Սիմոնյան Կարեն/Ավազարկղ8

Արդա Գյուլեր (, թուրքերեն՝ Arda Güler; ) թուրք ֆուտբոլիստ, Թուրքիայի հավաքականի և իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա խմբագրել

Անկարացի բնիկ, Գյուլերը ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Գենչլերբիրլիգի» ակումբի ակադեմիայում 2014 թվականին։ 2019 թվականին միացել է ստամբուլական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակադեմիային։ 2021 թվականի հունվարի 13-ին կնքել է իր պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[1]։ Օգոստոսի 19-ին նա իր առաջնախաղը նշեց «Ֆեներբահչեի» հիմնական կազմում ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի որակավորման փուլի խաղում ֆիննական ՀԻԿ ակումբի դեմ[2]։ Երեք օր անց նա իր առաջնախաղը նշեց Թուրքիայի Սուպերլիգայում «Անտալյասպորի» դեմ խաղում[3], գոլային փոխանցում կատարելով: 16 տարեկան 178 օրական հասակում նա դարձավ Թուրքիայի Սուպերլիգայում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ խաղացողը (քանի որ նման վիճակագրություն սկսեց գրանցվել 2010/11 մրցաշրջանում)[4]։ 2022 թվականի մարտի 13-ին նա խփել է իր առաջին գոլը «Ֆեներբահչեի» կազմում Թուրքիայի Սուպերլիգայի «Ալանյասպորի» դեմ խաղում[5]։

2023 թվականի հուլիսի 6-ին իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբը հայտարարեց Գյուլերի հետ մինչև 2029 թվականի հունիսը վեց տարվա պայմանագիր ստորագրելու մասին[6]։ Տրանսֆերային գումարը կազմել է 20 մլն եվրո, ևս 10 մլն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով[7]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2021 թվականին առաջնախաղն է նշել Թուրքիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում։

2022 թվականի նոյեմբերի 19-ին նա իր առաջնախաղը նշեց Թուրքիայի հիմնական հավաքականի կազմում Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[8]։ 2023 թվականի հունիսի 19-ին Եվրո 2024-ի ընտրական խաղում Ուելսի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում 23 մետր հեռավորությունից հարվածով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Altyapı futbolcumuz Arda Güler'le profesyonel sözleşme imzalandı» (թուրքերեն). Fenerbahçe S.K. 2021-01-13. Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2021-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Fenerbahce vs. HJK» (անգլերեն). Soccerway.com. 2021-08-19. Արխիվացված է օրիգինալից 2021-08-23-ին. Վերցված է 2021-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Fenerbahce vs. Antalyaspor» (անգլերեն). Soccerway.com. 2021-08-22. Արխիվացված է օրիգինալից 2021-08-23-ին. Վերցված է 2021-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Arda Güler 16 yaşında tarihe geçti!» (թուրքերեն). Haberturk.com. 2021-08-23. Արխիվացված է օրիգինալից 2021-08-23-ին. Վերցված է 2021-08-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Alanyaspor vs. Fenerbahce» (անգլերեն). Soccerway.com. 2022-03-13.
  6. «Arda Güler becomes a Real Madrid player» (անգլերեն). Real Madrid CF. 2023-07-06. Արխիվացված է օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Arda Guler: Why Real Madrid are spending at least €20m on the 'Turkish Messi'» (անգլերեն). Goal.com. 2023-07-06.
  8. «Türkiye vs. Czechia» (անգլերեն). Soccerway. 2022-11-19.
  9. «Wales hopes hang by a thread after Morrell sees red in Turkey defeat» (անգլերեն). The Guardian. 2023-06-19.

Արտաքին հղումներ խմբագրել