Գլիցերիդներ, գլիցերինի․ և օրգանական կամ անօրգանական թթուների էսթերներ։ Գլիցերիդների մոլեկուլները կարող են պարունակել մեկ, երկու կամ երեք թթվային մնացորդ (RCOO) և համապատասխանաբար կոչվում են միագլիցերիդ (I), երկգլիցերիդ (H)․ եռգլիցերիդ (III)․գիցերիդները լինում են հեղուկ և պինդ (ձեթեր կամ ճարպեր)։ Բնության մեջ տարածված են կարբոնաթթուների գլիցերիդները, որոնք ճարպերի հիմնական բաղադրամասն են։ Անօրգանական թթուների գլիցերիդներից գործնական նշանակություն ունի ազոտական թթվի եռգլիցերիդը՝ նիտրոգլիցերիդները։ Գոյություն ունեն կարբոնաթթուների և ֆոսֆորական թթվի խառը գլիցերիդներ, ֆոսֆատիդներ։ Միագլցերիդները և երկգլիցերիդները արհեստականորեն ստացվում են գլիցերինի համապատասխան քլորհիդրինների վրա կարբոնաթթուների ալկալիական մետաղների աղերով ազդելիս, եռգլիցերիդները՝ ավելցուկ թթվով գլիցերինի անմիջական Էսթերացմամբ։ Գլիցերիդների հիդրոլիզից արդյունաբերության մեջ ստանում են օճառ և գլիցերին։

Բույսերի և կենդանական ճարպերը հիմնականում պարունակում են տրիգլիցերիդներ, բայց բնական ֆերմենտների (լիպազների) գործողության արդյունքում դրանք հիդրոլիզացվում են մոնո և դիգլիցերիդներին և ազատ ճարպաթթուներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 95