Դեկսամետազոնը բուժական միջոց է, սինթետիկ գլյուկոկորտիկոստերոիդ, ունի հակաբորբոքային և իմունոսուպրեսոր ազդեցություն, կարող է ներթափանցել կենտրոնական նյարդային համակարգ։ Այս հատկություննների շնորհիվ օգտագործվում է ուղեղի այտուցի, բորբոքային հիվանդությունների բուժման նպատակով։ Դեկսամետազոնի հաբերը, ինչպես նաև ներարկման համար նախատեսված լուծույթները ներառված են կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող դեղամիջոցների շարքում։

ՀատկություններըԽմբագրել

Դեկսամետազոնը հանդիսամում է 9-ֆտոր-պրեդնիզոլոնի մեթիլացված ածանցյալ։ Պատրաստի դեղամիջոցներում օգտագործվում է ացետատների կամ նատրիումի ֆոսֆատների ձևով։

ՖարմակոդինամիկաԽմբագրել

Այն ունի հակաբորբոքային, հակաալերգիկ, անզգայացնող, իմունոսուպրեսոր, հակաշոկային և անտիտոքսիկ հատկություն։ Բարձրացում է բետա-ադրենոռեցեպտորների զգայունությունը էնդոգեն կատեխոլամինների նկատմամբ։ Փոխազդում է հատուկ ցիտոպլազմային ընկալիչների հետ, այդ ընկալիչները կան հյուսվածքների բոլոր տեսակի բջիջներում, սակայն հատկապես շատ են լյարդում։ Այդ փոխազդեցության հետևանքով ձևավորվում է համալիր, որն ապահովում է սպիտակուցների սինթեզ, այդ թվում այնպիսի սպիտակուցային ֆերմենտների, որոնք կարգավորում են բջիջներում կենսական կարևոր նշանակություն ունեցող գործընթացները։

Սպիտակուցային փոխանակությունԽմբագրել

Փոքրացնում է գլոբուլինների քանակությունը պլազմայում, մեծացնում է ալբումինի սինթեզը լյարդում և երիկամներում, նվազեցնում է սպիտակուցի սինթեզը և ուժեղացնում վերջիններիս կատաբոլիզմը մկանային հյուսվածքում։

Լիպիդային փոխանակությունԽմբագրել

Մեծացնում է բարձր ճարպաթթուների և եռգլիցերիդների սինթեզի ինտենսիվությունը, վերաբաշխում է ճարպը (մոբիլիզացնում է ճարպը ենթամաշկային հյուսվածքային վերջույթներից և հիմնականում տարածում ուսագոտու, դեմքի, որովայնի շրջանում), հանգեցնում է հիպերխոլեստերինեմիայի առաջացման։

Ածխաջրային փոխանակությունԽմբագրել

Այն ուժեղացնում է ածխաջրերի ներծծումը աղեստամոքսային տրակտում, մեծացնում է լյարդից գլյուկոզի անցումը արյան մեջ, բարձրացնում է ֆոսֆոենոլպիռուվատկարբոքսիլազի ակտիվությունը և ամինոտրանսֆերազի սինթեզի ինտենսիվությունը։ Նպաստում է հիպերգլիկեմիայի առաջացմանը։