Մասնակից:Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 4

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևելյան մասում՝ Հադրութի շրջանում՜ նախկին Դիզակ գավառում՝ Արևասարի հարավային զառիթափ ստորոտում։

Պատմություն խմբագրել

Որոշ հեղինակներ գյուղը ներկայացրել են Կարմրագուճ, Կերմակուճ, Կեմրակուճ անուններով։

Գյուղը հիմնադրվել է 12-13-րդ դարերում։ Նախ այն գտնվում էր ներկա բնակավայրից 400 մ հարավ մի ընդարձակ տեղամասում, որին բնակիչները մինչ այժմ անվանում են Շինատեղ։

18-19-րդ դարերում տեղացիները տեղափոխվել են Լպատին ծոր կոչվող տեղմասը և հիմնադրել ներկա Կարմրակուճ գյուղը։

19-րդ դարում այստեղ են տեղափոխվում Կապանից մի քանի ընտանիքներ։ Ըստ գերդաստանների տեղակայվածության՝ գյուղում ձևավորվում է 3 թաղամաս՝ հին կամ Դերունց թաղամաս, միջին կամ Եխծու թաղամաս և նոր թաղամաս։

15-րդ դարում գյուղում կառուցվում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը վերաշինվում է 2013 թվականին։

19-րդ դարի վերջին գյուղում կար 50 տուն և 468 բնակիչ։ Գյուղում ապրում էին Ղազարյանց,Բադիմունց,Զարգարանց, Դերունց, Սաֆարյանց ազգատոհմերի ներկայացուցիչները:

1917 թվականի հեղափոխությունից հետո Արաքսի ափին տեղակայված ռուսական սահմանապահ զորքը տարածաշրջանից հեռանալիս Արցախի միջկուսակցական բյուրո կառավարության և հրամանատարության միջև կայացած համաձայնությամբ զենքերի մի մասը թողնում է հայկական կողմին։ Հանդիսանալով որպես ապահով վայր՝ զենքերի այդ խմբաքանակը պահեստավորում են Դիզակի գյուղերում, այդ թվում՝ Կարմրակուճում։

1917-1920 թվականներին գյուղի երիտասարդությունը անզիջում պայքարեց թուրք-թաթարական և բոլշևիկյան հրոսակախմբերի դեմ։

Կարմրակուճի ջոկատը՝ հրամանատար Ասլանիկ Մուրադխանյանի առաջնորդությամբ հաջողության հասավ 1918 թվականի Մսմնայի ճակատամարտում։

Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո՝ 1931 թվականին գյուղում ստեղծվում է «Պրավդա» կոլտնտեսությունը։

1960-ական թվականներին տնտեսությունը ներառվեց Հադրութի սովխոզի կազմում։

1988 թվականին սովխոզի վարչակազմակերպչական իրավասությունները դադարեցնելուց հետո, Կարմրակուճի կոլեկտիվ տնտեսությունը մինչև 1998 թվականի հողերի սեփականաշնորհումը շարունակեց իր գործունեությունը։

Տարբեր տարիներին Կարմրակուճի տնտեսությունը ղեկավարել են Վոլոդյա Սաֆարյանը, Ալիկ Դավթյանը։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել են 100-ից ավելի երիտասարդներ, որոնցից 60 հոգի զոհվել են։

Գյուղը Արցախյան ազատամարտին խմբագրել

Արցախյան ազատագրական պատերազմին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել 7 ազատամարտիկներ՝ Գագիկ Պետրոսյանը, Գարիկ Հակոբյանը, Ռաֆիկ Ստեփանյանը, Արտյուշա Սաֆարյանը, Խաչատուր Դավթյանը, Արմեն Սարգսյանը, Անտոն Ջհանյանը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն ազատ ու անկախ Արցախի և վերջինիս պետականության հաստատմանը։

Գարիկ Հակոբյանը, Գագիկ Պետրոսյանը, Ռաֆայել Ստեփանյանը, Արտյուշա Սաֆարյանը հետմահու պարգևատրվել են ԱՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:


1894-1895 ուսումնական տարում Կարմրակուճում բացվել էր 25 աշակերտով եկեղեցական-ծխական դպրոց: Այն 1896 թվականին փակվում է և վերաբացվում 1808-1809 ուսումնական տարում: Այն մեկդասյա երկսեռ էր, ուսուցիչը Հովակիմ Տեր-Միրզոյանն էր: 1917 թվականին դպրոցում սովորում էր 52 աշակերտ, դասավանդում՝ 2 ուսուցիչ: Աշակերտների թվաքանակի կրճատման պատճառով Կարմրակուճի կրթական հաստատությունը դարձել է Թաղասեռի հիմնական դպրոցի մասնաճյուղ, որտեղ 2018-2019 ուսումնական տարում սովորում էր 15 աշակերտ: ________ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են պատմամշակութային նշանակության հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (15-րդ դար), Վնեսա ղալա ամրոցը (10-14 րդ դարեր), Կարմիր քար սրբավայրը: Գյուղի աղբյուրներն են՝ Կիրմակուրճ, Մեծ, Մեղր, Կարմիր քար, Աղբաբեն, Արգունաշա: Կարմրակուճի հանդիմասերն են՝ Սզնոտ,Գյոլեն խութ, Սարեն արտ, Արգունաշ, Մանդի քար, Խռնաճաշ:


Գյուղում 1979 թվականին կար 65 տուն, 208 բնակիչ, 1987 թվականին՝ 54 տուն, 162 բնակիչ, 2018 թվականին՝ 57 տուն,165 բնակիչ: Որոշ տվյալներով ծագումով կարմրակուճից 316 ընտանիք տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: