Ջովաննի Բալոնե (իտալ.՝ Giovanni Baglione, ), Հռոմի բարոկկոյի ուշ մաներիզմի շրջանի երկրորդ կարգի նկարիչ: Նրա նկարներն այլաբանական էին՝ դիցաբանական և կրոնական թեմաներով: Երբեմն հանդիպում են նաև դիմանկարներ: Հետաքրքրվում էր նաև պատմությամբ և արվեստների տեսությամբ:

Կենսագրություն

խմբագրել

Ծննդյան տարեթվի և ամսաթվի մասին ճշգրիտ տեղեկություններ չեն պահպանվել: Նոր տվյալներով՝ ծնվել է 1566 թվականին Հռոմում: Աշակերտել է Ֆրանչեսկո Մորելիին: Աշխատել է հիմնականում Հռոմում, որտեղ Կլիմենտ 8-րդ և Պավել 5-րդ պապերի կառավարման տարիներին պատվերներ է ստացել եկեղեցու կողմից:

Բալոնեն և նատյուրմորտների վարպետ Տոմազո Սալինին ընկերներ էին: Երկուսն էլ Կարավաջոի դեմ թշնամաբար տրամադրված արվեստագետների ճամբարից էին: Բայց դա նրանց չի խանգարել ուսումնասիրել Կարավաջոյի արվեստը և ընդօրինակելով՝ կիրառել սեփական գործերում:

Ստեղծագործություն

խմբագրել

Նկարում էր ֆրեսկոներ, որոնք կարելի է տեսնել Սանտա Մարիա Մաջորեի եկեղեցում: Բալոնեի կրոնական նկարները ուշ մաներիզմի, ակնհայտ էրոտիկայի և գրեթե հիվանդ սրբերի զմայլանքների տարօրինակ խառնուրդ են: Բալոնեն գեղարվեստական վարվելակերպի շատ սխալներ է թույլ տվել Սուրբ Սեբաստյանի գնդակահարության և նահատակության նկարում: Սեբաստյանը նկարում կարծես մազոխիստ լինի, որը հաճույք է ստանում, երբ երկու ժպտացող հրեշտակներ նրա մարմնից հանում են նետերը:

Կարավաջոյի նկատմամբ թշնամական վերաբերմունքն արտահայտվել է Բալոնեի «Աստծո և պրոֆանների սերը» նկարում, որտեղ Բալոնեն անհաջող մեջբերել է Կարավաջոյի «Ամուրը քնեց» նկարը[1]: Կարավաջոյին ավելի զայրացնելու համար նկարում սատանային պատկերել է Կարավաջոյի դեմքով: Ջովանի Բալոնեի գրառումներում հայտնաբերվել են Կարավաջոյին սոդոմականության մեջ մեղադրող նյութեր:

  • «Հռոմի ինը եկեղեցիները», 1639 թվական
  • «Նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների և փորագրողների կենսագրություններ», 1642 թվական[2]

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 105
  2. Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975, с. 91

Գրականություն

խմբագրել
  • Микеланджело да Караваджо. Документы. Вопоминания современников. М, «Искусство», 1975.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Orazio and Artemisia Gentileschi գրադարանի Մետրոպոլիտեն-թանգարանում կայացած ցուցահանդեսի թվայնացված գրացուցակ, որը նյութեր է պարունակում Բալոնեի մասին (տես ցուցիչը)