Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ46
Էլիզաբեթ Էլեն Բլեքբերն[1] (անգլ.՝ Elizabeth Helen Blackburn, ), ամերիկացի գիտնական-բջջագենետիկ։ 2009 թվականին Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ արժանացել է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի 1971 թվականին Ալեքսեյ Օլովնիկովի առաջ քաշած տեսության հիման վրա «թելոմերներով և թելոմերազի ֆերմենտով քրոմոսոմները պահպանող մեխանիզմները բացահայտելու համար»[2]։
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ է (1992)[3], ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ (1993)[4], Բժշկության ինստիտուտի անդամ (2000), Ավստրալիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2007)[5]։
Կենսագրություն
խմբագրելԲլեքբերնը ծնվել է բժիշկների ընտանիքում։ Մելբուռնի համալսարանում ստացել է բակալավրի (B.Sc., 1970) և մագիստրոսի (M.Sc., 1972) աստիճան։ Սովորել է նաև Քեմբրիջի Դարվինի քոլեջում։
1975 թվականին Քեմբրիջի համալսարանում ստացել է դոկտորի կոչում (Ph.D.), իսկ 1975-1977 թվականներին աշխատել է Եյլի համալսարանում։ 1978 թվականին աշխատանքի է ընդունվել Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի մոլեկուլային կենսաբանության ամբիոնում։
1985 թվականին Բլեքբերնը Քերոլ Գրեյդերի հետ բացահայտել է թելոմերազի ֆերմենտը։ 1990 թվականին աշխատանքի է ընդունվել Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանում, որը ղեկավարել է 1993-1999 թվականներին։
1998 թվականին դարձել է Բջջային կենսաբանության ամերիկյան հանրության, իսկ 2010 թվականին՝ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Ամերիկայի գենետիկայի հանրության խորհրդի անդամ է (2000-2002)։
2003 թվականին ստացել է Ամերիկայի քաղաքացիություն։
2016 թվականին կոչ-նամակ է հղել Գրիփիսին, ՄԱԿ-ին և ամբողջ աշխարհի կառավարություններին՝ դադարեցնել պայքարը ԳՄՕ-ների դեմ[6][7][8]։
Ամերիկայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի (1991), Միկրոկենսաբանության ակադեմիայի (1993), Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (2000), «Cell» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր Ջոն Սեդատի հետ, ունեն մեկ որդի՝ Բենջամինը[9]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- 1990 - ԱՄՆ ազգային ակադեմիայի մրցանակ մոլեկուլային կենսաբանության բնագավառում
- 1990 - Հարվեյի Հանրության դասախոս Նյու Յորքի Հարվեյի Հանրությունում
- 1991 - Եյլի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտոր
- UCSF կանանց ֆակուլտետի ասոցիացիայի մրցանակ
- 1998 - Ավստրալիայի մրցանակ
- 1998 - Գեյրդների միջազգային մրցանակ
- 1998 - Շառլ Լեոպոլդ Մայերի մրցանակ
- 1999 - Ռոզենստիլի մրցանակ (Քերոլ Գրեյդերի հետ համատեղ)
- 1999 - Հարվիի մրցանակ
- 1999 - Կեյոյի մրցանակ
- 1999 - Տարվա գիտնական Կալիֆոռնիա նահանգում
- 2000 - Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիա, Գ. Հ. Ա. Կլոուսի հուշամրցանակ
- 2000 - Ամերիկյան օնկոլոգիական ընկերության պատվո մեդալ
- 2000 - Դիքսոնի մրցանակ
- 2001 - «AACR-Pezcoller» հիմնադրամի միջազգային մրցանակ քաղցկեղի հետազոտության համար
- 2001 - «General Motors» քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի Ալֆրեդ Պ. Սլոան կրտսերի մրցանակ
- 2001 - Վիլսոնի մեդալ՝ ամերիկյան բջջային կենսաբանության միության կողմից
- 2003 - Ռոբերտ Ջ. և Քլեր Պասարով հիմնադրամի բժշկական հետազոտությունների մրցանակ
- 2004 - Հեյնեկենի մրցանակ
- 2005 - Բենջամին ֆրանկլինի մեդալ
- 2005 - Քըրք Ա. Լենդոն «AACR» մրցանակ՝ քաղցկեղի հիմնական հետազոտության համար
- 2006 - Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնարար բժշկական հետազոտությունների համար (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)
- 2006 - Գրուբերի մրցանակ գենետիկայի ոլորտում
- 2006 - Ուայլի մրցանակ
- 2006 - Մայենբուրգի մրցանակ
- 2007 - Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (Քերոլ Գրեյդերի և Ժոզեֆ Գալի հետ համատեղ)
- 2008 - Լ՛Օրեալ-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ «Գիտության կանանց համար»
- 2008 - Օլբանի բժշկական կենտրոնի մրցանակ
- 2008 - Փերլ Մեյստեր Գրինգարդի մրցանակ
- 2009 - Մայք Հոգգի մրցանակ
- 2009 - Պոլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտադթերի մրցանակ
- 2009 - Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (Քերոլ Գրեյդերի և Ջեկ Շոստակի հետ համատեղ)[10]
- Ավստրալիայի ազգային համալսարանի Բժշկական հետազոտությունների գերազանցության համար Կուրտինի մեդալ (2011)
- 2012 - Ամերիկյան քիմիկոսների ինստիտուտի ոսկե մեդալ
- 2012 - Լիլիա Գրուբերի հիշատակի մրցանակ քաղցկեղի հետազոտության համար
- 2013 - Շրեդինգեր դասախոսություն (Լոնդոնի կայսերական քոլեջ)
- 2015 - Լոնդոնի Թագավորական միության թագավորական մեդալ
2007 թվականին Time ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[11]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ БЛЭКБЕРН / Мартынова Е. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- ↑ «The 2009 Nobel Prize in Physiology or Medicine - Press Release» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-04-08-ին. Վերցված է 2009-10-05-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|datepublished=
(օգնություն) - ↑ Elizabeth Blackburn(անգլ.)
- ↑ Elizabeth Blackburn(անգլ.)
- ↑ Professor Elizabeth Blackburn
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Список нобелевских лауреатов подписавших письмо
- ↑ «UCSF's Elizabeth Blackburn Receives Nobel Prize in Physiology or Medicine - UCSF's Nobel Prize». web.archive.org. 2009-12-11. Վերցված է 2021-12-14-ին.
- ↑ Blackburn, Greider, Szostak share Nobel: «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009-10-22-ին. Վերցված է 2009-10-05-ին.
- ↑ Alice Park. «The Time 100: Elizabeth Blackburn». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008-05-27-ին. Վերցված է 2008-05-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
խմբագրել- Вершинин А. В. Лауреаты Нобелевской премии 2009 года по физиологии или медицине — Э. Блэкберн, К. Грейдер, Дж. Шостак(ռուս.) // Природа. —М., 2010. — № 1. — С. 78-82. — ISSN 0032-874X.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեկություն Նոբելյան կոմիտեի կայքից(անգլ.)
- Էլիզաբեթ Բլեքբերնի էջը Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի կայքում(անգլ.)
- Կենսագրությունը harvard.edu կայքում(անգլ.)