Քերոլ Գրեյդեր
Քերոլ Գրեյդեր (անգլ.՝ Carol Greider, ապրիլի 15, 1961[1][2][3], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, մոլեկուլային կենսաբան։ 2009 թվականին Էլիզաբեթ Բլեքբերնի և Ջեկ Շոստակի հետ արժանացել է բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի 1971 թվականին Ալեքսեյ Օլովնիկովի առաջ քաշած տեսության հիման վրա «թելոմերներով և թելոմերազի ֆերմենտով քրոմոսոմները պահպանող մեխանիզմները բացահայտելու համար»[14]։
Քերոլ Գրեյդեր անգլ.՝ Carol Greider | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 15, 1961[1][2][3] (62 տարեկան) Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Դեյվիս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կենսաբան, մոլեկուլային կենսաբան, գենետիկ և կենսաքիմիկոս |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան, Քոլդ Սփրինգ Հարբոր լաբորատորիա և Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց |
Գործունեության ոլորտ | մոլեկուլային կենսաբանություն[4], կենսաբանություն[4] և գենետիկա[4] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6] |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում |
Գիտական աստիճան | ատամնաբուժություն |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[7][4] |
Գիտական ղեկավար | Էլիզաբեթ Բլեքբերն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Nathaniel C. Comfort?[12][13] |
Կայք | greiderlab.org |
![]() |
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2003)[15], ԱՄՆ Բժշկության ազգային ակադեմիայի (2010) և Ամերիկյան փիլիսոփայական միության (2016)[16] անդամ է, փիլիսոփայության դոկտոր (1987), Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (2014-ից)։
ԿենսագրությունԽմբագրել
Քերոլ Գրեյդերն ավարտել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը (բակալավր, 1983)։ 1987 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանում։
1988 թվականին ընդունվել է Քոլդ Սփրինգ Հարբորի լաբորատորիա՝ որպես անկախ ուսանող, 1990 թվականից՝ նրա օգնական հետազոտող, 1994 թվականից՝ հետազոտող։ 1997 թվականին տեղափոխել է իր լաբորատորիան Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոց։ 2003 թվականից նա այդ համալսարանի անվանի պրոֆեսոր է (Դանիել Նաթանս պրոֆեսոր) և մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ամբիոնի տնօրեն, իսկ 2014 թվականից՝ անվանի վաստակավոր պրոֆեսոր (Blooomberg Distinguished):
ՄրցանակներԽմբագրել
- Գեյրդների միջազգային մրցանակ (1998)
- Ռոզենստիլի մրցանակ (1999)
- Փասանո մրցանակ (1999)
- Ռիչարդ Լաունսբերի մրցանակ (2003)
- Ալբերտ Լասկերի մրցանակ հիմնական բժշկական հետազոտությունների համար (2006)
- Ուայլի մրցանակ (2006)
- Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ (2007)
- Դիքսոնի մրցանակ (2007)
- Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դարմշտեդերի մրցանակ (2009)
- Բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ (2009)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 FemBio database (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Czech National Authority Database
- ↑ http://www.nasonline.org/member-directory/members/3001999.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 2006 Albert Lasker Basic Medical Research Award - Telomerase and its implications for aging and cancer — Lasker Foundation.
- ↑ Carol W. Greider – Biographical. // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
- ↑ TRUCKS R. THE 49ERS: ORAL HISTORIES OF AMERICANS FACING 50; #134: CAROL GREIDER — McSweeney's, 2013.
- ↑ Carol W. Greider, Ph.D. — MSA, 2011.
- ↑ «The 2009 Nobel Prize in Physiology or Medicine - Press Release» (pdf) (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-05
- ↑ us nas id
- ↑ APS Member History