Նանե Մելիքսեթյան/Ավազարկղ14

Էնիդ Յանդել (անգլ.՝ Enid Yandell, ), ամերիկացի քանդակագործ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1870 թվականի հոկտեմբերի 6-ին Լուիսվիլում (Կենտուկի), Լանսֆորդ[1] և Լուիզ Յանդելների[2] ընտանիքում։

Սովորել է Լուիսվիլի Հեմփթոն քոլեջում, որտեղ ստացել է արվեստի սկզբնական գիտելիքները։ Այնուհետև նա սովորել է Ցինցինատիի Արվեստի ակադեմիայում, երկու տարում ավարտելով ուսումնառության քառամյա ծրագիրը, որն ավարտել է մեդալով 1889 թվականին։ Որպես կին-քանդակագործների «Սպիտակ նապաստակներ» խմբի անդամ Էնիդ Յանդելը օգնեց Լորադո Թաֆթին նախագծել Ամերիկյան այգեգործական տաղավարը Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում 1893 թվականին։

1894 թվականին նա մեկնել է Փարիզ, որտեղ սովորել և աշխատել է Օգյուստ Ռոդենի և Ֆրեդերիկ Մակմոնիսի հետ։ Նա նաև աշխատել է Մոնպառնասի Վիտտի ակադեմիայի այլ քանդակագործների հետ: Հետագայում նա հաճախակի ճանապարհորդում էր Փարիզ և ցուցադրում Փարիզյան սալոնում: 1898 թվականին Էնիդ Յանդելը դարձավ Քանդակագործների ազգային ընկերության առաջին կին անդամը։

Արվեստից բացի Էնիդ Յանդելը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ Նա նպաստել է ապագա նկարիչների կրթությանը՝ 1908 թվականին հիմնադրելով Մասաչուսեթսում «Branstock School» դպրոցը։ Նա նաև համագործակցել է «Appui Aux Artists» շարժման հետ՝ ի պաշտպանություն արվեստագետների: Յանդելը կանանց ընտրական իրավունքի ջատագովն էր, և քարոզարշավ էր իրականացնում նախագահ Քալվին Քուլիջի ընտրության համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժմանը և աշխատել Ֆրանսիայում։ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա աշխատել է Նյու Յորքում Ամերիկյան Կարմիր Խաչի հաղորդակցության կապի տնօրեն:

Մահացել է 1934 թվականին հունիսի 13-ին Բոստոնում, Մասաչուսեթս։ Թաղված է Cave Hill Cemetery գերեզմանատանը Լուիսվիլում, Կենտուկի[3]։ Նա ուներ 2 քույր՝ Մոդ Յանդել (1871–1962) և Էլսի Յանդել (1874–1939), և եղբայր՝ Լանսֆորդ Յանդել (1878–1927)։ Էլսին ամուսնացած էր ամերիկացի ճարտարապետ Դոն Բարբերի (1871-1925) հետ։

Աշխատանքներ խմբագրել

Էնիդ Յանդելը բազում ստեղծագործությունների հեղինակ էր։ Նրա գործերից մի քանիսը գտնվում են Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի Speed Art Museum թանգարանում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել