«Դոկտոր Դուլիթլի ծովային ճանապարհորդությունը» (անգլ.՝ Dolittle, սկզբնական անվանումը եղել է The Voyage of Doctor Dolittle), 2020 թվականի ամերիկյան արկածային կատակերգություն ֆենտեզի ժանրում, որի ռեժիսորը Սթիվեն Գեյգանն է: Ֆիլմը նկարահանվել է Գեյգանի ու Թոմաս Շեպերդի սցենարով: Ֆիլմը հիմնված է Հյու Լոֆթինգի համանուն վեպի վրա ու պատմում է անասնաբույժի արկածների մասին, ով կարող էր խոսել կենդանիների հետ: Գլխավոր դերում խաղացել է Ռոբերտ Դաունի-կրտսերը, երկրորդական դերերում նկարահանվել են Անտոնիո Բանդերասը և Մայքլ Շինը: Ֆիլմի համաշխարհային առաջնախաղը կայացել է Նոր Զելանդիայում 2020 թվականի հունվարի 1-ին, ԱՄՆ-ում՝ 2020 թվականի հունվարի 17-ինLang, Brent. «'Voyage of Doctor Dolittle' With Robert Downey Jr. Pushed Back to 2020».:

Սյուժե խմբագրել

7 տարի առաջ էսցենտրիկ բժիշկ Ջոն Դուլիթլը, հանրահայտ բժիշկ-անասնաբույժ, որը կարող է խոսել կենդանիների լեզվով ու ապրում է Վիկտորյական դարաշրջանում, կորցրել է իր կնոջը՝ Լիլի Դուլիթլին: Այդ ժամանակվանից նա թաքնվում է իր կացարանի բարձր պատերի ներսում էկզոտիկ կենդանիների ընկերախմբում: Բայց այդ ժամանակ թագուհին ծանր հիվանդանում է, բժիշկ Դուլիթլը դեղերի փնտրտուքներով ստիպված է ուղևորվել անիրական ճանապարհորդության դեպի միֆային կղզի: Նա պետք է տղամարդկություն ու սրամտություն ցուցաբերի տարօրինակ թշնամիների հետ հանդիպման ու վայրի արարածների հետ ծանոթության պայմաններում[1]:

Դերերում խմբագրել

Ձայնագրության դերասաններ խմբագրել

Արտադրողականություն խմբագրել

Դերասանների ընտրություն խմբագրել

2017 թվականի մարտի 20-ին հայտարարվել է, որ Ռոբերտ Դաունի-կրտսերը գլխավոր դեր խաղալու «Դոկտոր Դուլիթլի ճանապարհորդությունը» գեղարվեստական ֆիլմում Հյու Լոֆթինգի համանուն վեպի մոտիվներով[2]. 2017 թվականի դեկտեմբերին դերասանական կազմին ավելացան Հարրի Քոլլեթթն ու Ջիմ Բրոնդբենթը[3][4]: 2018 թվականի փետրվարին ֆիլմում դերեր են ստացել Անտոնիո Բանդերասն ու Մայքլ Շինը, իսկ Թոմ Հոլանդին, Էմմա Թոմփսոնին, Ռեյֆ Ֆայնսին, Սելենա Գոմեսին վստահվեց անիմացիոն հերոսների ձայնագրությունը[5][6]: 2018 թվականի մարտերին հրապարակվեց հիմնական կազմի լիարժեք ցուցակը. ձայնագրության դերասաններին ավելացան Քումեյլ Նանջանին, Օկտավյա Սփենսրը, Ռամի Մալեքը, Քրեյգ Ռոբինսոնը, Մարիոն Քոթիարը, Կարմեն Էդջոգոն ու Ֆրենսիս դե լա Թուրը[7]:

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի հիմնական արտադրությունն սկսվեց 2018 թվականի փետրվարի սկզբին: Լայնամասշտաբ նկարահանումներն անց են կացվել 2018 թվականի մայիսին Քիրքբի Լոնսդեյլում՝ Քամբրիա (Անգլիա)[8], իսկ 2018 թվականի հունիսին՝ Մեծ Վինդզորյան այգում ու Մենայի վրայի կախովի կամրջի վրա Ուելսում[9]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lattanzio, Ryan (2019-10-13). «'Dolittle' Trailer: Robert Downey Jr. Turns His Franchise Hopes to a Pack of Wild Animals». IndieWire. Վերցված է 2019-10-13-ին.
  2. Ford, Rebecca; Kit, Borys (2017-03-20). «Robert Downey Jr. to Star in 'The Voyage of Doctor Dolittle'». The Hollywood Reporter. Վերցված է 2019-10-21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Kroll, Justin (2017-12-06). «Robert Downey Jr.'s 'Voyage of Doctor Dolittle' Taps 'Dunkirk' Actor Harry Collett (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019-10-15-ին.
  4. Kroll, Justin (2017-12-12). «Jim Broadbent Joins Robert Downey Jr. in Universal's 'Voyage of Doctor Dolittle' (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2019-10-15-ին.
  5. Galuppo, Mia (2018-02-06). «Tom Holland, Emma Thompson Join Robert Downey Jr. in 'Doctor Dolittle'». The Hollywood Reporter. Վերցված է 2019-10-15-ին.
  6. Galuppo, Mia (2018-02-06). «Selena Gomez Joins Robert Downey Jr.'s 'Doctor Dolittle' Movie (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2019-10-15-ին.
  7. Couch, Aaron (2018-03-27). «Robert Downey Jr. Unveils Voice Cast for 'Voyage of Doctor Dolittle'». The Hollywood Reporter. Վերցված է 2019-10-15-ին.
  8. Lakin, Nick (2018-05-14). «Hollywood comes to Kirkby Lonsdale». Lancaster Guardian. Վերցված է 2019-10-16-ին.
  9. «Hollywood film crew fixes giant pothole». BBC. 2018-06-07. Վերցված է 2019-10-16-ին.

Ссылки խմբագրել