10.1016/s0022-5347(01)64524-5
- ↑ D. Whitcomb (2006)։ «Genetic Testing for Pancreatitis»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-16-ին
- ↑ 24,0 24,1 «Clinical manifestations and diagnosis of acute pancreatitis»։ www.uptodate.com։ Արխիվացված օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2015-12-08
- ↑ 25,0 25,1 Hospitalist Handbook (4th ed.)։ Department of Medicine University of California, San Francisco։ 2012։ էջեր 224–25
- ↑ Bechien Wu; Darwin Conwell; Peter Banks, «Chronic Pancreatitis», in Norton J. Greenberger, Gastroenterology, Hepatology, & Endoscopy, Current Medical Diagnosis and Treatment, p. 301
- ↑ Lawrence W. Tierney, Stephen J. McPhee (2005-02-16)։ Medicine։ McGraw-Hill։ ISBN 978-0071444415
- ↑ «Effects of morphine on the human sphincter of Oddi»։ Gut 29 (10): 1402–07։ October 1988։ PMC 1434014։ PMID 3197985։ doi:10.1136/gut.29.10.1402
- ↑ Vaughn VM, Shuster D, Rogers MAM, Mann J, Conte ML, Saint S, Chopra V (հունիսի 20, 2017)։ «Early Versus Delayed Feeding in Patients With Acute Pancreatitis: A Systematic Review.»։ Annals of Internal Medicine 166 (12): 883–92։ PMID 28505667։ doi:10.7326/M16-2533
- ↑ E Medicine Health, Jerry R. Balentine, DO, FACEP, Melissa Conrad Stöppler, MD, Chief Medical Editor
- ↑ «Enteral Nutrition within 48 Hours of Admission Improves Clinical Outcomes of Acute Pancreatitis by Reducing Complications: A Meta-Analysis»։ PLOS One 8 (6): e64926։ Jun 6, 2013։ PMC 3675100։ PMID 23762266։ doi:10.1371/journal.pone.0064926
- ↑ «Current management and novel insights in acute pancreatitis»։ Expert Rev Gastroenterol Hepatol 3 (4): 435–44։ August 2009։ PMID 19673630։ doi:10.1586/egh.09.27
- ↑ «Diagnosis and management of acute pancreatitis»։ Am Fam Physician 62 (1): 164–74։ July 2000։ PMID 10905786։ Արխիվացված օրիգինալից 2012-10-08-ին
- ↑ «Prediction of severity in acute pancreatitis: prospective comparison of three prognostic indices»։ Lancet 2 (8452): 403–07։ 1985։ PMID 2863441։ doi:10.1016/S0140-6736(85)92733-3
- ↑ «Comparison of BISAP, Ranson's, APACHE-II, and CTSI scores in predicting organ failure, complications, and mortality in acute pancreatitis.»։ Am J Gastroenterol 105 (2): 435–41։ Feb 2010։ PMID 19861954։ doi:10.1038/ajg.2009.622
- ↑ Kasper Dennis L., Fauci Anthony S., Hauser Stephen L., Longo Dan L., Larry Jameson J., Loscalzo Joseph (2015)։ «Chapter 370 Approach to the Patient with Pancreatic Disease»։ Harrison's Principles of Internal Medicine (19th ed.)։ ISBN 978-0071802161
- ↑ GBD 2013 Mortality and Causes of Death Collaborators (դեկտեմբերի 17, 2014)։ «Global, regional, and national age-sex specific all-cause and cause-specific mortality for 240 causes of death, 1990–2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013»։ Lancet 385 (9963): 117–71։ PMC 4340604։ PMID 25530442։ doi:10.1016/S0140-6736(14)61682-2
- ↑ «The socio-economic impact of chronic pancreatitis: a systematic review»։ Journal of Evaluation in Clinical Practice 20 (3): 203–07։ 2014։ PMID 24661411։ doi:10.1111/jep.12117
- ↑ «Direct Costs of Acute Recurrent and Chronic Pancreatitis in Children in the INSPPIRE Registry»։ Journal of Pediatric Gastroenterology and Nutrition 62 (3): 443–49։ 2016։ PMC 4767646։ PMID 26704866։ doi:10.1097/MPG.0000000000001057
- ↑ Julia Calderone (հուլիսի 30, 2016)։ «8 Toxic Foods for Dogs»։ Consumer Reports։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 11, 2017-ին
Արտաքին հղումներ խմբագրել
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում Վիքիպահեստում |
- Ենթաստամոքսային գեղձի բորբոքում հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Banks et al. modified Marshall Scoring System(չաշխատող հղում) for Organ Dysfunction
- GeneReviews/NCBI/NIH/UW entry on PRSS1-Related Hereditary Pancreatitis
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 516)։ |