Մեթիլացում
Մեթիլացում, մեթիլում, մոլեկուլում ջրածնի, հալոգենի կամ մետաղի ատոմի մեթիլ խմբով՝ տեղակալումը։ Մեթիլացում իրականացվում է մեթիլ յոդիդով՝ , երկմեթիլ սուլֆատով՝ , մեթանոլով՝ , օրգ․ սուլֆոթթուների մեթիլային Էսթերներով և մեթիլող այլ նյութերով։ Արոմատիկ ածխաջրածինները հեշտությամբ մեթիլացվում են մեթիլքլորիդով կամ դիմեթիլեթերով՝ -ի ներկայությամբ։ Մեթիլացում լայնորեն կիրառվում է արդյունաբերության մեջ՝ օրգանական սինթեզում։ Մեթիլացման միջոցով ստանում են անալգին, ամիդոպիրին, մեթիլանիլին և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 379)։ |