Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Էդիկի Ստեփանյան, «Ափո» (ապրիլի 15, 1968, Հադրութ - ապրիլի 18, 1994, գ. Կարախանբեյլի, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ-հրամանատար։

Կենսագրություն խմբագրել

1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1989-1992 թվականներին՝ ինքնապաշտպանական ջոկատի, 1992 թվականից՝ ՊԲ-ում վաշտի հրամանատար, 1993 թվականից՝ գումարտակի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Հադրութի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։