«Frinkcoin» (հայերեն՝ «Ֆրինկքոյն»), ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալի երեսունմեկերորդ եթերաշրջանի 13-րդ[1] և ընդհանուր մուլտսերիալի 675-րդ սերիան։ ԱՄՆ-ում այն հեռարձակվել Է Fox հեռուստաալիքով 2020 թվականի փետրվարի 23-ին։ Սերիայի սցենարի հեղինակը Ռոբ Լազեբնիկն է, իսկ ռեժիսորը՝ Սթիվեն Դին Մուրը[2]։

Սյուժե խմբագրել

Սիմփսոնների ընտանիքը ճաշում է The Lentil Institution վեգան ռեստորանում՝ պայքարելով, որ Լիզան ընտրի նրանց իր «Ամենահետաքրքիր մարդը, որին ճանաչում եմ» հոդվածի համար, բայց նա ընտրում է պրոֆեսոր Ֆրինկին, որը ցանկանում է գիտության միջոցով օգնել աշխարհին: Սփրինգֆիլդի համալսարանում Լիզան այցելում է նրան և հարցազրույց վերցնում։ Իր կյանքի պատմությունը պատմելուց հետո Ֆրինկն ասում է, որ մշակում է նոր կրիպտոարժույթ՝ Ֆրինկքոյն:

Ֆրինկքոյնը դառնում է հայտնի, իսկ Ֆրինկը՝ քաղաքի ամենահարուստ մարդը, ինչը զայրացնում է պարոն Բյորնսին, քանի որ նա այլևս Սփրինգֆիլդի ամենահարուստ մարդը չէ: Ֆրինկը ներքուստ դատարկություն է զգում, ուստի Լիզան փորձում է օգնել նրան: Նա տեղափոխվում է իր համալսարանական գրասենյակից Չիկագո, բայց, միևնույն է, դեռ տխուր է: Մարջը առաջարկում է ամուսնուն՝ Հոմերին, Ֆրինկին հրավիրել Մոյի պանդոկ։ Ֆրինկը պատասխանում է Մոյի պարզ հարցերին և վաստակում պանդոկի այցելուների հարգանքը: Նա սկսում է նրանց տանել Սփրինգֆիլդի լավագույն հաստատությունները։

Ուեյլոն Սմիթերսը թիմ է հավաքում Բյորնսքոյն ստեղծելու և Ֆրինկքոյնի արժեզրկման բանաձև մշակելու համար, բայց հաշվարկները կտևեին հազարավոր տարիներ: Փոխարենը, Բյորնսը որոշում է Ֆրինկին թևաթափ անել՝ ցույց տալով նրան, որ իր նոր ընկերները սիրում են իրեն միայն փողի համար: Բյորնսը հավասարումը տանում է դեպի քաղաքի կենտրոն՝ քրաուդսորսինգի համար: Միևնույն ժամանակ, Ֆրինկը ստուգում է իր ընկերների անկեղծությունը. բոլորը ձախողվում են:

Հավասարման լուծումը փակցված է տախտակի վրա. Լիզան հասկանում է, որ այն գրել է ինքը՝ Ֆրինկը՝ կորցնելով ողջ ունեցվածքը, և նրանք դառնում են լավագույն ընկերներ: Ի վերջո, նա վերադառնում է համալսարան և համբուրում պրոֆեսորին, որի հետ կիսում էր գրասենյակը[3]։

Արտադրություն խմբագրել

Դերասան Ջիմ Փարսոնսը ներկայացել է իր կերպարով՝ բացատրելով, թե ինչպես է աշխատում կրիպտոարժույթը[4]։ Նախկին ֆուտբոլիստ էդ Ջոնսը նույնպես ներկայացել է իր կերպարով[5]։

Ընդունելություն խմբագրել

Սերիան վաստակել է 0,7 վարկանիշ և դիտվել 1,84 միլիոն հեռուստադիտողի կողմից՝ դառնալով Fox-ի այդ երեկոյի ամենադիտված շոուն[6]։

Դենիս Փերկինսը The A. V. Club-ից գնահատել է սերիան «գերազանց»՝ ասելով, որ այն «կրիպտոարժույթի հայեցակարգն օգտագործում է որպես արդարացում երկրորդական կերպարների հաջող զարգացման համար»[7]։

Թոնի Սոքոլը Den of Geek-ից սերիան գնահատել է 5-ից 4 միավոր, նկարագրել է որպես գոհացուցիչ և կարևորել Ֆրինկի և Լիզայի հարաբերությունները[1]։

2020 թվականի հուլիսի 28-ին Հենք Ազարիան առաջադրվել է 72-րդ Primetime Creative Arts Emmy մրցանակաբաշխության «Կերպարի լավագույն հնչյունավորում» անվանակարգի՝ այս սերիայում իր կերպարներին հնչյունավորելու համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sokol, Tony (February 25, 2020). «The Simpsons Season 31 Episode 13 Review: Frinkcoin». Den of Geek (անգլերեն). Վերցված է 2023-06-09-ին.
  2. Beauchamp, Denzel (2022-04-17). «Simpsons Predict Shiba Inu Coin Price On MAY 8, 2022». An Idea (by Ingenious Piece) (անգլերեն). Վերցված է 2022-09-28-ին.
  3. Nagarajan, Shalini (April 13, 2021). «A 'Simpsons' episode comically predicts bitcoin's price will surge to infinity - and GameStop's stock will fluctuate ridiculously in the future». Yahoo! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-09-28-ին.
  4. Kemp, Ella (February 26, 2020). «'The Big Bang Theory' star Jim Parsons explains cryptocurrency in 'The Simpsons' cameo». NME (ամերիկյան անգլերեն). Վերցված է September 9, 2023-ին.
  5. «(SI-3107) "Frinkcoin"». The Futon Critic (ամերիկյան անգլերեն). Վերցված է September 9, 2023-ին.
  6. Metcalf, Mitch (February 25, 2020). «Updated: ShowBuzzDaily's Top 150 Sunday Cable Originals & Network Finals: 2.23.2020». Showbuzz Daily. Արխիվացված է օրիգինալից February 25, 2020-ին. Վերցված է February 25, 2020-ին.
  7. Perkins, Dennis (23 February 2020). «Frink coins a cryptocurrency, but a heartfelt Simpsons mints an unexpectedly satisfying story». The A.V. Club (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-02-24-ին.
  8. «Outstanding Voice Over Performance Nominees / Winners 2020». Television Academy (անգլերեն). Վերցված է 2022-09-28-ին.