Դարվինի քոլեջ (Քեմբրիջ)

Դարվինի քոլեջ (անգլ.՝ Darwin College), Քեմբրիջի համալսարանի քոլեջներից մեկը։ Այն առաջին խառը (ընդունում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց) և առաջին քոլեջն է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար։ Իր անունը ստացել է Դարվինների տոհմի ազդեցիկ մարդկանց պատվին։ 1885 թվականին բնագետ Չարլզ Դարվինի երկրորդ որդի Ջորջ Դարվինը Սիլվեր Սթրիթում անգլ.՝ Silver Street գնել է Նյունհեմ Գրենջ շենքըանգլ.՝ Newnham Grange: Ջորջ Դարվինը իր ընտանիքի հետ այստեղ է ապրել մինչև կյանքի վերջը[1]։ 1964 թվականին հենց այս շենքում բացվեց քոլեջը,Ի իսկա Դարվինների դիմանկարները մինչև հիմա զարդարում են քոլեջի միջանցքների պատերը[2]։

Դարվինի քոլեջ
Изображение логотипа
Darwin college.jpg
Տեսակcollege of the University of Cambridge? և համալսարանական կառույց
Հիմնադրված է1964
ՀիմնադրիրԹրինիթի քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Գոնվիլ և Քիիզ քոլեջ
Անվանված էDarwin–Wedgwood family?
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՔեմբրիջ
Կայքdarwin.cam.ac.uk
##Դարվինի քոլեջ (Քեմբրիջ) (Միացյալ Թագավորություն)
Red pog.png
Դարվինի քոլեջ (Քեմբրիջ), Միացյալ Թագավորություն
Commons-logo.svg Darwin College, Cambridge Վիքիպահեստում

Քոլեջում սովորում են 600-ից 700 ուսանողներ, հիմնականում մագիստրի կամ փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար։ Ուսանողների մոտավորապես կեսը օտարերկրացիներ են։ 2016 թվականին քոլեջում սովորում էին ուսանողներ՝ 80 ազգություններից։ Դարվինի քոլեջը համարվում է Քեմբրիջի համալսարանի մեծագույն ավարտական քոլեջը[3]։

ՊատմությունԽմբագրել

Պատերազմից հետո ասպիրանտուրան ավարտածների քանակը ցույց է տվել, որ Քեմբրիջում անհրաժեշտ է ավարտական քոլեջը։ 1963 թվականին Քեմբրիջի առավել հին երեք քոլեջները (Տրինիտի քոլեջ, Իոաննի քոլեջ, Գոնվիլի և Կայի քոլեջ) հայտարարեցին նոր քոլեջ ձևավորելու համատեղ որոշումը։ 1964 թվականի հուլիսի 28-ին Կամի ափին՝ Կունզի դիմաց, կառուցվեց նոր քոլեջը։ 1965 թվականի հունվարի 29-ին քոլեջը ստացավ գաղտնի ժողովի հավանությունն ու ֆինանսական հովանավորությունը։ 1976 թվականին Դարվինի քոլեջը դարձավ անկախ՝ Քեմբրիջի մնացած քոլեջներից[4]։

Հայտնի շրջանավարտներԽմբագրել

  • Էլլիոտ Բելգրեյվ (ծնվ. 1931), Բարբադոսի գեներեալ նահանգապետ։
  • Ջեյն Գուդոլ (ծնվ. 1934), ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, պրիմատոլոգ, էտոլոգ և մարդաբան։
  • Դայան Ֆոսսի (1932-1985), ականավոր էթոլոգ և բնության պաշտպանությունը մասսայականացնող։
  • Իեն Ուիլմուտ (ծնվ. 1944), արժանացել է Շաո մրցանակի բժշկության և կյանքի գիտության բնագավառներում։
  • Էլիզաբեթ Մլեկբյորն (ծնվ. 1948), արժանացել է բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի։
  • Էրիք Մեսքին (ծնվ. 1950), արժանացել է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։
  • Փոլ Սելդեն (ծնվ. 1954), հնէաբան և հոդվածոտանիների բրածոների ուսումնասիրող։
  • Ջանեթ Ռոսսանտ (ծնվ. 1950), կանադական և բրիտանական կենսաբանության զարգացման բնագավառի գիտնական։
  • Մկրտչյան Տիգրան (ծնվ. 1978), հայ դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Dormer P. Architecture: Evolution of a Cambridge species: Peter Dormer finds Darwin College's new study centre offers a scholarly view of the world(անգլ.) // The Independent. — 1994.
  2. «Darwin College, University of Cambridge» (անգլերեն)։ Art UK։ Վերցված է 2017-11-14 
  3. «Data & Analysis for Planning» (pdf) (անգլերեն)։ University of Cambridge։ Վերցված է 2017-11-14 
  4. «History of the College» (անգլերեն)։ Darwin College։ Վերցված է 2017-11-14